Ռազմիկ Մանուկյան
Ռազմիկ Մանուկյան | |
---|---|
Ի ծնե | Ռազմիկ Սիսակի Մանուկյան |
Ծնվել է | հունիսի 10, 1936 (88 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական |
Կրթություն | ՀԱՊՀ (1965) |
Աշխատավայր | Երևանի Տնաշինական Կոմբինատի ճարտարապետական արվեստանոց «ՌԱՏՄԱՆ» ՍՊԸ Երևաննախագիծ |
Ռազմիկ Սիսակի Մանուկյան (հունիսի 10, 1936, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ,«ՌԱՏՄԱՆ» ՍՊԸ հիմնադիր։
Կենսագրություն
Պատանեկության բուռը շրջանը սկսվել է բանակային ծառայությամբ ԽՍՀՄ, որի շրջանում էլ եղել է երկաթգծային դիսպետչեր։
1965 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1966-1970 թվականներին՝ Երևանի Մյասնիկյանի շրջանի գլխավոր ճարտարապետ
1983;1987 գործուղվել է Դամասկոս Սիրիա աշխատական կազմով, որտեղ էլ կառուցել է բժշկական նպատակներով տարբեր հաստատություններ։
1985-1990 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար[1]։
Նախագծել և ամրակառուցել է Երևանի Նոր Արեշ համայնքում բնակելի շենքեր։
Համագործակցել է քանդակային բովանդակությամբ Ֆրիդրիխ Սողոյանի հետ։
Ստեղծագործություն
Ռազմիկ Մանուկյանի նախագծեր
- «Արաբկիր» մանկական հիվանդանոցի համալիրում՝ մանկական պոլիկլինիկա (1972-1973թթ
- Ներքին գործերի նախարարության վարչության շենքը և շքամուտքի ձևավորումը Խանջյան փողոցում1975թ.
- Հիվանդանոց՝ Գրիգոր Լուսավորիչ Նոր Արեշ թաղամասում, ճարտարապետական խմբի ղեկավար,1976-1981թթ
- Գայի պողոտայի կառուցապատում (1967-1970)
- 5-9 հարկանի հավաքովի խոշորապանել տիպարային բնակելի շենքերի նախագծերի մշակում, ք. Երևան, 1965-1967թթ
- Բարեկարգման և կանաչապատման նախագծերի մշակում, ք. Երևան Նորքի (1;4) զանգվածներ, 1968-1970թ
- Կառուցապատման և բարեկարգման նախագծի մշակում, ք. Երևան, Գայի փող., 1972-1933թթ
- Բնակելի կոռպերատիվ շենքերի կառուցապատման նախագիծ, ք. Երևան,Նորքի 3-րդ զանգված, 1974- 1975թթ
- Երկաթգծի կայարանի վարչական շենքի ներքին բակերի բարեկարգման և գեղարվեստական շատրվանների նախագծի մշակում, իրակաճացում, ք. Երևան 1975-1976թթ
- Ստոմատոլոգիական կենտրոնի նախագծի մշակում, ք. Երևան, Նորքի 1-ին զանգված, 1976-1977թթ
- Մանկական Պոլիկլինիկայի Նախագծի մշակում, ք. Երևան, Արաբկիր շրջան,1978-1979թթ
- Միջնակարգ դպրոցի (500 աշակերտ) նախագծի մշակում, ք. Երևան,Նորք-Մարաշ շրջան 1979թ.
- Երևանի Ներքին Գործերի Վարչություն վարչական շենքի նախագիծ, ք. Երևան,Կենտրոն շրջան, Խանջյան փող., 1979-1980թթ
- Շահվերդյան փողոցի երկարությամբ բնակելի թաղամասի կառուցապատմաննախագիծ, ք. Երևան, Լենինյան շրջան, 1979-1980թթ
- Մանկապարտեզի (320 երեխա) նախագծի մշակում, ք. Երևան, Նոր-Արեշ շրջան, 1980-1981թթ
- «Էլեկտրոն» գործարանի արտադրական շենքի նախագիծ, ք. Էջմիածին,1980-1981թթ
- Կլինիկական հիվանդանոցի (1000 մահճակալ) համալիրի նախագծի մշակում, ք. Երևան, Էրեբունի շրջան, 1980-1983թթ
- Բ-4 բնակելի միկրոշրջանի կառուցապատման նախագիծ, ք. Երևան, հարավ-արևմտյան թաղամաս, 1983թ.
- Հոսպիտալի (600 մահճակալ) նախագծի մշակում, ք. Հալեպ, Սիրիա, 1985-1986թթ
- Ապիրանտների համար 7 հարկանի բնակելի շենքի նախագիծ, ք. Երնան, Արաբկիր շրջան, Սունդուկյան փղց.,1987թ.
- N3 կինիկական հիվանդանոցի վերակառուցման նախագիծ, ք. Երևան, Արաբկիր շրջան, 1985-1986թթ
- Սեկցիոն տիպի 3 հարկանի բնակելի շենքի (երկհարկանի ստորգետնյա ավտոհանգրվաններով, ք. Երևան, Արաբկիր շրջան, 1999-2001թթ
- Դավթաշեն և Ավան-Առինջ վարչական տարածքներում կառուցապատման նախագծերի առաջարկներ, ք. Երևան, 2000-2001թթ
- 14 հարկանի բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի նախագիծ, ք. Երևան, Դավթաշեն շրջան, 2007թ.
- Երևան քաղաքի Գլխավոր Հատակագծի Հենակետային հատակագծի մշակման նախագիծ, 2003-2005թթ
- Երևան քաղաքի Կենտրոն համայնքի արևելյան հատվածամասի Գոտնորման Գլխավոր Հատակագծի նախագիծ, 2005-2006թթ
- 9 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծ, ք. Երևան, Արզումանյան փող., 2005թ.
- Առևտրային գործառույթներով 10 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծ, ք. Երևան, Սունդուկյան փող., 2005թ.
- 10 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի նախազիծ, ք. Երևան, Լենինգրադյան փող., 2006թ.
- 10 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծ, ք. Երևան, Բագրևանդ փող., 2006թ.
- 12 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծ, ք. Երևան, Մամիկոնյանց փող., 2007թ.
- 12 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծ, ք. Երևան, Դավթաշեն շրջան, 2007թ.
- 7 հարկանի առևտրահասարակական շենքի նախագիծ, ք. Երևան, Լեփսիուս փող., 2006-2007թթ
- Երևան քաղաքի քաղաքայրն գերեզմանատների գլիավոր հատակագծերի մշակման նախագիծ, 2008-2009թթ
- 10 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծ, ք. Երնան, Թբիլիսյան փող., 2009թ.
- Դավթաշեն համայնքի կենտրոնական զբոսայգու բարեկարգման գլխավոր հատակագծի նախագիծ, ք. Երևան, 2010թ.
- Աջափնյակ համայնքի վարչական շենքի վերակառուցման նախագիծ, 2010թ.
- 12 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի (1-ին մասնաշենք) 2 ստորգետնյա հարկով ավտոկայանատեղերի նախագիծ, ք. Երևան, Հր. Քոչար փող. 2010թ.
- Բաղանիս գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանորոգման, ուսումնական մասնաշենքի արտաքին դռների, պատուհանների փոխարինման նախագիծ, Տավուշի մարզ, 2011թ.
- 12 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի (2-րդ մասնաշենք) 2 ստորգետնյա հարկով ավտոկայանատեղերի նախագիծ, ք. Երևան, Հր. Քոչար փող., 2012թ.
- Հայ և Ռուս ժողովրդների բարեկամություն քանդակի տեղադրման, բարեկարգման նախագիծ, ք. Երևան, Օղակաձն զբոսայգու 3-րդ հատված, 2012թ.
- Մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծ, Նորաշեն գյուղ, ճարտարապետ, 2013թ.
- Դպրոցի հիմնանորոգման նախագիծ, Ծաղկաշեն գյուղ, ճարտարապետ, 2013թ.
- Մանկապարտեզի վերանորոգման նախագիծ, Ձորագյուղ, ճարտարապետ, 2013թ.
- Դպրոցի դահլիճային մասնաշենքի վերակառուցման, ջեռուցման արդիականացման նախագիծ, Այգեպար գյուղ, 2012թ.
- Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Վերածնունդ» հուշարձանի տեղադրման, միջավայրի բարեկարգման նախագիծ, ք. Գյումրի Բագրատունյաց պուրակ, ճարտարապետ, 2015թ.
- Սերո Խանզադյանի անվան տուն-թանգարանի հիմնանորոգման նախագիծ, 2015թ.
- Դպրոցի կառուցման նախագիծ, Կրասար Շիրակ, 2015թ.
- Նորակառույց մանկապարտեզի տեղակապման նախագիծ, Սպանդարյան գյուղ, 2016թ.
- Մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծ, ք. Ապարան, 2016թթ.
- Մանկապարտեզի տարածքի բարեկարգման նախագիծ, Ջրահովիտ համայնք, 2017թ.
- Դպրոցի 1 մասնաշենքի վերակառուցման նախագիծ մանկապարտեզի տեղակայումով, Երասխ համայնք, 2017թ.
- Դպրոցի սպորտդահլիճի տեղակապման նախագիծ, Արնաշող համայնք, 2017թ.
- Թբիլիսյան խճուղու հարող տարածքում N4 բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն, ք. Երնան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, փորձագետ- ճարտարապետ, 2009թ. Թբիլիսյան խճուղու հարող տարածքում N5 բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն, ք. Երևան Քանաքեռ- Զեյթուն համայնք, փորճագետ- ճարտարապետ, 2009թ.
- Զինվորական կառուցումների շտաբային ուսումնական զորանոցային մասնաշենքերի վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն. փորձագետ-ճարտարապետ, 2009թ.
- Գավառ քաղաքում 16 բնակարանով 4 հարկանի կիսակառույց բնակելի շեքի նախագծային փաստաթղթերի փորձաքննություն, փորձագետ-ճարտարապետ, 2009թ.
- Մանկապարտեզի հհմնանորոգման նախագիծ, Ջրահովիտ համայնք 2016թ.
- Երևան քաղաքի քաղաքային գերեզմանատների և դրանց սանիտարական ուղիների կարգավորման նախագիծ. 2007-2008թ.
- Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին հուշարձան, Գյումրի, ճարտարապետ, 2008թ.
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.