Պոլ ֆոն Ֆրանկեն
Պոլ ֆոն Ֆրանկեն Paul von Franken | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1818 |
Ծննդավայր | Օբերբախեմ, Wachtberg, Ռեյն Զիգ, Քյոլնի վարչական շրջան, Province of Jülich-Cleves-Berg, Պրուսիայի թագավորություն |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1884 (66 տարեկան) |
Մահվան վայր | Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[1] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Paul von Franken Վիքիպահեստում |
Պոլ ֆոն Ֆրանկեն (գերմ.՝ Paul von Franken, հուլիսի 6, 1818, Օբերբախեմ, Wachtberg, Ռեյն Զիգ, Քյոլնի վարչական շրջան, Province of Jülich-Cleves-Berg, Պրուսիայի թագավորություն - նոյեմբերի 8, 1884, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[1]), գերմանացի նկարիչ, Դյուսելդորֆյան դպրոցի ներկայացուցիչ, նկարիչների ընկերակցության անդամ։ Հայտնի է եղել որպես Կովկասյան պատկերներ ստեղծող նկարիչ։ Նրա ստեղծագործությունները վերագրվում են ուշ ռոմանտիզմի դարաշրջանին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլ ֆոն Ֆրանկենը ծնվել և մեծացել է Գոդեսբերգում, Վիլհելմ Հյուգո ֆոն Ֆրանկենի (1784-1840 թթ.) ընտանիքում, ով 1816-1840 թվականներին եղել է Վիլիփի քաղաքապետը, 1818-1840 թվականներին՝ Գոդեսբերգի։
1841-1842 թվականներին սովորել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում, աշակերտել է Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Շադովին[2]։ 1842 թվականից հետո այցելել է Բրյուսել, Անտվերպեն, Ամստերդամ[3]։
1851 թվականին, վերադառնալով Դյուսելդորֆ, ամուսնանում է բալթիկ նկարիչ Հելեն Կոբերի հետ, ով Ելգավայից էր։ Զույգն ապրել է Փարիզում, Ելգավայում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, 1853 թվականին հաստատվել Թիֆլիսում, այցելել են նաև Թուրքիա, Երևան։
Վրաստանում ապրելու տարիներին Պոլ ֆոն Ֆրանկենն ընտելանում է վրացի ժողովրդին, մշակույթին, բնապատկերին, որոնք էլ դառնում են նրա ստեղծագործությունների կիզակետը[4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1841 թ. Հոր՝ Վիլհելմ Հյուգո ֆոն Ֆրանկենի դիմանկարը
- 1848 թ. Խոստովանության նախապատրաստում
- 1850 թ. Բժշկի այցը
- 1851 թ. Fischhandel
- 1859 թ. Թիֆլիսյան բնապատկեր
- 1859 թ. Կազբեկ
- 1862 թ. Ein Duchhan
- 1864 թ. Ansicht aus Kolchis
- 1866 թ. Der Analabar in Tiflis
- Պարսիկների ավերածությունը Թիֆլիսում
- «Երեկոն Կուր գետի ափին»[5]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Երևանի շուկան, մզկիթը և Արարատը»
-
Լեռնային բնանկար «Ձիավորը աշտարակի մոտ»[6]
-
«Սև ծովի ափին»
-
«Ճամփորդները հանգստանում են լճի ափին», Վրաստան, 1854
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Horst Heidermann: Paul von Franken, der Maler des Kaukasus – aus Oberbachem. In: Oberbachemer Schriftenreihe, Heft 2. Verein für Brauchtumspflege und Ortsverschönerung Oberbachem e. V. (Hrsg.), 1997.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Union List of Artist Names — 2017.
- ↑ Horst Heidermann: Leben und Werk von Peter Schwingen Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- ↑ Paul von Franken (1818 - 1884)
- ↑ ПОЛЬ ВОН ФРАНКЕН (БЭТ ГОДЕСБЕРГ 1818 - ДЮССЕЛЬДОРФ 1884)
- ↑ Evening by the Kura River near Tiflis
- ↑ Горный пейзаж со всадником у башни
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ ֆոն Ֆրանկեն» հոդվածին։ |
|