Ջեյմս Գոլդսմիթ
Ջեյմս Գոլդսմիթ James Goldsmith | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1933[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | հուլիսի 19, 1997[1][3][2][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Բենաավիս, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Միացյալ Թագավորություն |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Իթըն քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գործարար |
Ամուսին | Maria Isabel Albina Patiño y de Borbón?, Ginette Christiane Léry? և Annabel Goldsmith? |
Ծնողներ | հայր՝ Frank Goldsmith?[4], մայր՝ Marcelle Mouiller?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր |
Կուսակցություն | Movement for France? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Isabel Goldsmith?[4], Frank Manès Goldsmith?[4], Alix Goldsmith?[4], Jemima Goldsmith?[4], Zac Goldsmith?[4], Ben Goldsmith?[4], Charlotte Goldsmith?[4] և Jethro Goldsmith?[4] |
Կայք | sirjamesgoldsmith.com |
Սըր Ջեյմս Մայքլ Գոլդսմիթ (անգլ.՝ Sir James Michael Goldsmith փետրվարի 26, 1933[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - հուլիսի 19, 1997[1][3][2][…], Բենաավիս, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա), ֆրանս-բրիտանական[5] ֆինանսագետ, գործարար[6] և քաղաքագետ, նշանավոր Գոլդսմիթ ընտանիքի անդամ։
Նրա վիճահարույց բիզնեսն ու ֆինանսական կարիերան հանգեցնում էր բրիտանական մեդիայի հետ շարունակական բախումների, նրան հաճախակի ներքաշելով դատական գործերի կամ դատական գործերի սպառնալիքների մեջ։
Գոլդսմիթը որպես Եվրախորհրդարանի անդամ 1994 թվականին ընտրվեց Ֆրանսիան ներկայացնելու համար։ Նա Միացյալ Նահանգներում հիմնեց կարճաժամկետ Եվրոսկեպտիցիզմի հանրաքվեի կուսակցություն, որը ընդդիմության առաջին քարոզարշավի մասնակից դարձավ Եվրոմիության անդամ Բրիտանիայի համար։
Կյանքի վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա հայրը՝ Ֆրանկ Գոլդսմիթը, փոխեց գերմանական Գոլդշմիդտ ազգանունը դարձնելով անգլերեն Գոլդսմիթ։ Գոլդշմիդտները՝ Ռոտշիլդ ընտանիքի հարևաններն ու մրցակիցները, հարուստ, Ֆրանկֆուրտաբնակ հրեական ընտանիք էին, որոնք ազդեցիկ մարդիկ են ունեցել միջազգային առևտրի բանկային ոլորտում 16-րդ դարից սկսած։ Ջեյմսի նախապապը՝ Բենեդիկտ Հայում Գոլդշմիդտը, Բ. Հ. Գոլդշմիդտ բանկի հիմնադիրն էր և Տոսկանայի Մեծ Դքսության հյուպատոսը։ Ջեյմսի պապը՝ բազմամիլիոնատեր Ադոլֆ Բենեդիկտ Գոլդշմիդտը (1838-1918) 1895 թվականին տեղափոխվեց Լոնդոն[7]։ Նրա հայրը ստիպված էր ընտանիքի հետ փախչել Ֆրանսիայից, երբ Նացիստական Գերմանիան 1940 թվականին ամայացրեց երկիրը, ֆրանսիական ելքային նավահանգստից միայն վերջին գերբեռնված նավին հաջողվեց փախչել՝ հետևում թողնելով իրենց հյուրանոցներն ու ունեցվածքի մեծ մասը։ Ջեյմսի հայրն ու պապը ապրել էին հոյակապ շքեղությամբ, և ընտանիքի հարստությունից մի փոքր էր մնացել, երբ Գոլդսմիթը սկսեց բիզնեսով զբաղվել։
Փարիզում ծնված Գոլդսմիթը[7] շքեղ հյուրանոցի հարուստ գործարարի, խորհրդարանի նախկին պահպանողական անդամ մայոր Ֆրանկ Գոլդսմիթի և ֆրանսիացի Մարսելե Մուիլերի[8] որդին էր, և բնապահպանական քարոզարշավի մասնակից Էդուարդ Գոլդսմիթի կրտսեր եղբայրը։
Նա իր նախնական կրթությունը ստացել է Միլֆիլդում, ապա Իթըն քոլեջում, որտեղից հեռացել է 1949 թվականի սկզբներին տասնվեց տարեկանում, այն բանից հետո երբ նա կատարեց 10 ֆունտ խաղադրույք ձիարշավի ժամանակ և հաղթեց 8000 ֆունտ։ Իր շահումներով նա որոշեց, որ պետք է անմիջապես հեռանա Իթընից. պանսիոնի իր խոսքում նա հայտարարեց, որ «իմ հնարավորություների տեր մարդը չի՛ կարող աշակերտ մնալ»[5]։
Գոլդսմիֆը ծառայում էր որպես գնդացրորդ Բրիտանական բանակի հրետանու կազմում Ազգային ծառայության պահանջներով, որի ընթացքում ստացավ սպայի լիազորություն[9]։
Բիզնես կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-1960-ական թվականների ընթացքում, Գոլդսմիթի ֆինանսական և որպես արդյունաբերող մասնակցությունը շատ վտանգներ ընդգրկեց, ինչը նրան բազմիցս անգամ տարել է սննկացման[10]։ Նրա հաջողություններից էր Ալկա-Սելցերի համար Բրիտանական վստահագիրը շահելը և Միացյալ Նահանգներում ցածր արժողությամբ անհայտ ծագման դեղամիջոց ներմուծելը։ Բուլվարային մամուլում նրան նկարագրել են որպես բաժնետոմսեր վաճառողի պրակտիկա ձեռք բերած մեկը, ով վճռականորեն ժխտել է այդ դասակարգումը։ Նա պնդեց, որ իր ձեռնարկած վերակազմակերպումները արդյունավետ են դարձնում աշխատանքը, վերացնում են ինքնագոհ անարդյունավետ կառավարումը, և մեծացնում են բաժնետերերի կարևորությունը[6]։
Գոլդսմիթը սկսեց իր բիզնես գործունեությունը առաջին կնոջ ողբերգական մահից հետո՝ ստանձնելով փոքր նախաձեռնության կառավարումը Ֆրանսիայում, որը հոդացավերի դեմ դեղամիջոցի վաճառքով էր զբաղվելու։ Ջեյմսի հայրը նախնական մտադրությամբ ընկերություն էր հիմնել, որն էլ ավագ որդուն՝ Էդուարդին կապահովեր կարիերայով։ Բայց Էդուարդը այնքան էլ հետաքրքրված չէր բիզնես գործունեությամբ, և նա ավելի շատ զբաղվում էր իր նորարարական բնապահպանական ակտիվիզմով։ Հոդային արշավաձիու գովազդում ներգրավելուց հետո վաճառքը արագ բարձրացավ և մի քանի տարվա ընթացքում աշխատակազմը ընդարձակվել էր՝ երկու մարդուց հասնելով հարյուրի։ Գոլդսմիթը տարբեր նիհարող միջոցների արտադրություն սկսեց և ընդլայնեց այն ընդհանուր դեղամիջոցների արտադրության մեջ։ «Slimcea» և «Procea» ցածր կալորեականությամբ հացեր արտադրելու արտոնության ձեռքբերումը դեպի սննդի արտադրություն գնալու առաջին քայլերն էին։ 1960-ական թվականների սկզբում Գոլդսմիթը Սելիմ Զիլխայի հետ համագորրծակցությամբ հիմնեց «Մադըերքեյր» մանրածախ առևտրի ցանցը, սակայն վաճառեց իր մասնաբաժինը Զիլխային, ով շարունակեց մեծ հաջողությամբ զարգացնել այն[6]։
Սըր Իսահակ Վոլֆսոնի ֆինանսական աջակցությամբ[11] նա գնեց տարբեր սննդի ընկերություններ, որոնք 1965 թվականին Լոնդոնի արժեթղթերի շուկայում արժենշվում էին որպես «Cavenham» սնունդ։ Սկզբնական շրջանում խմբում տարեկան շրջանառվում էր 27 մլն ֆունտ ստեռլինգ և չնչին շահույթ։ Նա այդ խմբին ավելացրեց հացեղեն, հրուշակագործներ, ապա նաև մի շարք մեծածախ և մանրածախ առևտրի ներառյալ ծխախոտի, հրուշակեղենի և լրագրերի փոքր խանութների ցանցերի ղեկավարությունը ստանձնեց։ Կատարելագործվելով աշխատանքում, փակելով շահույթ չբերող ձեռնարկությունները և բարելավելով կառավարման հմտությունները՝ նա կայունորեն բարելավեց արտադրողականությունը։ 1971 թվականին շրջանառությունը 35 մլն ֆունտ էր, իսկ շահույթները կազմեց 2 մլն ֆունտ[6]։
1971 թվականի հունիսին նա գին առաջարկեց Բովրիլ ընկերությանը, որը շատ ավելի մեծ ընկերություն էր տարբեր հավաքածուներով՝ ներառելով մի շարք բարձր ապրանքանիշեր (ինչպիսիք են՝ «Marmite», «Ambrosia», «Virol» և «Jaffajuice»), կաթնամթերք և կաթնամթերքի արտադրամասներ, և խոշոր եղջերավոր անասունների ագարակներ Արգենտինայում։ Այն ղեկավարում էր հիմնադրած ընտանիքի երրորդ սերունդը և Գոլդսմիթը հետևություն արեց, որ նրանք անտեղյակ էին։ Նրա առաջարկած գինը վճռականորեն մերժվեց և Գոլդսմիթը բուռն քննադատման արժանացավ ֆինանսական մամուլի կողմից։ Տնօրենները փորձեցին համոզել Բիչամին և Ռոունթրի Մաքինթոշին մրցակցային առաջարկներ անել, բայց ի վերջո նրանք երկուսն էլ հրաժարվեցին[6]։
Հաջող գին առաջարկելուց հետո Գոլդսմիթը վաճառեց կաթնամթերքի գործարանները և ագարակները Մաքս Ջոզեֆի հատուկ կաթնամթերքի գործարանի խմբին 5.3 մլն ֆունտով, և ագարակների համար Հարավային Ամերիկայում գնորդներ գտավ։ Ընկերության մնացած բաժինների վաճառքը գրեթե վերադարձրեց բոլոր այն 13 մլն ֆունտը, որ արժեցել էր գնելիս[11]։ Մի քանի տարի անց նա 36 մլն ֆունտով վաճառեց բրենդների անունները Բիչամին։ Ավելի ուշ նա փոխարինեց փոխկապակցված իրացողների, ով նպարեղենի խանութների և զանազան հավաքածուների փոքր ցանցերի սեփականատեր էր, ներառյալ Լիպտոն խանութների ցանցը։ Նա հանձնարարեց Ջիմ Վուդին (ով պատասխանատու էր քաղցրավենիքի խանութներում կիրառվող համակարգերի և բիզնես կարգապահության համար) զբաղվելու այդ խանութների աշխատանքը կատաելագործելու և բիզնես տրամաբանությանը չհամապատասխանող խանութները փակելու ուղղությամբ։ Երբ լրագրողները սկսեցին կասկածի տակ դնել հրապարակավ վկայակոչված ընկերությունների ֆոնդերի և ակտիվների հետ առևտրով զբաղվելու նրա տեխնիկան, Գոլդսմիթը սկսեց առևտուր անել Միացյալ Թագավորությունում և արտասահմանում գրանցված մասնավոր ընկերությունների միջոցով։ Այդ թվում էին «Générale Occidentale» ֆրանսիական ընկերությունը, Հոնկոնգը, ինչպես նաև Ընդհանուր արևելյան ներդրումներում գրանցված Կայմանը[6]։
1973 թվականի սկզբին Գոլդսմիթը մեկնեց Նյու Յորք գնահատելու Միացյալ Նահանգների բիզնես հնարավորությունները, ինչին հաջորդեց շրջայցը Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Նա ենթադրեց, որ Միացյալ Թագավորության տնեսությունն անկում է ապրելու և վճռականորեն սկսեց փակել իր հաստատություններից շատերը։ Այդ տարվա դեկտեմբերին՝ ֆինանսական քաոսի մեջ, նա հայտարարեց, որ ստացել է 51% վերահսկիչ կապիտալ «Գրանդ Յունիոն»-ում՝ Միացյալ Նահանգների ամենահին մանրածախ առևտրի կոնգլոմերատնեից մեկում։ Նա հանձնարարեց Ջիմ Վուդին, որը կարգավորել էր իր բրիտանական մանրածախ առևտրի գործունեությունը, զբաղվել ցանցերի աշխատանքը կատարելագործելու ուղղությամբ, բայց անսպասելիորեն բախվեց տևական արգելքների և՛ միությունների, և՛ կառավարիչների կողմից։
1960-1970-ական թվականների ընթացքում Գոլդսմիթը ֆինանսական աջակցություն ստացավ կոնգլոմերատ Սլաթեր Վալքերի բանկային հաշվից, որից հետո նա փոխարինեց հիմնադիր Ջիմ Սլաթերին որպես նախագահ՝ ընկերության անկումից և վերականգնումից հետո Անգլիայի բանկի՝ 1973-75 թվականների բանկային երկրորդ ճգնաժամի ժամանակ։
1976 թվականին Գոլդսմիթը վարչապետ Հարոլդ Վիլսոնի կողմից արժանացավ ասպետի կոչման այսպես կոչված «Լավենդերի ցանկ»-ից նրա պաշտոնից հեռանալուց հետո։ 1980 թվականի սկզբին նա գործընկերություն սկսեց իր երկար ժամանակվա ընկեր և վաճառական բանկիր Սըր Ռոլանդ Ֆրանկլինի հետ։ Ֆրանկլինը Գոլդսմիթի ամերիկյան բիզնեսն էր կառավարում։ 1983 թվականից մինչև 1988 թվականը Գոլդսմիթը Ամերիկայում գնեց, կառուցեց մասնավոր ձեռնարկակալ ընկերություն՝ «Քավենհամի անտառային արդյունաբերություն»-ը, և դարձավ փայտանյութի ամենամեծ մասնավոր սեփականատերերից մեկը և Ամերիկայում թոփ հնգյակում գտնվող ցանկացած տեսակի փայտանյութի ձեռնարկատիրական ընկերություններից մեկը։ Գոլդսմիթը և Ֆրանկլինը ամերիկյան հաշվապահության մեջ մի խորամանկություն գտան, համաձայն որի զգալի փայտանյութով ընկերությունները հաճախ տեղափոխում էին դրանց անվանական գնահատմամբ իրենց հաշվեկշիռ(որպես տարիների արժեզրկման արդյունք)[6]։
Գոլդսմիթը՝ ֆինանսական հաշվետվության գնահատողը, հասկացավ որ «Crown Zellerbach»-ի դեպքում փայտ պարունակող տարածքների հարստության հիմնքում ընկած արժեքը, որը հաշվեկշռում ընդամենը 12.5 մլն դոլար էր կազմում, արժեր ավելին քան թիրախային ընկերության ընդհանուր առևտրի կապիտալացումը, որը կազմում էր 900 մլն դոլար։ Այս ներըմբռնումով Գոլդսմիթը սկսեց հանկարծակի ստուգայցեր, որի արդյունքում նրան մնաց մայր ընկերությունը, որն ուներ փայտանյութ պարունակող հսկայական տարածքներ ըստ էության ամենևին էլ ոչ մաքուր արժեքով ձեռք բերած[12][13]։ Փայտանյութի և թղթի արտադրությունների մեծ մասը վաճառվել է Ջեյմս Ռիվեր ընկերությանը 1986 թվականին[14][15][16], որն իր հերթին 2000 թվականին դարձավ Ջորջիա-Խաղաղ օվկիանոսի մի մասը։ (Շականակագույն թղթե անոթի բաժին դարձավ Գայլորդ Քնթեյները)[17]։
Բացի այդ, 1986 թվականին Գոլդմիթի ընկերությունները, ըստ տեղեկությունների, վաստակել են 90 մլն դոլար «Goodyear Tire and Rubber» ընկերության ձեռնարկած թշնամական գրավումից, չնայած նա այդ շահույթը համարում էր անհամապատասխան մխիթարանք գնի առաջարկը հաջողությամբ ավարտին հասցնելու ձախողման համար։ Ընկերության ղեկավարությունը համակարգեց վտանգավոր քարոզարշավ Գոլդսմիթի դեմ՝ ներգրավելով միավորումները, մամուլը և պետական ու քաղաքական մակարդակի քաղաքական գործիչներին[6]։
Գոլդսմիթը թոշակի անցավ 1987 թվականին Մեքսիկայում, կանխատեսելով այդ տարվա շուկայական սննկացումը և վերջ դնելով իր հարստությանը։ Այնուամենայնիվ, նա շարունակեց բաժնետիրական արշավանքը՝ ներառյալ 1989 թվականին բրիտանական-ամերիկյան ծխախոտի արդյունաբերության վրա փորձը (ինչի համար նա միացավ Քերրի Փաքերին և Ջեյքոբ Ռոտշիլդին)։ Նա նաև փոխանակեց իր ամերիկյան փայտանյութի ունեցվածքի 49,9 տոկոսը Նյումոնտ հանքարդյունաբերության հետ և մնաց Նյումոնտի տախտակամածին մինչև ազատվեց իր բաժնեմասից 1993 թվականին բաց շուկայական առևտրի միջոցով։ Նա բացառեց Նյումոնտի նախնական գնումները ընկերությունում բաժնետոմսերի վերահսկողություն ձեռք բերելու համար։ 1990 թվականին Գոլդսմիթը նաև սկսեց ավելի ցածր համբավ ունեցող, բայց շահութաբեր, համաշխարհային «մասնավոր սեփական ոճ»-ով ներդրումային գործունեությունը։ 1994 թվականին Հոնկոնգի իր գործում աշխատող գործադիր մարմինները ստեղծել էին կարևոր դիրք համշխարհային ռազմավարական հումքանյութի հոսքերի միջնորդության գործում[6]։
Հասարակական հայտարարությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույն Գոլդսմիթի աջակցած՝ Հոնկոնգում հիմնված թիմը ներդրումներ է անում այնպիսի զանազան ձեռնարկություններում, ինչպիսիք էին խորհրդային ռազմավարական նավահանգիստները Վլադիվոստոկում և Վաստոչնիում, Zee TV-ն՝ Հնդկաստանի նախընտրելի մասնավոր հեռուստատեսությամբ հեռարձակվող ընկերությունը, որն ավեելի ուշ վաճառվեց Ռուպերտ Մուրդոչին։
1990-ական թվականներին բացահայտվեց Հոնկոնգի հետ կապված և Գոլդսմիթի ֆինանսավորած մեծ կապիտալը աշխարհի ամենամեծ՝ նիկելի ձեռնարկություններից մեկում՝ Ինդոնեզիայի միջազգային առևտրում, ցույց տալով Գոլդսմիթի կապիտալ ներդնելու կարողությունները նախքան միտումը, ինչը հայտնի դարձավ բոլորին։ Ցածր համբավով երկարաժամկետ խմբավորումը նույնպես գլխավոր աջակցողն էր Հոնկոնգում ձևավորված և Սինգապուրում ցուցակագրված հումքանյութի գլխավոր խաղացող «Noble Group»-ի համար, որտեղ Գոլդսմիթի օգնական Թոբիաս Բրաունը տարիներ շարունակ աշխատում էր որպես ոչ գործադիր նախագահ։ Չնայած քիչ բան է հայնի այդ՝ որոշ չափով առեղծվածային Բրաունի մասին, նրան զգալիորեն վստահված էր Հեռավոր Արևելքում Գոլդսմիթի ներդրումները կազմակերպելու գործը, ինչը ստեղծել է ընտանիքի հարստության ավելի քան մեկ երրորդ մասը։
Բնապահպանական քարոզչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոլդսմիթը կյանքի վերջին տարիներին դարձավ բնապահպանական խնդիրների վերաբերյալ քարոզարշավի ակտիվ մասնակից։ 1994 թվականին նա հրատարակեց «Թակարդը» վերնագրով գիրքը, նշելով՝ իր կարծիքով որոշ կարևոր մարտահրավերներ, որոնց հետ առնչվում են մարդիկ, մասնավորապես անդրադառնալով այժմյան աշխատատար գյուղատնտեսության և միջուկային էներգիայի ոլորտներին։ Այս ասպարեզը նրա եղբոր՝ Էդուարդի ամբողջ կյանքի խանդավառությունն էր, իսկ Գոլդսմիթը իր բիզնես գործունեության ընթացքում հրապարակայնորեն շատ քիչ հետաքրքրություն է ցուցաբերել այդ թեմայի հետ կապված։ Գիրքը իր բովանդակության համար տարբեր աղբյուրներից քննադատության արժանացավ, ներառյալ Եվրոպական հանձնաժողովը, անգլիական պահպանողական քաղաքագետ Քրիս Պատենը, քաղաքականության ուսումնասիրությունների նորազատական կենտրոնից Բրայն Հինդլին, Ջոն Քեյը և Նորման Մաքրեն։ 1995 թվականին Գոլդսմիթը հրատարակեց մեկ այլ՝ «Արձագանք» վերնագրով գիրք, մանրամասն պատասխաններով։
Հետմահու Գոլդսմիթի ունեցվածքը ֆինանսավորում կապահովեր «Ջ. Մ. Գ. հիմնադրամ» անունով կազմակերպության համար, որը աջակցում էր մի շարք գործականությունների, որոնք դեմ էին գյուղատնտեսական արտադրության մեջ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առևտրային առաջընթացին[18]։
Գոլդսմիթ և մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոլդսմիթը այնքան էլ ուշադրության կենտրոնում չէր, մինչև որ հակավերնախավային երգիծական «Private Eye» ամսագրի հետ վտանգավոր վեճերի մեջ ներքաշվեց։ 1976 թվականին «Private Eye» ամսագիրը մեղադրեց Գոլդսմիթին մասնակից լինելու այն դավադրությանը, որը խոչընդոտում էր արդարության ընթացքին կապված փախուստի մեջ գտնվող լորդ Լուկանի հետ, որը հետախուզվում էր իր երեխանների դայակի սպանության համար։ Հոդվածում ստաբար նշվում էր, որ Գոլդսմիթը մասնակցել է մի հանդիպման, որը հավանաբար հրավիրել էր Ջոն Ասփինոլը Լուկանին օգնելու համար։ Գոլդսմիթը իր մտերիմ ընկերոջ Ասփինոլի մոլեխաղի ակումբում հաճախ էր լինում, Կլերմոնտում, որտեղ Լուկանը մեկն էր այդ ակումբի խաղացողներից, որը հաշվի չէր առնում իր վնասները, քան իրական ներկայացուցիչները։ Դրան ավելացրած ձգտելով մեծ թվով քաղաքացիական դատավարություններ ամսագրի խմբագրի և լրագրողի դեմ, որը նաև հեռուստատեսության գիտաշխատող էր։ Նրանց համարելով վտանգավոր գործունեությամբ զբաղվող մարդիկ, Գոլդսմիթը փորձեց քրեական հետապնդման հայց ներկայացնել, չնայած կես դար է այդպիսի բան չէր եղել։ Իր գործողությունների միջոցով Գոլդսմիթը անհավանական մտերմություն ստեղծեց լեյբորիստական կուսակցության այն ժամանակվա վարչապետ Հարոլդ Վիլսոնի հետ, որը ատում էր «Private Eye» ամսագիրը։ Վիլսոնի մուտքը օգնեց Գոլդսմիթին, երբ չնայած Անգլիայի բանկի պաշտոնյաների ատելությանը նա դարձավ խնդրահարույց «Slater Walker» բանկի ղեկավարը, և ասում են որ դա էր նրա ասպետի կոչման պատճառը։ Ի վերջո, Գոլդսմիթը կարգավորեց այդ հետապնդման միջնորդության հարցերը, բայց հետագայում բրիտանական մեդիայի կողմից հնչեցրած մեծ քանակությամբ նսեմացնող մեկնաբանությունները սկսեցին հանգիստ չտալ նրան[19]։
1977 թվականի նոյեմբերին ԲիԲիՍի-ում «The Money» նախագծում երկու տարբերակ կար, առաջինը քննադատական մեկնաբանություն տվեց Գոլդսմիթի բիզնես պատմությանը և միջոցների վերաբերյալ:Երկրորդում անձամբ հայտնվեց ռազմատենչ Գոլդսմիթը և հակադարձեց ունեցվածքը խլելու եզրակացությանը՝ մատնանշելով ավելի քան հարյուր մլն ֆունտ ներդրումը, որ անում էր իր ընկերությունը իրենց գործերը բարելավելու համար[20]։
1977 թվականին Գոլդսմիթը գնեց ֆրանսիական «L'Express» շաբաթաթերթը, և 1979-1981 թվականներին հրատարակեց Միացյալ Թագավորության «NOW!» նորությունների ամսոագիրը, որը երկար կյանք չունեցավ[21]։
1999 թվականին ԲիԲիՍի հեռուստատեսության վավերագրական կինոստեղծող Ադամ Կուրտիսի ստեղծած «The Mayfair Set» վավերագրական ֆիլմաշարի մի հատվածում ընդօրինակեցին այդ ժամանակ արդեն հանգուցյալ Գոլդսմիթին, որպես կնամոլ, շահախաղով զբաղվող երիտասարդ և որպես արշավանքի մասնակից, հաջողությունից մոլորված զոհ, ինչը նրան աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը դարձրեց[22]։
Քաղաքականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներին Գոլդսմիթը ավելի ու ավելի հետաքրքրվեց Եվրոպական տնտեսական համագործակցության բնույթով, և տածում էր ուժեղացող կասկած, որի հիմքում ընկած էր Գերմանիայի կողմից Եվրոպական մայրցամաքին գերիշխելու ցանկությունը, մի կասկած, որը հաստատվեց ավելի ուշ, երբ 1992 թվականին Մաաստրիխտի պայմանագրի շնորհիվ Եվրոպական տնտեսական համագործակցությունը վերանվանվեց Եվրոպական միություն՝ զարմանալիորեն կենտրոնացնելով կառավարական ուժերը, որոնք գործածության մեջ էին դրվել իր բաղադրիչ անդամ ազգերի համար[23]։
1993 թվականի մարտին Գոլդսմիթը հրապարակավ հեռուստատեսային դասախոսություն կարդաց ի հակադրություն Եվրոպական միության, որը հաղորդվեց Միացյալ Թագավորության հեռուստատեսության չորրորդ ալիքով որպես «Opinions» նախագծի քաղաքական մեկնաբանության շարքի մի մաս, որի տեքստը հաջորդ օրը հրապարակվել էր «The Times» անգլիական օրաթերթում այսպիսի վերնագրի տակ՝ Գերտերություն ստեղծելը Եվրոպան ոչնչացնելու միջոց է[24]։ 1990-ականների կեսերին նա ֆինանսապես աջակցեց Եվրոսկեպտիկ հետազոտական կենտրոնին Եվրոպական հիմնադրամի անվան տակ։
1994 թվականին նա հրատարակեց իր «Թակարդը» գիրքը[25], մանրամասնելով իր ավելի լայն քաղաքական, փիլիսոփայական մտքերը, քննադատելով Առաջին աշխարհի կառավարությունում նեոլիբերալիզմի գերիշխանությունը։ Իր այդ տեքստում նա քննադատում էր Ազատ առևտրի գաղափարախոսական կտրուկ գործունեությունը, և ամերիկյան հալքանոթի հասարակական մոդելի աջակցումը, որը ընդօրինակվել էր առաջին աշխարհի մնացած կառավարության կողմից՝ օտարերկրյա զանգվածային գաղթի միջոցով, կարճաժամկետ տնտեսական առավելության հետևանքով պայմանավորված, որը որպես հիմք ընդունելով աղետալիորեն թերի էր հասարակական հայեցակարգում և իր հետ բերում էր մեծ հասարակական վտանգներ։ Որպես տնտեսական երկընտրանք նա ընդունում էր Դասական լիբերալիզմի վերականգնումն ու վերադարձը դեպի Մերկանտիլիզմ։ Նա նաև կողմ էր կառավարության կողմից երկրագնդի ավելի աղքատ տարածքներից տնտեսական շարժառիթով բնակչության դեպի առաջին աշխարհ զանգվածային գաղթի կանխմանը, որը նա կանխատեսում էր որպես երրորդ աշխարհի բնակչության ժողովրդագրության և առաջին աշխարհի կառավարական նեոլիբերալ և ընկերավար գաղափարախոսությունների անխուսափելի լրջացում[26][27]։
1994 թվականին նա ընտրվեց որպես Եվրոպական խորհրդի անդամ Ֆրանսիայում՝ ներկայացնելով «Majorité pour l'autre Europe» կուսակցությունը, և արդյունքում դարձավ Եվրախորհրդի եվրոսկեպտիկ Եվրոպական ազգերի խմբի առաջնորդ։
Հանրաքվեի կուսակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ականների սկզբին Տորիի կողմից Մարգարետ Թետչերին Միացյալ Թագավորության վարչապետի աշխատակազմից հեռացնելով և Մաաստրիխտի պայմանագրի ուժի մեջ մտնելով՝ Գոլդսմիթը, որը մինչև այդ ժամանակը պահպանել էր սերտ կապեր Պահպանողական կուսակցության հետ, եկավ այն եզրակացությանը, որ դա այլևս լուրջ քաղաքական արտահայտման միջոց չէր Եվրոպական միության առաջադեմ ուժին դիմադրելու, և որ այդ ընդդիմությունը պետք է ստեղծվեր կուսակցության քաղաքական համակարգում՝ Պահպանողական, Լեյբորիստական և Լիբերալ դեմոկրատական կուսակցությունների հրամանով, որոնք էլ խրախուսում էին Միացյալ թագավորության միավորումը Եվրոմիությանը։
Արդյունքում, Գոլդսմիթը 1994 թվականին Միացյալ Թագավորությունում՝ օրինակ ծառայելով «Majorité pour l'autre Europe»-ին, հիմնեց և ֆինանսավորեց Հանրաքվեի կուսակցություն, նպատակ ունենալով քվե խնդրելու՝ Եվրոմիությունից իր ազգային հեռացման համար, որը կշարունակեր մնալ թեկնածուներին 1997 թվականի երկրի ընդհանուր ընտրություններին։ 1990-ականների առաջընթացի հետ Գոլդսմիթը ներգրավվեց բրիտանական քաղաքականության մեջ, հայտնվելով մեծացող համակարգի մեջ քաղաքական մամուլում և ներքաղաքական հեռուստաբանավեճերում, ընդդիմանալով Եվրամիության էությանը, և այն ինչ նա հասկացավ հիմնական լրատվամիջոցների մեղավորությունն էր իր վերազգային ձգտումները ձախողելու գործում և ծաղր թափելով Վեսթմինսթերի խորհրդարանական քաղաքական կարգի վրա, նա հայտարարեց որ ազգը ձախողվել էր և հիմա դիտավորյալ դավաճանում էր իր կառավարական գերագույն իշխանությանը[28]։
1997 թվականին ընտրական քարոզարշավի ընթացքում Գոլդսմիթը մոտավոր հինգ մլն ընտանիքի փոստով ուղարկել էր Տնային վիդեո համակարգի տեսաերիզային ֆիլմ թույլ տալով նրան դիմել ընտրախմբին ազատելու ազգի հիմնական լրատվամիջոցների խմբագրական վերահսկողությունից, նախկինում մերժելով «Հանրաքվեի ռադիո» անունով օֆշորային ռադիոկայանի միջոցով քաղաքական տեղեկատվության հեռարձակման Միացյալ Թագավորության իրավական սահմանափակումները շրջանցելու գաղափարը[29]։
1997 թվականի Միացյալ Թագավորության ընդհանուր ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին Միացյալ Թագավորության ընդհանուր ընտրություններում Լոնդոնում՝ Պուտնիի ընտրատարածքում Գոլդսմիթը ընտրական մրցույթում հանդես եկավ որպես Հանրաքվեի կուսակցության թեկնածու ընդդեմ նախկին պահպանողական նախարար, Խորհրդարանի անդամ Դավիդ Մելորի, որտեղ Գոլդսմիթը հավաքեց ձայների 3.5 տոկոսը։ Պուտնիի ընտրական արդյունքները հայտարարեցին և համազգայնորեն ուղիղ եթերով հեռարձակեցին 1997 թվականի մայիսի 1-ի գիշերը, ձայները հաշվելու ընթացքում լարված մթնոլորտ էր, Հանրաքվեի կուսակցությունից և վերջերս ձևավորված Միացյալ Թագավորության Անկախության կուսակցությունից անտիեվրոպական միության ակտիվիստ կռվարար ամբոխի ներկայությամբ (որն այդ գիշեր Պուտնիում միայն մի քանի հարյուր ձայն կստանար)։ Թունոտ հակամարտությունը Մելորի (որը կորցրել էր իր տեղը լեյբորիստական կուսակցության թեկնածուների մեջ) և Գոլդսմիթի միջև զարգացավ Մելորի ժամանակաշրջանից հետո, որում պետք է լիներ նրա՝ քաղաքականությունից հեռանալու ճառը՝ անձնապես անարգեց Գոլդսմիթի թեկնածությունը, որի ընթացքում ամբոխի մի մասը՝ Գոլդսմիթը և այլ թեկնածուներից մի քանիսը ի պատասխան սկսեցին ուրախ կերպով արհամարհական միահամուռ գոռալ «Դու՜րս», ի նշանավորումն ընկալվող ինքնուրույն վնասի, որը հասցվել էր Վեսթմինսթերի Խորհրդարանական քաղաքական կանոնակարգի նշանավոր անդամին, ինչն էլ նրանց այդքան արհամարհական էր դարձրել[30]։
Գոլդսմիթի ընտրական ճառը Պուտնիում, այնուամենայնիվ, բավականորեն չհիմնավորված էին բրիտանական ընտրական մշակույթում, որում տխրահռչակ կերպով նոր քաղաքական կուսակցությունների կամ անկուսակցական քաղաքագետների համար հիմնվելը դժվար է։ Ընտրության ժամանակ էլ նա անբուժելի հիվանդ էր, և այդ փաստը գաղտնի էր պահել իր ամենամոտ անձնական շրջապատից, և որն էլ սահմանափակել էր քարոզարշավի մասնակցելու նրա կարողությունները։ Նրա՝ 1518 քվե հավաքած թեկնածությունը, որը պարտվել էր 2976 քվեով, ինքնին չի հաղթել պաշտոնավարող Մելորին. դեռ ավելին, այն հաշվում էր քիչ քան ընդհանուր քվեների քանակի 5 տոկոսը, ինչը բավարար չէր Գոլդսմիթի համար իր՝ թեկնածուի 500 ֆունտ ֆինանսական ներդրում պահպանելու համար, 20 մլն ֆունտի մի մասը, որը ըստ տեղեկությունների նա նվիրաբերել էր Հանրաքվեի կուսակցությանը իր կարճ գործուեության մեջ[31][32]։ Մելորը ճշտորեն էլ հաշվարկել էր քվեները հաշվելու ժամանակ, որ Հանրաքվեի կուսակցությունը ապագա չուներ, և իսկապես կուսակցությունը լուծարվեց Գոլդսմիթի մահով՝ ընտրությունից երկու ամիս անց։ Սակայն, Հանրաքվեի կուսակցության ակտիվիստներից և քվեարկողներից շատերը կշարունակեին միանալ և աջակցել Միացյալ Թագավորության նորաստեղծ Անկախություն կուսակցությանը, ինչը ի վերջո ազգի քաղաքականության մեջ կառաջացնի խորը փոփոխություն, որը կտեսնենք գրեթե քսան տարի անց, երբ Միացյալ Թագավորությունը քվեարկի Եվրամիությունից հեռանալու համար հանրաքվեում[33]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոլդսմիթը մահացավ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետևանքով հարավային Իսպանիայում՝ Բենաավիսում գտնվող իր ագարակատանը, 1997 թվականի ընդհանուր ընտրությունների մրցակցությունից երկու ամիս անց հուլիսի 18-ին՝ 64 տարեկան հասակում[32]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոլդսմիթը ամուսնացել է երեք անգամ։ Նրա առաջին կինը, ում հետ ամուսնացել է քսան տարեկանում՝ բոլիվիացի ժառանգուհի Դոնա Մարիա Իզաբել Պատինո ու Բորբոնն էր, խոշոր գործարար Անտենոր Պատինոյի և նրա կնոջ՝ Մարիա Քրիստինայի 17-ամյա դուստրը, Դուրկալի 3-րդ դքսուհին։ Երբ Գոլդսմիթը ամուսնության առաջարկություն արեց, նրա ապագա աները պատասխանեց, - «Մենք հրեաների հետ ամուսնանալու սովորություն չունենք»։ Ասում են, որ Գոլդսմիթը պատասխանել է. «Դե, ես էլ սովոր չեմ ամուսնանալ հնդիկների հետ»[7]։ Այս պատմությունը, եթե ճիշտ է, բնորոշ է Գոլդսմիթի հումորին։ Ժառանգորդուհին հղի էր, իսկ հայրը պնդում էր որ նրանք բաժանվեն, զույգը 1954 թվականի հունվարին հեռացավ։ Ամուսնությունը կարճ տևեց. հղիության յոթերորդ ամսում Մարիա Իզաբել Պատինո դե Գոլդսմիթը ուղեղի արյունազեղումից ընկավ կոմայի մեջ, և 1954 թվականի մայիսին մահացավ։ Նրա միակ երեխան՝ Իզաբելը, կեսարյան հատմամբ ազատվեց և ողջ մնաց։ Նա մեծացել էր Գոլդսմիթի ընտանիքում և մի քանի տարի էր ինչ ամուսնացած էր ֆրանսիացի մարզիկ Արնոյդ դե Ռոսնեի հետ։ Հոր մահից հետո Իզաբելը ժառանգեց նրա ունեցվածքի մեծ մասը։ Այն ժամանակվանից նա դարձել է արվեստի կոլեկցիոներ[34], և Մեքսիկայի Լաս Ալամանդաս հյուրանոցի սեփականատերն է։
Գոլդսմիթի երկրորդ կինը՝ Գինետե Լերին էր, ումից նա մեկ տղա՝ Մանես (ծնված 1959 թվականին), և մեկ աղջիկ՝ Ալիքս (ծնված 1964 թվականին) ուներ։ Այս ամուսնությունն էլ վերջացավ ամուսնալուծությամբ 1978 թվականին, բայց նրանք մինչև Գոլդսմիթի մահը ապրում էին նույն տան մեջ Փարիզում, ապա իր Քուիքսմալայի թաղամասում տուն կառուցեց կնոջ համար։ Որդին՝ Մանեսը, աշխատում էր ՖԻՖԱ-ի և ԿՈՆԿԱՖ-ի համար, նաև ունեցել իր ֆուտբոլային թիմերը Մեքսիկայում։ Աղջիկը՝ Ալիքսը տնօրինեց իր բաժին ունեցվածքը ամուսնու՝ Գոֆրեդո Մարկակինիի հետ, որի հետ ամուսնացավ 1991 թվականի հուլիսին, և ունեն չորս երեխա։ Քուիքսմալան և Հակինդա դե Սան Անտոնիոն Մեքսիկայի երկու ամենանշանավոր երկու հյուրանոցներն են, որոնք հյուրընկալության բիզնեսում տարբեր մրցանակներ են շահել։
1978 թվականին նա ամուսնացավ երրորդ անգամ իր սիրուհի լեդի Անաբել Բիրլիի հետ, ումից արդեն երկու երեխա ուներ՝ Ջեմիմա (ծնված 1974 թվականին) և Զաչարիասը (ծնված 1975 թվականին). նրանք ունեցան երրորդ երեխային՝ Բենջամինին (ծնված 1980 թվականին)։ Զաչը և Ջեմիմա Խանը դարձել էին լրատվամիջոցների հայտնի դեմքերից, առաջինը Ռիչմոնդ Պարկի պահպանողական պատգամավոր էր 2010-2016 թվականներին, և 2017-2019 թվականներին, և վերջինս լրագրող է, որն ամուսնացել էր պակիստանյան կրիկետ խաղացող և վարչապետ Իմրան Խանի հետ 1995-2004 ընկած ժամանակահատվածում։ 2003 թվականին Բենը ամուսնացավ ժառանգորդուհի Քեյթ Էմմա Ռոթշիլդի հետ (ծնված 1982 թվականին), հանգուցյալ Հոն Ամշել Ռոթշիլդի և նրա կին Գուինեսս գարեջրային ընտանեկան գործարանի Անիտա Գուինեսսի դստեր հետ։
Իր երրորդ ամուսնությունից հետո Գոլդսմիթը սիրավեպ սկսեց Լաուրա Բոուլայ դե Լա Մեուրտեի հետ (Բրունոյի թոռը, Հարկուրտի կոմս և Օրլեանի արքայադուստր Իզաբելը), ումից ևս երկու երեխա ունեցավ՝ Ջեթոն և Շառլոտեն։ Շառլոտեն ամուսնացավ Ֆիլիպ Կոլբերտի հետ և մի աղջիկ ունի։ Գոլդսմիթի ռոմանտիկ կյանքի մասին մտորումները բրիտանական լրատվամիջոցի հայտնի թեման էր. օրինակ մի ամսագրում նշված էր, որ Ջեյմս Գոլդսմիթը ընտանիքի ընկեր, Ուելսի թագուհի Դիանայի հայրն էր, Դիանայի մայրիկի հետ ունեցած հարաբերությունների պատճառով, իսկ ավելի ուշ նաև Դիանայի հետ[35]։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
- The Trap. Paris: Fixot, 1993.
- The Response. New York: Macmillan, 1995. ISBN 0333665120 / ISBN 978-0333665121.
Բրոշյուրներ
- Communist Propaganda Apparatus & Other Threats to The Media. Conservative Monday Club.
Contains Goldsmith’s statement to the Media Committee of the Conservative Party at the British House of Commons, 21 January 1981.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Lundy D. R. The Peerage
- ↑ 5,0 5,1 «Sir James Goldsmith». Telegraph. 1997 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Billionaire: The Life and Times of Sir James Goldsmith by Ivan Fallon
- ↑ 7,0 7,1 7,2 Otto Friedrich (1987 թ․ նոյեմբերի 23). «The Lucky Gambler Sir James Goldsmith Is a Billionaire Buccaneer (Yes, Even After the Crash)». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ www.moulier-vendat.notaires.fr Արխիվացված 27 Մայիս 2014 Wayback Machine
- ↑ Obituary for James Goldsmith, Daily Telegraph, 21 July 1997. https://www.telegraph.co.uk/news/obituaries/7720479/Sir-James-Goldsmith.html Արխիվացված 2020-06-16 Wayback Machine
- ↑ «Flamboyant Goldsmith Dies of Heart Attack». BBC News. 1997 թ․ հուլիսի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 11,0 11,1 «Ketupa.net (media industry resource) article on Goldsmith». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Financier obtains control of Crown Zellerbach». Eugene Register-Guard. (Oregon). Associated Press. 1985 թ․ հուլիսի 26. էջ 1B.
- ↑ «Goldsmith wins in C-Z takeover». Bend Bulletin. (Oregon). UPI. 1985 թ․ հուլիսի 26. էջ A13.
- ↑ «James River plans to take over mill». Eugene Register-Guard. (Oregon). Associated Press. 1985 թ․ դեկտեմբերի 17. էջ 6B.
- ↑ «Crown Z makes stock swap». Ellensburg Daily Record. (Washington). UPI. 1985 թ․ դեկտեմբերի 17. էջ 13.
- ↑ «James River to buy most of Zellerbach». Spokane Chronicle. (Washington). 1985 թ․ դեկտեմբերի 17. էջ B5.
- ↑ «Hayford, Pomerantz to buy 2d paper products company». Chicago Tribune. 1986 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016-08-27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ The JMG Foundation «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Obituary, Sir James Goldsmith Արխիվացված 2010-06-19 Wayback Machine, in The Independent, 21 July 1997, accessed 13 September 2015.
- ↑ Leigh Holmwood (2008 թ․ սեպտեմբերի 3). «BBC's Money Programme series to become one-off specials». The Guardian.
- ↑ Staff (1981 թ․ մայիսի 11). «Suddenly, Now! Is Never». Time. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին. «With losses mounting, Goldsmith folds his newsmagazine»
- ↑ «The Mayfair Set - BBC Two England - 1 August 1999». BBC Genome.
- ↑ Speech by James Goldsmith, Brighton, England, 1996. Youtube: https://www.youtube.com/watch?v=Z3wdaav0ut8
- ↑ 'The Times', 15 March 1993.
- ↑ 'The Trap', by J. Goldsmith (Pub. Carroll & Graf, 1994).
- ↑ James Goldsmith, Opinions, Channel 4 Television 1993. Youtube: https://www.youtube.com/watch?v=o6I5R5_bnFY
- ↑ Daily Telegraph, obituary for James Goldsmith, 21 July 1997. https://www.telegraph.co.uk/news/obituaries/7720479/Sir-James-Goldsmith.html Արխիվացված 2020-06-16 Wayback Machine
- ↑ 'Jonathan Dimbleby' Show, Interview with Sir James Goldsmith, 21 April 1996, ITV Television. Youtube: https://www.youtube.com/watch?v=XSRfTskX1qA
- ↑ Genie Baskir (2003 թ․ փետրվարի 20). «Sir James Goldsmith's UK Referendum Radio of 1997». Geocities. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Film of the scene broadcast by the British Broadcasting Corporation, 1 May 1997, 'BBC Rewind: David Mellor loses Putney', published on BBC's website 17 November 2014. https://www.bbc.co.uk/news/av/uk-politics-29934257/bbc-rewind-david-mellor-loses-putney
- ↑ «UK Parliamentary election procedures» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ 32,0 32,1 Honigsbaum, Mark; Blackhurst, Chris (1997 թ․ հուլիսի 19). «Maverick billionaire Goldsmith dies with wife and mistress at his side». The Independent (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Fidler, Matt (2016 թ․ հունիսի 24). «How newspapers covered Brexit – in pictures». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Christies Lot 21, Christies
- ↑ Was Sir James Goldsmith the father of Princess Diana?, by Richard Ingram, 16 August 2008, The Independent
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Geoffrey Wansell, Sir James Goldsmith: The Man and the Myth, HarperCollins, 1982, ISBN 0006365035 / ISBN 978-0006365037.
- Geoffrey Wansell, Tycoon: Life of James Goldsmith, HarperCollins, 1987, ISBN 0246129212 / ISBN 978-0246129215.
- Ivan Fallon, Billionaire, Little, Brown, 1991. ISBN 0316273864 / ISBN 978-0316273862.
- Richard Ingrams, Goldenballs!: The Incredible Story of the Long and Complex Legal Battle Between Sir James Goldsmith and Private Eye. London: Private Eye Productions, 1979. ISBN 1897597037 / ISBN 978-1897597033.
Փաստաթղթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Mayfair Set, a 1999 BAFTA Award-winning documentary series by Adam Curtis describing buccaneer capitalists in the Thatcher years, focusing on James Goldsmith and other members of the Clermont Set.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Appearances on C-SPAN
- James Goldsmith on Charlie Rose
- James Goldsmith at IMDb
- "James Goldsmith collected news and commentary". The New York Times.
- The Lucky Gambler: Sir James Goldsmith Is a Billionaire Buccaneer, Time, 23 November 1987
- James Goldsmith U.S. Senate Speech – 15 November 1994
- Television coverage of the Putney election result 1997 on YouTube, featuring Goldsmith heckling David Mellor
|
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 19 մահեր
- 1997 մահեր
- Իսպանիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Եվրախորհուրդ
- Եվրոպական երկրների քաղաքական գործիչներ
- Միացյալ Թագավորություն
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ֆինանսներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի գործարարներ
- Ֆրանսիացի քաղաքագետներ