Jump to content

Ռայան Հելդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայան Հելդ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 27, 1995(1995-06-27) (29 տարեկան)
Ծննդավայր՝Սփրինգֆիլդ, ԱՄՆ
Ակումբ՝LA Current?
Հասակ՝1,85 մետր

Ռայան Հելդ (անգլ.՝ Ryan Held, հունիսի 27, 1995(1995-06-27), Սփրինգֆիլդ, ԱՄՆ), ամերիկացի ազատ ոճի լողորդ, որը մասնագիտացած է սպրինտ տարածություններում, ներկայումս հովանավորվում է Arena ընկերության կողմից: Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն։

Հաճախել է Christ the King տարրական դպրոցը Սփրինգֆիլդում, Իլինոյս, իսկ ավագ դպրոցը Sacred-Heart Griffin-ում, որն ավարտել է 2014 թվականին[1]: 2014 թվականին Հելդը ճանաչվել է Իլինոյս նահանգի տարվա լավագույն լողորդ՝ մարզիչ Ջեյմս Ստեգեմանի գլխավորությամբ[2]։

2016 թվականի Օլիմպիական խաղերում նա իրավունք ստացավ մասնակցելու 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին որպես 4x100 մետր ազատ ոճի փոխանցումավազքի թիմի անդամ «Ռայանը օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց փոխանցումավազքում։». sj-r.com. 2016-06-30. Արխիվացված է օրիգինալից 2021-07-31-ին. Վերցված է 2021-05-28-ին.:Նախնական էստաֆետի երկրորդ փուլի ժամանակ գրանցեց 47,79 վայրկյան՝ բավական տպավորելով մարզչական շտաբին, որպեսզի նրան հնարավորություն ընձեռվի լողալ եզրափակիչում: Հելդի ժամանակն այնքան արագ չէր, որքան Էնթոնի Էրվինինը, սակայն գլխավոր մարզիչ Բոբ Բոումենն ընտրեց Ռայանին[3]: Եզրափակչում 47,73 արդյունքով փոխանցումավազքի երրորդ փուլում, պահպանելով ԱՄՆ-ի թիմի առաջատարը, նա նվաճեց օլիմպիական ոսկե մեդալը Քալեբ Դրեսելի, Մայքլ Ֆելփսի և Նաթան Ադրիանի հետ միասին։

Հանչժոուում կայացած կարճ ջրի աշխարհի առաջնությունում Ռայանը դարձավ խառը 4x50 ազատ ոճի փոխանցումավազքի ռեկորդակիր՝ նվաճելով ոսկին[4]։

Լավագույն արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լողավազան 50 մետր
Հետավորություն Ժամանակ Մրցաշար Ամսաթիվ Նշումներ
50 մ ա/ո 21.87 Ամառային առաջնություն ԱՄՆ 2019 թվականի օգոստոսի 4
100 մ ա/ո 47.39 Ամառային առաջնություն ԱՄՆ 2019 թվականի հուլիսի 13 ԱՄՆ ռեկորդ
50 մ թ/լ 24.59 Ամառային առաջնություն ԱՄՆ 2018 թվականի հուլիսի 27
50 մ բատ 23.68 Ամառային առաջնություն ԱՄՆ 2017 թվականի հուլիսի 1
100 մ բատ 52.15 Ամառային առաջնություն ԱՄՆ 2019 թվականի օգոստոսի 2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Фельдман, Эрик (2016-08-09). «Друзья, семья, родители отреагировали на золотую медаль Хелда». Արխիվացված օրիգինալից 2021-07-23-ին. Վերցված է 2021-05-28-ին.(անգլերեն)
  2. «Райан Хелд. Био». swimswam.com. 2021-05-28. Արխիվացված օրիգինալից 2016-10-13-ին. Վերցված է 2021-05-28-ին.(անգլերեն)
  3. Лейден, Тим (2016-08-08). «Возрожденный Майкл Фелпс играет ключевую роль в США 4x100». si.com. Արխիվացված օրիգինալից 2021-04-11-ին. Վերցված է 2021-05-28-ին.(անգլերեն)
  4. swimming art (2018-12-12). «Видеоматериал. Чемпионат мира по плаванию на короткой воде 2018. Смешанная эстафета 4x50 вольным стилем». youtube.com. Արխիվացված օրիգինալից 2021-05-16-ին. Վերցված է 2021-05-28-ին.(անգլերեն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Հելդ» հոդվածին։