Պիպերազին
Պիպերազին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₄H₁₀N₂ |
Մոլային զանգված | 1,4E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 110 °C[2] °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 110-85-0 |
PubChem | 4837 |
EINECS համար | 203-808-3 |
SMILES | C1CNCCN1 |
ЕС | 203-808-3 |
ChEBI | 13835459 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Պիպերազին (հեքսահիդրոպիրազին, դիէթիլենդիամին), C4H10N2 բանաձևով օրգանական նյութ է, որը պատկանում է ալիֆատիկ ցիկլային ամիններին։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիպերազինը անգույն, պինդ, հիգրոսկոպիկ բյուրեղ է՝ բնորոշ ամինային հոտով։ Լավ լուծվում է ջրի և գլիցերինի մեջ, ավելի վատ՝ էթանոլի մեջ։
Ջրի հետ այն հեշտությամբ ձևավորում է հեքսահիդրատ՝ 44 °C հալման ջերմաստիճանով։ Ջրային լուծույթներն ունեն հիմնական հատկություններ՝ pKa1 = 9,83, pKa2 = 5,56:
Պիպերազինն ունի երկրորդային ալիֆատիկ ամինների բոլոր հատկությունները. այն մտնում է ալկիլացման, նիտրոզացման և քլորացման ռեակցիաների մեջ՝ NH կապի միջոցով՝ ազոտի երկու ատոմներում։ Ջրային լուծույթները փոխազդում են թթուների հետ՝ առաջացնելով պիպերազինի աղեր։
Պիպերազինի ջրազրկումից ստացվում է պիրազին։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիպերազինի սինթեզն իրականացվում է էթիլենդիամինի և պոլիէթիլենպոլիամինների ցիկլացման ռեակցիայի միջոցով 175-200 oC ջերմաստիճանում՝ կատալիզատորների առկայությամբ (մետաղական նիկել, կոբալտ, պղինձ, պլատին); մոնո-, երկ- և տրիէթանոլամինի կամ դրանց խառնուրդների ջրազրկում ալկիլենդիամինի հետ՝ ցինկի քլորիդի, ֆոսֆորական թթվի, ալյումինի օքսիդի կամ նիկելի առկայության դեպքում, ալյումինի օքսիդի վրա, 150-300oC ջերմաստիճանում, 10-25 ՄՊա ամոնիակի հետ ջրածնի խառնուրդի ճնշման դեպքում, օրինակ․
Բացի այդ, պիպերազինը ամոնիակից և 1,2-դիքլորէթանից էթիլենդիամինի սինթեզի կողմնակի արտադրանք է։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերության մեջ պիպերազինը օգտագործվում է որպես կոռոզիայի արգելակիչ, քլորոպրենի պոլիմերացման արագացուցիչ, ինչպես նաև որպես համապոլիմեր բարձր հալեցման պոլիամիդների արտադրության համար։
Պիպերազինը և նրա աղերը օգտագործվում են բժշկության և անասնաբուժության մեջ՝ որպես հակահելմինթային միջոց։
Պիպերազինային ցիկլը հանդիսանում է կառուցվածքային հատված է մի շարք դեղերի համար․ ցավազրկողներ, սպազմոլիտիկներ, հոգեմետ նյութեր (ֆրենոլոն, տրիֆտազին) և որոշ հակաուռուցքային դեղամիջոցներ (դիպին, պրոսպիդին, սպիրազիդին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Нейланд О.Я. Органическая химия. — М.: Высшая школа, 1990. — 751 с. — 35 000 экз. — ISBN 5-06-001471-1