Jump to content

Ջուլիա Ռոբերթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիա Ռոբերթս
անգլ.՝ Julia Fiona Roberts
Ջուլիա Ռոբերտսը 2011 թվականին Tribeca կինոփառատոնում
Հասակը175 սմ
Ծնվել էհոկտեմբերի 28, 1967 (57 տարեկան)
ԾննդավայրՍմիրնա, Ջորջիա ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրթությունCampbell High School?[1], Ջորջիայի պետական համալսարան, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Saint Monica Catholic High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ՀպատակությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրոնՀինդուիզմ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, մոդել, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի և դերասանուհի
Ակտիվ շրջան1984–այժմ
Ժանրերկատակերգություն, դրամա, մելոդրամա
Ընտրանի«Սիրունիկը»,
«Նոթինգ Հիլ»,
«Լավագույն ընկերոջ հարսանիքը»
Ծնողներհայր՝ Walter Grady Roberts?[2], մայր՝ Betty Lou Bredemus?
Ամուսին(ներ)Դենիել Մոդեր (3 երեխա),
Լայլ Լավլետ
(ամուսնալուծված)
Համատեղ ապրող(ներ)Բենջամին Բրեթ և Ջեյսոն Պատրիկ
Երեխա(ներ)3 երեխա
Պարգևներ և մրցանակներ

Ջուլիա Ռոբերթս (անգլ.՝ Julia Fiona Roberts, ծնված՝ Ջուլի Ֆիոնա Ռոբերթս (անգլ․ Juli Fiona Roberts), հոկտեմբերի 28, 1967(1967-10-28)[3][4][5][…], Smyrna, Քոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ[6][7][8]), ամերիկյան դերասանուհի։ Կինոյում դերասանուհու առաջին հաջողությունը դարձել է դերը «Պողպատե մագնոլիաներ» ֆիլմում, որի համար նա արժանանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի և ներկայացվում «Օսկարի»։ Մեկ տարի անց Ռոբերտսը ձեռք է բերում «Հոլլիվուդան աստղ» կարգավիճակը՝ «Սիրունիկը» մելոդրամայում խաղացած գլխավոր դերից հետո, որը նրան բերում է երկրորդ «Ոսկե Գլոբուսը» և անվանակարգումներ «Օսկարի» և BAFTA-ի։ 2001 թվականին նկարահանվելով «Էրին Բրոկովիչ» ֆիլմում՝ արժանանում է բազմաթիվ մրցանակների, այդ թվում «Օսկար», երրորդ «Ոսկե Գլոբուս» և BAFTA։ 2014 թվականին կրկին առաջադրվում է «Օսկար», «Ոսկե Գլոբուս» և BAFTA մրցանակների՝ «Օգոստոս։ Օսեյջ կոմսութունը» ֆիլմում երկրորդական դերակատարման համար։

Ռոբերտսը աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն է[9]։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը համաշխարհային կինովարձույթում բերել են երկու միլիարդ դոլարից ավել եկամուտ[10]։

Ապագա դերասանուհին ընտանիքում երրորդ երեխան էր։ Նա ունի ավագ եղբայր՝ Էրիկ Ռոբերտս (ծնված 1956 թվականի ապրիլի 18-ին) և քույր՝ Լիզա (ծնված 1965 թվականի օգոստոսի 5-ին)։ Ջուլիի հայրը՝ Ուոլտեր Գրեյդի Ռոբերտսը (1933—1977 թվականներ), եղել է ջրային ներքնակների վաճառական և միաժամանակ դերասան և գրող։ Ջուլիի մայրը՝ Բեթթի Լու Բրեդեմասը, որն աշխատում էր քարտուղարուհի ծխական եկեղեցում և համատեղության կարգով դերասանություն էր անում, ծնվել է 1934 թվականին Միննեապոլիսում։ Ռոբերտսն ունի իռլանդական, շոտլանդական, վալիական, անգլիական, գերմանական և շվեդական արմատներ[11]։

Ջուլիի ընտանիքում հայտնվելու պահին նրա ծնողները գտնվում էին ծանր ֆինանսական վիճակում։ Ռոբերտսի հայրը տիրապետում էր երեխաների համար փոքրիկ դերասանական դպրոցին՝ Դեքեյտերում, Ջորջիա, ուր հաճախում էին Մարտին Լյութեր Քինգի երեխաները։ Երբ տիկին Ռոբերտսը ծննդաբերում է Ջուլիին, Քինգը, ի նշան շնորհակալության իր երեխաների նկատմամբ ուշադրության, վճարում է հիվանդանոցային ծախսերը[12]։

1971 թվականին, երբ լրանում է Ջուլիի չորս տարին, նրա մայրը դիմում է ամուսնալուծության։ Հաջորդ տարի նա կրկնակի անգամ ամուսնանում է թատերական քննադատ Մայքլ Մոուտսի (Michael Motes) հետ։ Ջուլիի մոր և Մայքլի ամուսնությունից ծնվում է դուստր՝ Նենսի Մոուտսը (Nancy Motes), որը մահանում է 2014 թվականի փետրվարի 9-ին Լոս Անջելեսում՝ թմրադեղերի մեծ չափաբաժին ընդունելու պատճառով, 37 տարեկան հասակում[13][14]։ Բեթթի Լուի և Մայքլի ամուսնությունը փլուզվում է 1983 թվականին։ Հետագայում Բեթթին այդ ամուսնությունը անվանում էր «մեծ սխալմունք»։ Խորթ հայրը բռնություններ էր կիրառում Բեթթիի երեխաների նկատմամբ և տարիներ անց Էրիկ Ռոբերտսը մի քանի հրապարակային հայտարարություններ է անում Ջուլիի համար ցավոտ այդ թեմայի վերաբերյալ։ Այսպես թե այնպես, Ջուլին ոչ միայն հավանություն չի տալիս եղբոր այդ վարմունքին, այլ անձամբ ինքը երբեք անկեղծ ելույթներ չի ունենում իր ծանր մանկության մասին՝ իր մոր և քրոջ Նենսիի նկատմամբ հարգանքի պատճառով։

Ջուլիի հայրը նույնպես կրկնակի անգամ ամուսնանում է Էյլին Սելլարսի հետ 1974 թվականին։ Խորթ մայրը կարողանում է բարի դրացիական հարաբերություններ հաստատել Ուոլտերի առաջին ամուսնությունից ծնված երեխաների հետ, սակայն հանկարծամահ է լինում 1977 թվականի սեպտեմբերին՝ դժբախտ պատահարից։ Ինքը Ուոլտերը, կնոջից հետո ապրում է ընդամենը մի քանի ամիս, մահանալով նույն թվականի դեկտեմբերին՝ ստամոքսի քաղցկեղից[15]։

13 տարեկան հասակից Ջուլի Ռոբերտսը մատուցողուհի է աշխատում պիցցերիայում, հաճախում է Ֆիտցխյու Լիի նախադպրոցը, Գրիֆֆինի միջնակարգ դպրոցը և Քեմփբելի քոլեջը Սմիրնայում։ Դպրոցում հրապուրվում էր կլարնետի վրա նվագելով[16][17]։ Մի քանի անգամ նա մասնակցություն է ունենում տեղական գեղեցկության մրցույթներին, սակայն եզրափակիչից այն կողմ երբեք չի անցել։ Դպրոցական տարիներին նա անյքան է տպավորվել ավագ եղբոր դերասանական հաջողություններով, որ սկսում է մասնակցել տեղական սիրողական բեմադրություններին։

Սմիրնայում դպրոցն ավարտելուց հետո Ջուլի Ռոբերտսն ընդունվում է Ջորջիա նահանգի համալսարանը և տեղափոխվում է Նյու Յորք՝ քրոջ մոտ, որպեսզի փորձի իրեն կինոյում։ Նյու Յորքում նա պայմանագիր է ստորագրում «Click» նորաձևային գործակալության հետ և սկսում է հաճախել դերասանական արվեստի դասընթացների[18][19]։

Կարիերայի սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուլիա Ռոբերթսը 1990 թվականին

Նյու Յորքում Ջուլիա Ռոբերտսը, բացի դերասանական արվեստի դասերից, պարապում է իր արտասանության վրա։ Հարավային առոգանությունը երբեք չէր խրախուսվում կինոյում։ Շուտով, ճիշտ է, նա դադարում է հաճախել դերասանական դասընթացներին, որովհետև դրանք չէր համարում բավականին արդյունավետ։ Ֆիլմերի համար բազմաթիվ լսումներից և փորձարկումներից հետո Ջուլիան (դերասանուհին ստիպված է լինում փոխել անունը ԱՄՆ-ի դերասանների Գիլդիան ընդունվելու ժամանակ, քանի որ այնտեղ արդեն, որպես անդամ, գրանցված էր Ջուլի Ռոբերտս անունուվ դերասանուհի) ստանում է փոքրիկ դեր «Հրշեջ խումբ» («Firehouse») ֆիլմում։ Նրա 15 վայրկյան տևողությամբ հայտնվելը էկրանին միակ բանն է, որ կարող է հետաքրքրել 1986 թվականի այդ անհաջող կինոկատակերգությունից։

Ավելի ուշ Ջուլիան հրավեր է ստանում իր եղբայր Էրիկից, այն ժամանակ արդեն հանրահայտ դերասանից, նկարահանվելու իր քրոջ փոքրիկ դերում «Արնակարմիր» («Blood Red») մարտաֆիլմում, որը սակայն ամբողջ երեք տարի սպասում էր էկրան բարձրանալուն։ Այդ ընթացքում Ջուլիան խաղում է ևս մի քանի կինոնկարներում։ «Բավարարություն» («Satisfaction») ֆիլմում նա կերպարանավորում էր աղջկա, որը մասնակցում է ռոք խմբում (դերակատարման համար Ջուլիան սովորում է նվագել հարվածային գործիքներ և բաս-կիթառ), նույն 1987 թվականին Ջուլիա Ռոբերտսը համաձայնում է «Առեղծվածային պիցցա» («Mystic Pizza») կատակերգությունում դերին, որի համար նա ստիպված էր իր դարչնագույն մազերը ներկել շեկ գույնի (որը հետագայում դառնում է նրա խորհրդանիշը)։ Այդ կինոնկարի համար Ռոբերտսը վաստակում է 50 000 դոլար։

Սակայն արդեն Ջուլիա Ռոբերտսի հաջորդ դերը ստիպում է քննադատներին և հանդիսատեսին նրա մասին խոսելու որպես Ամերիկայի ամենախոստումնալից դերասանուհու մասին մենինգիտով հիվանդանալու արդյունքում Ջուլիան բուժվելու նպատակով տեղափոխվում է Լոս Անջելեսի արվարձան՝ Սանտա Մոնիկա։ Հոլլիվուդի մոտ լինելը հեշտացնում է դերերի փնտրումը և Ռոբերտսը ստանում է Շելբի Լետչերի, շաքարախտով հիվանդ աղջկա, որը պատրաստվում է իր հարսանյաց հանդեսին, երկրորդական դերը «Պողպատե մագնոլիաներ» («Steel Magnolias») ֆիլմում։ Ֆիլմը դառնում է վարձույթի հիթը, հավաքելով ավելի քան ութսուն միլիոն դոլար ամերիկյան կինոթատրոններում, իսկ դերակատարման համար Ռոբերտսն արժանանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի և «Օսկար» մրցանակաբաշխությունում անվանակարգվում է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Բեկում և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուլիա Ռոբերտթը և Ջիմ Լանգևինը 2002 թվականի մայիս

«Պողպատե մագնոլիաներ» ֆիլմը ԱՄՆ-ում էկրան է բարձրանում 1989 թվականի վերջին՝ «նախաօսկարյան շրջանում»։ Այդ ժամանակ Ջուլիան ավարտում էր իր մասնակցությունը «$3000» աշխատանքային անվանումը կրող ֆիլմում նկարահանումները, անվանված այն գումարի չափով, որը հարուստ գործարարարը խոստացել էր մարմնավաճառին իր հետ անցկացրած մեկ շաբաթվա համար։ Ֆիլմի գլխավոր աստղը հանդիսանում էր հանրահայտ դերասան Ռիչարդ Գիրը։ Պրոդյուսերները հանրահայտ անուն էին ցանկանում նաև մարմնավաճառ Վիվիեն Ուորդի դերի համար, սակայն ռեժիսոր Հարրի Մարշալը նրանց համոզում է վերցնել Ջուլիա Ռոբերտսին։ Դերասանուհին այդ դերի համար ստանում է 300 000 դոլարանոց չեկ։ Ֆիլմի սկզբնական տարբերակում նախատեսված չէր երջանիկ ավարտ, սկզբնապես նախատեսված էր, որ Վիվիենը կլինի թմրամոլ, իսկ Էդվարդ Լյուիսի պայմանը կլինի մեկ շաբաթ ձեռնպահ մնալ չափաբաժնից։ Վերջի վերջո Էդվարդը Վիվիենին դուրս է շպրտում մեքենայից և հեռանում է, իսկ եզրափակիչ մասում նա ընկերուհու հետ ավտոբուսով մեկնում է Դիսնեյլենդ՝ իր մանկության երազանքը։ Սակայն Ջուլիա Ռոբերտսի «Պողպատե մագնոլիաներ» ֆիլմի աղմկոտ հաջողությունից հետո, որը նրան դարձնում է ճանաչված դերասանուհի, Մարշալը որոշում է հեռացնել բոլոր մռայլ դրվագները և վերանկարահանել ֆիլմի ավարտը։ Անհետանում է նաև ֆիլմի «$3000» անվանումը։ Այժմ կինոնկարը անվանվում է «Սիրունիկը» («Pretty Woman»), Ռոյ Օրբիսոնի «Pretty Woman» հանրահայտ երգի անվանումով։ «Սիրունիկը» ԱՄՆ-ի էկրաններին է բարձրանում 1990 թվականի մարտի 23-ին և, չնայած քննադատների բավականին սառը ընդունելությանը, վարձույթում վաստակում է 180 միլիոն դոլար, դառնալով հավաքված գումարով 1990 թվականի երկրորդ ֆիլմը, Ռոբերտսին բերելով երկրորդ անընդմեջ անվանակարգումը «Օսկար» մրցանակին, արդեն որպես լավագույն դերասանուհի և «Ոսկե Գլոբուս»-ի երկրորդ արձանիկը։

«Սիրունիկի» բացառիկ հաջողությունից հետո ամբողջ աշխարհի հանդիսատեսների մոտ (համարյա կես միլիարդ դոլար համաշխարհային վարձույթում) Ջուլիա Ռոբերտսը հանդիսանում է լիարժեք կինոաստղ՝ այդ տիտղոսին համապատասխանող բոլոր հանգամանքներով։ «Սիրունիկը» և դրան հաջորդող «Կոմայի մեջ գտնվողները» («Flatliners») ֆիլմը Ջուլիա Ռոբերտսին թույլ են տալիս բարձրացնելու հաջորդ ֆիլմի համար՝ «Թշնամու հետ միևնույն անկողնում» («Sleeping with the enemy»), իր հոնորարի սանդղակը մինչև մեկ միլիոն դոլարի։

1990 թվականի սկզբին Ռոբերտսը անընդմեջ թողարկում է մի քանի «լուրջ» ֆիլմեր՝ «Թշնամու հետ միևնույն անկողնում» («Sleeping with the enemy»)՝ կնոջ մասին, որը փախչում է իրեն ծեծի ենթարկող ամուսնուց, «Մեռնել երիտասարդ» («Dying Young»), որտեղ նրա հերոսուհին սիրահարվում է մահացու հիվանդություն ունեցող տղամարդու, «Հավալուսնի գործը» («The Pelican Brief»)՝ Ջոն Գրիշեմի վեպի հիման վրա թրիլեր, Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ, Սթիվեն Սփիլբերգի «Կապիտան Կեռիկ» («Hook») ֆիլմը և մի քանի լիովին ժամանցային կինոնկարներ։ Նրանք բոլորն էր այս կամ այն կերպ հանրաճանաչություն էին վայելում հասարակության մեջ, սակայն «Սիրունիկի» հաջողությունը կրկնել չհաջողվեց։

Հանդիսատեսները ցանկանում էին կրկին տեսնել «սիրունիկ» Ջուլիային իր հաջողակ ամպլուայում, իրեն յուրահատուկ ժպիտով։ Սակայն Ռոբերտսի անկայուն անձնական կյանքը, դերասանուհու խոստովանությամբ, հակված չէր «ուրախ» սցենարների ընտրություն կատարել։ Ռոբերտսը նկարահանվում է փոքրիկ դերերում հանրահայտ Ռոբերտ Օլտմենի մոտ, Սթիվեն Ֆրիրզի գերմռայլ «Մերի Ռայլի» («Mary Reilly») դրամայում (Ջուլիայի առաջին ֆինանսական անհաջողությունը), ինչպես նաև դրվագային դերում Վուդի Ալենի «Բոլորն ասում են, որ ես քեզ սիրում եմ» («Everyone Says I Love You») ֆիլմում։ Այս փուլում Ջուլիան անհետանում է հանդիսատեսի տեսադաշտից, ժամանակավորապես դադարելով նկարահանվել կինոյում, իսկ լրատվամիջոցները շտապում են հայտարարել նրա կարիերայի մայրամուտի մասին։

Ժամանակակից փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուլիա Ռոբերթսը Տորոնտոյի կինոփառատոնում 2013 թ

Դերասանուհու կինոասպարեզ վերադառնալը առավել քան բացառիկ էր։ 1997 թվականի «Լավագույն ընկերոջ հարսանիքը» («My Best Friend's Wedding») ռոմանտիկ կատակերգությունը կրկին հանդիսատեսին ցույց է տալիս Ջուլիային այնպիսին, ինչպիսին նրանք սիրեցին Ջուլիային՝ զավեշտական կատակերգուհու վարակիչ ծիծաղով և լայն ժպիտով։ Ֆիլմը ֆավորիտ է դառնում նաև քննադատների մոտ, ԱՄՆ-ի առաջատար կինոքննադատ Ռոջեր Էբերտը Ռոբերտսի դերակատարումը անվանում է «հիասքանչ»։

«Լավագույն ընկերոջ հարսանիքը»-ի ռեստորանային քննադատ Ջուլիաննա Պոտերի դերին հետևում են ևս մի քանի դրամարկղային հաջող կինոնկարներ (թեկուզ քննադատների կողմից տարբեր կարգի բարեհաճությամբ ընդունվելուն)։ Առավել եկամտաբեր դարձան «Նոթինգ Հիլ» («Notting Hill») (1999 թվական, Ռոբերտսի համար անվանակարգում «Ոսկե Գլոբուս»-ում, 363 միլիոն դոլար դրամարկղային հավաք ամբողջ աշխարհում)՝ Հյու Գրանտի հետ, «Փախչող հարսնացուն» (1999 թվական, 310 միլիոն դոլար դրամարկղային հավաք ամբողջ աշխարհում)՝ Ռիչարդ Գիրի հետ, «Օուշենի տասնմեկ ընկերները» (2001 թվական, 450 միլիոն դոլար հավաք աշխարհում)՝ Ջորջ Քլունիի, Բրեդ Փիթի հետ։

Սակայն իրապես բացառիկ հաջողություն դարձավ Ջուլիա Ռոբերտսի կենսագրական դերը Սթիվեն Սփիլբերգի «Էրին Բրոկովիչ» («Erin Brockovich», 2000 թվական) ֆիլմը։ Ֆիլմ, որը ոչ միայն մեծ հաջողություն ունեցավ հանդիսատեսի մոտ (դրամարկղային հավաքը ամբողջ աշխարհում 256 միլիոն դոլար), այլ նաև հեղինակներին բերում են հինգ անվանակարգում «Օսկար» մրցանակին, որոնցից մեկին արժանանում է Ջուլիան։ Ոսկե արձանիկի նրան հանձնումը վերջնականապես հաստատում է Հոլլիվուդի գլխավոր կինոաստղի և ամենայն «Ամերիկայի սիրեցյալը» նրա կարգավիճակը։ Բացի «Օսկար»-ից, դերասանուհին արժանանում է BAFTA-ի մրցանակին և երրորդ «Ոսկե Գլուբուս»-ին։ Ջուլիայի հոնորարները աճում էին ֆիլմից ֆիլմ և «Մոնա Լիզայի ժպիտը» («Mona Lisa Smile») ֆիլմի համար դերասանուհին ստանում է կինոմոտոգրաֆիայի պատմության մեջ դերասանուհու համար աննախադեպ չափի հոնորար՝ 25 միլիոն դոլար գումար։ Սակայն դա չի խանգարում դերասանուհուն մասնակցություն ունենալ փոքրիկ նախագծերում՝ վերը նշված գումարից շատ ավելի քիչ բյուջեով (նրա մասնակցությամբ «Մերձեցում» («Closer») ֆիլմը, որը նկարահանվել է 27 միլիոն դոլարով, վարձույթում բերել է ավելի քան 115 միլիոն դոլար)։

2007 թվականին նկարահանվում է «Չառլի Ուիլսոնի պատերազմը» («Charlie Wilson's War») դրամայում՝ մասնակցությամբ «Օսկար»-ի դափնեկիրներ Թոմ Հենքսի և Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի, որի համար ստանում է անվանակարգում «Ոսկե Գլոբուս»ում։

Ջուլիա Ռոբերտսը գնում է Էլիզաբեթ Գիլբերտի «Կեր, աղոթիր, սիրիր» («Eat, Pray, Love») բեսթսելլերի նկարհանման բացառիկ իրավունքները, որում կատարում է գլխավոր դերը[20]։

2013 թվականին Ռոբերտսը խաղում է Մերիլ Սթրիփի հերոսուհու դուստրերից մեկի դերը «Օգոստոս։ Օսեյջի կոմսություն» («August: Osage County») տրագիկոմեդիայում։ Քննադատները բավականին բարձր են գնահատում նրա դերասանական խաղը, համարելով լավագույններից մեկը «Էրին Բրոկովիչ»-ից հետո։ Դերասանուհին կրկին անվանակարգվում է «Օսկար»-ի, «Ոսկե Գլոբուս»-ի և BAFTA-ի։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին Ջուլիա Ռոբերտսը հայտնի էր ոչ միայն շնորհին իր հաջողակ ֆիլմերի, այլ նաև բուռն անձնական կյանքով։ Հայտնի մարդկանց ցուցակում, ում հետ դերասանուհին սիրային կապեր է ունեցել, կարելի թվել Կիֆեր Սազերլենդին, Մեթյու Պերրին, Լիամ Նիսոնին, Դանիել Դեյ-Լուիսին, Բենջամին Բրետտին[21][22]

Առաջին ամուսնությունը դերասան և քանթրի երգիչ Լայել Լովետտի հետ, որը կնքվել էր 1993 թվականին[23], տևում է ընդամենը երկու տարուց քիչ[24]։

2002 թվականի հուլիսի 4-ին Ջուլիան ամուսնանում է կինոօպերատոր Դենիել Մոդերի հետ։ 2004 թվականի նոյեմբերի 28-ին զույգի մոտ զույգ է ծնվում՝ աղջիկ Խեզել Պատրիշա և տղա Ֆինեաս Ուոլտեր։ Ծննդաբերությունը տեղի է ունենում սահմանված ժամանակից չորս շաբաթ առաջ, սակայն ոչ մի բարդացում չի նկատվում։ 2007 թվականի հունիսի 18-ին Ջուլիան ունենում ևս մեկ տղա՝ 3800 գրամ քաշով։ Տղային անվանում են Հենրի Դանիել Մոդեր։

Ջուլիան ընտանիքով ապրում է Նյու Յորքի սեփական պենտհաուսում (Մանհեթեն փողոցի վրա) և Տախոյի ռանչոյում։ Նա նաև ունի առանձնատուն Մալիբույում, Կալիֆորնիա։ Ռոբերտսին է պատկանում «Om Red Films» կինոընկերությունը և, բացի այդ, ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ։ 2005 թվականին դերասանուհու կարողությունը «Forbes» ամսագրի կողմից գնահատվում է 250 միլիոն դոլար։

Դերասանուհին և փոփ երգչուհի Էմմա Ռոբերտսը ազգականուհիներ են։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայտնի է որպես ոտաբոբիկ քայլելու սիրահար։ Անդպիսի տեսքով հայտնվել է բազմաթիվ ֆիլմերում և նույնիսկ ոտաբոբիկ ամուսնացել է Լայլ Լովետտի հետ[25]։ Լինելով Հնդկաստանում «Կեր, աղոթիր, սիրիր» ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ նա հաճախ քայլում էր առանց կոշիկի, այդ թվում Թաջ Մահալի այցելության ժամանակ[26]։
  • «Օուշենի տասնմեկ ընկերները» միակ սիքվելն է նրա ֆիլմագրության մեջ։
  • «Օուշենի տասներկու ընկերները» ֆիլմում նրա հերոսուհի Տեսսին գրիմավորում են Ջուլիա Ռոբերիսի նմանությամբ։
  • Ռոբերտսի կողմից «Էրին Բրոկովիչ» ֆիլմում գլխավոր հերոսուհու դերակատարումը Ամերիկյան կինոյի ինստիտուտի կողմից դասակարգվում է 31 համարի տակ՝ հարյուրամյակի լավագույն կինոհերոսների և կինոչարագործների ցուցակում։
  • 2004 թվականին Բուլղարիայում հայտնաբերված 9000 տարվա վաղեմություն ունեցող կնոջ հնածոն հնէաբանների կողմից անվանվում է «Ջուլիա Ռոբերտս»՝ կատարյալ պահպանված ատամնաշարի պատճառով։
  • Ջուլիան ձախլիկ է, սակայն «Էրին Բրոկովիչ» ֆիլմի համար նա սովորել է գրել աջ ձեռքով (քանի որ հերոսուհի Էրին Բրոկովիչի նախատիպը կյանքում աջլիկ էր)։
  • Ռոբերտսը պատմություն մեջ առաջին կինոդերասանուհին է, որ դերակատարման համար ստացել է 20 միլիոն դոլար («Էրին Բրոկովիչ» ֆիլմի համար) և 25 միլիոն դոլար («Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմի համար)։
  • Ջուլիան նկարահանվել է մոնղոլական քոչվորների մասին պատմող «Աստղերը կենդանիների աշխարհում։ Ջուլիա Ռոբերտսը և մոնղոլական ձիերը» վավերագրական ֆիլմում։
  • 2010 թվականի ապրիլի 29-ին տասներկուերորդ անգամ գլխավորել է «մոլորակի ամենագեղեցիկ մարդկանց» ցուցակը՝ ըստ «People» ամսագրի վարկածի[27]։
  • Ըստ դավանանքի հինդուիզմի հետևորդ է[28]։ 2010 թվականի հարցազրույցներից մեկում Ջուլիա Ռոբերտսը խոստովանում է, որ ամուսնու և երեխաների հետ կանոնավոր հաճախում է հինդուիստական տաճար՝ նպատակ ունենալով «երգել, աղոթել և տոնել»[28]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ռեժիսոր Խաղընկերներ
1984 – 1990 Մայամիի ոստիկանություն։ Բարքերի բաժին Miami Vice Պոլլի Վհիլեր Ջոն Նիկոլելա
Ռիչարդ Կոմպտոն
Լեոն Իչասո
Դոն Ջոնսոն,
Ֆիլիպ Մայքլ Թոմաս,
Սանդրա Սանտյագո,
Օլիվիա Բրաուն,
Մայքլ Տոլբոտ
1986 – 1988 Քրեական պատմություն Crime Story Տրեյսի Լեոն Իչասո
Աարոն Լիպսթաթ
Քոլին Բաքսի
Դեննիս Ֆարինա,
Էնթոնի Ջոն Դենիսոն,
Բիլ Սմիտրովիչ,
Սթիվ Ռայան,
Բիլ Քեմփբել
1988 Հաճույք Satisfaction Դերիլ Շեյն Ջոան Ֆրիման Ժյուսթին Բեյթման,
Լիամ Նիսոն,
Տրինի Ալվարադո,
Սքոթ Կոֆի,
Բրիթա Ֆիլիպս
1988 Բաջա Օկլահոմա Baja Oklahoma Քենդի Հատկինս Բոբբի Ռոտ Լեսլի Էնն Ուորեն,
Փիթեր Կոյոտ,
Սվուզի Կյորց,
Բիլի Վերա,
Էնտոնի Զերբի
1988 Առեղծվածային պիցցա Mystic Pizza Դեյսի Արուջո Դոնալդ Պիտրի Աննաբետ Գիշ,
Լիլի Տեյլոր,
Վինսենտ Դ’Օնոֆրիո,
Ուիլյամ Ռ. Մոուսես
1989 Կարմիր ինչպես արյունը Blood Red Մարիա Կոլեգարո Փիթեր Մասթերսոն Էրիկ Ռոբերտս,
Ջանկարլո Ջանինի,
Դեննիս Հոփեր,
Բերտ Յանգ,
Կարլին Գլին
1989 Պողպատե մագնոլիաներ Steel Magnolias Շելբի Էատենտոն Հերբերտ Ռոս Սալի Ֆիլդ,
Դոլի Պարտոն,
Շիրլի ՄակԼեյն,
Դերիլ Հաննա,
Օլիմպիա Դուկակիս
1990 Սիրունիկը Pretty Woman Վիվիան Վարդ Գերի Մարշալ Ռիչարդ Գիր,
Ռալֆ Բելամի,
Ջեյսոն Ալեքսանդր,
Լորա Սան Ջակոմո
1990 Կոմայի մեջ գտնվողները Flatliners Ռեյչել Մանուս Ջոել Շումահեր Կիֆեր Սազերլենդ,
Քևին Բեյկոն,
Ուիլյամ Բոլդուին,
Օլիվեր Պլատ
1990 – 2010 Օրենք և կարգ Law & Order Կատրինա Լուդլոու Կոնստանտին Մակրիս
Էդվին Շերին
Ջեյս Ալեքսանդր
Ս. Էպատա Մերկերսոն,
Սեմ Ուոտերսթոն,
Ջերի Օրբակ,
Սթիվեն Հիլ,
Ջեսի Լ. Մարտին
1991 Թշնամու հետ նույն անկողնում Sleeping with the Enemy Լաուրա Բըրնեյ Ջոզեֆ Ռուբին Պատրիկ Բերգին,
Քևին Անդերսոն,
Էլիզաբեթ Լոուրենս,
Կայլ Սիկոր
1991 Մահանալ երիտասարդ Dying Young Հիլարի Օ'Նիլ Ջոել Շումահեր Քեմփբել Սքոթ,
Վինսենտ Դ’Օնոֆրիո,
Կոլին Դյուհյորսթ,
Դևիդ Սելբի
1991 Նավապետ Կեռիկը Hook Դին-Դին Սթիվեն Սպիլբերգ Դասթին Հոֆման,
Ռոբին Ուիլյամս,
Բոբ Հոսկինս,
Մեգգի Սմիթ
1993 Հավալուսնի գործը The Pelican Brief Դերբի Շոու Ալան Ջ. Պակուլա Դենզել Վաշինգտոն,
Սեմ Շեպարդ,
Ջոն Հյորդ,
Թոնի Գոլդուին
1994 Ես սիրում են անախորժություններ I Love Trouble Sabrina Peterson Չարլզ Շայեր Նիկ Նոլտի,
Սոլ Ռուբինեկ,
Ջեյմս Ռեբհորն,
Ռոբերտ Լոջա
19942004 Ընկերներ Friends Սուսի Մորս Գարի Հելվորսոն
Քևին Բրայտ
Մայքլ Լեմբեկ
Ջենիֆեր Էնիսթոն,
Քորթնի Քոքս,
Լիզա Կուդրոու,
Մեթ ԼեԲլան,
Մեթյու Փերի
1994 Բարձր նորաձևություն Prêt-à-Porter Անն Էիսենհովեր Ռոբերտ Օլտմեն Սոֆի Լորեն,
Մարչելո Մասթրոյաննի,
Ժան-Պեր Կասել,
Կիմ Բեյսինգեր,
Կյարա Մասթրոյաննի
1995 Խոսակցության թեմա Something to Talk About Գրեյս Քինգ Բիշոն Լասե Հալսթրյոմ Դեննիս Կուեյդ,
Ռոբերտ Դյուվալ,
Ջինա Ռոուլենդս,
Քիրա Սեջվիկ
1996 Մերի Ռայլի Մերի Ռայլի Mary Reilly Սթիվեն Ֆրիրզ Ջոն Մալկովիչ,
Ջորջ Կոուլ,
Մայքլ Գեմբոն,
Կետի Ստաֆ
1996 Մայքլ Քոլինզ Michael Collins Կիտտի Կիրնեն Նիլ Ջորդան Լիամ Նիսոն,
Էյդան Կուինն,
Սթիվեն Ռի,
Ալան Ռիկման
1996 Բոլորն ասում են, որ ես սիրում եմ քեզ Everyone Says I Love You Վոն Սայդել Վուդի Ալեն Դրյու Բերիմոր,
Գոլդի Հոուն,
Վուդի Ալեն,
Ալան Ալդա
1997 Լավագույն ընկերոջ հարսանիքը My Best Friend's Wedding Ջուլիանա Փոթեր Պ.Ջ. Հոգան Դերմոտ Մալրունի
Կեմերոն Դիազ,
Ռուպերտ Էվերետ,
Ֆիլիպ Բոսկո
1997 Դավադրության տեսություն Conspiracy Theory Ալիս Սատոն Ռիչարդ Դոներ Մել Գիբսոն,
Պատրիկ Ստյուարտ,
Սիլկ Կոզարտ,
Սթիվ Կեխեն
1998 Խորթ մայրը Stepmom Իզաբել Կելլի Քրիս Կոլամբուս Սյուզեն Սարանդոն,
Էդ Հարիս,
Ջենա Մելոուն,
Լիամ Էյկեն
1999 Նոթինգ Հիլ Notting Hill Աննա Սքոթ Ռոջեր Միշել Հյու Գրանտ,
Ռիչարդ ՄակԿեյբ,
Ռիս Իվանս,
Ջեյմս Դրեյֆուս
1999 Փախչող հարսնացուն Runaway Bride Մեգի Կարպենտեր Գերի Մարշալ Ռիչարդ Գիր,
Ջոան Կյուսակ,
Գեկտոր Էլիզոնդո,
Ռիտա Ուիլսոն
2000 Էրին Բրոկովիչ Erin Brockovich Էրին Բրոկովիչ Սթիվեն Սոդերբերգ Ալբերտ Ֆիննի,
Աարոն Էկխարտ,
Դևիդ Բրիսբին,
Դոուն Դիդավիկ
2001 Մեքսիկացին The Mexican Սամանթա Բերզել Գոռ Վերբինսկի Բրեդ Փիթ,
Ջեյմս Գանդոլֆինի,
2001 Ամերիկայի սիրելիները America's Sweethearts Քեյթլին «Կիկի» Հարիսոն Ջո Ռոտ Քեթրին Զետա-Ջոնս,
Բիլի Քրիստալ,
Ջոն Կյուսակ,
Հենք Ազարիա
2001 Օուշենի տասնմեկ ընկերները Ocean's Eleven Տեսս Օուշեն Սթիվեն Սոդերբերգ Ջորջ Քլունի,
Բրեդ Փիթ,
Մեթ Դեյմոն,
Էնդի Գարսիա
2002 Ամբողջ հմայքով Full Frontal Քետրին /Ֆրանչեսկա Սթիվեն Սոդերբերգ Դևիդ Դուխովնի,
2002 Վտանգավոր մարդու խոստովանությունը Confessions of a Dangerous Mind Պատրիշա Ուոտսոն Ջորջ Քլունի
Դրյու Բերիմոր,
Ջորջ Քլունի,
Ռուտգեր Հաուեր
2002 Մեծ չեմպիոնը Grand Champion Ջոլեյն Բերի Տաբ Էմմա Ռոբերտս,
2003 Մոնա Լիզայի ժպիտը Mona Lisa Smile Քետրին Էնն Ուոտսոն Մայկ Նյուել Քիրստեն Դանստ,
Ջիննիֆեր Գուդվին
2004 Մոտիկություն Closer Աննա Քեմերոն Մայկ Նիկոլս Նատալի Պորտման,
Ջուդ Լոու,
2004 Օուշենի տասներկու ընկերները Ocean's Twelve Տեսս Օուշեն Սթիվեն Սոդերբերգ Ջորջ Քլունի,
Բրեդ Փիթ,
Մեթ Դեյմոն,
Քեթրին Զետա-Ջոնս
2005 I Love the '90s: Part Deux Էմմա Բանթոն,
2006 Բեսլան։ Սեպտեմբերյան երեք օր Beslan: Three Days in September պատմող Ջո Հալդերման Փիլար Ուիզերսպուն
2006 Մրջյունների սարսափը The Ant Bully Հովա (հնչյունավորում) Ջոն Ա. Դևիս Նիկոլաս Քեյջ,
Մերիլ Ստրիպ,
2006 Շառլոտի սարդոստայնը Charlotte's Web սարդ Շառլոտա (հնչյունավորում) Գարի Վինիկ
Սթիվ Բուշեմի,
Ջոն Քլիզ,
Օպրա Ուինֆրի
2007 Չառլի Ուիլսոնի պատերազմը Charlie Wilson's War Ջոաննա Հերինգ Մայկ Նիկոլս Թոմ Հենքս,
Էմի Ադամս,
2008 Լուսատտիկներն այգում Fireflies in the Garden Լիզա Թեյլոր Դենիս Լի Ռայան Ռեյնոլդս,
Ուիլեմ Դեֆո,
Էմիլի Ուոտսոն,
2009 Ոչ մի ավելորդություն Duplicity Կլեր Սթենվիկ Թոնի Գիլրոյ
Թոմ Ուիլկինսոն,
Փոլ Ջամաթի,
2010 Սուրբ Վալենտինի օրը Valentine's Day կապիտան Քեյթ Հազելտին Գերի Մարշալ Ջեսիկա Ալբա,
Ջեսիկա Բիլ,
Բրեդլի Կուպեր,
Էն Հեթուեյ,
Ջենիֆեր Գարներ
2010 Կեր, աղոթիր, սիրիր Eat Pray Love Լիզ Գիլբերտ Ռայան Մերֆի Խավեր Բարդեմ,
Վիոլա Դևիս,
2010 The Kennedy Center Honors: A Celebration of the Performing Arts Լուիս Ջ. Հորվիտզ
Ալեք Բոլդուին,
2011 Սեր, նշանադրություն, հարսանիք Love, Wedding, Marriage Ավայի հոգեբանը (հնչյունավորում) Դերմոտ Մալրունի Մենդի Մուր,
Ջեյն Սեյմուր,
2011 Լարրի Քրաուն Larry Crowne Մերսեդես Տեյնոտ Թոմ Հենքս Թոմ Հենքս,
2012 Ասա դու ինձ, հայելի՛ Mirror Mirror չար թագուհի Կլեմենտինա Տարսեմ Սինխ Լիլի Քոլինզ,
Արմի Համեր
2013 Օգոստոս. Օսեյջ կոմսություն August: Osage County Բարբարա Ուեստոն Ջոն Ուելս Մերիլ Սթրիփ

Բենեդիկտ Քամբերբեչ,
Ջուլետ Լյուիս,
Էվան ՄակԳրեգոր,
Էբիգեյլ Բրեսլին

2014 Սովորական սիրտ The Normal Heart բժիշկ Էմմա Բրուկներ Ռայան Մերֆի Ջիմ Պարսոնս,
Մեթ Բոմեր,
Ալեք Բոլդուին,
Մարկ Ռուֆալո
2015 Գաղտնիք նրանց աչքերում Ջեսս Բիլլի Ռեյ Չիվեթել Էջիոֆոր

Նիկոլ Քիդման

2016 Ֆինանսական հրեշը Money Monster Պետի Ֆեն Ջուդի Ֆոսթեր Ջորջ Կլունի
2016 Մայրերի օրը Mother's Day Միրանդա Հարի Մարշալ Ջենիֆեր Էնիսթոն

Քեյթ Հադսոն

2017 Սմուրֆիկներ։ Կորսված գյուղ Smurfs: The Lost Village Սմուրֆ Իվի Քելլի Էսբերի
2017 Հրաշք Wonder Իզաբել Փուլմանը Սթիվեն Չբոսկի Օուեն Ուիլսոն`

Սոնյա Բրագա`

2018 Բենը վերադարձել է Ben is Back Հոլլի Բըրնս Փիթեր Հեջես Լուկաս Հեջես
2018 Վ/ս Տունդարձ Homecoming Հայդի Բերգման Սեմ Էսմայիլ Ստեֆան Ջեյմս
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1998 Խորթ մայրը Stepmom
2004 Սամանտա։ Ամերիկացի աղջկա արձակուրդները Samantha: An American Girl Holiday
2005 Ֆելիսիտի։ Երիտասարդ ամերիկուհու պատմություն Felicity: An American Girl Adventure
2008 Կիտ Կիտերեջ։ Ամերիկուհու հանելուկ Kit Kittredge: An American Girl
2011 Էքստրաօրդինար մայրիկներ Extraordinary Moms
2011 Հիսուս Հենրի Քրիստոս Jesus Henry Christ
2017 Կար ուրբաթ օրերին The Friday Night Knitting Club

Պարգևներ և անվանակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգև Թվական Անվանակարգ Ֆիլմ/Հեռուստասերիալ Արդյունք
Օսկար 1990 Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում Պղնձե մագնոլիաներ Առաջադրված
1991 Լավագույն կանացի դերակատարում Սիրունիկը Առաջադրված
2001 Լավագույն կանացի դերակատարում Էրին Բրոկովիչ Հաղթանակ
2014 Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում Օգոստոս։ Օսեյջի կոմսություն Առաջադրված
BAFTA 1991 Լավագույն կանացի դերակատարում Սիրունիկը Առաջադրված
2001 Լավագույն կանացի դերակատարում Էրին Բրոկովիչ Հաղթանակ
2014 Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում Օգոստոս։ Օսեյջի կոմսություն Առաջադրված
Ոսկե Գլոբուս 1990 Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում Պղնձե մագնոլիաներ Հաղթանակ
1991 Լավագույն կանացի դերակատարում մյուզիքլում կամ կատակերգությունում Սիրունիկը Հաղթանակ
1998 Լավագույն կանացի դերակատարում մյուզիքլում կամ կատակերգությունում Լավագույն ընկերոջ հարսանիքը Առաջադրված
2000 Լավագույն կանացի դերակատարում մյուզիքլում կամ կատակերգությունում Նոթինգ Հիլ Առաջադրված
2001 Լավագույն կանացի դերակատարում դրամայում Էրին Բրոկովիչ Հաղթանակ
2008 Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում Չառլի Ուիլսոնի պատերազմները Առաջադրված
2010 Լավագույն կանացի դերակատարում մյուզիքլում կամ կատակերգությունում Ավելորդ ոչինչ Առաջադրված
2014 Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում Օգոստոս։ Օսեյջի կոմսություն Առաջադրված
Էմմի 1999 Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում Կարգ ու կանոն Առաջադրված
2014 Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում ֆիլմում կամ մինի սերիալում Սովորական սիրտ Առաջադրված
ԱՄՆ-ի կինոդերասանների հիլդիայի մրցանակ 2001 Լավագույն կանացի դերակատարում Էրին Բրոկովիչ Հաղթանակ
2014 Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում Օգոստոս։ Օսեյջի կոմսություն Առաջադրված
2015 Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում ֆիլմում կամ մինի սերիալում Սովորական սիրտ Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  2. 2,0 2,1 Pas L. v. Genealogics — 2003.
  3. Internet Broadway Database — 2000.
  4. Encyclopædia Britannica
  5. Discogs — 2000.
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #119077744 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Taylor, Clarke (1983 թ․ նոյեմբերի 24). «ERIC ROBERTS: HIS 'STAR 80' SHINES». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. «Genealogy». Freepages.genealogy.rootsweb.ancestry.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
  9. «Новый рейтинг Forbes: актрисы Голливуда, заработавшие больше всех». Forbes (ռուսերեն). forbes.ru. 20 июня 2012 г. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  10. «People Index». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
  11. «Julia Robert's Swedish ancestors». Genealogi.se. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  12. «JULIA ROBERTS – CORETTA SCOTT KING WAS JULIA ROBERTS' FAIRY GODMOTHER». Contact Music. 2006 թ․ փետրվարի 10. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 16-ին.
  13. Сводная сестра Джулии Робертс умерла от передозировки наркотиков. // interfax.ru (11 февраля 2014 года)
  14. Julia Roberts' sister’s death: No foul play suspected, LAPD says. // latimes.com (February 10, 2014)
  15. «Julia Roberts». Info 2 India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  16. «About Julia Roberts». www.movieactors.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
  17. «Julia Roberts: I Was A Late Bloomer». accesshollywood.com. 2011 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
  18. «Julia Roberts». filmmakers.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
  19. «Julia Roberts Profile». IGN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  20. «Джулия Робертс: Есть, молиться, любить». Live Journal. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  21. Lague, Louise (1991 թ․ հուլիսի 1). «Miss Roberts Regrets». People. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  22. Dargis, Manohla. «Movies: About Jason Patric». The New York Times.
  23. Levitt, Shelley (1994 թ․ օգոստոսի 8). «State of Their Union». People. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  24. Schneider, Karen (1995 թ․ ապրիլի 10). «One Last Sad Song». People. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  25. «Ocala Star-Banner — Google News Archive Search». News Google. 1993 թ․ հուլիսի 7. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  26. «Julia Roberts visits Taj Mahal». India Express. 2009 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  27. «Джулия Робертс возглавила список самых красивых людей планеты». Lenta.ru. 29 апреля 2010. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  28. 28,0 28,1 Blake, Heidi (2010 թ․ օգոստոսի 5). «Julia Roberts: I'm a Hindu». Daily Telegraph. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Ռոբերթս» հոդվածին։