Jump to content

Ջերմային շարժիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմային շարժիչ, շարժիչ, որտեղ ջերմային էներգիան փոխակերպվում է մեխանիկական էներգիայի։ Օգտագործում է բնական էներգետիկական ռեսուրսները՝ քիմիական կամ միջուկային վառելիքի ձևով։ Ջերմային շարժիչի աշխատանքի հիմքում ընկած է փակ (կամ պայմանականորեն փակ) թերմոդինամիկական ցիկլը։ Իդեալական ջերմային շարժիչի աշխատանքի արդյունավետությունը որոշվում է թերմոդինամիկական օգտակար գործողության գործակիցով (ՕԳԳ)։ Իրական ջերմային շարժիչի (որն ունի լրացուցիչ կորուստներ, օրինակ, շփման, մրրկագոյացման, ջերմային) աշխատանքը գնահատվում է, այսպես կոչված արդյունավետ ՕԳԳ-ով, որը տատանվում է 0,1-0,6-ի սահմաններում։ Ըստ կոնստրուկտիվ սկզբունքների՝ լինում են մխոցավոր, ռոտորային շարժիչներ և ռեակտիվ շարժիչներ։ Կան նաև համակցված ջերմային շարժիչներ՝ տուրբառեակտիվ, տուրբամխոցավոր։ Եթե ջերմային շարժիչներում աշխատող մարմինը գազն է (վառելիքի այրման արգասիքները), ապա այդ շարժիչները կոչվում են գազային, իսկ եթե շոգին՝ շոգեշարժիչներ։ Գազային շարժիչների մեծ մասը ներքին այրման շարժիչներ են, որտեղ այրման (ջերմության արտադրման) և աշխատանքային պրոցեսները կատարվում են նույն տեղում՝ աշխատանքային գլաններում։ Շոգեշարժիչները արտաքին այրման ջերմային շարժիչներ են, որտեղ տեղի է ունենում միայն շոգու էներգիայի փոխակերպումը մեխանիկական էներգիայի, իսկ աշխատող մարմնի՝ շոգու արտադրության պրոցեսն իրականացվում է շոգեկաթսայում (օրինակ՝ Ստիռլինգի շարժիչը


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։