Ջոյ Փաքեր
Ջոյ Փաքեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1905 |
Վախճանվել է | սեպտեմբերի 6, 1977 (72 տարեկան) կամ սեպտեմբերի 7, 1977[1] (72 տարեկան) |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Քեյփթաունի համալսարան |
Ջոյ Պետերսեն Փաքեր (անգլ.՝ Joy Petersen Packer, փետրվարի 11, 1905 - սեպտեմբերի 6, 1977 կամ սեպտեմբերի 7, 1977[1][2]), ինքնակենսագրականի և ռոմանտիկ արկածային վեպերի հարավաֆրիկացի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաքերը ծնվել և սովորել է Քեյփթաունում։ Ավարտել է Քեյփթաունի համալսարանի լրագրության բաժինը։ Սկզբում աշխատել է որպես ազատ լրագրող, 1931 թվականին եղել է լոնդոնյան Daily Express-ի լրագրող։ Այնուհետև որոշ ժամանակ աշխատել է Հոնկոնգի ռադիոյում, ինչպես նաև Բալկանյան թերակղզու բրիտանական հրապարակումների համար գրել է համառոտ ակնարկներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հարավային Աֆրիկայում եղել է BBC-ի հաղորդավար, ապա աշխատել է Եգիպտոսի տեղեկատվության նախարարությունում։ Ամուսնացել է բրիտանացի ծովակալ սըր Հերբերտ Փաքերի հետ։ Երբ 1950 թվականին ամուսինն ընդգրկվել է ասպետների պատվավոր ցուցակում, տիկին Ջոյ Փաքերը հայտնի է դարձել որպես «Լեդի Փարքեր»։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոյ Փաքերի առաջին ստեղծագործություններից հուշերի երեք հատորները տպագրվել են 1945-1953 թվականներին, որոնք վերաբերում են նրա ճանապարհորդություններին Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո։ Այցելությունները ներառում էին Մեծ Բրիտանիա, Միջերկրածովյան ճամփորդությունները, Բալկաններ և Չինաստան։ 1950-ականների սկզբին նա Աֆրիկայում կատարել է էական շրջագայություն, որի մասին նկարագրել է իր հրատարակած վերջին երեք հատորների հուշագրություններում[3]։
1950-ական թվականներին հրատարակել է նաև վեպեր, 1955 թվականին՝ «Որթատունկերի հովիտ», որից վաճառվել է ավելի քան 600000 օրինակ անգլերեն լեզվով և թարգմանվել է առնվազն ինը եվրոպական լեզուներով։ Չնայած նրա վեպերի հիմնական թեմաները ռոմանտիկ էին, մի քանի աղբյուրներ նշում են, որ դրանք կարևոր էին նաև Հարավային Աֆրիկայի սոցիալ-քաղաքական մեկնաբանությունների համար։ «Ոչ էլ լուսինը գիշերը» վեպի հիման վրա անգլիացի կինոռեժիսոր Կեն Էննակինը նկարահանել է համանուն ֆիլմը։ Ամերիկայում այն թողարկվել է որպես Elephant Gun.
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Valley of the Vines (1955)
- The High Roof (1959)
- Nor the Moon by Night'(1957)
- The Glass Barrier (1961)
- The Man in the Mews (1964)
- The Blind Spot (1967)
- Leopard in the Fold (1969)
- Veronica (1970)
- Boomerang (1972)
- Dark Curtain (1977)
Հիշողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pack and Follow (1945)
- Grey Mistress (1949) on HMS Warspite
- Apes and Ivory (1953)
- Home from the Sea (1963)
- The World is a Proud Place (1966)
- Deep as the Sea (1975) A biography of Admiral Sir Bertie Packer
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- page for film Nor the Moon by Night
- www.getawaytoafrica.com
- (Source of Birth date)
- Book jackets from original editions of Nor the Moon by Night and Valley of the Vines
- Authors
|