Պելագրա
Պելագրա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | նիկոտինաթթու անբավարարության |
Հիվանդության ախտանշաններ | լուծ[1] և Զգայապատրանք[1] |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա |
ՀՄԴ-9 | 265.2265.2 |
ՀՄԴ-10 | E5252. |
Pellagra Վիքիպահեստում |
Պելագրա հիվանդություն առաջանում է նիացինի (վիտամին B3) անբավարարության հետևանքով[2]։ Ախտանիշներից են` բորբոքված մաշկ, դիառեա, դեմենցիա և խոցեր բերանում[3]։ Առաջին հերթին մաշկը ախտահարվում է արևի լույսից կամ շփումից[3]։ Ժամանակի ընթացքում ախտահարված մաշկը կարող է դառնալ մուգ, կոշտ, թեփոտվել կամ արյունահոսել[3][4]։
Պելագրայի երկու հիմնական տիպերն են՝ առաջնային և երկրորդային[3]։ Առաջնային պելագրան առաջանում է դիետայի հետևանքով, որը չի պարունակում բավարար քանաքով նիացին և տրիպտոֆան[3]։ Երկրորդային պելագրան պայմանավորված է նիացինի անբավարար յուրացմամբ դիետայի ժամանակ[3]։ Սա կարող է առաջանալ ալկոհոլիզմի, երկարատև դիառեայի, կարցինոիդ սինդրոմի, Հարտնուպ հիվանդության և մի շարք դեղամիջոցների (իզոնիազիդի) հետևանքով[3]։ Ախտորոշումը սովորաբար հիմնված է ախտանիշների վրա, կարող է օգնել նաև մեզի հետազոտությունը[4]։
Բուժումը նիացինի կամ նիկոտինամիդի հավելումներն են[3]։ Բարելավումները սովորաբար սկսվում են մի քանի օրվա ընթացքում[3]։ Խորհուրդ է տրվում դիետայի ընդհանուր բարելավում[4]:Արևի ազդեցության նվազումը արևապաշտպան քսուքի և ճիշտ հագուստի միջոցով կարևոր է մաշկի բուժման համար[3]։ Առանց բուժման կարող է մահացու լինել[4]։ Հիվանդությունը հաճախ առաջանում է զարգացող երկրներում, մասնավորապես Աֆրիկայում, Սահարայից հարավ գտնվող երկրներում[4]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պելագրայի դասական ախտանիշներն են դիառեա, դերմատիտ, դեմենցիա և մահ[5]։ Ախտանիշների ավելի ընդգրկուն ցուցակը ներառում է
- Լուսազգայունություն
- Դերմատիտ (բնորոշ է «լայն օձիք» ցանը, որը հայտնի է որպես Կազալի օձիք)
- Մազաթափություն
- Այտուց
- Հարթ, կարմրավուն գլոսիտ (լեզվի բորբոքում)
- Քնի խանգարում
- Թուլություն
- Մտավոր շփոթմունք կամ ագրեսիա
- Ատաքսիա (կոորդինացիայի բացակայություն), վերջույթների կաթված, ծայրամասային նևրիտ (նյարդի վնասվածք)
- Դիառեա
- Դիլատացիոն կարդիոմիոպաթիա (մեծացած, թուլացած սիրտ)
- Ի վերջո դեմենցիա
Ջ. Ֆրոստիգը և Թոմ Սփայսը (համաձայն Կլիռի և Կլիռի) նկարագրել են պելագրայի ավելի կոնկրետ հոգեբանական ախտանիշներ[6][7]
- Պսիխոսենսոր խանգարումներ (տպավորությունները որպես ցավոտ, զայրացնող վառ լուսեր, հոտերի անհանդուրժողականություն, որը առաջացնում է սրտխառնոց և փսխում, հանկարծակի շարժումներից հետո գլխապտույտ)
- Պսիխոմոտոր խանգարումներ (անհանգստություն, լարվածություն և վիճելու ձգտում, շարժիչ գործողությունների մեծացման պատրաստակամություն)
- Հուզական խանգարումներ
Անկախ կլինիկական ախտանշաններից, պելագրան կարող ենք ախտորոշել արյան մեջ տրիպտոֆանի մակարդակով կամ մեզի մետաբոլիտներով, ինչպիսիք են 2-պիրիդոն/N-մեթիլնիացինամիդ հարաբերությունը <2 կամ NAD/NADP հարաբերությունը էրիթրոցիտներում։ Ախտորոշումը հաստատվում է ախտանշանների արագ բարելավումներով նիացինի (250–500 մգ/օր) կամ նիացինով հարուստ սննդի ընդունումից հետո[8]
Պաթոֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պելագրա կարող է առաջանալ մի քանի մեխանիզմներով, դասականի արդյունք է նիացինի դեֆիցիտը, որի հետևանքով նվազում է Նիկոտինամիդ ադենին դինուկլեոիդը(NAD): Քանի որ NAD-ը և նրա ֆոսֆատային ձևը՝ NADP հանդիսանում են օրգանիզմի մի շարք պրոցեսներում կոֆակտորներ, պելագրայի պաթոլոգիական ազդեցությունը հանգեցնում է մահվան, եթե չի բուժվում։
Առաջին մեխանիզը նիացինի պարզ դիետիկ անբավարարությունն է։ Երկրորդ, դա կարող առաջանալ տրիպտոֆանի անբավարարությունից[4], որը անփոխարինելի ամինաթթու է և պարունակվում է թռչնի, ձկան մսում, ձվի և գետնանուշի մեջ[9], օրգանիզմը օգտագործում է այն նիացինի սինթեզի համար։ Երրորդ, այն կարող է առաջանալ լեյցինի ավելցուկից, որը արգելակում է խինոլինատ ֆոսֆորիբոզիլտրանսֆերազան (QPRT) և արգելակում է նիացինի կամ նիկոտինաթթվի փոխակերպումը նիկոտինամիդ մոնոնուկլեոտիդի (NMN), ինչը առաջացնում է պելագրա[10]։
Որոշ պայմաններ կարող են կանխել դիետիկ նիացինի կամ տրիպտոֆանի կլանումը և հանգեցնել պելագրայի։ Աղիճ աղիքի կամ զստաղիքի բորբոքումը կարող է կանխել սննդանյութերի կլանումը, ինչը հանգեցնւմ է պելագրայի, և դա, իր հերթին, կարող է պայմանավորված լինել Կրոնի հիվանդությամբ[11]։ Գաստրոէնտերոստոմիան նույնպես կարող է առաջացնել պելագրա[11]։ Քրոնիկ ալկոհոլիզմը նույնպես հանգեցնևմ է սննդանյութերի վատ յուրացմանը, որը համարվում է դիետա նիացինի և տրիպտոֆանի քիչ քանակությամբ պելագրայի առաջացման համար[11]։ Հարտնուպի հիվանդությունը գենետիկական խանգարում է, որը նվազեցնում է տրիպտոֆանի կլանումը, և հանգեցնում պելագրայի առաջացման։
Սպիտակուցի փոխանակության խանգարումները նույնպես հանգեցնում են պելագրայի առաջացմանը։ Օրինակ՝ Կարցինոիդ համախտանիշը նեյրոէնդոկրին քաղցկեղ է ստամոքս-աղիքային տրակտի երկայնքով, որն օգտագործում է տրիպտոֆանը սերոտոնինի սինթեզի համար, ինչն էլ սահմանափակում է տրիպտոֆանից նիացինի սինթեզը։ Նորմալ հիվանդների դեպքում դիետիկ տրիպտոֆանի միայն մեկ տոկոսը վերածվում է սերոտոնինի, այնուամենայնիվ Կարցինոիդ համախտանիշ ունեցող հիվանդների մոտ այս արժեքը կարող է աճել մինչև 70%։ Այսպիսով Կարցինոիդ համախտանիշը կարող է առաջացնել նիացինի անբավարարություն և պելագրայի կլինիկական դրսևորումներ։ Հակատուբերկուլյոզային դեղամիջոցները հակված են կապվել վիտամին B6-ի հետ և նվազեցնել նիացինի սինթեզը, քանի որ B6-ը (պիրիդոքսին) անհրաժեշտ կոֆակտոր է տրիպտոֆան-նիացինի ռեակցիայի մեջ։
Մի քանի դեղամիջոցներ կարող են առաջացնել պելագրա։ Դրանցից են իզոնիազիդ հակաբիոտիկը, որը նվազեցնում է յուրացվող B6 վիտամինը, կապվելով վիտամինի հետ դարձնում է ոչ ակտիվ, ուստի այն չի կարող օգտագործվել նիացինի սինթեզի մեջ[12]։ Այլ դեղամիջոցներից են քլորամֆենիկոլ,հակաքաղցկեղային դեղամիջոց ֆտորուրացիլ և իմունոսուպրեսանտ մերկապտոպուրին[11]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե բուժում չլինի, պելագրան կարող է սպանել չորս կամ հինգ տարվա ընթացքում։ Բուժումն իրականացվում է նիկոտինամիդով, որն ունի նույն ֆունկցիան, ինչ՝ նիացինը և ունի նմանատիպ քիմիական կառուցվածք, բայց ավելի ցածր թունավորություն։ Կիրառվող նիկոտինամիդի հաճախականությունը և քանակը կախված է նրանից, թե հիվանդությունը որ փուլում է։ Թեև առաջնային պելագրան լավ է արձագանքում նիացինի հավելմանը, երկրորդային պելագրան կարող է ավելի դժվար բուժվել[13]։ Երկրորդային պելագրայի բուժումը սովորաբար կենտրոնացվում է հիվանդության հիմքում ընկած պատճառը բուժելու վրա։ Նիացինի համար առաջարկվող ամենօրյա քանակը կազմում է՝ տղամարդկանց համար օրական 16 միլիգրամ, իսկ կանանց համար `օրական 14 միլիգրամ[14]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պելագրան կարող է տարածված լինել այն մարդկանց մոտ, ովքեր իրենց սննդի էներգիայի մեծ մասը ստանում են եգիպտացորենից, մասնավորապես ՝ գյուղական Հարավային Ամերիկայից, որտեղ եգիպտացորենը հիմնական կերակուրն է։ Եթե եգիպտացորենը մշակված չէ (Nixtamalization), ապա դա տրիպտոֆանի և նիացինի վատ աղբյուր է հանդիսանում ։ Եգիպտացորենի մշակումը շտկում է նիացիանի անբավարարությունը, որով հիմնականում զբաղվում են բնիկ ամերիկացիները , ովքեր աճեցնում են եգիպտացորեն։ Եգիպտացորենի աճին համահունչ ախտանշանները սովորաբար հայտնվում են գարնանը, ուժեղանում են ամռանը արևի ավելի մեծ ազդեցության պատճառով և վերադառնում հաջորդ գարնանը։ Իսկապես, պելագրան ժամանակին էնդեմիկ էր ԱՄՆ-ի աղքատ նահանգներում, ինչպիսիք են Միսիսիպին և Ալաբամա, որտեղ գարնանը նրա ցիկլիկ արտահայտումը մսամթերքի ծանր դիետաներից հետո հանգեցրեց, որ այն հայտնի է որպես «գարնանային հիվանդություն» (մասնավորապես՝ երբ հայտնվեց այդ թվում ավելի խոցելի երեխաներ), ինչպես նաև բանտերի և մանկատների բնակիչների շրջանում, ինչպես ուսումնասիրել է բժիշկ Յոզեֆ Գոլդբերգը[15]։
Պելագրան տարածված է Աֆրիկայում, Ինդոնեզիայում և Չինաստանում։ Հարուստ երկրներում, հիվանդների մեծ մասը աղքատ, անտուն, ալկոհոլիզմով տառապող կամ հոգեկան հիվանդներ են, ովքեր հրաժարվում են սննդից[16]։ պելագրան տարածված էր սովետական աշխատանքային ճամբարների բանտարկյալների շրջանում (Գյուլագ)։ Բացի այդ, պելագրան որը առաջանում է միկրոտարերի անբավարարությամբ, հիմնականում հիվանդանում են փախստականները և այլ տեղահանվածներ։ Փախստականները սովորաբար օգտագործում են նիացինի սահմանափակ քանակությամբ սննունդ, որոնցից են գետնանուշը։ Տեղահանվածների հիվանդանալու հիմնական պատճառը սննդի օգտագործման և տրամադրման անկայունությունն է։ 2000-ականներին բռնկումներ են գրանցվել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Անգոլան, Զիմբաբվեն և Նեպալը[17][18][19]։ Մասնավորապես Անգոլայում, վերջին զեկույցները ցույց են տալիս, որ 2002 թվականից ի վեր պելագրան հանդիպում է`կլինիկական պելագրան կանանց 0.3%-ում և երեխաների 0.2%-ում, և նիացինի անբավարարությամբ պելագրան` կանանց 29.4% -ում և երեխաների 6% -ում`կապված չմշակված եգիպտացորենի օգտագործման հետ[19]։
Այլ երկրներում, ինչպիսիք են Նիդեռլանդները և Դանիան, նույնիսկ նիացինի բավարար քանակությամբ ընդունմամբ, դեպքեր են գրանցվել։ Այս դեպքում անբավարարությունը կարող է տեղի ունենալ ոչ միայն աղքատության կամ թերսնման պատճառով, այլև ալկոհոլիզմի, թմրամիջոցների փոխազդեցության (հոգեմետ, ցիտոստատիկ, տուբերկուլոստատիկ կամ անալգետիկ նյութեր), ՄԻԱՎ-ի, վիտամին B2-ի և B6-ի անբավարարության կամ մալաբսորբցիայի համախտանիշի (Հարթնուպ հիվանդությունը և կարցինոիդը) հետևանքով[19][20][21][22][23][24]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր աշխարհի տեղի մշակները առաջին անգամ մշակել են եգիպտացորենը ալկալիների լուծույթով, ինչպիսին է կրաքարը։ Եգիպտացորենի մշակումը նիացինը դարձնում է ավելի հեշտ յուրացվող և կանխում է պելագրայի առաջացումը[25]։ Երբ եգիպտացորենը աճեցվեց ամբողջ աշխարհում, և օգտագործվեց առանց մշակման, պելագրան դարձավ սովորական։
Պելագրան առաջին անգամ նկարագրվել է Իտալիայում 1735 թվականին Գասպար Կասալի կողմից։ Նա պարզել է, որ հիվանդությունը առաջացնում է դերմատիտ ձեռքերի, ոտքերի և պարանոցի շրջանում, և հիվանդության պատճառ է հանդիսանում վատ սննդակարգը և մթնոլորտի ազդեցությունը[26]։ Նրա ընկերոջ Խուան Սևիլանոյի կողմից 1762 թվականին հրատարակվել է աշխատանք, որը կոչվում էր «Աստուրիասի պատմական և բժշկական պրակտիկա» կամ «Աստուրիասի իշխանության բնական և բժշկական պատմություն» (1762)։ Սա հանգեցրեց նրան, որ հիվանդությունը հայտնի է որպես «Աստուրիստական բորոտ», և այն ճանաչվում է որպես սինդրոմի առաջին ժամանակակից պաթոլոգիական նկարագրություն[27]։ Այն էնդեմիկ հիվանդություն էր Իտալիայի հյուսիսում, որտեղ նրան անվանում էին (լոմբարդերեն) pell agra (agra =սրբանման կամ շիճուկանման; pell =մաշկ)[28] Միլանի Ֆրանչեսկո Ֆրապոլիի կողմից[29]։ 1880-ական թվականներին Իտալիայում ավելի քան 100000 մարդ տառապում էր պելագրայով, և սկսվեցին բանավեճեր թե ինչպես կարելի է դասակարգել հիվանդությունը և որոնք են պատճառները։ 19-րդ դարում Ռուսելը Ֆրանսիայում արշավ սկսեց՝ եգիպտացորենի սպառումը սահմանափակելու և հիվանդությունը արմատախիլ անելու համար, սակայն այն էնդեմիկ հիվանդություն մնաց Եվրոպայի շատ գյուղական վայրերում[30]։ Քանի որ պելագրայի բռնկումները տեղի են ունեցել այն շրջաններում, որտեղ եգիպտացորենը գերիշխող սնունդ էր հանդիսանում, XIX դարի վերջին առավել համոզիչ վարկածը, ինչպես վկայում է Չեզարե Լոմբրոսոյի կողմից, այն էր, որ եգիպտացորենը կամ կրում էր թունավոր նյութեր կամ հանդիսանում էր հիվանդության կրող[31]։ Լոնդոնի Արևադարձային բժշկության դպրոցում աշխատող անգլո-իտալացի բժիշկ Լուի Սամբոնը համոզված էր, որ պելագրան փոխանցվում է միջատների կողմից։ Ավելի ուշ, Լատինական Ամերիկայում պելագրայի բռնկումների բացակայությունը, որտեղ եգիպտացորենը հանդիսանում էր գերիշխող սննդամթերք, հետազոտողներին ստիպեց ուսումնասիրել այդ տարածաշրջանում մշակման տեխնիկան։
Պելագրան հիմնականում ուսումնասիրվել է Եվրոպայում մինչև 19-րդ դարի վերջ, երբ այն համաճարակ է դարձել հատկապես Միացյալ Նահանգների հարավում[32][33]։ 1900-ականների սկզբին Ամերիկայի հարավում պելագրան հասավ համաճարակային գագաթնակետին[33]։ 1906-1940 թվականների ընթացքում ավելի քան 3 միլիոն ամերիկացիներ տառապում էին հիվանդությամբ, ավելի քան 100,000 մահացությամբ, սակայն համաճարակը լուծվեց ինքն իրեն անմիջապես դիետիկ նիացինի հարստացումից հետո։ 1950-ի առաջին տաս ամիսների ընթացքում Հարավային Կարոլինայում պելագրայի մահվան դեպքերը կազմել են 1,306, իսկ 1916-ին տուժել են 100000 ամերիկացի։ Այդ ժամանակ գիտական հանրությունը պնդում էր, որ պելագրան հավանաբար առաջացել է ինչ որ միկրոօրգանիզմից կամ եգիպտացորենի անհայտ թույներից[34]։ Հարավային Կարոլինայի Սպարտանբուրգ նահանգի Սպարտանբուրգ հիվանդանոցը երկրի առաջին հաստատությունն էր, որը նվիրված էր պելագրայի առաջացման պատճառներին։ Այն հիմնադրվել է 1914 թ-ին հետազոտությունների համար։ 1915 թ.-ին Յոզեֆ Գոլդբերգերը, Միացյալ Նահանգների գլխավոր վիրաբույժի կողմից նշանակվել էր պելագրան ուսումնասիրելու համար։ Նա ցույց տվեց, որ դա կապված է դիետայի հետ՝ նկատելով մանկատներում և հոգեբուժարաններում պելագրայի բռնկումները։ Գոլդբերգերը նշել է, որ 6-ից 12 տարեկան երեխաները (բայց ոչ ավելի մեծ կամ փոքր երեխաները մանկատներում) և հոգեբուժարաններում հիվանդները (բայց ոչ բժիշկներն ու բուժքույրերը) ավելի շատ են պելագրայով հիվանդանում[35]։ Գոլդբերգը ենթադրեց, որ մսամթերքի, կաթի, ձվի և լոբիի պակասը այդ բնակչությանը դարձնում է ավելի ընկալունակ հիվանդության նկատմամբ։ Փոփոխելով այս հաստատություններում մատուցվող սննդակարգը, ավելացնելով կենդանական և բուսական սպիտակուցների քանակը, Գոլդբերգերը կարողացավ ցույց տալ, որ պելագրան կարող է կանխվել[35]։ 1926 թ-ին Գոլդբերգերը հաստատեց, որ դիետան, որը ներառում է այդ մթերքները կամ փոքր քանակությամբ գարեջրի խմորիչը[36], կանխում է պելագրան։
Գոլդբերգերը փորձարկել է 11 բանտարկյալների (մեկը հեռացվել է պրոստատիտի պատճառով)։ Փորձը կատարելուց առաջ բանտարկյալները ուտում էին բանտային սնունդ, որով սնվում էին Միսիսիպիի Ռենկիի բանտում գտնվող բոլոր դատապարտյալները[37]։ Գոլդբերգերը սկսեց նրանց կերակրել հացահատիկ, օշարակ, սունկ, թխվածքաբլիթներ, կաղամբ, քաղցր կարտոֆիլ, բրինձ, սուրճ շաքարով (առանց կաթի):Առողջ սպիտակ արական սեռի կամավորներ ընտրվեցին, քանի որ կովկասցիների շրջանում տիպիկ մաշկի ախտահարումներն ավելի հեշտ էին տեսանելի։ Հետազոտվողները ունեին տիպիկ կոգնիտիվ և ստամոքս-աղիքային ախտանիշներ, և հինգ ամսվա ընթացքում 11-ից 6-ի մոտ առկա էր մաշկի ախտահարում, որոնք անհրաժեշտ էին պելագրայի վերջնական ախտորոշման համար։ Առաջինը ախտահարվում է ամորձապարկը[38]։ Գոլդբերգին հնարավորություն չի տրվել փորձարկել հակադարձ սննդակարգով պայմանավորված պելագրայի առաջացումը, քանի որ բանտարկյալները ազատ են արձակվել պելագրայի ախտորոշումը հաստատվելուց անմիջապես հետո[37]։ 1920-ականներին նա պելագրան կապում էր գյուղական տարածքներում եգիպտացորենով սննդակարգին, այլ ոչ թե ինֆեկցիայի, ինչպես ենթադրում էր ժամանակակից բժշկությունը[39][40]։ Գոլդբերգերը կարծում էր, որ հարավային ֆերմերների շրջանում պելագրայի հիմնական պատճառը աղքատության հետևանքով սահմանափակ սննդակարգն է, և որ սոցիալական բարեփոխումները կանխելու են պելագրայի համաճարակը։ Նրա բարեփոխման ջանքերը չիրականացվեցին, բայց հարավային Միացյալ Նահանգներում սննդակարգի բարելավումը կտրուկ նվազեցրեցին պելագրայի առաջացումը[41]։ Գոլդբերգին հիշում են որպես «ամերիկյան կլինիկական համաճարակաբանության աննկատ հերոս»[42]։ Թեև նա պարզեց, թե որ սննդային տարրի անբավարարությունն է առաջացնում պելագրա, չնայած դրան նա չի հայտնաբերել կոնկրետ որ վիտամինն է պատասխանատու։
1937 թ.-ին Քոնրադ Էլվեհեմը, Վիսկոնսին-Մադիսոնի համալսարանի կենսաքիմիայի պրոֆեսոր, ցույց տվեց, որ վիտամին նիացինը բուժում է պելագրան շների մոտ (դրսևորվում է որպես սև լեզու)։ Բժիշկ Թոմ Սփեյսի, Մարիոն Բլանկենհորնի և Քլարկ Քուփերի հետագա ուսումնասիրությունները հաստատեցին, որ նիացինը նաև բուժում է պելագրան մարդկանց մոտ, որի համար Time ամսագիրը նրանց անվանում էր 1938-ի Տարվա տղամարդիկ[43]։
1900-1950թթ.-ին անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ պելագրայով տառապող կանանց դեպքերը կրկնակի ավելի շատ են տղամարդկանց դեպքերի թվից[44]։ Մտածում են, որ դա պայմանավորված է էստրոգենի ընկճող ազդեցությամբ տրիպտոֆանից նիացինի վերափոխմանը[45]։ Ժամանակակից որոշ հետազոտողներ մի քանի բացատրություններ ունեն տարբերության հետ կապված[46]։
Գիլմանը և Գիլմանը պատմել են կմախքային հյուսվածքի ու պելագրայի մասին իրենց հետազոտության մեջ հարավաֆրիկյան սևամորթների համար։ Նրանք առաջարկում են որոշ լավագույն ապացույցներ պելագրայի կմախքային դրսևորումների և ոսկրերի պատասխանը անբավարար սնուցման նկատմամբ։ Նրանք պնդում էին, որ մեծահասակների մոտ ռադիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ նկատվում է օստեոպորոզ։ Նկատվում է բացասական հանքային հավասարակշռություն, որը ցույց է տալիս էնդոգեն հանքային նյութերի ակտիվ մոբիլիզացումը և արտանետումը, որը անկասկած ազդում է ոսկրերի փոխանակության վրա։ Լայնածավալ ատամների կարիեսներ առկա էին պելագրայով հիվանդների կեսից ավելիի մոտ։ Շատ դեպքերում կարիեսը կապված էր լորձաթաղանթի ծանր ախտահարման, սեպսիսի, ատամնային ցեմենտի ազդեցության և ատամների թուլացման հետ[47]։
Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պելագրայի մասին առաջին անգամ հայտնել են 1902-ին Միացյալ Նահանգներում և ավելի շատ մահեր է առաջացրել, քան ամերիկյան պատմության մեջ ցանկացած այլ սննդի հետ կապված հիվանդություն՝ 1900-ականների սկզբին հասնելով մասշտաբային համաճարակի Ամերիկյան հարավում[33]։ Աղքատությունը և եգիպտացորենի սպառումը առավել հաճախ նկատվող ռիսկի գործոններն էին, բայց ճշգրիտ պատճառը հայտնի չէր ՝ մինչև Յոզեֆ Գոլդբերգերի հիմնարար աշխատանքը[48]։ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի 2017 թ-ի Հոդվածում ուսումնասիրվել է բամբակի արտադրության դերը հիվանդության առաջացման մեջ։ Միակ ակնառու տեսությունն այն էր, որ բամբակյա մեծաքանակ արտադրությունը տեղահանեց նիացինով հարուստ մթերքների արտադրությունը և աղքատ հարավային ֆերմերները և ջրաղացների աշխատողները սկսեցին սպառել աղացած Միջին Արևմտյան եգիպտացորեն, որը համեմատաբար էժան էր, բայց նաև զերծ էր նիացինից, որը անհրաժեշտ էր պելագրայի կանխարգելման համար[33]։ Ուսումնասիրությունը ապացույցներ տվեց օգուտ տեսության։ Պելագրայի քիչ դեպքեր են գրանցվել այն տարածքներում, որտեղ ֆերմերները ստիպված են եղել հրաժարվել բամբակի արտադրությունից (բարձր եկամտաբեր բերք) օգուտ սննդի մշակաբույսերի (ավելի քիչ եկամտաբեր բերք), բամբակյա մշակաբույսեի աղտոտվածության պատճառով (որոնք պատահական են տեղի ունեցել)[33]։
Ամբողջ չորացրած եգիպտացորենի միջուկը պարունակում է սննդարար սերմ և բարակ շերտ թեփ[49]։ Գոյություն ունեն երկու կարևոր նկատառումներ, եգիպտացորենը օգտագործելու համար։
- Եգիպտացորենը պարունակում է յուղ, որը արագորեն նեխում է սենյակային ջերմաստիճանում և պետք է պահպանել սառնարանում։
- Եգիպտացորենը և վարսակաձավարը պահանջում են երկար ժամանակ պատրաստման համար, ինչպես երևում է ամբողջական հացահատիկը պատրաստելու հետևյալ ուղեցույցում
«Վարսակաձավարը տեղափոխել թավայի մեջ և ծածկել ջրով։ Մեկ րոպե վարսակաձավարը թողնել ջրի մեջ, և դրանից հետո առանձնացնել կավը և կեղևը թեյի քամիչով։ Եփել վարսակաձավարը 50 րոպե, եթե վարսակաձավարը ներծծվել է մեկ գիշերվա ընթացքում կամ էլ 90 րոպեում »[50]
Եգիպտացորենի մեջ նիացինի մեծ մասը հանդես է գալիս նիացիտինի ձևով, որը նիացինի և հեմիցելյուլյոզի կոմպլեքսն է։ Եգիպտացորենում այն կարող է լինել նիացինի ընդհանուր քանակի մինչև 90%[51]։ Այն դժվար է յուրացվում օրգանիզմի կողմից։ Դրա համար եգիպտացորենը մշակում են և դարձնում ավելի հեշտ յուրացվող, և կանխում պելագրայի առաջացումը։ Նիացիտինը հիմնականում կենտրոնացված է ալեյրոնի և սերմի շերտերում, և առանձնացնում են աղացի միջոցով։ Այնուամենայնիվ, այս գործընթացը նվազեցնում է նիացինի քանակը եգիպտացորենի մեջ[52]։
Կասիմիր Ֆանկը, ով օգնեց պարզել թիամինի դերը բերի-բերի հիվանդության էթոլոգիայի մեջ, եղել է պելագրայի խնդրի վաղ հետազոտողը։ Ֆանկը ենթադրում էր, որ եգիպտացորենի մանրացման եղանակի փոփոխությունն էր պելագրայի բռնկման պատճառը[53], բայց այս թեմայով նրա հոդվածին ուշադրություն չդարձրվեց[54]։
Շուտով պելագրան սկսեց տարածվել Պոտոմակի և Օհայո գետերի հարավում գտնվող նահանգներում։ պելագրայի համաճարակը տևեց գրեթե չորս տասնամյակ ՝ սկսած 1906 թվականից[54]։ Հաշվարկվել է, որ համաճարակի ժամանակ պելագրայի հետևանքով գրանցվել է 3 միլիոն դեպք և 100 000 մահ[48]։
Հանրաճանաչ մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջորջ Սեսսի Փերիի 1941-ի վեպը «Պահիր աշունը քո ձեռքերում»,Սանդանդ Ժան Ռենուարի 1945 թ.-ին նկարահանված ֆիլմը, Հարավացի ֆիլմը ընդգրկում է պելագրան («գարնանային հիվանդություն») որպես գլխավոր սյուժեի տարր՝ Տեխասի աղքատացած ընտանիքի պատմության մեջ[55]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Disease Ontology — 2016.
- ↑ «Orphanet: Pellagra». www.orpha.net (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Ngan, Vanessa (2003). «Pellagra». DermNet New Zealand (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Pitche P (2005). «Pellagra». Sante. 15 (3): 205–08. PMID 16207585.
- ↑ Hegyi, J.; Schwartz, R. A.; Hegyi, V. (2004). «Pellagra: Dermatitis, dementia, and diarrhea». International Journal of Dermatology. 43 (1): 1–5. doi:10.1111/j.1365-4632.2004.01959.x. PMID 14693013.
- ↑ Cleary MJ, Cleary JP (1989). «Anorexia nervosa: a form of subclinical pellagra». Int Clin Nutr Rev. 9 (3): 137–43. ISSN 0813-9008.
- ↑ Frostig J. P., Spies T. D. «The initial syndrome of pellagra and associated deficiency diseases». American Journal of the Medical Sciences. 199 (268): 1940.
- ↑ Gehring, W (2004). «Nicotinic acid/niacinamide and the skin». Journal of Cosmetic Dermatology. 3 (2): 88–93. doi:10.1111/j.1473-2130.2004.00115.x. PMID 17147561.
- ↑ Haas EM. «Vitamin B3 – Niacin». Excepted from: Staying Healthy with Nutrition: The Complete Guide to Diet and Nutritional Medicine. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Bapurao S, Krishnaswamy K (1978). «Vitamin B6 nutritional status of pellagrins and their leucine tolerance». Am J Clin Nutr. 31 (5): 819–24. PMID 206127.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Weise Prinzo, Z (2000). «Pellagra and its prevention and control in major emergencies» (pdf). World Health Organization. էջ 24. WHO/NHD 00.10. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Pellagra». healthline. 11.01.2020.
- ↑ «Niacin Deficiency». WebMd. 11.01.2020.
- ↑ Spark, Arlene (2007). Nutrition in Public Health: Principles, Policies, and Practice. CRC Press. էջ 79. ISBN 978-0-203-50788-9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Jagielska G, Tomaszewicz-Libudzic EC, Brzozowska A (2007). «Pellagra: a rare complication of anorexia nervosa». Eur Child Adolesc Psychiatry. 16 (7): 417–20. doi:10.1007/s00787-007-0613-4. PMID 17712518.
- ↑ Baquet, S.; Wuillaume, F.; van Egmond, K.; Ibañez, F. (2000). «Pellagra outbreak in Kuito, Angola». The Lancet. 355 (9217): 1829–30. doi:10.1016/S0140-6736(05)73093-2.
- ↑ Dhakak, M; Limbu, B; Neopane, A; Karki, DB (2003). «A typical case of pellagra». Kathmandu University Medical Journal. 1 (1): 36–37. PMID 16340260.
- ↑ 19,0 19,1 19,2 Seal, AJ; Creeke, PI; Dibari, F; Cheung, E; Kyroussis, E; Semedo, P; van den Briel, T (2007). «Low and deficient niacin status and pellagra are endemic in postwar Angola». The American Journal of Clinical Nutrition. 85 (1): 218–24. PMID 17209199.
- ↑ Hegyi, J; Schwartz, RA; Hegyi, V (2004). «Pellagra: Dermatitis, dementia, and diarrhea». International Journal of Dermatology. 43 (1): 1–5. doi:10.1111/j.1365-4632.2004.01959.x. PMID 14693013.
- ↑ Monteiro JP, da Cunha DF, Filho DC, Silva-Vergara ML, dos Santos VM, da Costa JC Jr., Etchebehere RM, Gonçalves J, de Carvalho da Cunha SF; և այլք: (2004). «Niacin metabolite excretion in alcoholic pellagra and AIDS patients with and without diarrhea». Nutrition. 20 (9): 778–82. doi:10.1016/j.nut.2004.05.008. PMID 15325687.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Beretich, G.R. (2005). «Do high leucine/low tryptophan dieting foods (yogurt, gelatin) with niacin supplementation cause neuropsychiatric symptoms (depression) but not dermatological symptoms of pellagra?». Medical Hypotheses. 65 (3): 628–29. doi:10.1016/j.mehy.2005.04.002. PMID 15913906.
- ↑ Oliveira, A.; Sanches, M.; Selores, M. (2011). «Azathioprine-induced pellagra». The Journal of Dermatology. 38 (10): 1035–37. doi:10.1111/j.1346-8138.2010.01189.x. PMID 21658113.
- ↑ Delgado-Sanchez, L.; Godkar, D.; Niranjan, S. (2008). «Pellagra: Rekindling of an Old Flame». American Journal of Therapeutics. 15 (2): 173–75. doi:10.1097/MJT.0b013e31815ae309. PMID 18356638.
- ↑ Rajakumar, K (2000). «Pellagra in the United States: A Historical Perspective». Southern Medical Journal. 93 (3): 272–77. doi:10.1097/00007611-200093030-00005. ISSN 0038-4348. PMID 10728513.
- ↑ Casal, G. (1945). «The natural and medical history of the principality of the Asturias». In Major, RH (ed.). Classic Descriptions of Disease (3rd ed.). Springfield: Charles C Thomas. էջեր 607–12.
- ↑ Stratigos, J.D.; Katsambas, A. (1977). «Pellagra: A still existing disease». British Journal of Dermatology. 96 (1): 99–106. doi:10.1111/j.1365-2133.1977.tb05197.x. PMID 843444.
- ↑ F. Cherubini, Vocabolario Milanese-Italiano, Imp. Regia Stamperia, 1840-43, vol. I, III.
- ↑ «Definition of Pellagra». MedicineNet.com. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Semba, RD (2000). «Théophile Roussel and the elimination of pellagra from 19th century France». Nutrition. 16 (3): 231–33. doi:10.1016/S0899-9007(99)00273-7. PMID 10705082.
- ↑ Cesare Lombroso, Studi clinici ed esperimentali sulla natura, causa e terapia delle pellagra (Bologna: Fava e Garagnani, 1869)
- ↑ Sydenstricker, VP (1958). «The history of pellagra, its recognition as a disorder of nutrition and its conquest». The American Journal of Clinical Nutrition. 6 (4): 409–14. doi:10.1093/ajcn/6.4.409. PMID 13559167.
- ↑ 33,0 33,1 33,2 33,3 33,4 Clay, Karen; Schmick, Ethan; Troesken, Werner (August 2017). «The Rise and Fall of Pellagra in the American South». NBER Working Paper No. 23730. doi:10.3386/w23730.
- ↑ Bollet, AJ (1992). «Politics and pellagra: The epidemic of pellagra in the U.S. In the early twentieth century». The Yale Journal of Biology and Medicine. 65 (3): 211–21. PMC 2589605. PMID 1285449.
- ↑ 35,0 35,1 Goldberger, Joseph; Waring, C. H.; Willets, David G. (1915). «The Prevention of Pellagra: A Test of Diet among Institutional Inmates». Public Health Reports. 30 (43): 3117–3131. doi:10.2307/4572932. JSTOR 4572932.
- ↑ Swan, P. (2005). «Goldberger's War: The Life and Work of a Public Health Crusader (review)». Bulletin of the History of Medicine. 79 (1): 146–47. doi:10.1353/bhm.2005.0046.
- ↑ 37,0 37,1 Harkness JM (1996). «Prisoners and Pellagra». Public Health Rep. 111 (5): 463–67. PMC 1381793. PMID 8837636.
- ↑ Goldberger, Joseph; Wheeler, G. A. (1915). «Experimental Pellagra in the Human Subject Brought about by a Restricted Diet». Public Health Reports. 30 (46): 3336–3339. doi:10.2307/4572984. JSTOR 4572984.
- ↑ Goldberger, J; Wheeler, GA (1915 թ․ նոյեմբերի 12). «Experimental pellagra in the human subject brought about by a restricted diet». Public Health Reports. 30 (46): 3336–39. doi:10.2307/4572984. JSTOR 4572984.
- ↑ Goldberger, J (2006). «The etiology of pellagra. 1914». Public Health Reports. 121 (Suppl 1): 77–79, discussion 76. PMID 16550768.
- ↑ Wolf, R; Orion, E; Matz, H; Tüzün, Y; Tüzün, B (2002). «Miscellaneous treatments, II: Niacin and heparin: Unapproved uses, dosages, or indications». Clinics in Dermatology. 20 (5): 547–57. doi:10.1016/S0738-081X(02)00268-7. PMID 12435525.
- ↑ Elmore, JG; Feinstein, AR (1994). «Joseph Goldberger: An unsung hero of American clinical epidemiology». Annals of Internal Medicine. 121 (5): 372–75. doi:10.7326/0003-4819-121-5-199409010-00010. PMID 8042827.
- ↑ Ruth Hanna Sachs, White Rose History. Արխիվացված 2017-04-15 Wayback Machine Volume I. 2003. Appendix D, p. 2 0-9710541-9-3 "Men of the Year, outstanding in comprehensive science were three medical researchers who discovered that nicotinic acid was a cure for human pellagra: Drs. Tom Douglas Spies of Cincinnati General Hospital, Marion Arthur Blankenhorn of the University of Cincinnati, Clark Niel Cooper of Waterloo, Iowa."
- ↑ Miller DF (1978). «Pellagra deaths in the United States». Am. J. Clin. Nutr. 31 (4): 558–59. doi:10.1093/ajcn/31.4.558. PMID 637029.
- ↑ Brenton, B. P. (2000). «Pellagra, Sex and Gender: Biocultural Perspectives on Differential Diets and Health». Nutritional Anthropology. 23 (1): 20–24. doi:10.1525/nua.2000.23.1.20.
- ↑ Carpenter, K. (1981). Pellagra. Stroudsburg, PA: Hutchinson Ross Pub. Co. ISBN 978-0-87933-364-5.[Հղում աղբյուրներին]
- ↑ Gillman, J.; Gillman, T. (1951). Perspectives in Human Malnutrition: A Contribution to the Biology of Disease from a Clinical and Pathological Study of Chronic Malnutrition and Pellagra in the African. New York, NY: Grune and Stratton.[Հղում աղբյուրներին]
- ↑ 48,0 48,1 Kumaravel, Rajakumar. «Pellagra in the United States: A Historical Perspective» (PDF). Solving Practical Problems with Mathematics. John F. McGowan, Ph.D. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Fletcher, Janet (2005 թ․ հունվարի 26). «WAVES OF GRAIN / Grain glossary». SFGate. Hearst. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Simple Buttered Antebellum Coarse Grits». Anson Mills. Anson Mills. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Ball, George F.M. (2005). Vitamins In Foods: Analysis, Bioavailability, and Stability; Food Science and Technology. CRC Press. էջ 183. ISBN 978-1-4200-2697-9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Beall Degerminators General Information». Beall Degerminators. Beall Degerminator Company. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Funk C (1913). «Studies on pellagra. The influence of the milling of maize on the chemical composition and nutritive value of the meal». J Physiol. 47 (4–5): 389–92. doi:10.1113/jphysiol.1913.sp001631. PMC 1420484. PMID 16993244.
- ↑ 54,0 54,1 Alfred JAY Bollet (1992). «Politics and Pellagra: The Epidemic of Pellagra in the U.S. in the Early Twentieth Century. (PDF)» (PDF). The Yale Journal of Biology and Medicine. 65 (3): 211–21. PMC 2589605. PMID 1285449.
- ↑ Graham, Don (May 1999), “Cotton Tale”, Texas Monthly.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելագրա» հոդվածին։ |
|