Ջոն Սքոթ Հոլդեյն
Ջոն Սքոթ Հոլդեյն անգլ.՝ John Scott Haldane | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1860[1][2][3][…] Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 15, 1936[4] (75 տարեկան) Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գյուտարար, ֆիզիոլոգ, փիլիսոփա և բժիշկ |
Հաստատություն(ներ) | Օքսֆորդի համալսարան |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Էդինբուրգի համալսարան, Էդինբուրգի ակադեմիա և Դրագոն սքուլ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5][6] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Լուիզա Քեթլին Թրոթեր[9] |
Երեխա(ներ) | Ջ.Բ. Ս. Հալդեյն[9] և Նաոմի Միտչիսոն[10][9] |
Հայր | Ռոբերտ Հալդեյն[10][9] |
Մայր | Մերի Էլիզաբեթ Հալդեյն[10][9] |
John Scott Haldane Վիքիպահեստում |
Ջոն Սքոթ Հոլդեյն (անգլ.՝ John Scott Haldane, մայիսի 3, 1860[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 15, 1936[4], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆիզիոլոգ։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ(1897)[11], ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկյա անդամ (1935)[12]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Սքոթ Հոլդեյնը ծնվել է 1860 թվականի մայիսի 3-ին Էդինբուրգում[13][14]։ Սովորել է Էդինբուրգի ակադեմիայում, Էդինբուրգի և Ենայի համալսարաններում։
1884 թվականին ստացել է բժշկագիտության դոկտորի աստիճան։ 1887 թվականից աշխատել է Օքսֆորդի համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնում որպես ասիստենտ, այնուհետև՝ որպես պրոֆեսոր։ 1897 թվականին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[15], իսկ 1905 թվականին՝ Օքսֆորդի համալսարանի Նյու-քոլեջի խորհրդի անդամ։ Ֆիզիոլոգիական լաբորատորիաներ է ղեկավարել Դոնքաստերում (սկսած 1912 թվականից) և Բիրմինգհեմում (սկսած 1921 թվականից)։
Ջոն Սքոթ Հոլդեյնի որդին՝ Ջոն Բյորդոն Սանդերսոնը (1892-1964), հետևել է հորը և ինքն էլ կյանքը նվիրել գիտությանը։
Շնչառության ուսումնասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Հոլդեյնը հանդիսանում է մարդու շնչառության, նրա կարգավորման և այդ պրոցեսում ածխաթթու գազի նշանակության վերաբերյալ տեսության ստեղծողներից մեկը։ Գիտնականը հետազոտել է ածխածնի օքսիդի թունավոր ազդեցությունը, մշակել է այդ գազից թունավորումների դեմ պայքարի մեթոդներ։ Նա առաջինն է որոշել մարդու մոտ ալվեոլային օդի բաղադրությունը՝ օգտագործելով իր ստեղծած գազավերլուծիչ սարքը (Հոլդեյնի սարքը)։ 1911 թվականին ղեկավարել է դեպի Փայքս լեռնագագաթ (Կոլորադո նահանգ) բարձրացող բարձր լեռնային արշավախումբը, որը սկիզբ է դրել օրգանիզմի՝ արտակարգ պայմաններին հարմարվողականությունն ուսումնասիրող հետազոտություններին։ Զբաղվել է հանքափորների աշխատանքային անվտանգության պահպանման հարցերով, ուսումնասիրել է օդի խոնավության ազդեցությունը օրգանիզմի կողմից բարձր ջերմաստիճաններին դիմակայելու վրա։ Ուսումնասիրել է շնչառության և արյան շրջանառության միջև փոխազդեցությունը, որոշել է մկանի գործունեության ընթացքում րոպեական ծավալը։ Մշակել է ճնշման նվազեցման նոր մեթոդ, ստեղծել է կեսոնային հիվանդության կանխարգելման հիմքեր։ 1933 թվականին մասնակցել է առաջին բարձրագործ սկաֆանդրի ստեղծմանն ու փորձարկմանը։
Գիտական աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլդեյնը իր գիտական գործունեության արդյունքները ամփոփել է հետևյալ գրքերում.
- «Օդի վերլուծության մեթոդները» (Methods of Air Analysis, 1912 թվական)։
- «Օրգանիզմը և շրջակա միջավայրը շնչառության ֆիզիոլոգիայի օրինակով» (Organism and Environment as Illustrated by the Physiology of Breathing, 1917 թվական)։
- «Նոր ֆիզիոլոգիա» (The New Physiology, 1919 թվական)։
- «Կենսաբանության փիլիսոփայական հիմունքներ» (The Philosophical Basis of Biology, 1931 թվական)։
- «Շնչառություն» (Respiration, 1935 թվական)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Who Named It?
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Kindred Britain
- ↑ 10,0 10,1 10,2 Lundy D. R. The Peerage
- ↑ Haldane; John Scott (1860 - 1936) Արխիվացված 2020-07-04 Wayback Machine (անգլ.)
- ↑ John Haldane (անգլ.)
- ↑ Douglas, C. G. (1936). «John Scott Haldane. 1860-1936». Obituary Notices of Fellows of the Royal Society. 2 (5): 114–139. doi:10.1098/rsbm.1936.0009. JSTOR 769132.
- ↑ Acott, C. (1999). «JS Haldane, JBS Haldane, L Hill, and A Siebe: A brief resume of their lives». South Pacific Underwater Medicine Society Journal. 29 (3). ISSN 0813-1988. OCLC 16986801. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Lists of Royal Society Fellows 1660–2007» (PDF). London: The Royal Society. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lang, Michael A; Brubakk, Alf O., eds. (2009), The Future of Diving: 100 Years of Haldane and Beyond, Washington, D.C.: Smithsonian Institution Scholarly Press, ISBN 978-0-9788460-5-3
- Haldane, Louisa Kathleen (2009). Mitchison, Naomi (ed.). Friends and Kindred: Memoirs of Louisa Kathleen Haldane. Kennedy & Boyd. ISBN 978-1-904999-99-7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Սքոթ Հոլդեյն» հոդվածին։ |
|
- Մայիսի 3 ծնունդներ
- 1860 ծնունդներ
- Էդինբուրգ քաղաքում ծնվածներ
- Մարտի 15 մահեր
- 1936 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանացի ֆիզիոլոգներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ