Ջրի ֆտորացում
Ջրի ֆտորացում, ֆտորի հավելում ջրի մեջ՝ կարիեսի առաջացումը կանխելու համար։
Վերամշակված ջուրը պարունակում է ֆտորի բավարար քանակ՝ ատամների խոռոչների քայքայման գործընթացը կանխելու համար: Երբ բնական ճանապարհով օրգանիզմ մտնող ֆտորը քիչ է լինում, դրա պակասը լրացվում է ֆտորացված ջրով[2]։ Ֆտորացված ջուրը ազդեցություն է թողնում ատամի մակերեսին ամրանալու միջոցով՝ թքին հաղորդելով ֆտորի ցածր կոնցենտրացիայի մասին, ինչը նվազեցնում է ապահանքայնացման գործընթացը ատամի էմալից և մեծացնում է ատամների քայքայված խոռոչների պատերի հանքային հագեցվածությունը դրանց ձևավորման սկզբնական շրջանում[3]։
Սովորաբար խմելու ջրի մեջ ավելացնում են ֆտոր պարունակող նյութեր։ եթե ֆտորի քանակը նորմայից բարձր է լինում ջրի մեջ, հատուկ նյութերի միջոցով իջեցնում են նրա քանակը մինչև նորմայի սահման[4]։1994 թվականին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձերի արդյունքում հաստատել է խմելու ջրի մեջ պարունակվող ֆտորի քանակական նորմաները՝ 0․5 -1․0 միլիգրամ մեկ լիտր ջրի համար[5]։ Շշալցված ջրի մեջ ֆտորի մակարդակը սովորաբար չի որոշվում, իսկ կենցաղային ֆիլտրերը հաճախ մասամբ կամ ամբողջությամբ կլանում են ֆտորը ծորակի ջրից[6]։
Ջրի ֆտորացումը նպատակ ունի կանխարգելել քրոնիկ հիվանդությունները, որոնց հիմնական ծանրությունը բաժին է ընկնում երեխաներին և բնակչության աղքատ խավի ներկայացուցիչներին[7]։ Դրա օգտագործումը ընդհանուր բարիքի և անհատական իրավունքների միջև բախման օրինակ է: Ընդհանուր օգտագործման ծորակի ջրի ֆտորացումը հակասական է և առաջացնում է առարկություններ, որոնք ունեն մի շարք էթիկական և իրավական հիմքեր: Բացի այդ, կան ուսումնասիրություններ դրա անարդյունավետության և նույնիսկ վտանգի վերաբերյալ[8][9][10][11]։ Հետազոտողները պարզել են, որ ֆտորիդների չափավոր օգտագործումը կանխում է ատամների կարծր բաղադրիչների քայքայումը, և մինչև 2004 թվականը մոտ 400 միլիոն մարդ ապահովվել է ֆտորացված ջրով[12]:
Ջրի ֆտորացման նպատակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆտորացված ջրերի նպատակը կարիեսով հիվանդացությունների քանակւի նվազեցումն է[2]։ Կարիեսով հիվանդացիությունները շարունակում են բարձր դիրք գրավել ԱՀԿ-ի հիվանդությունների շարքում՝ ունենալով լայն տարածվածելիություն մի շարք զարգացած երկրներում։ Թիրախային խումբը դպրոցական տարիքի երեխաներն են 60-90%[13]։ Կարիեսի բուժումը հանրության համար ամենաթանկ բուժումներից է[14]։ Ֆտորացված ջրերի կանխարգելում են կարիեսի առաջացումը ինչպես փոքրերի այնպես էլ մեծ տարիքային խմբի մարդկանց մոտ։ Ընդհանուր արդյունավետությունը երեխաների մոտ կազմում է 18-ից 40%[2][15]։ Չնայած այն հանգամանքին, որ ջրի ֆտորացումը որոշ դեպքերում կարող է առաջացնել ֆլյուորոզ, որի դեպքում ատամների հանքայնացումը խաթարվում է, ֆլյուրոզի դեպքերի մեծ մասը թույլ արտահայտված է և չի դիտարկվում որպես գեղագիտական խանգարումների պատճառ կամ առողջապահական հաստատությունների մտահոգության պատճառ[16]: Ֆտորացված ջրի այլ կողմնակի ազդեցությունների ակնհայտ նշաններ չկան: Ֆտորացման արդյունավետությունն ապացուցվել է բավականին բարձր որակի հետազոտություններով, մինչդեռ կողմնակի ազդեցությունները ապացուցող հետազոտությունները հիմնականում եղել են անորակ[17]։ Ֆտորի ազդեցությունը օրգանիզմի վրա կախված է օրական չափաբաժնի մեծությունից բոլոր աղբյուրներից, այդ թվում՝ ֆտորացված ատամի մածուկից, աղից, կաթից և ջրից, որն ապահովում է ֆտորիդի պահանջարկի մեծ մասը[18]։ Այն դեպքերում, երբ ջրի ֆտորացումը տեխնիկապես իրագործելի է և մշակութային առումով ընդունելի, շատ ձեռնտու է, հատկապես այն բնակչության համար, որոնք ունեն կարիեսի առաջացման բարձր ռիսկ[19]։ ԱՄՆ-ի դեպքերի վերահսկման կենտրոնները երկրում ջրի ֆտորացումը դասում են 20-րդ դարի ազգային առողջապահության տասնյակ մեծ նվաճումների շարքում[20]: Ի տարբերություն ԱՄՆ-ի, եվրոպական երկրների մեծ մասում կարիեսի դեպքերի զգալի նվազում է տեղի ունեցել հիմնականում 20-րդ դարի 70-ական թվականներին ֆտոր պարունակող ատամի մածուկների օգտագործման շնորհիվ։ Ջրի ֆտորացումը որպես կարիեսի կանխարգելման գլխավոր միջոց ԱՄՆ-ում պետք է արդարացված համարել բնակչության սոցիալ-տնտեսական անհավասարության պատճառով, որը դժվարացնում է ատամնաբուժական խնամքի և կարիեսի կանխարգելման այլ եղանակների հասանելիությունը աղքատների համար[13]։ Աղի կամ ջրի ֆտորացման մոտիվները նման են աղի յոդացման մոտիվներին, որոնք իրականացվում են կրետինիզմի և էնդեմիկ զոբի կանխարգելման նպատակով[3][21]։
Ջրի ֆտորացման մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆտորացումը չի փոխում ջրի տեսքը, համը և հոտը։ Սովորաբար, ֆտորացումը կատարվում է ջրի մեջ երեք նյութերից մեկի ավելացմամբ՝ նատրիումի ֆտորիդ, ֆտորոկրեմնաթթու կամ նատրիումի ֆտորոսիլիկատ[1]։
- Նատրիումի ֆտորիդը (NaF) առաջին նյութն է, որն օգտագործվել է ջրի ֆտորացման համար[22]։ Այն սպիտակ, փոշոտ կամ բյուրեղային, առանց հոտի նյութ է։ Բյուրեղային ձևը նախընտրելի է, երբ աշխատանքը կատարվում է ձեռքով, քանի որ բյուրեղներն ավելի քիչ են փոշոտվում[23]։ Նատրիումի ֆտորիդը ավելի թանկ է, քան ֆտորացման այլ նյութերը, բայց այն հարմար է աշխատելու համար, ուստի առավել հաճախ օգտագործվում է փոքր կոմունալ սպասարկման ձեռնարկություններում[24] ։
- Ֆտորոսիլիկատ (H2SiF6) էժան հեղուկ է, որը ձևավորվում է ֆոսֆորային պարարտանյութերի արտադրության գործընթացում[22]: Այն արտադրվում է տարբեր կոնցենտրացիաներով՝ 23-ից 25%: Ջրի մեծ պարունակության պատճառով դրա տեղափոխումը թանկ է[23][22]։
- Նատրիումի ֆտորոսիլիկատը (Na2SiF6) փոշի է կամ շատ փոքր բյուրեղներ, տեղափոխելը շատ ավելի հեշտ է, քան ֆտորոսիլիկատը[23]։
Այս նյութերն օգտագործվում են ֆտորացման համար՝ իրենց լավ լուծելիության, անվտանգության, մատչելիության և ցածր գնի պատճառով[22]։ 1992 թվականին ԱՄՆ-ում ջրամատակարարման համակարգերի սեփականատեր ընկերությունների հաշվետվությունների ուսումնասիրության տվյալներով պարզվել է, որ բնակչության 63%-ը ստացել է ֆտորաջրածնով ֆտորացված ջուր, 28%-ը՝ նատրիումի ֆտորոսիլիկատով, իսկ 9%-ը՝ նատրիումի ֆտորիդով[25]։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները մշակել են առաջարկություններ ջրի ֆտորացման համար, որոնք սահմանում են անձնակազմի պահանջները, հաշվետվությունը, վերապատրաստումը, վերահսկողությունը, ստուգումը, հսկողությունը, կոնցենտրացիայի գերազանցման դեպքում միջոցառումները, ինչպես նաև ֆտորացման համար օգտագործվող հիմնական նյութերից յուրաքանչյուրի տեխնիկական պահանջները[26]։
ԱՄՆ-ում ծորակի ջրի մեջ ֆտորի պարունակության նորմը տատանվում է 0,7-ից մինչև 1,2 միլիգրամ մեկ լիտրի համար՝ կախված օդի միջին առավելագույն ջերմաստիճանից: Ավելի տաք կլիմա ունեցող վայրերում, որտեղ մարդիկ ավելի շատ ջուր են խմում, ֆտորիդի մակարդակը պահպանվում է ավելի ցածր, իսկ սառը կլիմայական պայմաններում ՝ ավելի բարձր[27]: 1962 թվականին ընդունված ԱՄՆ ստանդարտը կիրառելի չէ ամբողջ աշխարհի համար, քանի որ այն հիմնված է հաշվարկների վրա, որոնք հնացած են օդափոխման համակարգերի աճող տարածման, զովացուցիչ ըմպելիքների, վերամշակված սննդի սպառման ավելացման, ինչպես նաև ֆտորի այլ աղբյուրների ավելացման պատճառով[16]: 1994 թվականին առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆտորի օգտագործման փորձագիտական հանձնաժողովը որոշել է ջրի մեջ ֆտորի կոնցենտրացիան համարել 1 միլիգրամ մեկ լիտրի համար վերին սահման, նույնիսկ ցուրտ կլիմայական վայրերի համար, իսկ ստորին սահմանը հայտարարվեց 0․5 միլիգրամ մեկ լիտրի համար[5]:
Բնական աղբյուրներում ջուրը պարունակում է տարբեր քանակությամբ ֆտոր, ինչ-որ տեղ մակարդակը նորմայի սահմաններում է, ինչ-որ տեղ փոքր է, կամ, ընդհակառակը, շատ բարձր է[18]: Գետերում և լճերում ֆտորը սովորաբար քիչ է, մեկ լիտրի համար 0,5 միլիգրամից պակաս, իսկ ստորգետնյա աղբյուրների ջուրը, հատկապես հրաբխային և լեռնային շրջաններում, կարող է պարունակել մինչև 50 միլիգրամ ֆտոր մեկ լիտրում։ Ֆտորի բարձր կոնցենտրացիաները բնորոշ են ալկալային հրաբխային ապարներին, հիդրոջերմային ջրերին, հիդրոջերմային հանքաքարի հանքավայրերին, նստվածքային և այլ ժայռերին, որոնք առաջացել են հին, փոփոխված հիդրոջերմային մագմայի շրջանառությունից հանքաքարի ձևավորման գործընթացում։ Ֆտորը մտնում է հարակից ջրային մարմինների կազմության մեջ՝ ֆտորիդների տեսքով: Ֆտորի մինչև 95%-ը պարունակվում է F-իոնի տեսքով, որին հաջորդում է մագնեզիումի ֆտորիդ-կոմպլեքս իոնը (MgF+): Քանի որ ջրի մեջ ֆտորի մակարդակը որոշվում է ֆտորիտի (CaF2) լուծմամբ, ֆտորիդի բարձր պարունակությունը սովորաբար լինում է կալցիումով աղքատ, փափուկ, ալկալային միջավայրով ջրերում, որոնք ավելի լավ են լուծում ֆտորիտը։ Ֆտորից ջուրը պետք է ազատվի, երբ դրա պարունակությունը գերազանցում է առաջարկվող սահմանները[28]: Ֆտորը ջրից կարելի է հեռացնել՝ այն անցնելով ակտիվացված կավահողի, ոսկրային կերակրի, ոսկրային ածուխի կամ տրիկալցիումի ֆոսֆատի շերտով, կամ ալումոկալիումի կավով կոագուլյացիայով կամ կրաքարի նստեցմամբ[6]։ Տարբեր նմուշների կենցաղային ջրի զտիչներ, որոնք տեղադրված են անմիջապես ծորակի վրա, չեն փոխում ֆտորի կոնցենտրացիան[29]: Ավելի թանկ ֆիլտրերը, որոնք աշխատում են հակադարձ օսմոսի սկզբունքի, հեռացնում են ֆտորի 65-95 %-ը, իսկ թորումը ֆտորից ջուրն ամբողջությամբ ազատում է։ ԱՄՆ-ում գործող կանոնակարգերը չեն նախատեսում արտադրողի կողմից շշալցված ջրի մեջ ֆտորիդային միացությունների պարունակության պարտադիր նշում, ուստի այդպիսի ջրի ազդեցությունը առողջության վրա միշտ չէ, որ հնարավոր է կանխատեսել[6]։ Այովա և Քլիվլենդ Նահանգներում շշալցված ջրի ուսումնասիրությունը ցույց է տվել դրանում ֆտորիդների անբավարար պարունակություն[30]։ Սան Պաուլոյում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ֆտորիդի պարունակության զգալի անհամապատասխանություն կա ստանդարտների, իրական պարունակության և պիտակի վրա նշված տվյալների միջև[4]։
Մշակութային ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեներալ Ջեք Դ. Ռիփերը՝ «Դոկտոր Սթրենջլավը», կամ «Ինչպես ես դադարեցի վախենալ և սիրեցի ռումբը» ֆիլմի հերոսը, ջրի ֆտորացումը համարել է ռուս կոմունիստների դավաճանական քայլերից մեկը, որը նրան դրդեց օգտագործել պաշտոնական դիրքը և հրաման տալ հարձակվել ԽՍՀՄ-ի վրա:
- Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում առաջին իսկ օրը երկրի ջրամատակարարման բոլոր համակարգերին խորհուրդ կտա խմելու ջրից հանել ֆտորը[31][32]։
Վնաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին համաճարակաբանական արդյունքները հաստատել են այն վարկածը, որ զարգացման վաղ փուլերում ֆտորիդի ավելացված ընդունումը կարող է հանգեցնել IQ-ի զգալի նվազման: Նեյրոտոքսիկ ռիսկերի ճանաչումը անհրաժեշտ է ֆտորիդներով աղտոտված խմելու ջրի անվտանգության որոշման և պրոֆիլակտիկ ստոմատոլոգիական ծառայությունների իրականացման նպատակով ֆտորիդների օգտագործման համար[9]:
Մեծ թվով in vivo և in vitro ուսումնասիրություններ, ինչպես նաև համաճարակաբանական ուսումնասիրություններ ցույց են տվել, որ քրոնիկ ֆլյուորոզը կարող է վնաս պատճառել ուղեղին, ինչը հանգեցնում է ուղեղի կառուցվածքի և գործառույթի խանգարման: Քրոնիկ ֆլյուորոզը ոչ միայն առաջացնում է կենտրոնացման, ուսման և հիշողության նվազում, այլև հոգեկան ախտանիշներ, ինչպիսիք են անհանգստությունը, լարվածությունը և դեպրեսիան: Առաջարկվել են մի քանի հնարավոր մեխանիզմներ՝ օքսիդատիվ սթրեսի և բորբոքման տեսություն, նյարդային բջիջների ապոպտոզի տեսություն, նեյրոհաղորդիչների անհավասարակշռության տեսություն և այլ տարրերի հետ ֆտորի փոխազդեցության ազդեցություն: Այնուամենայնիվ, ուղեղի վնասման դեպքում քրոնիկ ֆլյուորոզի զարգացման հատուկ մեխանիզմը դեռ պարզ չէ: Այսպիսով, մեծ նշանակություն ունի ավելի լավ հասկանալ այն մեխանիզմները, որոնց միջոցով քրոնիկ ֆլյուորոզը ուղեղի վնաս է պատճառում, զարգացող երկրներում մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջությունը պաշտպանելու համար, հատկապես նրանց, ովքեր ապրում են էնդեմիկ ֆլյուորոզային տարածքներում: Մի խոսքով, անհրաժեշտ է հետագա ուսումնասիրություն կատարել ուղեղի վրա ֆտորիդի ազդեցության վերաբերյալ, քանի որ դրա պատճառած նեյրոնների վնասը կարող է հսկայական խնդիր առաջացնել հանրային առողջության համար, հատկապես հաշվի առնելով շրջակա միջավայրի աղտոտվածության աճը[10]:
Ֆտորիդը կարող է կուտակվել մարմնում, և ապացուցվել է, որ դրա մշտական ազդեցությունը վնասակար ազդեցություն է ունենում մարմնի հյուսվածքների, հատկապես նյարդային համակարգի վրա, ուղղակիորեն առանց նախնական ֆիզիկական արատների[11]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Lamberg M., Hausen H., Vartiainen T. Symptoms experienced during periods of actual and supposed water fluoridation(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 1997. — Т. 25. — № 4. — С. 291—295. — — PMID 9332806.
- ↑ 2,0 2,1 2,2 Centers for Disease Control and Prevention Recommendations for using fluoride to prevent and control dental caries in the United States(անգլ.) // MMWR Recomm Rep : journal. — 2001. — Т. 50. — № RR—14. — С. 1—42. — PMID 11521913. Архивировано из первоисточника 8 փետրվարի 2007.
- ↑ 3,0 3,1 Pizzo G., Piscopo M. R., Pizzo I., Giuliana G. Community water fluoridation and caries prevention: a critical review(անգլ.) // Clin Oral Investig : journal. — 2007. — Т. 11. — № 3. — С. 189—193. — — PMID 17333303.
- ↑ 4,0 4,1 Taricska J. R., Wang L. K., Hung Y. T., Li K. H. Fluoridation and defluoridation // Advanced Physicochemical Treatment Processes / Wang L. K., Hung Y. T., Shammas NK (eds.). — Կաղապար:Нп3, 2006. — С. 293—315. — (Handbook of Environmental Engineering 4). — ISBN 978-1-59745-029-4 —
- ↑ 5,0 5,1 WHO Expert Committee on Oral Health Status and Fluoride Use Fluorides and oral health (und). — Geneva: World Health Organization, 1994. — Т. WHO technical report series 846. — ISBN 92-4-120846-5. Архивировано из первоисточника 17 փետրվարի 2015.
- ↑ 6,0 6,1 6,2 Hobson W. L., Knochel M. L., Byington C. L., Young P. C., Hoff C. J., Buchi K. F. Bottled, filtered, and tap water use in Latino and non-Latino children(անգլ.) // JAMA : journal. — 2007. — Т. 161. — № 5. — С. 457—461. — — PMID 17485621. Архивировано из первоисточника 25 Հուլիսի 2011.
- ↑ Selwitz R. H., Ismail A. I., Pitts N. B. Dental caries(անգլ.) // The Lancet. — Elsevier, 2007. — Т. 369. — № 9555. — С. 51—9. — — PMID 17208642.
- ↑ Armfield J. M. When public action undermines public health: a critical examination of antifluoridationist literature(անգլ.) // Aust New Zealand Health Policy : journal. — 2007. — Т. 4. — С. 25. — — PMID 18067684. Архивировано из первоисточника 17 Հունիսի 2008.
- ↑ 9,0 9,1 Philippe Grandjean Developmental fluoride neurotoxicity: an updated review // Environmental Health. — 2019-12-19. — Т. 18. — С. 110. — ISSN 1476-069X. —
- ↑ 10,0 10,1 Chao Ren, Hui-Hua Li, Cai-Yi Zhang, Xi-Cheng Song Effects of chronic fluorosis on the brain // Ecotoxicology and Environmental Safety. — 2022-10-01. — Т. 244. — С. 114021. — ISSN 0147-6513. — Архивировано из первоисточника 8 փետրվարի 2024.
- ↑ 11,0 11,1 L. Valdez-Jiménez, C. Soria Fregozo, M. L. Miranda Beltrán, O. Gutiérrez Coronado, M. I. Pérez Vega Effects of the fluoride on the central nervous system // Neurología (English Edition). — 2011-01-01. — В. 5. — Т. 26. — С. 297–300. — ISSN 2173-5808. — Архивировано из первоисточника 8 փետրվարի 2024.
- ↑ The British Fluoridation Society; The UK Public Health Association; The British Dental Association; The Faculty of Public Health The extent of water fluoridation // One in a Million: The facts about water fluoridation. — 2nd. — Manchester: British Fluoridation Society, 2004. — С. 55—80. — ISBN 095476840X «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008-11-22-ին. Վերցված է 2010-12-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 13,0 13,1 Petersen P. E., Lennon M. A. Effective use of fluorides for the prevention of dental caries in the 21st century: the WHO approach(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2004. — Т. 32. — № 5. — С. 319—321. — — PMID 15341615. Архивировано из первоисточника 12 Նոյեմբերի 2020.
- ↑ Sheiham A. Dietary effects on dental diseases(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2001. — Т. 4. — № 2B. — С. 569—591. — — PMID 11683551. Архивировано из первоисточника 5 Հունիսի 2011.
- ↑ Griffin S. O., Regnier E., Griffin P. M., Huntley V. Effectiveness of fluoride in preventing caries in adults(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2007. — Т. 86. — № 5. — С. 410—415. — — PMID 17452559. Архивировано из первоисточника 19 Ապրիլի 2010. Summary: Yeung C. A. Fluoride prevents caries among adults of all ages (und) // Evid Based Dent. — 2007. — Т. 8. — № 3. — С. 72—3. — PMID 17891121. —
- ↑ 16,0 16,1 16,2 National Health and Medical Research Council (Australia) A systematic review of the efficacy and safety of fluoridation. — 2007. — ISBN 1864964154 «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009-10-14-ին. Վերցված է 2009-12-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) Summary: Yeung C. A. A systematic review of the efficacy and safety of fluoridation(անգլ.) // Evid Based Dent : journal. — 2008. — Т. 9. — № 2. — С. 39—43. — — PMID 18584000. - ↑ McDonagh M, Whiting P, Bradley M; և այլք: (2000). «A systematic review of public water fluoridation» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-04-13-ին. Վերցված է 2010-12-21-ին.
{{cite web}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) Report website: «Fluoridation of drinking water: a systematic review of its efficacy and safety». NHS Centre for Reviews and Dissemination. 2000. Արխիվացված է օրիգինալից 2012-04-13-ին. Վերցված է 2009-05-26-ին.{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) Authors' summary: McDonagh M. S., Whiting P. F., Wilson PM et al. Systematic review of water fluoridation(անգլ.) // BMJ : journal. — 2000. — Т. 321. — № 7265. — С. 855—859. — — PMID 11021861. Архивировано из первоисточника 27 Մարտի 2009. Authors' commentary: Treasure E. T., Chestnutt I. G., Whiting P., McDonagh M., Wilson P., Kleijnen J. The York review—a systematic review of public water fluoridation: a commentary(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2002. — Т. 192. — № 9. — С. 495—497. — — PMID 12047121. Архивировано из первоисточника 14 հունվարի 2012. - ↑ 18,0 18,1 Fawell J., Bailey K., Chilton J., Dahi E., Fewtrell L., Magara Y. Environmental occurrence, geochemistry and exposure // Fluoride in Drinking-water. — World Health Organization, 2006. — С. 5—27. — ISBN 92-4-156319-2
- ↑ Jones S., Burt B. A., Petersen P. E., Lennon M. A. The effective use of fluorides in public health(անգլ.) // Կաղապար:Нп3. — World Health Organization, 2005. — Т. 83. — № 9. — С. 670—676. — — PMID 16211158. Архивировано из первоисточника 14 Մարտի 2010.
- ↑ Burt B. A., Tomar S. L. Changing the face of America: water fluoridation and oral health // Silent Victories: The History and Practice of Public Health in Twentieth-century America / Ward J. W., Warren C.. — Oxford University Press, 2007. — С. 307—322. — ISBN 0-19-515069-4
- ↑ Horowitz H. S. Decision-making for national programs of community fluoride use(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2000. — Т. 28. — № 5. — С. 321—329. — — PMID 11014508.
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 Reeves TG (1986). «Water fluoridation: a manual for engineers and technicians» (PDF). Centers for Disease Control. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008-10-07-ին. Վերցված է 2008-12-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 23,0 23,1 23,2 Lauer W. C. History, theory, and chemicals // Water Fluoridation Principles and Practices. — 5th. — American Water Works Association, 2004. — Т. M4. — С. 1—14. — (Manual of Water Supply Practices). — ISBN 1-58321-311-2
- ↑ Nicholson J. W., Czarnecka B. Fluoride in dentistry and dental restoratives // Fluorine and Health / Tressaud A., Haufe G (eds.). — Elsevier, 2008. — С. 333—378. — ISBN 978-0-444-53086-8
- ↑ Division of Oral Health, National Center for Prevention Services, CDC Fluoridation census 1992 (und). — 1993. Архивировано из первоисточника 26 Հուլիսի 2011.
- ↑ Centers for Disease Control and Prevention Engineering and administrative recommendations for water fluoridation, 1995(անգլ.) // MMWR Recomm Rep : journal. — 1995. — Т. 44. — № RR—13. — С. 1—40. — PMID 7565542. Архивировано из первоисточника 19 Հոկտեմբերի 2011.
- ↑ Bailey W., Barker L., Duchon K., Maas W. Populations receiving optimally fluoridated public drinking water—United States, 1992–2006(անգլ.) // MMWR Morb Mortal Wkly Rep : journal. — 2008. — Т. 57. — № 27. — С. 737—741. — PMID 18614991. Архивировано из первоисточника 18 Հոկտեմբերի 2011.
- ↑ Ozsvath D. L. Fluoride and environmental health: a review (und) // Rev Environ Sci Biotechnol. — 2009. — Т. 8. — № 1. — С. 59—79. —
- ↑ Lalumandier J. A., Ayers L. W. Fluoride and bacterial content of bottled water vs tap water(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2000. — Т. 9. — № 3. — С. 246—250. — — PMID 10728111. Архивировано из первоисточника 11 Ապրիլի 2009.
- ↑ Grec RHdC, de Moura P. G., Pessan J. P., Ramires I., Costa B., Buzalaf MAR Fluoride concentration in bottled water on the market in the municipality of São Paulo(անգլ.) // Rev Saúde Pública : journal. — 2008. — Т. 42. — № 1. — С. 154—157. — — PMID 18200355. Архивировано из первоисточника 17 փետրվարի 2009.
- ↑ Кеннеди-младший: Белый дом при Трампе удалит фтор из воды - Российская газета
- ↑ https://www.kp.ru/daily/27661.5/5011842/