Jump to content

Ջոն Մաքինրոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Մաքինրոյ
անգլ.՝ John McEnroe
Սեռարական
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնակվելու վայրՆյու Յորք
Ծննդյան ամսաթիվփետրվարի 16, 1959(1959-02-16)[1][2][3][…] (65 տարեկան)
ԾննդավայրՎիսբադեն, ԳՖՀ
Հասակ180 սմ
Քաշ75 կգ
Կարիերայի սկիզբ1978 թվական
Կարիերայի ավարտ1992 թվական
Աշխատող ձեռքձախ
Հարված ձախիցմեկձեռքանի
Պարգևավճար, USD12 552 132
Մենախաղ
Խաղեր Հ/Պ881–198[4]
Ամենաբարձր վարկանիշ1 (1980 թվական մարտի 3)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (1983)
Ֆրանսիաեզրափակիչ (1984)
Ուիմբլդոնհաղթանակ (1981, 1983, 1984)
ԱՄՆհաղթանակ (1979—1981, 1984)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ543–103[4]
Ամենաբարձր վարկանիշ1 (1979 թվական մայիսի 21)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (1989)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (1992)
Ուիմբլդոնհաղթանակ (1979, 1981, 1983, 1984, 1992)
ԱՄՆհաղթանակ (1979, 1981, 1983, 1989)
Ավարտել է կարիերան

Ջոն Պատրիկ Մաքինրոյ-կրտսեր (անգլ.՝ John Patrick McEnroe, Jr., փետրվարի 16, 1959(1959-02-16)[1][2][3][…], Վիսբադեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1], ԳՖՀ), ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստ, աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ։ Մենախաղում՝ աշխարհի թիվ մեկ ռակետ ընդհանուր առմամբ 170 շաբաթվա ընթացքում, Մեծ Սաղավարտի մրցաշարերի յոթակի հաղթող, «Մասթերս» ամփոփիչ մրցաշարի կրկնակի հաղթող և WCT Ամփոփիչ մրցաշարի հնգակի հաղթող։ Զուգախաղում՝ աշխարհի թիվ մեկ ռակետ ընդհանուր առմամբ 269 շաբաթվա ընթացքում, Մեծ Սաղավարտի մրցաշարերի իննակի հաղթող տղամարդկանց զուգախաղում և 1977 թվականի Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության հաղթող խառը զուգախաղում, «Մասթերս» և WCT Ամփոփիչ մրցաշարերի ութակի հաղթող։ Դևիսի Գավաթի հնգակի հաղթող և ԱՄՆ ազգային հավաքականի կազմում թիմային Աշխարհի Գավաթի հաղթող։ 1999 թվականից Թենիսի Փառքի Միջազգային Սրահի անդամ։ Բազմաթիվ մասնագետներ նրան համարում են այդ մարզաձևի պատմության մեջ լավագույն խաղացողներից մեկը[5][6][7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն, պատանեկություն և կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Մաքինրոյը ծնվել է 1959 թվականի փետրվարի 16-ին ԱՄՆ Ռազմօդային ուժերի ավիաբազայում, Վիսբադեն, ԳՖՀ, որտեղ ծառայում էր նրա հայրը։ Այդ նույն տարում Մաքինրոյ-ավագը զորացրվում է բանակից և ընտանիքը տեղափոխվում է Դուգլաստոն (Քուինս, Նյու Յորք)։ Ծառայության ավարտից հետո հայրը աշխատել է օֆիս-մենեջեր և զուգահեռաբար սովորել է իրավաբանական քոլեջի երեկոյան բաժնում, մայրը բուժքույր էր աշխատում[8]։

Թենիսով զբաղվելը սկսել է ութ տարեկան հասակից, տեղական կանտրի-ակումբին հարակից խմբակում։ Ինը տարեկանից մասնակցություն է ունենում Արևելյան Լիգայի մանկական մրցաշարերում և 12 տարեկանում մտնում է իր տարիքային խմբում ԱՄՆ խաղացողների լավագույն տասնյակի մեջ։ 1971 թվականին սկսում է մարզվել Պորտ Վաշինգտոնի Թենիսի ակադեմիայում, մարզիչներից մեկը, ով զբաղվում էր նրա խմբի հետ, եղել է Հարրի Հոպմանը[9]։ Չնայած թենիսում ակնհայտ հաջողություններին, Մաքինրոյը, ըստ նրա սեփական հիշողությունների, այն ժամանակ երազում էր պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերայի մասին[10][11]։ Դպրոցում ուսումին և թենիսով զբաղվելուն զուգահեռ, Մաքինրոյը գումար էր վաստակում սկզբում առավոտյան թերթերի տարածմամբ, այնուհետև որպես բոլբոյ թենիսի մրցաշարերում[12]։

1975 թվականից Մաքինրոյը սկսում է անհատական զբաղվել մարզիչ Տոնի Պալաֆոքսի ղեկավարության տակ և ընտրություն է անցնում Պատանեկան Դևիսի գավաթում ԱՄՆ հավաքականի մեջ[13]։ Հաջորդ, 1976 թվականին, նա հասնում է մինչև 18 տարեկանների դասակարգման աղյուսակի ազգային վարկանիշի երկրորդ հորիզոնականին և նույն թվականին առաջին անգամ մասնակցություն է ունենում Նյու Ջերսիի Սաուս Օռանժի ATP մրցաշարին։ Այդ մրցաշարում նա անցնում է երկրորդ շրջան և առաջին հինգ միավորն է վաստակում Թենիսիտ-պրոֆեսիոնալների ասոցիացիայի վարկանիշում։ տարվա վերջին նա զբաղեցնում է ATP դասակարգման աղյուսակի 264-րդ հորիզոնականը[14]։

1977 թվականին, 18 տարեկան հասակում, Մաքինրոյն առաջին անգամ ուղևորվում է Եվրոպա, որպես Միացյալ Նահանգների թենիսի ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչ, մասնակցելու Մեծ Սաղավարտի պատանեկան մրցաշարերին՝ Ֆրանսիայի բաց առաջնությանը և Ուիմբլդոնի մրցաշարին։ նախորդ տարի վաստակած վարկանիշային միավորները նրան թույլ են տալիս նաև մասնակցելու Ֆրանսիայի բաց առաջնության որակավորման մրցաշարին։ Նորեկին հաջողվում է անցնել որակավորումը և մտնել մրցաշարի հիմնական ցանց։ Տղամարդկանց մենախաղում նա անցնում է երկրորդ շրջան և, բացի այդ, հաղթում է պատանիների մրցաշարի խառը զուգախաղում, Մերի Կարիլիոյի հետ զույգով, նվաճելով իր առաջին չեմպիոնական տիտղոսը Մեծ Սաղավարտի մրցաշարերում[15]։

Ուիմբլդոնի մրցաշարում Մաքինրոյը զգալի հաջողության է հասնում, սկզբում որակավորումից անցնելով հիմնական ցանց և հասնելով կիսաեզրափակիչ, որում զիջում է Ջիմի Քոնորսին, ով այդ ժամանակ համարվում էր աշխարհի թիվ մեկ ռակետ, չորս սեթում։ Այդ պահին նա դառնում է Ուիմբլդոնի մրցաշարի պատմության մեջ տղամարդկանց կիսաեզրափակիչի ամենաերիտասարդ մասնակիցը[16]։ Մրցաշրջանի արդյունքներով Մաքինրոյը ճանաչվում է «Տարվա նորեկ», ըստ «Tennis Magazine» ամսագրի վարկածի[16]։

1978 թվականին Մաքինրոյն ընդունվում է Սթենֆորդի համալսարան և հաղթում է Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի թենիսի առաջնության մենախաղում և զուգախաղում։ Սովորելով մեկ կիսամյակ, Մաքինրոյը վերջնականապես որոշում է լքել համալսարանը և դառնալ պրոֆեսիոնալ թենիսիստ[17]։

Մաքինրոյը՝ Ուիմբլդոնի եզրափակիչի մասնակից զուգախաղում (Պիտեր Ֆլեմինգի հետ) և ԱՄՆ բաց առաջնության մենախաղի կիսաեզրափակիչի մասնակից[18], 1978 թվականի մրցաշրջանն ավարտում է ATP մենախաղի դասակարգման աղյուսակի չորրորդ և զուգախաղի հինգերորդ հորիզոնականում[16][19]։ Մասնակցություն ունենալով «Մասթերս» մրցաշարում՝ Գրան-Պրի մրցաշրջանի ամփոփիչ մրցաշարում, որն անց էր կացվում հաջորդ օրացույցային տարվա հունվարին, նա դառնում է նրա հաղթողը ինչպես մենախաղում, եզրափակիչում 6-7, 6-3, 7-5 պաշվով հաղթելով Արտուր Էշին, այնպես էլ Ֆլեմինգի հետ զույգով զուգախաղում։ Հաղթանակից հետո նա կնքում է իր առաջին խոշոր հավանավորչական պայմանագիրը մարզական հագուստի արտադրող և դիզայներ Սերջո Տաչինիի հետ, ութ տարի ժամեկտով[20] [21]։ Նա նաև արժանանում է ATP մրցանակի, «Տարվա առաջընթաց» անվանակարգում[22]։

Պրոֆեսիոնալ կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տարիները պրոֆեսիոնալ թենիսում, մրցախաղեր Բորգի հետ (1979—1981)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերայի առաջին իսկ տարում Մաքինրոյը տիտղոս է նվաճում Մեծ Սաղավարտի մրցաշարում, մենախաղում, ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում հաղթանակ տանելով իր ընկեր Վիտաս Գերուլայտիսի նկատմամբ՝ 7-5, 6-3, 6-3[23]։ Այդ հաղթանակից հետո նա երրորդ հորիզոնականն է գրավում ATP դասակարգման աղյուսակում, Բյորն Բորգից և Ջիմի Քոնորսից հետո։

Պիտեր Ֆլեմինգի հետ միասին նա հաղթում է Ուիմբլդոնի և ԱՄՆ բաց առաջնության զուգախաղում[23], իսկ ավելի ուշ Գերուլայտիսի հետ միասին «չոր» ջախջախում է Իտալիայի հավաքականի Սթեն Սմիթ-Բոբ Լուտց զույգին Դևիսի Գավաթի եզրափակիչում։ Իտալացիներին այդ խաղում չի հաջողվում շահել գեթ մեկ սեթ[24]։

Ընդհանուր առմամբ 1979 թվականին Մաքինրոյը հաղթում է 27 մրցաշարում, նվաճելով 10 տիտղոս մենախաղում և 17 տիտղոս զուգախաղում։ Այդ ցուցանիշը ռեկորդ է դառնում թենիս Բաց դարաշրջանում, նախորդ ռակորդը սահմանվել էր 1973 թվականին Իլիե Նաստասեի կողմից, ով շահել էր 15 տիտղոս մենախաղում և 8՝ զուգախաղում։ Մեկ տարվա ընթացքում Մաքինրոյը հաղթում է մենախաղի 104 մրցախաղից 91-ում (այդ թվում Դևիսի Գավաթի բոլոր ութ խաղերում) և զուգախաղի 89 մրցախաղից 84-ում[24]։

1980 թվականի Ոիմբլդոնի մրցաշարում նա կրկին կիսաեզրափակիչ խաղում հանդիպում է Ջիմի Քոնորսի հետ, սակայն այս անգամ հաղթանակ է տոնում և առաջին անգամ դուրս է գալիս այդ մրցաշարի եզրափակիչ։ Բյորն Բորգի հետ նրա եզրափակիչ խաղը առաջինն է դառնում Մեծ Սաղավարտի եզրափակիչներում այդ մարզիկների միջև հինգ հանդիպումներից, այս անգամ Մաքինրոյը զիջում է համառ հինգ սեթանոց մրցամարտում՝ 1-6, 7-5, 6-3, 6-7 (18-16), 8-6[25]։ Այդ խաղում Բորգը չի կարողանում իրացնել յոթ մաթչ-բոլ չորրորդ սեթում, որը վերջնական արդյունքով պարտվում է, իսկ հինգերորդում՝ մրցակցի մատուցման ժամանակ գեյմը շահելու յոթ հնարավորություն[26]։ Այդ խաղում հանդիսատեսը ակտիվորեն տրամադրված էր Մաքինրոյի դեմ՝ Քոնորսի հետ կիսաեզրափակիչի խաղում նրա պահվածքի պատճառով, որի թնթացքում նա մշտապես վիճաբանում էր մրցավարների հետ[27]։

Երկու ամիս անց, ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում, նրան հաջողվում է ռևանշ վերցնել, հաղթելով 7-6, 6-1, 6-7, 6-7, 6-4 հաշվով։ Բացի եզրափակիչում Բորգի նկատմամբ հաղթանակից, նա առավելության է հասնում Ջիմի Քոնորսի նկատմամբ կիսեզրափակիչում և 20-ամյա Իվան Լենդլի նկատմամբ քառորդ եզրափակիչի մրցախաղում[25]։

Ջոն Մաքինրոյը 1979 թվականին

1981 թվականի Ուիմբլդոնի մրցաշարը Մաքինրոյի կարիերայում դառնում է ամենահակասական պահերից մեկը։ Այդ մրցաշարում առաջին անգամ լիարժեքորեն ի հայտ են գալիս աչմարզական պահվածքը և զայրույթի ոչկառավարելի պոռթկումները, որոնք հետապնդում են նրան կարիերայի ողջ ընթացքում և, ըստ բազմաթիվ մասնագետների կարծիքի, ոչ միայն բիծ են թողել նրա մարզական կենսագրության վրա, այլ նաև խանգարել են նրան թենիսում առավել մեծ հաջողությունների հասնելու համար։ Մրցաշարի առաջին շրջանում, Թոմ Հալիկսոնի հետ մրցախաղում, Մաքինրոյը, զայրույթի պահին ջարդելով երկու ռակետ, տուգանվում է 1500 դոլլարով կոպիտ հայհոյանքի և մրցավարի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար և լրացուցիչ նախազգուշացում է ստանում, որ կտուգանվի տես հազար դոլլարով յուրաքանչյուր հերթական կարգապահական խախտման համար։ Այդ նույն խաղում նա առաջին անգամ մրցավարի հասցեին արտահայտություն է անում, որը նրա կողմից բազմիցս օգտագործվում է մրցավարների հետ վիճաբանություններում և դարձել է նրա ինքնակենսագրականի անվանումը. «Չի կարող լինել, որ դուք դա լուրջ եք» (անգլ.՝ «You can not be serious»)[28][29]։ Ռոդ Ֆրոլիի հետ կիսաեզրափակիչ խաղից հետո կազմկոմիտեն իր սպառնալիքը ի կատար է ածում և Մաքինրոյին տուգանում է եզրագծի մրցավարին վիրավորելու համար (հետագայում նրան հաջողվում է շահել բողոքարկումը շնորհիվ պարզաբանման, որ «դու մարդկային ցեղի անարգանքն ես» արտահայտությունը նա հասցեագրել էր իրեն, այլ ոչ թե մրցավարին)[30]։ Բրիտանակն մամուլկ Մաքինրոյի վրա քննադատության հեղեղ է թափում, նրան տալով «SuperBrat» (անգլերեն brat՝ կամակոր նորածին) մականունը։ Չնայած դրան, նա երկրորդ անգամ անընդմեջ, հասնում է մինչև եզրափակիչ և կրկին նրա մրցակիցն է դառնում Բյորն Բորգը։ Այս անգամ Մաքինրոյը հաղթանակ է տանում չորս սեթում, առաջին անգամ հաղթելով Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղում և ընդհատելով Բորգի հաղթական շարքը, ով պահպանում էր հաղթողի տիտղոսը հինգ տարի շարունակ։ Եզրափակիչ խաղում Մաքինրոյի պահվածքը գործնականում անթերի էր, ըստ նրա խոսքերի, դրան նպաստում էր ոչ միայն այն բանի գիտակցումը, որ նա կարող է որակազրկվել, այլ նաև խորը հարգանքը և անձնական համակրանքը Բորգի նկատմամբ։ Բացի մենախաղում հաղթանակից նրպան հաջողվում է կրկնել 1979 թվականի նվաճումը, Պիտեր Ֆլեմինգի հետ հաղթելով զուգախաղում։ Կազմակերպիչների և Մաքինրոյի վիճաբանությունը չի դադարում նաև մրցաշարի ավարտից հետո։ Մաքինրոյը հայտարարում է, որ ներկա չի գտնվի հաղթողների պատվին ավանդական ճաշկերույթի պաշտոնական մասին, որը կազմակերպվում է Լաուն-թենիսի և կրոկետի Համանգլիական ակումբի կողմից, ընդ որում ծայրահեղ անհարգալից է արտահայտվել ճաշկերույթին հրավիրվածների մասին։ Ի պատասխան, կազմակերպիչները չեղարկում են հրավերքը և, մրցաշարի պատմության մեջ առաջին և վերջին անգամ, հաղթողին չի տրամադրվում Լաուն-թենիսի և կրոկետի Համանգլիական ակումբի պատվավոր անդամությունը «ոչհարիր պահվածքի և ավանդույթների խախտման» պատճառով[31]։

1981 թվականի ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում կայանում է Բորգի և Մաքինրոյի վերջին մրցամարտը։ Մաքինրոյը հաղթանակ է տանում չորս սեթում, նվաճում է մրցաշրջանում Մեծ Սաղավարտի երկրորդ տիտղոսը և հաստատում կերպով առաջին տեղն է գրավում դասակարգման աղյուսակում։ Վերջին մարզիկը մինչ Մաքինրոյը, ում հաջողվել էր հաղթել այդ մրցաշարում երեք և ավելի անգամ անընդմեջ, եղել է Բիլ Թիլդենը (1920—1925 թվականներ)[32]։ Մրցաշրջանի վերջում հաղթելով Դևիսի Գավաթը, Մաքինրոյը դառնում է առաջին ամերիկացի թենիսիտը 1938 թվականից ի վեր, ով մեկ մրցաշրջանի ընթացքում շահում է այդ տիտղոսը, Ուիմբլդոնում և ԱՄՆ բաց առաջնությունում[33]։

Իր գրքում Մաքինրոյը գրում է, որ 1980-1981 թվականների մրցաշրջանը համարում է լավագույնը իր կարիերայում, քանի որ նա հասել է զգալի հաջողությունների և նա ուներ հաստատուն խթան՝ Բորգի և Քոնորսի հետ պայքարը առաջին տեղի համար, սակայն նա չէր զգում այն հոգեբանական ճնշումը և միայնությունը, որը նա հարկադրված էր զգալ, հայտնվելով գագաթին[34]։

Աշխարհի առաջին ռակետ (1982—1985)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Մաքինրոյին չի հաջողվում հաղթել Մեծ Սաղավարտի մրցաշարերից որևէ մեկում՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը նա բաց է թողնում վնասվածքի պատճառով, Ուիմբլդոնի եզրափակիչում զիջում է Ջիմի Քոնորսին, իսկ ԱՄՆ բաց առաջնությունում՝ Իվան Լենդլին։ ԱՄՆ բաց առաջնությունից հետո նրան հաջողվում է հաղթել 26 խաղ անընդմեջ հինգ մրցաշարերում և Դևիսի Գավաթի երկու հանդիպումներում, սակայն 1983 թվականի հունվարին (այն ժամանակ մրցաշրջանն ավարտվում էր հաջորդ տարվա հունվարին) «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում նա կրկին, յոթերորդ անգամ անընդմեջ, պարտվում է Լենդլին[35]։

Այդ արդյունքները և հինգ հաղթանակները այլ մրցաշարերում բավարար են լինում նրա համար, որ կրկին տարին ավարտի առաջին ռակետի կարգավիճակում[19]։

1983 թվականի մրցաշրջան սկզբում Մաքինրոյը, ինչպես և այն տարիների շատ թենիսիստներ, անցում են կատարում փայտե ռակետից արհեստականի։ Հուլիսին նա համեմատաբար հեշտությամբ հաղթում է Ուիմբլդոնի մրցաշարում, Լենդլի նկատմամբ առավելության հասնելով կիսաեզրափակիչում և այս անգամ դառնում է Համանգլիական ակումբի պատվավոր անդամ։ դեկտեմբերին Մաքինրոյկ առաջին անգամ մասնակցություն է ուենում Ավստրալիայի բաց առաջնությանը և հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որում զիջում է Մաթս Վիլանդերին։ Մրցաշրջանի վերջում նա ևս մեկ սկզբունքյին հաղթանակ է տանում Լենդլի նկատմամբ, հաղթելով «Մասթերս» մրցաշարում[36]։

1984 թվականը Մաքինրոյի նվաճումների գագաթնակետն է, և այդ նույն թվականին նա կրում է իր կարիերայում ամենացավալի պարտությունը։ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում, խաղալով Իվան Լենդլի դեմ և հաշվում շահելով 2-1, 4-2, 40-30, նա զիջում է իր մատուցումը, այնուհետև սեթը և արդյունքում պարտվում է խաղում՝ բաց թողնելով իր ամենաիրական հնարավորությունը հաղթելու Ֆրանսիայի առաջնությունում։ Ըստ Մաքինրոյի խոսքերի, նույնիսկ քսան տարի անց նա չի կարողանում իրեն ստիպել նայելու այդ խաղի տեսագրությունը։ Չնայած պարտությանը, մի քանի շաբաթ անց նա հաղթում է երրորդ Ուիմբլդոնի մրցաշարում, եզրափակիչում երեք սեթում առավելության հասնելով Քոնորսի նկատմամբ, իսկ ևս մի քանի ամիս անց ռևանշ է վերցնում, Լենդլին հաղթելով ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում։ Այդ հաղթանակը նրան բերում է յոթերորդ և վերջին չեմպիոնական տիտղոսը Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղում։ Հաջորդ, 1985 թվականի հունվարին նա հերթական անգամ «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում հանդիպում է Իվան Լենդլի հետ և կրկին հաղթում է նրան[37]։

Վիճակագրական տվյալները համոզիչ հաստատում են, որ 1984 թվականի մրցաշրջանն եղել է Մաքինրոյի կարիերայում լավագույնը, նա հաղթում է մենախաղի 13 մրցաշարում, սահմանելով անձնական ռեկորդ և մրցաշրջանում հաղթելով 82 խաղում, պարտվում է ընդամենը 3-ում[33], նվաճում, որն անգերազանցելի է մինչ օրս (Ռոջեր Ֆեդերերը 2005 թվականին մոտ էր այդ արդյունքի կրկնմանը, սակայն մրցաշրջանի վերջին խաղում պարտվելով Դավիթ Նալբանդյանին «Մասթերսի Գավաթ»-ի եզրափակիչում, տարին ավարտում է 81-4 արդյունքով[38]

Բացի մարզական նվաճումներից, տարին նշվում է Ստոկհոլմի մրցաշարում շատ մեծ աղմուկով։ Անդերս Յարիդի դեմ կիսաեզրափակիչ խաղում Մաքինրոյը երեք անգամ տուգանվում է 700 դոլլարով, նրա համար, որ վիրավորում է աշտարակի մրցավարին, նրան անվանելով «ոչնչություն» (անգլ.՝ jerk), դիտավորյալ կերպով գնդակն ուղարկում է տրիբունա, իսկ խաղի ավարտին մոտ ռակետի հարվածով ջարդուփշուր է անում սոդայաջրով շիշը, ցայտեր շպրտելով հանդիսատեսի վրա, ովքեր նստած էին առաջին շարքերում, որոնց շարքում էր նաև Շվեդիայի արքա Կառլ XVI Գուստավը։ Մաքինրոյը հաղթում է այդ մրցաշարում, սակայն նրա ավարտից հետո ATP-ի կողմից որակազրկվում է 21 օրով[39]։

Այդ նույն թվականին նա ծանոթանում է հոլլիվուդյան դերասանուհի Թաթում Օ’Նիլի հետ, ով հետագայում դառնում է նրա առաջին կինը։ Թաթումը, ով լրագրողների կողմից ստացել էր Թանթրում (անգլ.՝ Tantrum — Հիստերիկա) մականունը, առանձնանում էր այնպիսի անհավասարակշիռ բնավորությամբ, որ Մաքինրոյը նրան անվանում էր «իր կանացի տարբերակը»։ Օ’Նիլի հետ սիրավեպը նրան դարձնում են պապարացիների ուշադրության առարկա, ինչը, ըստ նրա խոսքերի, առավել հոգեբանական ճնշման և լուսանկարիչների հետ մի քանի վիճաբանությունների պատճառ էր հանդիսանում։

1985 թվականի մրցաշրջանը Մաքինրոյի համար սկզբում հաջող էր դասավորվում, նա հաղթանկներ է տանում մի քանի մրցաշարերում, սակայն այնուհետև, Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում նա երեք սեթում զիջում է Մաթս Վիլանդերին, ընդ որում նա ունենում է սեթ-փոինթներ երկրորդ սեթում, իսկ երրորդում վարում էր 5-1 հաշվով։ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում Մաքինրոյը պարտվում է Քևին Կարենին, նույնպես երեք սեթում։ Օգոստոսին, ԱՄՆ բաց առաջնությունում, իր կարիերայւմ վերջին անգամ հասնում է Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղի եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն է կրկին դառնում Իվան Լենդլը։ Այս անգամ Լենդլը համոզիչ հաղթանակ է տանում՝ 7-6, 6-3, 6-4 և Մաքինրոյին դուրս է թողնում դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականից։ Ավստրալիայի բաց առաջնությունում նրան չի հաջողվում առաջ շարժվել քառորդ եզրափակիչից այն կողմ[40]։ «Մասթերս» մրցաշարի չորրորդ շրջանում Բրեդ Ջիլբերտից պարտություն կրելուց հետո նա որոշում է ելույթներում ընդմիջում անել հանգստի և մարզումների համար։

Ընդմիջում ելույթներում և կարիերայի եզրափակիչ շրջան (1986—1992)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթներում ընդմիջումը երկարաձգվում է յոթ ամիս[41]։ Միքանի ամիս հանգստից հետո Մաքինրոյկ ձեռնամուխ է լինում ակտիվ մարզումների և, հասկանալով, որ աթլետիկ որակները դառնում են ավելի ու ավելի կարևոր գործոն թենիսում, փաստացիորեն առաջին անգամ կյանքում սկսում է սիստեմատիկ զբաղվել ֆիզպատրաստականությամբ։ Այդ նույն ժամանակաշրջանում զգալի փոփոխություններ են տեղի ունենում նաև նրա անձնական կյանքում՝ 1986 թվականի մայիսի 23-ին ծնվում է նրա առաջին որդին, Քևինը, իսկ օգոստոսի 1-ին նա պաշտոնապես ամուսնանում է Թաթում Օ’Նիլի հետ։

Օգոստոսին, ամուսնությունից հետո, հովանավորների ճնշմամբ, ինչպես նաև երկյուղ կրելով վարկանիշի հետագա անկումից, նա որոշում է ընդունում վերսկսել ելույթները։ Հետագայում Մաքինրոյը այդ քայլը գնահատում է որպես սխալմունք, որ ավելի լավ կլիներ սպասել մարզավիճակի պիկին և սեփական ուժերի վստահության վերադարձին։

Կես մրցաշրջանի ընթացքում նա հասցնում է խաղալ ութ մրցաշարերում և հաղթել նրանցից երեքում։ Մեծ Սաղավարտի միակ մրցաշարում, որում նա մասնակցություն ունեցավ 1986 թվականին, ԱՄՆ բաց առաջնությունում, նա անհաջող է ելույթ ունենում, պարտություն կրելով մենախաղի առաջին իսկ շրջանում և Պիտեր Ֆլեմինգի հետ միասին որակազրկվում է զուգախաղում՝ ուշացման պատճառով։ Տարվա վերջին նա ATP դասակարգման աղյուսակում հայտնվում է միայն մենախաղի 14-րդ հորիզոնականում[19] և երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ մասնակցություն չի ունենում «Մասթերս»-ի խաղարկությանը։

1987 թվականի մրցաշրջանը դարնում է ամենաանհաջողներից մեկը Մաքինրոյի կարիերայում։ Տաս տարվա ընթացքում առաջին անգամ նրան չի հաջողվում հաղթանակ տանել մրցաշարերից ոչ մեկում և, բացի այդ, նա մի քանի անգամ տուգանվում և որակազրկվում է ոչմարզական պահվածքի պատճառով։ Տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 38 500 դոլլար, իսկ ամենաերկար որակազրկումը՝ ԱՄՆ բաց առաջնությունից հետո երկու ամիս, որտեղ քառորդ եզրափակիչում նա հերթական անգամ զիջում է Իվան Լենդլին։

Չնայած նրան, որ նրան այլևս երբեք չի հաջողվում հասնել խաղի և արդյունքների նախկին մակարդակին, ելույթների վերջին տարիներին Մաքինրոյը կարողանում է հաղթել մի քանի նշանակալից մրցաշարերում, ներառյալ հաղթանակը (հինգերորդը կարիերայի ընթացքում) 1989 թվականի WCT առաջնությունում, որտեղ կիսաեզրափակիչում նա վերջին անգամ կարողանում է առավելության հասնել Իվան Լենդլի նկատմամբ։ Նույն տարում նա հասնում է մինչև Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ զիջում է Ստեֆան Էդբերգին, իսկ ավստրալիացի Մարկ Վուդֆորդի հետ զույգով, հաղթանակ է տանում ԱՄՆ բաց առաջնությունում, արդեն քառորդ եզրափակիչում առավելության հասնելով առաջին «դասակարգված» Ռիկ Լիչ- Ջիմ Պյու զույգի նկատմամբ[42]։ Այդ տարին նա ավարտում է չորրորդ, պրոֆեսիոնալ մրցաշար վերադառնալուց ի վեր ամենաբարձր վարկանիշային հորիզոնականում[19]։

1990 թվականի սկզբին Մաքինրոյն առաջին անգամ որակազրկվում է մրցաշարի ընթացքում, Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանի Միքաել Պերնֆորսի (անգլ.՝ Mikael Pernfors) հետ խաղում, մրցավարը նրան նախազգուշացում է անում լայնսմենին ահաբեկելու համար, այնուհետև տուգանային միավոր է շնորհում պոռթկման պահին կոտրած ռակետի համար և երրորդ խախտումից հետո՝ բարձրաձայն արտահայտված հայհոյանքի համար, նրան պարտություն է գրանցում խաղում։ Անձամբ Մաքինրոյը հետագայում պնդում է, որ տեղյակ չէր կանոնների փոփոխություններից, որոնք որակազրկում են պահանջում երրորդ խախտումից հետո և մտածում էր, որ կտուգանվի ընդամենը մեկ գեյմով[43][44]։ ԱՄՆ բաց առաջնությունում նա հասնում է կիսաեզրափակիչի, որում պարտություն է կրում ապագա հաղթողից՝ 19-ամյա Փիթ Սամփրասից։ Այդ մրցաշրջանում նա կարողանում է հաղթել միայն Բազելի մրցաշարում, եզրափակիչում հաղթելով Գորան Իվանիշևիչին և վերջին անգամ մտնելու լավագույն թենիսիստների տասնյակ[19]։

1991 թվականին Մաքինրոյը հաղթում է մենախաղի իր վերջին մրցաշարում, Չիկագոյի Volvo Open մրցաշարի եզրափակիչում հաղթելով իր եղբայր Պատրիկին։ 1992 թվականի մրցաշրջանի Ավստրալիայի բաց առաջնությունում նրան հաջողվում է երրորդ շրջանում առավելության հասնել Բորիս Բեկկերի նկատմամբ և հասնել քառորդ եզրափակիչ, որտեղ նա զիջում է Ուեյն Ֆերեյրային։ Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղում նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ և երեք սեթում զիջում է մրցաշարի ապագա հաղթող Անդրե Աղասիին։ Զուգաքաղում նա չեմպիոն է դառնում գերմանացի թենիսիստ Միխաիլ Շիխի հետ զույգով, տիրելով այդ տիտղոսին հինգերորդ անգամ[45]։ Մրցաշրջանի վերջում Մաքինրոյը հայտարաում է պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին։ Այդ պահին նա զբաղեցնում էր ATP դասակարգման աղյուսակի 20-րդ հորիզոնականը[19]։

Ելույթները Դևիսի Գավաթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի պրոֆեսիոնալ մրցաշարարում մասնակցություններից, Մաքինրոյը համարյա ամբողջ կարիերայի ընթացքում, Դևիսի Գավաթում հանդես էր գալիս ԱՄՆ հավաքականի կողմից։ Չնայած նրան, որ ելույթների համար հոնորարները զգալիորեն ցածր էին այն գումարներից, որոնք նա վաստակում էր որպես պրոֆեսիոնալ, ըստ նրա սեփական խոսքերի, նա իր պարտքն էր համարում ելույթ ունենալ իր երկրի կողմից և, բացի այդ, Դևիսի Գավաթում ելույթները նրան տալիս էին կարևոր զգացողություններ, որ նա թիմի անդամ է, այլ ոչ թե միայնակ։ Նա ասում էր. «Իմ մայրը ինձ ստիպեց երդվել, որ ես միշտ պետք է խաղամ իմ երկրի համար, եթե ինձ դրանում խնդրեն»[46] և դա էականորեն տարբերում էին նրան այլ հայտնի ամերիկացի Ջիմի Քոնորսից, ով իր կարիերայի համարյա ամբողջ ընթացքում անտեսում էր Դևիսի Գավաթը[44]։

Չնայած, 1984 թվականին եզրափակիչ խաղում պարտությունից հետո Մաքինրոյի և հավաքականի ճամփաները երկար ժամանակով բաժանվում են, հավաքականի հաջողություններում նրա ավանդը ռեկորդային է։ Ընդհանուր առմամբ, նա մասնակցել է գավաթի խաղարկության քսաներեք մրցաշրջանում, խաղալով ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում։ ԱՄՆ հավաքականի կազմում նա Դևիսի Գավաթը նվաճել է հինգ անգամ (1978, 1979, 1981, 1982, 1992) և սահմանել ԱՄՆ հավաքականի մի շարք ռեկորդներ[47].

  • Խաղացած մրցաշրջանի քանակով - 12։
  • Խաղացած թիմային հանդիպումների քանակով - 30։
  • Մենախաղում հաղթանակների քանակով - 41։
  • Մենախաղում և զուգախաղում ընդհանուր հաշվարկով հաղթանակների քանակով - 59։

1982 թվականին նա ռեկորդ է սահմանում, չկրկնված մինչ օրս, յուրաքանչյուր խաղացած չորս խաղում նա հաղթել է երեքում (երկու մենախաղային և մեկ զուգախաղային), այդպիսով մեկ մրցաշրջանում տոնելով 12 հաղթանակ[48]։

Արգելված դեղամիջոցների օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքինրոյը բազմիցս անգամ մամուլի կողմից կասկածվել է թմրանյութերի օգտագործման մեջ, մասնավորապես, կոկաինի։ կասկածանքի հիմք են ծառայում 1980-ական թվականների միջնամասում-վերջում վարկանիշի անկումը, հոլլիվուդյան բոհեմայի զվարճանքներին կանոնավոր մասնակցությունները, Թաթում Օ’Նիլի հետ հարաբերությունները և ամուսնությունը, ով մի քանի անգամ անցել է թմրանյութային կախվածությունից բուժման կուրս, ինչպես նաև բարձր դյուրագրգռությունը և պահվածքը, որոնք բնորոշ են մարդկանց, ովքեր օգտագործում են թմրանյութային միջոցներ։ Երկար տարիների ընթացքում Մաքինրոյը հերքում էր բոլոր մեղադրանքները, սակայն կարիերայի ավարտից հետո խոստովանում է, որ «կոկաինը եղել է այն դարաշրջանի թմրանյութը, իսկ ինքը չի եղել անմեղ անցորդ»[41]։ Իր ինքնակենսագրական գրքում նա նաև բազմիցս ակնարկում է թմրանյութային միջոցների օգտագործման մասին։

Բացի այսպես կոչված «զվարճացնող» թմրանյութերի օգտագործումից, Մաքինրոյկ նաև խոստովանում է, որ օգտագործել է (ըստ նրա պնդման, «առանց իմացության») անաբոլիկ ստերոիդներ։ Առաջին անգամ այդ հայտարարությունը հնչել է 2002 թվականին Օ’Նիլի շուրթերից[49] և երկար ժամանակի ընթացքում Մաքինրոյը կտրականապես հերքում էր մեղադրանքը, այն անվանելով «ծիծաղելի», սակայն հետագայում, «The Daily Telegraph» թերթին տված հարցազրույցում, հայտարարում է, որ «վեց տարվա ընթացքում ես չգիտեի, որ ինձ ստերոիդներ են տվել, որոնք նախատեսված էին արշավաձիերի համար և օրինական էին մինչ այն ժամանակ, երբ որոշեցին, որ նրանք չափազանց ուժեղ ազդեցություն ունեն նույնիսկ ձիերի համար»։ Նա չի սկսում ճշտել, անձամբ ով և ինչ նպատակով է նրան ստերոիդներ տվել[50] և հետագայում բացատրում է, որ դրանք ստացել է որպես ցավազրկող դեղորայք[51]։

Պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքինրոյի պրոֆես։ Իոնալ կարիերայի ավարտկ համընկնում է Թաթում Օ’Նիլի հետ նրա առաջին ամուսնության ավարտի հետ, ումից նա պահանջում էր նստել տանը երեխաների հետ, էկրանային կարիերայի վերսկսման փոխարեն և Թաթումը ամուսնալուծություն է պահանջում[41], որը պաշտոնապես ձևակերպվում է երկու տարի անց։ 1997 թվականին Մաքինրոյն ամուսնանում է Պատտի Սմիթի (անգլ.՝ Patty Smyth) հետ, երգչուհի և երգահան։ Մաքինրոյն ունի վեց երեխա, երեքը առաջին ամուսնությունից՝ Քևին, Շոն և Էմիլի, երկուսը երկրորդ ամուսնությունից՝ Աննա և Ավա և Ռուբի՝ Պատտի դուստրը առաջին ամուսնությունից։ Բոլոր երեխաներն ապրում են նրա հետ[52]։

Դեռևս ելույթների վերջին տարում նա սկսում է աշխատել որպես մարզական մեկնաբան NBC և USA Network հեռուստաալիքների համար, մասնակի զբաղվածության պայմաններով, մեկնաբանելով մրցաշարերը մենախաղում դուրս մնալուց հետո։ Թենիսային կարիերայի ավարտից հետո նա դառնում է USA Network-ի հաստիքային մեկնաբանը, իսկ այնուհետև նաև NBC-ի։

Միևնույն ժամանակաշրջանում նա փորձում է սկսել երկրորդ կարիերան, որպես պրոֆեսիոնալ ռոք-երաժիշտ։ Մաքինրոյը մշտապես հրապուրվում էր ռոք-երաժշտությամբ և կաթառի վրա նվագելով և ծանոթ էր այդ ոճի բազմաթիվ կատարողների հետ։ 1994 թվականին նա կազմավորում է սեփական ռոք-խումբը, որում հանդես էր գալիս որպես մենակատար և առաջատար կիթառահար։ Սկզբնապես խումբը կոչվում էր «John McEnroe Band», հետագայում, ի պատիվ իր երկրորդ կնոջ, այն վերանվանվում է «Johnny Smith Band»։ Մի քանի տարիների ընթացքում այն հյուրախաղում էր ԱՄՆ-ում և Եվրոպայում, սակայն խումբը մեծ հաջողություններ չի ունենում և 1997 թվականին Մաքինրոյը ջվերջնականապես հրաժարվում է ռոք աստղ դառնալու փառասիրական ծրագրից և հետագայում կիթարի վրա նվագում էր միայն որպես հոբբի[41][53]։

Մաքինրոյի մեկ այլ նախաձեռնություն լինում է արտ-դիլեր դառնալու փորձը, նա գեղարվեստական պատկերասրահ է բացում Մանհեթենում և հավաքում է ժամանակակից ամերիկյան գեղանկարչության հավաքածու, սակայն մեծ հաջողությունների չի հասնում։ Այժմ պատկերասրահը բացվում է միայն նախնական պայմանավորվածության դեպքում[41]։

1999 թվականին Մաքինրոյը դառնում է Դևիսի Գավաթում ԱՄՆ հավաքականի ավագը։ Այդ պաշտոնը զբաղեցնելու ցանկության մասին նա բազմիցս հայտարարել է և այդ ձգտման մեջ նրան աջակցում էին 1992 թվականի հավաքականի խաղընկերներ Սամփրասը, Կուրիեն և Աղասին[54]։ Սակայն, ինչպես գրում է լրագրող Ջոն Վերտհայմը, ստանալով այդ պաշտոնը, նա «վիճաբանում է ամերիկյան առաջատար թենիսիստների հետ, ցեխն է կոխում մրցակցող թիմերի խաղացողների և մարզիչներին և խափանում է հանդիպումները և մամլո ասուլիսները»[55]։ Նրա ղեկավարությամբ հավաքականը, Չեխոսլովակիայի և Զիմբաբվեի նկատմամբ նվազագույն հաշվով երկու հաղթանակներից հետո, հասնում է կիսաեզրափակիչ, որտեղ զիջում է Իսպանիայի հավաքականին՝ 0-5, որից հետո նա հրաժարական է տալիս և հավաքականը գլխավորում է նրա եղբայր Պատրիկը[56]։ Նույն տարում նա ընդգրկվում է Թենիսի փառքի միջազգային սրահ[57], իսկ 2007 թվականին արժանանում է Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) բարձրագույն պարգևի՝ Ֆիլիպ Շատրիեի մրցանակին[58]։

Լրագրող Ջեյմս Կապլանի (անգլ.՝ James Kaplan) հետ համահեղինակությամբ 2002 թվականին նա թողարկում է ինքնակենսագրական գիրք, վերնագրված նրա հայտնի արտահայտություններից մեկով, ուղղված մրցավարներին. «Չի կարող լինել, որ դուք դա լուրջ եք»։

2004 թվականին նա իր ուժերը փորձում է որպես հեռուստահաղորդավար, NBC-ում «Մաքինրոյ» թոք-շոույում և ABC-ում «Բազկաթոռ» խաղում։ Երկու հաղորդումներն էլ հանրաճանաչություն չեն վայելում և մի քանի ամիս անց փակվում են։

2002 թվականին նա ինքն իրեն է խաղում «Ակամա միլիոնատերը» ֆիլմում, 2004 թվականին նկարահանվում է «Ուիմբլդոն» ֆիլմում, հեռուստամեկնաբանի էպիզոդիկ դերում։ 2006 թվականին նա խաղում է «Ստուդիա 30» կատակերգական սերիալում, խաղային շոուիի վարողի դերում, ով նկարահանված դրվագից հետո բացականչում է «Չի կարող լինել, որ դուք դա լուրջ եք»[59]։

Վիճաբանություն մրցավարների հետ։ Չեմպիոնների սերիա, Բոստոն, 2007 թվական

Չնայած պրոֆեսիոնալ կարիերայի ավարտին, Մաքինրոյը շարունակում է ակտիվորեն թենիս խաղալ, մասնակցություն ունենալով ցուցադրական խաղերում և վետերանների մրցաշարերի երկու փուլերում՝ Չեմպիոնների մրցաշարում (անգլ.՝ ATP Champions Tour), որն անց է կացվում ATP-ի հովանու տակ և Չեմպիոնների Սերիա, ԱՄՆ-ում անկախ մրցաշարերի փուլում։ Չեմպիոնների մրցաշարում Մաքինրոյը դարձել է մենախաղում 20 տիտղոսների հաղթող[60]։

1999 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում նա մասնակցություն է ունենում խառը զուգախաղում, Շտեֆի Գրաֆի հետ զույգով։ Զույգը կարողանում է հասնել կիսաեզրափակիչ, որտեղ պատք է հանդիպեր Աննա Կուրնիկովայի և Յունաս Բյորկմանի հետ, սակայն այդ փուլում Գրաֆը հրաժարվում է հետագա մասնակցությունից, դա հիմնավորելով ազդրի շրջանում սրացած ցավերով և նրանով, որ իրեն պետք է կենտրոնանալ կանանց մանաքաղում եզրափակիչի խաղին[61]։ 2006 թվականին, 14-ամյա դադարից հետո, Մաքինրոյը մասնակցություն է ունենում ATP մրցաշարի երկու մրցաշարի զուգախաղերում, Յունաս Բյորկմանի հետ զույգով և հաղթանակ է տանում նրանցից մեկում, Սան Խոսեի «SAP Open»-ում, 47 տարեկան հասակում դառնալով վերջին 30 տարիների ընթացքում ATP տիտղոսի ամենատարեց արժանացածըref>«For The Record». Sports Illustrated (անգլերեն). 2006 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.</ref>։ Երկրորդ մրցաշարում՝ «If Stockholm Open», զույգը հասնում է մինչև քառորդ եզրափակիչ։

Նույն տարում, վերականգնումից հետո, բացվում է Համանգլիական ակումբի թանգարանը, ցուցադրության տարածքներից մեկը՝ հանդերձարանը, վերականգնված է այն տեսքով, որում նա եղել է 1980 թվականին, հանդերձանարով էքսկուրսիան վարում է Մաքինրոյի «ուրվականը»՝ հոլոգրաֆիկ պատկեր, ստացված հատուկ սարքավորման օգնությամբ[62][63]։

2010 թվականին Մաքինրոյը բացում է Թենիսի ակադեմիա Մանհեթենում, որը կողմնորոշված է պատանիների հետ զբաղվելուն, ովքեր արդեն էական արդյունքների են հասել սպորտում և ձգտում են պրոֆեսիոնալ կարիերայի[17][64]։

Խաղային ոճ և կարիերայի գնատահական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքինրոյի խաղային ոճի հիմքը մատուցումն է և ցանցի մոտ խաղը։ Նրա հատկություններից էր հիանալի ռեակցիան, գնդակի զգացողությունը, հնարամտությունը և հարվածների բազմազանությունը։ Բրեդ Գիլբերտը նրա մասին գրում է.


Լավագույն տարիներին ճշտությամբ և ձեռքերի զգացողությամբ Մաքինրոյը չէր զիջում փորձառու նեյրովիրաբույժին[65]։

Նման գնատահական նրան տալիս է նաև Արտուր Կեշը.


Քոնորսի և Բորգի դեմ դուք զգում եք այնպես, կարծես ձեզ խփում են դարբնի մուրճով, իսկ Մաքինրոյը՝ սվինադաշույն է[66]։

Թենիսի պատմաբան Բադ Կոլինզը Մաքինրոյի հարվածը ցանցի մոտ դուրս գալիս անվանում էր «թեթև, ինչպես փետուր, հպում»։ Միևնույն ժամանակ նա նշում է, որ ետին գծում նա նույնպես բավականին հուսալի էր, որպեսզի կարիերայի գագաթնակետին հաղթեր Ֆրանսիայի բաց առաջնությունը, որի եզրափակիչում 1984 թվականին հաղթանակից նրան բաժանում էր միայն մեկ սեթ և սեփական անզուսպ բնավորությունը[46]։

Բազմաթիվ մասնագետներ Մաքինրոյին համարում են թենիսի ամբողջ պատմության մեջ բնության կողմից առավելշնորհվածներից մեկը, Մաթս Վիլանդերը հարցազրույցներից մեկում ասում է.


Նա ուներ ամենամեծ ներուժը նրանցից, ում մասին ես խոսում եմ, սակայն չէր կարողանում իրացնել այն։ Ես վստահ եմ, որ նա պետք է իրեն թակի մի քանի անգամ նրա համար, որ չի դարձել բոլոր ժամանակների մեծագույն խաղացողը։ Նա հավատում էր, որ կարող է կատարելագործվել, խաղալով խաղեր և այդ պատճառով բազմաթիվ զուգախաղեր էր խաղում, մենախաղին զուգընթաց, սակայն անտեսում էր մարզումները։ Եթե նա աշխատեր իր խաղի և մարզավիճակի վրա, ինչպես այլ լավագույն թենիսիստներ, միայն երկինքը կարող էր սահման լինել նրան։

Առավել պատկերավոր և քննադատաբար է արտահայտվել Պետ Կեշը.


Յուրաքանչյուրում, ով լավագույնն է հանդիսանում, նուրբ գիծ կա տաղանդավորության և խելագարության միջև։ Ջոնը, ըստ իմ կարծիքի, լավագույն խաղացողն է, ով երբևէ կորտ է դուրս եկել։ Եվ նա միշտ քայլում էր այդ գծով։ Երբեմն նրան պատահում էր հատել այն[41]

Ըստ Պիտեր Ֆլեմինգի խոսքերի, ով Մաքինրոյի հետ զույգով նվաճել է համաշխարհային թենիսի մի շարք ամենահեղինակավոր տիտղոսներ, աշխարհի լավագույն զույգը դա «Մաքինրոյն է և նրա կողքին ով պատահի»[67]։

Մաքինրոյը, ում մեջ համակցվում էր խաղային տաղանդը և բռնկուն խառնվածքը, չէր խուսափում կորտում հոգեբանական պատերազմից։ Համարյա բոլոր նրա մրցակիցները հանգում են այն կարծիքի, որ նրա սկանդալային պահավծքը թելադրվում էր ոչ թե անմիտ տաղանդի կամակորությամբ, այլ սառը մարտավարական հաշվարկով։ Դրան են մատնանշում նաև Մաքինրոյի այնպիսի ավելիքիչ անվանի մրցակիցներ, ինչպիսին են Բրեդ Գիլբերտը և Մել Պյորսելը, որոնց հետ հանդիպումներում նա, սկսելով պարտվել, մրցակիցների, մրցավարների և նույնիսկ հանդիսատեսի վրա թափում էր բողոքների և վիրավորանքների հեղեղ, սակայն նմանատիպ հնարքները, ըստ «New York Times»-ի մեկնաբան Ջուլիանա Ռոււբինստեյնի, բնութագրում են նաև Քոնորսի, Լենդլի, Ջիմ Կուրիեի, Բորիս Բեկկերի և Փիթ Սամփրասի դեմ հանդիպումներին։ Բյորն Բորգը միակն էր, ում դեմ Մաքինրոյը չէր դիմում նման հնարքների (ինչպես Մաքինրոյն է գրում իր ինքնակենսագրականում, նա չափից շատ էր հարգում շվեդին և հիացած էր միան այն փաստից, որ իրեն վիճակված է խաղալ Բորգի դեմ)[41]։

Պրոֆեսիոնալ է 1978 թվականից։ Հաղթել է 84 մրցաշարի (Պրոֆեսիոնալ թենսիսիտների ասոցիացիայի 77 տիտղոս[68]) մենախաղում և 78 մրցաշարի զուգախաղում։ Ըստ մենախաղում հաղթած տիտղոսների քանակի երրորդ տեղն է զսաղեցնում Ջիմի Քոնորսից՝ 109 և Իվան Լենդլից՝ 94 հետո[68]։ Զուգաքաղում հաղթանակների քանակով նա մտնում է Բաց դարաշրջանի թենիսի պատմության մեջ առաջատարների շարքը, զիջելով միայն այնպիսի խաղացողների, ովքեր մասնագիտացված են զուգախաղում, Թոդ Վուդբրիջ, Դանիել Նեստոր և Մայք և Բոբ Բրայան եղբայրներ[68]։ Մենախաղում և զուգախաղում հաղթանակների ընդհանուր քանակով առաջին տեղն է գրավում պրոֆեսիոնալ թենիսի պատմության մեջ։

Լավագույն արդյունքները Մեծ Սաղավարտի մրցաշարերում[69].

Երեք անգամ հաղթել է «Մասթերս» եզրափակիչ մրցաշարի մենախաղում (1978, 1983, 1984) և յոթ անգամ անընդմեջ զուգախաղում (1978—1984, բոլոր հաղթանակները Պիտեր Ֆլեմինգի հետ զույգով)։

Հինգ անգամ հաղթել է WCT ամփոփիչ մրցաշարի մենախաղում (1979, 1981, 1983, 1984, 1989) և մեկ անգամ զուգախաղում (1979, Ֆլեմինգի հետ)։

ԱՄՆ հավաքականի կազմում Դևիսի Գավաթի հնգակի հաղթող (1978, 1979, 1981, 1982, 1992) և Թիմային աշխարհի գավաթի կրկնակի հաղթող (1984, 1985)[70]։

Աշխարհի թիվ մեկ ռակետ սկսած 1980 թվականի մարտի 3-ից, այդ տիտղոսը պահպանել է (ընդմիջումներով) 170 շաբաթվա ընթացքում։ Չորս տարի անընդմեջ, 1981-ից մինչև 1984 թվականը, նա մրցաշրջանն ավարտում էր որպես աշխարհի թիվ մեկ ռակետ[19]։ Մաքինրոյը նաև, ընդհանուր առմամբ 269 շաբաթ, եղել է աշխարհի թիվ մեկ ռակետ զուգախաղում, ինչը բացարձակ ռեկորդ էր մինչև 2011 թվականի վերջը, երբ այդ արդյունքը գերազանցում են Բրայան եղբայրները[71]։

Մաքինրոյի դարաշրջանը մասնկիորեն հատվում է երեք այլ ականավոր թենիսիստների առաջատարության շրջանների հետ՝ Ջիմի Քոնորս, Բյորն Բորգ և Իվան Լենդլ։ Քոնորսի հետ խաղերում Մաքինրոյն ավելի հաճախ է հաղթել (31 հաղթանակ 20 պարտության դիմաց), Բորգի հետ մրցակցությունը ոչ-ոքի է ավարտվել (7-7), իսկ Լենդլին Մաքինրոյը ավելի հաճախ պարտվել է (15 հաղթանակ 21 պարտության դիմաց)[72]։ Մաքինրոյը նվազագույն առավելություն ունի (միանման 7-6 հաշվով) երկու այլ առաջին ռակետների դեմ հանդիպումներում՝ Ստեֆան Էդբերգ և Մաթս Վիլանդեր[73], իսկ ավելի երիտասարդ Բորիս Բեկկերը, ով նրա հետ առաջին անգամ խաղացել է միայն 1985 թվականին, ունի զգալի առավելություն (8 հաղթանակ և 2 պարտություն)[74]։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ մենախաղում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (7)

Թվական Մրցաշար Մրցակից Խաղի հաշիվ
1979 ԱՄՆ բաց առաջնություն {{{2}}} Վիտաս Գերուլայտիս 7-5, 6-3, 6-3
1980 ԱՄՆ բաց առաջնություն (2) {{{2}}} Բյորն Բորգ 7-6, 6-1, 6-7, 6-7, 6-4
1981 Ուիմբլդոնի մրցաշար {{{2}}} Բյորն Բորգ 4-6, 7-6, 7-6, 6-4
1981 ԱՄՆ բաց առաջնություն (3) {{{2}}} Բյորն Բորգ 4-6, 6-2, 6-4, 6-3
1983 Ուիմբլդոնի մրցաշար (2) {{{2}}} Քրիս Լուիս 6-2, 6-2, 6-2
1984 Ուիմբլդոնի մրցաշար (3) {{{2}}} Ջիմի Քոնորս 6-1, 6-1, 6-2
1984 ԱՄՆ բաց առաջնություն(4) {{{2}}} Իվան Լենդլ 6-3, 6-4, 6-1

Պարտություններ (4)

Թվական Մրցաշար Մրցակից Խաղի հաշիվ
1980 Ուիմբլդոնի մրցաշար {{{2}}} Բյորն Բորգ 1-6, 7-5, 6-3, 6-7, 8-6
1982 Ուիմբլդոնի մրցաշար {{{2}}} Ջիմի Քոնորս 3-6, 6-3, 6-7, 7-6, 6-4
1984 Ֆրանսիայի բաց առաջնություն {{{2}}} Իվան Լենդլ 3-6, 2-6, 6-4, 7-5, 7-5
1985 ԱՄՆ բաց առաջնություն {{{2}}} Իվան Լենդլ 7-6, 6-3, 6-4

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ զուգախաղում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (9)

Թվական Մրցաշար Խաղընկեր Մրցակիցներ Խաղի հաշիվ
1979 Ուիմբլդոնի մրցաշար {{{2}}} Պիտեր Ֆլեմինգ {{{2}}} Բրայան Գոտֆրիդ
{{{2}}} Ռաուլ Ռամիրես
4-6, 6-4, 6-2, 6-2
1979 ԱՄՆ բաց առաջնություն {{{2}}} Պիտեր Ֆլեմինգ {{{2}}} Ռոբերտ Լուտց
{{{2}}} Սթեն Սմիթ
6-2, 6-4
1981 Ուիմբլդոնի մրցաշար (2) {{{2}}} Պիտեր Ֆլեմինգ {{{2}}} Ռոբերտ Լուտց
{{{2}}} Սթեն Սմիթ
7-6 (7-5), 6-3, 6-7 (4-7), 6-4
1981 ԱՄՆ բաց առաջնություն (2) {{{2}}} Պիտեր Ֆլեմինգ Հայնց Գյունտհարթ
{{{2}}} Պիտեր Մակնամարա
Без игры
1983 Ուիմբլդոնի մրցաշար (3) {{{2}}} Պիտեր Ֆլեմինգ {{{2}}} Թիմ Հալիկսոն
{{{2}}} Թոմ Հալիկսոն
6-4, 6-3, 6-4
1983 ԱՄՆ բաց առաջնություն (3) {{{2}}} Պիտեր Ֆլեմինգ {{{2}}} Ֆրից Բյունինգ
{{{2}}} Վան Վինիցկի
6-3, 6-4, 6-2
1984 Ուիմբլդոնի մրցաշար (4) {{{2}}} Պիտեր Ֆլեմինգ {{{2}}} Պետ Կեշ
{{{2}}} Պոլ Մակնամի
6-2, 5-7, 6-2, 3-6, 6-3
1989 ԱՄՆ բաց առաջնություն (4) {{{2}}} Մարկ Վուդֆորդ {{{2}}} Կեն ՖլեկК
{{{2}}} Ռոբերտ Սեգուսո
6-4, 4-6, 6-3, 6-3
1992 Ուիմբլդոնի մրցաշար (5) {{{2}}} Միխաել Շտիխ {{{2}}} Ջիմ Գրաբ
{{{2}}} Ռիչի Ռենեբերգ
5-7, 7-6 (7-5), 3-6, 7-6 (7-5), 19-17

Պարտություններ (3)

Թվական Մրցաշար Խաղընկեր Մրցակիցներ Խաղի հաշիվ
1978 Ուիմբլդոնի մրցաշար {{{2}}} Պիտեր Ֆլեմինգ {{{2}}} Բոբ Հյուիթ
{{{2}}} Ֆրյու Մակմիլան
6-1, 6-4, 6-2
1980 ԱՄՆ բաց առաջնություն {{{2}}} Պիտեր Ֆլեմինգ {{{2}}} Ռոբերտ Լուտց
{{{2}}} Սթեն Սմիթ
7-6, 3-6, 6-1, 3-6, 6-3
1982 Ուիմբլդոնի մրցաշար (2) {{{2}}} Պիտեր Ֆլեմինգ {{{2}}} Պիտեր Մակնամարա
{{{2}}} Պոլ Մակնամի
6-3, 6-2

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ խառը զուգախաղում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակ (1)

Թվական Մրցաշար Խաղընկեր Մրցակիցներ Խաղի հաշիվ
1977 Ֆրանսիայի բաց առաջնություն {{{2}}} Մերի Կարիլյո {{{2}}} Ֆլորենցա Միխայ
{{{2}}} Իվան Մոլինա
7-6, 6-3

Պարտություն (1)

Թվական Մրցաշար Խաղընկեր Մրցակիցներ Խաղի հաշիվ
1988 ԱՄՆ բաց առաջնություն {{{2}}} Էլիզաբեթ Սմայլի {{{2}}} Յանա Նովոտնա
{{{2}}} Ջիմ Պյու
5-7, 3-6

Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղում ելույթների ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար 1977 1978 1979 1980 1981 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 Հ/Մ Հ-Պ
Ավստրալիայի բաց առաջնություն Չ/մ Չ/մ Չ/մ Չ/մ Չ/մ Չ/մ Կ Չ/մ Ք Չ/մ Չ/մ Ք 4 շրջան Չ/մ Ք 0 / 5 18-5
Ֆրանսիայի բաց առաջնություն 2 շրջան Չ/մ Չ/մ 3 շրջան Ք Չ/մ Ք Ե Կ Չ/մ 1 շրջան 4 շրջան Չ/մ Չ/մ 1 շրջան 1 շրջան 0 / 10 25-10
Ուիմբլդոնի մրցաշար Կ 1 շրջան 4 շրջան Ե Հ Ե Հ Հ Ք Չ/մ Չ/մ 2 շրջան Կ 1 շրջան 4 շրջան Կ 3 / 14 58-11
ԱՄՆ բաց առաջնություն 4 շրջան Կ Հ Հ Հ Կ 4 շրջան Հ Ե 1 շրջան Ք 2 շրջան 2 շրջան Կ 3 շրջան 4 շրջան 4 / 16 66-12
Հ/Մ 0 / 3 0 / 2 1 / 2 1 / 3 2 / 3 0 / 2 1 / 4 2 / 3 0 / 4 0 / 1 0 / 2 0 / 3 0 / 3 0 / 3 0 / 3 0 / 4 7 / 45
Հ-Պ տարվա ընթացքում 9-3 5-2 9-1 15-2 18-1 11-2 18-3 20-1 18-4 0-1 4-2 5-3 10-3 8-3 5-3 12-4 167-38

Հապավումներ.

  • Հ/Մ — Շահած մրցաշարի հարաբերությունը մասնակցած մրցաշարերին
  • Հ-Պ — շահած և պարտված խաղերի քանակ
  • Արդյունքներ.
    • «—» — մրցաշարը չի անցկացվել
    • Չ/մ — Չի մասնակցել մրցաշարին
    • Հ — Հաղթող
    • Ե — Եզրափակիչի մասնակից
    • Կ — Կիսաեզրափակիչի մասնակից
    • Ք — Քառորդ եզրափակիչի մասնակից
    • 1 շրջան, 2 շրջան, 3 շրջան, 4շրջան — մրցաշարի համապատասխան շրջան

Մենախաղերում ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար 1977 1978 1979 1980 1981 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 Ընդամենը
Մեծ Սաղավարտի մրցաշարեր 0 0 1 1 2 0 1 2 0 0 0 0 0 0 0 0 7
Մասթերս Գավաթ 0 1 0 0 0 0 1 1 0 0 0 0 0 0 0 0 3
Մասթերս սերիա 0 0 0 0 1 0 0 1 1 0 0 0 0 0 0 0 3
ATP այլ մրցաշարեր 0 4 9 7 7 5 5 9 7 3 0 2 3 1 1 0 63
Ընդամենը հաթանակ, հաշվի առված ATP-ի կողմից 0 5 10 8 10 5 7 13 8 3 0 2 3 1 1 0 76
Այլ մրցաշարեր 0 0 0 1 1 1 1 0 0 1 0 1 1 0 0 0 7

Թիմային մրցաշարերի եզրափակիչների մասնակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք Թվական Մրցաշար Անցկացման վայր Թիմ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1978 Դևիսի Գավաթ Ռանչո Միրաժ, Կալիֆորնիա, ԱՄՆ {{{2}}}
Բ. Գոտֆրիդ, Ռ. Լուտց, Ջ. Մաքինրոյ, Ս. Սմիթ
{{{2}}}
Մ. Կոքս, Ջ. Լլոյդ, Դ. Լլոյդ, Բ. Մոտրամ
4-1
Հաղթանակ 1979 Դևիսի Գավաթ Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ {{{2}}}
Վ. Գերուլայտիս, Ռ. Լուտց, Ջ. Մաքինրոյ, Ս. Սմիթ
{{{2}}}
Կ. Բարաձուտի, Պ. Բերտոլուչի, Ա. Զուգարելի, Ա. Պանատա
5-0
Հաղթանակ 1981 Դևիսի Գավաթ Ցինցինատի, ԱՄՆ {{{2}}}
Ջ. Մաքինրոյ, Ռ. Տաներ, Պ. Ֆլեմինգ
{{{2}}}
Գ. Վիլաս, Խ.-Լ. Կլերկ
3-1
Հաղթանակ 1982 Դևիսի Գավաթ Գրենոբլ, Ֆրանսիա {{{2}}}
Ջ. Մայեր, Ջ. Մաքինրոյ, Պ. Ֆլեմինգ
{{{2}}}
Ա. Լեկոնտ, Յ. Նոա
4-1
Հաղթանակ 1984 Աշխարհի Գավաթ Դյուսելդորֆ, ԳՖՀ {{{2}}}
Ջ. Արիաս, Ջ. Մաքինրոյ, Պ. Ֆլեմինգ
{{{2}}}
Ի. Լենդլ, Տ. Շմիդ
2-1
Պարտություն 1984 Դևիսի Գավաթ Գյոթեբորգ, Շվեդիա {{{2}}}
Ջ. Արիաս, Ջ. Քոնորս, Ջ. Մաքինրոյ, Պ. Ֆլեմինգ
{{{2}}}
Մ. Վիլանդեր, Հ. Սունդստրյոմ, Ս. Էդբերգ, Ա. Յարիդ
1-4
Հաղթանակ 1985 Աշխարհի Գավաթ Դյուսելդորֆ, ԳՖՀ {{{2}}}
Ջ. Քոնորս, Ջ. Մաքինրոյ, Ռ. Սեգուսո, Կ. Ֆլեկ
{{{2}}}
Ի. Լենդլ, Մ. Մեչիրժ, Տ. Շմիդ
2-1
Պարտություն 1987 Աշխարհի Գավաթ Դյուսելդորֆ, ԳՖՀ {{{2}}}
Բ. Գիլբերտ, Ջ. Մաքինրոյ, Ռ. Սեգուսո
{{{2}}}
Մ. Մեչիրժ, Տ. Շմիդ, Մ. Շրեյբեր
1-2
Պարտություն 1990 Հոպմանի Գավաթ Պերտ, Ավստրալիա {{{2}}}
Ջ. Մաքինրոյ, Պ. Շրայվեր
{{{2}}}
Ա. Սանչես-Վիկարիո, Է. Սանչես
1-2
Հաղթանակ 1992 Դևիսի Գավաթ Ֆորտ-Ուերտ, Տեխաս, ԱՄՆ {{{2}}}
Ա. Աղասի, Ջ. Կուրիե, Ջ. Մաքինրոյ, Փ. Սամփրաս
{{{2}}}
Մ. Ռոսսե, Յ. Հլասեկ
3-1

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 609. — ISBN 978-0-942257-70-0
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 ATP վեբկայք
  5. Steve Tignor (2005 թ․ հոկտեմբերի 31). «Redemption Has to Start Somewhere» (անգլերեն). Tennis Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. Scott Riley. «Who's the best racket man?» (անգլերեն). The Sports Network. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «Top 10 Men's Tennis Players of All Time» (անգլերեն). Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. McEnroe & Kaplan, pp. 16—19
  9. McEnroe & Kaplan, 2003, էջ 27
  10. Grasso, 2011, էջ 187
  11. McEnroe & Kaplan, 2003, էջ 29
  12. McEnroe & Kaplan, 2003, էջ 33
  13. McEnroe & Kaplan, 2003, էջ 38
  14. McEnroe & Kaplan, 2003, էջ 45
  15. «Past winners». French Open. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
  16. 16,0 16,1 16,2 Encyclopedia of World Biography: V. 10 Love-Micah. — Gale Research, 1988. — 552 p. — ISBN ISBN 978-0-7876-2550-4 (անգլ.)
  17. 17,0 17,1 Grasso, 2011, էջ 188
  18. Результаты выступлений в 1978 году на сайте АТР (անգլ.): одиночный разряд; парный разряд
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 История положения в рейтинге на сайте Ассоциации теннисистоВ-Профессионалов (անգլ.)
  20. «Sergio Tacchini. History. 1979» (անգլերեն). Sergio Tacchini. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
  21. «Made in Italy: Sergio Tacchini» (անգլերեն). Tennis Buzz. 2011 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
  22. «ATP World Tour Awards Honour Roll» (անգլերեն). ATP. 2010 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
  23. 23,0 23,1 Результаты выступлений в 1979 году на сайте АТР (անգլ.): одиночный разряд; парный разряд
  24. 24,0 24,1 Collins & Hollander, 1997, էջ 251
  25. 25,0 25,1 Результаты выступлений в одиночном разряде в 1980 году на сайте АТР (անգլ.)
  26. Collins & Hollander, 1997, էջ 252
  27. Greg Connors. (2011 թ․ հունիսի 11). «HBO revisits the McEnroe-Borg rivalry». The Buffalo News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  28. McEnroe & Kaplan, 2003
  29. «John McEnroe: 'I am being deadly serious… Murray is a kindred spirit'». The Independent (անգլերեն). 2011 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  30. McEnroe & Kaplan, 2003, էջ 136
  31. McEnroe & Kaplan, 2003, էջեր 137—138
  32. Frank Deford. (1981 թ․ սեպտեմբերի 21). «Another Big Mac Attack». Sports Illustrated (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  33. 33,0 33,1 Larry Schwartz. «McEnroe was McNasty on and off the court» (անգլերեն). ESPN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  34. McEnroe & Kaplan, 2003, էջեր 150—151
  35. Результаты выступлений в одиночном разряде в 1982 году на сайте АТР (անգլ.)
  36. Результаты выступлений в одиночном разряде в 1983 году на сайте АТР (անգլ.)
  37. Результаты выступлений в одиночном разряде в 1984 году на сайте АТР (անգլ.)
  38. С. Герасин. (21 ноября 2005). «На загляденье! Сценарий последнего финала сезона с участием Давида Налбандяна и Роджера Федерера был совершенно непредсказуем». Советский спорт. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  39. Collins & Hollander, 1997, էջ 283
  40. Результаты выступлений в одиночном разряде в 1985 году на сайте АТР (անգլ.)
  41. 41,0 41,1 41,2 41,3 41,4 41,5 41,6 Julian Rubinstein. (2000 թ․ հունվարի 30). «"Johnny Mac," Jack Nicholson once said, "Don't Ever Change." He Hasn't». Նյու Յորք Թայմս (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  42. Результаты выступлений в 1989 году на сайте АТР (անգլ.): одиночный разряд; парный разряд
  43. «Jan 21, 1990: John McEnroe disqualified from the Australian Open» (անգլերեն). History.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  44. 44,0 44,1 John Feinstein. Hard Courts: Real Life on the Professional Tennis Tours. — New York: Villard Books, 1992. — ISBN 978-0-307-80096-1
  45. Результаты выступлений в 1992 году на сайте АТР (անգլ.): одиночный разряд; парный разряд
  46. 46,0 46,1 Collins & Hollander, 1997, էջ 422
  47. Статистика команды США на сайте Кубка Дэвиса (անգլ.)
  48. «Хрбаты не позволил Любичичу повторить рекорд Макинроя». Спорт-Экспресс. 5 декабря 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  49. Mike Bresnahan. (2002 թ․ հունիսի 26). «McEnroe Accused of Using Steroids». Los Angeles Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  50. Clive White. (2004 թ․ հունվարի 11). «Time to clean up tennis». Daily Telegraph (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  51. Darren Rovell. (2004 թ․ հունվարի 16). «Drugs were not anabolic steroids» (անգլերեն). ESPN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  52. Natasha Stoynoff. (2009 թ․ մարտի 23). «Patty Smyth and John McEnroe Still Rockin'». People (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  53. Музыкальное выступление Джона Макинроя, гитара, соло ՅուԹյուբում
  54. Sally Jenkins. (1992 թ․ դեկտեմբերի 14). «Johnny On The Spot». Sports Illustrated (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  55. L. Jon Wertheim. (2001 թ․ սեպտեմբերի 17). «Too-big Mac». Sports Illustrated (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  56. Stephane Carter. (2010 թ․ հոկտեմբերի 6). «Looking Back on John McEnroe's Davis Cup Captaincy» (անգլերեն). Tennis Grandstand. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
  57. Grasso, 2011, էջ 321
  58. Jerome Pugmire. (2007 թ․ ապրիլի 6). «John McEnroe to receive Philippe Chatrier award» (անգլերեն). USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  59. Sandy Macaskill. (2009 թ․ փետրվարի 16). «Former world No 1 John McEnroe at 50». The Telegraph (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  60. Профиль на сайте Тура Чемпионов Արխիվացված 2012-09-19 Wayback Machine (անգլ.)
  61. «Graf pulls out of mixed doubles with thigh strain» (անգլերեն). CNN/Sports Illustrated. 1999 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  62. «About the Museum - English and foreign languages» (անգլերեն). The Championchips, Wimbledon. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  63. «Макинрой станет виртуальным экскурсоводом». Спорт-Экспресс. 28 марта 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  64. «John McEnroe Tennis Academy» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  65. Гилберт и Джеймисон, 2004
  66. Cronin, 2011, էջ 130
  67. Richard Evans. (2012 թ․ հունվարի 13). «WTC – Daily Update: Thursday 12 January» (անգլերեն). World Tennis Challenge. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  68. 68,0 68,1 68,2 2012 ATP World Tour Media Guide / Greg Sharko (Editor-in-chief). — London: ATP Media. — P. 188.
  69. Профиль в Теннисном справочнике «Большой шлем»
  70. Зал славы, 1984 и 1985 годы на сайте командного чемпионата мира по теннису (անգլ.)
  71. «Братья Брайан побили рекорд Макинроя». Евроспорт. 12 декабря 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  72. Collins & Hollander, 1997, էջ 423
  73. «FedEx ATP Head 2 Head: John McEnroe vs. Mats Wilander» (անգլերեն). ATP. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
    «FedEx ATP Head 2 Head: John McEnroe vs. Stefan Edberg» (անգլերեն). ATP. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  74. «FedEx ATP Head 2 Head: John McEnroe vs. Boris Becker» (անգլերեն). ATP. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Մաքինրոյ» հոդվածին։