Jump to content

Ջան Պիեռո Գասպերինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջան Պիեռո Գասպերինի
Gian Piero Gasperini
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1958(1958-01-26)[1] (66 տարեկան)
Ծննդավայր Գրուլյասկո, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա
Հասակ 177 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1967-1977 ԻտալիաՅուվենտուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1976-1977 ԻտալիաՅուվենտուս 0 (0)
1977-1978 ԻտալիաՌեջիանա(վարձավճար) 16 (0)
1978-1983 ԻտալիաՊալերմո 128 (11)
1983-1984 ԻտալիաԿավեզե 34 (2)
1984-1985 ԻտալիաՊիստոիեզե 34 (4)
1985-1990 ԻտալիաՊեսկարա ՖԱ 160 (21)
1990-1991 ԻտալիաՍալերնիտանա 35 (1)
1991-1993 ԻտալիաՎիս Պեզարո 61 (3)
Ընդհանուր 468 (42)
Մարզչական կարիերա
2003-2006 ԻտալիաՅուվենտուս (երիտասարդական ակումբ)
2006-2010 ԻտալիաԿրոտոնե
2011 ԻտալիաՋենոա
2012-2013 ԻտալիաԻնտեր
2013 ԻտալիաՊալերմո
2013-2016 ԻտալիաՋենոա
2016- ԻտալիաԱտալանտա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջան Պիեռո Գասպերինին (հունվարի 26, 1958(1958-01-26)[1], Գրուլյասկո, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ է։ 1994 թվականից հանդես է գալիս որպես ֆուտբոլային մարզիչ, այժմ գլխավորում է Ատալանտան։

9 տարեկանում Ջան Պիեռո Գասպերինին ընդունվել է Յուվենտուսի ակադեմիա և հանդես եկել ակումբի երիտասարդական կազմում, որն այդ ժամանակ գլխավորում էր Մարիո Պեդրալեն։ Հետագայում Գասպերինին հնարավորություն է ստանում հանդես գալ Յուվենտուսի Պրիմավերայում, որտեղ նրա թիմակիցն էր իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Պաոլո Ռոսսին:1977 թվականին Յուվենտուսից վարձավճարով տեղափոխվում է Ռեջիանա, որտեղ մեկ տարի խաղալուց հետո Յուվեն Գասպերինիի տրանսֆերային իրավունքները վաճառում է Պալերմոյին, որը հանդես էր գալիս Սերիա Բ-ում։

Երկու մրցաշրջան Կավեզեում (Սերիա Բ) և Պիստոիեզեում (Սերիա Գ) անցկացնելուց հետո տեղափոխվում է Պեսկարա, որը 1987 թվականին հանդես էր գալու Սերիա Ա-ում։ Պեսկարայում հանդես գալու վերջին տարիներին Գասպերինին հանդիսանում էր կապտասպիտակ ակումբի ավագը։ 1987-1988 մրցաշրջանի ավարտից հետո Պեսկարան վերադառնում է Սերիա Բ։

1990 թվականին տեղափոխվում է Սալերնիտանա (Սերիա Բ), իսկ կարիերայի ավարտին հանդես է գալիս Վիս Պեզարո (Սերիա Գ) ակումբում։

Ընդհանուր առմամբ, ամբողջ կարիերայի ընթացքում Ջան Պիեռո Գասպերինին 59 խաղ անցկացրել է Սերիա Ա-ում, 298 խաղ՝ Սերիա Բ-ում։

Նորամուտ։ Յուվենտուս (երիտասարդական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասպերինին սկսել է մարզչական կարիերան 1994 թվականին՝ գլխավորելով Յուվենտուս ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմը։ Նա երկու տարի գլխավորել է Giovanissimi (Մ-14) թիմը, որից հետո ևս երկու տարի Allievi (Մ-17) թիմը։ 1998 թվականին նա դարձավ Primavera (Մ-20 տարեկանների) թիմի մարզիչը։

2003 թվականին Գասպերինին լքեց Յուվենտուսը և դարձավ Սերիա Գ-ում հանդես եկող Կրոտոնե ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը, նրա առաջնորդությամբ Կրոտոնեն վերադարձավ Սերիա Բ։ Նա մնաց ակումբի ղեկին ևս երկու տարի (2004-2005 մրցաշրջանում Գասպերինին հեռացվեց իր պաշտոնից, սակայն շուտով վերադարձավ)։

2006 թվականի հուլիսի 10-ին Ջան Պիեռո Գասպերինին գլխավորեց Սերիա Բ-ում հանդես եկող Ջենոան։ Ակումբը գլխավորելու իր առաջին մրցաշրջանում նա կապտակարմիրներին վերադարձրեց Սերիա Ա։ 2008-2009 մրցաշրջանում Գասպերինիի գլխավորած Ջենոան Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ զիջելով միայն Ինտերին, Յուվենտուսին, Միլանին և Ֆիորենտինային։ Այդ ցուցանիշը ակումբի պատմության նախորդ 19 տարիներում գրանցած լավագույն արդյունքն էր։ Հաջորդ մրցաշրջանից Ջենոան հանդես էր գալու ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի խաղարկությունում։ Գասպերինին, իր կազմում ունենալով Դիեգո Միլիտոյի և Տիագու Մոտտայի նման ֆուտբոլիստների և օգտագործելով նրանց խաղային հմտությունները, հիմնականում խաղում էր 3-4-3 տակտիկական դասավորությամբ։ Նրա մարզչական հմտությունները բարձր գնահատվեցին Իտալիայում, և Ինտերի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր շռայլեց նրա հասցեին՝ ասելով, որ Գասպերինին այն մարզիչն է, ով դժվարություններ է ստեղծել իր համար։ Տրանսֆերային պատուհանի ընթացքում Ջենոան գնեց մի շարք ճանաչված ֆուտբոլիստների, ինչպիսիք են Լուկա Տոնին, Ռաֆինյան, Միգել Վելոսուն, Կախա Կալաձեն, և, չնայած այս փաստին, ակումբը վատ մեկնարկեց 2010-2011 մրցաշրջանում՝ 10 խաղում վաստակելով ընդամենը 11 միավոր։ Սա պատճառ հանդիսացավ, որ ակումբը նոյեմբերի 8-ին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնի Ջան Պիեռո Գասպերինիին։

Մարզչական ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան Ակումբ Ազգային առաջնություն Երկրի գավաթ Եվրագավաթներ Այլ մրցաշարեր Ընդհանուր % Հաղթանակներ Դիրքը մրցաշարային աղյուսակում
Մրց. Խ Հ Ոչ-ոքի Պ Մրց. Խ Հ Ոչ-ոքի Պ Մրց. Խ Հ Ոչ-ոքի Պ Մրց. Խ Հ Ոչ-ոքի Պ Խ Հ Ոչ-ոքի Պ %
2003-2004 Իտալիա Կրոտոնե Գ 34+4[2] 19+2 8+1 7+1 ԻԳ-Գ 12 7 2 3 - - - - - - - - - - 50 28 11 11 56,00
2004-2005 Բ 25 8 9 8 ԻԳ 3 1 1 1 - - - - - - - - - - 28 9 10 9 32,14 16º
2005-2006 Բ 42 18 9 15 ԻԳ 2 1 0 1 - - - - - - - - - - 44 19 9 16 43,18
Ընդհանուր Կրոտոնե 101+4 45+2 26+1 30+1 17 9 3 5 - - - - - - - style="font-weight:bold;background:#efefef;text-align:center" |122 56 30 36 050
2006-2007 Իտալիա Ջենոա Բ 42 23 9 10 ԻԳ 5 3 0 2 - - - - - - - - - - 47 26 9 12 55,32
2007-2008 Ա 38 13 9 16 ԻԳ 2 1 0 1 - - - - - - - - - - 40 14 9 17 35,00 10º
2008-2009 Ա 38 19 11 8 ԻԳ 3 2 0 1 - - - - - - - - - - 41 21 11 9 51,22
2009-2010 Ա 38 14 9 15 ԻԳ 1 0 0 1 ՈՒԵԼ 8 3 2 3 - - - - 47 17 11 19 36,17
2010 Ա 10 3 2 5 ԻԳ 1 1 0 0 - - - - - - - - - - 11 4 2 5 36,36
2011 Իտալիա Ինտեր Ա 3 0 1 2 - - - - - ՈՒՉԼ 1 0 0 1 ԻՍԳ 1 0 0 1 5 0 1 4 &00,00
2012-2013 Իտալիա Պալերմո Ա 22 3 8 11 ԻԳ 1 0 0 1 - - - - - - - - - - 23 3 8 12 13,04
2013-2014 Իտալիա Ջենոա Ա 32 10 10 12 - - - - - - - - - - - - - - - 32 10 10 12 31,25 14º
2014-2015 Ա 38 16 11 11 ԻԳ 2 1 0 1 - - - - - - - - - - 40 17 11 12 42,50
2015-2016 Ա 38 13 7 18 ԻԳ 1 0 0 1 - - - - - - - - - - 39 13 7 19 33,33 11º
Ընդհանուր Ջենոա 274 111 68 95 15 8 0 7 8 3 2 3 - - - style="font-weight:bold;background:#efefef;text-align:center" |297 122 70 105 041
2016-2017 Իտալիա Ատալանտա Ա 38 21 9 8 ԻԳ 3 2 0 1 - - - - - - - - - - 41 23 9 9 56,10
2017-2018 Ա|A 38 16 12 10 ԻԳ 4 2 0 2 ՈՒԵԼ 8 4 3 1 - - - - - 50 22 15 13 44,00
2018-2019 Ա 38 20 9 9 ԻԳ 5 3 1 1 ՈՒԵԼ 6 3 3 0 - - - - - 49 26 13 10 53,06
Ընդհանուր Ատալանտա 114 57 30 27 12 7 1 4 14 7 6 1 - - - style="font-weight:bold;background:#efefef;text-align:center" |140 71 37 32 051
Ընդհանուր կարիերա 512+4 215+2 133+1 164+1 45 24 4 17 23 10 8 5 1 0 0 style="font-weight:bold;background:#efefef;text-align:center" |587 253 146 188 040

1.https://www.transfermarkt.it/gian-piero-gasperini/profil/spieler/148350

2.https://www.transfermarkt.it/it/-/profil/trainer/3436

3.https://it.soccerway.com/players/gian-piero-gasperini/110811/

4.http://www.calcio.com/profilo_giocatori/gian-piero-gasperini/

5.http://archiviostorico.gazzetta.it/2011/settembre/15/Gasp_trema_pure_San_Siro_ga_3_110915686.shtml

6.http://archiviostorico.gazzetta.it/2011/settembre/21/Gasperini_siamo_all_addio_caos_ga_10_110921011.shtml

7.https://www.ilsussidiario.net/news/cinema-televisione-e-media/2012/6/10/ospiti-in-tv-10-giugno-2012-emiliano-mondonico-serse-cosmi-gianpiero-gasperini-a-notti-europee-il-ministro-andrea-riccardi-a-telecamere/289960/

8.https://www.ilsecoloxix.it/sport/2015/06/08/news/gasperini-firma-fino-al-2018-1.31677783

9.https://www.atalanta.it/site/paginalive/comunicati-dal-club/Stagione-2015-2016/2016-06/14-06-Gasperini-allenatore-Atalanta.html

10. https://it.wikipedia.org/wiki/Gian_Piero_Gasperini

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Play-off.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջան Պիեռո Գասպերինի» հոդվածին։