Պետրոնի Գայ Ամատունի
Պետրոնի Գայ Ամատունի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29 (հուլիսի 12), 1916[1] կամ հուլիսի 12, 1916[1] |
Ծննդավայր | Պրոլետարսկ, Q4406212?, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 29, 1982[1] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնի Ռոստով |
Մասնագիտություն | գրող, գիտաֆանտաստիկ գրող և մանկագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ժանրեր | ֆանտաստիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պետրոնի Գայ Ամատունի (ռուս.՝ Петро́ний Гай Аматуни́, հունիսի 29 (հուլիսի 12), 1916[1] կամ հուլիսի 12, 1916[1], Պրոլետարսկ, Q4406212?, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - ապրիլի 29, 1982[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ ֆանտաստ գրող։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1958), ԽՄԿԿ անդամ (1958)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոնի Գայ Ամատունին ծնվել է 1916 թվականին Վելիկոկնյաժեսկոյ ավանում (այժմ` Պրոլետարսկ)։ Սերել է հայ նախարարական հնագույն տոհմից։ Մանկությունն անցել է Հայաստանում, պատանեկությունը` Մոսկվայում։ 16 տարեկան հասակից աշխատել է որպես օդանավի մոդելավորման հրահանգիչ, սավառնակային սպորտի հրահանգիչ։ Հայրենական Մեծ պատերազմը սկսել է հեծելազորային զորքերից, հոսպիտալ տեղափոխվելուց հետո ուղարկվել է ռազմաօդային կործանիչների ուսումնարան, որն ավարտելուց հետո 1944 թվականից աշխատել է որպես օդաչու-հրահանգիչ։ Զորացրվելուց հետո եղել է ԴՕՍԱԱՖ-ի օդաչու-հրահանգիչ, 1953-1968 թվականներին` քաղաքացիական ավիացիոն նավի հրամանատար («Աերոֆլոտի» Ռոստովի ջոկատ)։
Պետրոնի Գայ Ամատունին եղել է հեքիաթի և գիտաֆանտաստիկ ժանրերի պրոֆեսիոնալ գրող։ Գրական ասպարեզում իրեն դրսևորել է 1940-ական թվականների երկրորդ կեսին։ Ամատունու ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն, ղրղզերեն, չեխերեն[2]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոլետարսկի մանկական գրադարանը կոչվում է Ամատունու անունով
- Դոնի Ռոստովի մանկական գրադարանը կոչվում է Ամատունու անունով[3]
- Դոնի Ռոստովի Իզյումսկու-Ամատունու տան պատին փակցվել է Ամատունուն նվիրված հուշատախտակ
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Маленький лётчик Пиро (1946)
- Гаяна (трилогия):
- Тайна Пито-Као (1957)
- Тиунэла (1962)
- Парадокс Глебова (1966)
- Разведчик недр (1961)
- Чао — победитель волшебников (1964)
- Если б заговорил сфинкс… (1970)
- Требуется король (1977)
- Королевство восемью-восемь (1979)
- Космическая горошина (1979)
- Почти невероятные приключения в Артеке (1979)
Հայերեն են թարգանվել «Եթե սֆինքսը խոսեր» վեպը, «Կախարդներին հաղթող Չաօն» հեքիաթ-վիպակը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - 416 с. - 20 000 экз.
- ↑ «Библиотека им. П.Г. Аматуни». Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Brusov University Library քարտարան, Ամատունի, Պետրոնի Գայ». koha.brusov.am. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Норин Л., Хачатрян Л. «Донской Экзюпери». Արխիվացված 2008-02-07 Wayback Machine
- Волшебник из нашего города (подробности биографии, воспоминания друзей)
- Произведения Аматуни на Lib.Ru
|
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 29 մահեր
- 1982 մահեր
- Դոնի Ռոստով քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային մանկագիրներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ