Պարրեն Կալլիրոի
Պարրեն Կալլիրոի հուն․՝ Καλλιρρόη Παρρέν | |
---|---|
Ծնվել է | 1861[1] |
Ծննդավայր | Ռեթիմնո |
Մահացել է | հունվարի 15, 1940 |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Գերեզման | Աթենքի առաջին գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կրթություն | Արսակիոն |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Ամուսին | Jean Parren? |
Պարգևներ և մրցանակներ | |
Kalliroi Parren Վիքիպահեստում |
Պարրեն Կալլիրոի (հուն․՝ Καλλιρρόη Παρρέν, ի ծնե՝ Սիգանու (հուն․՝ Σιγανού), 1861[1], Ռեթիմնո - հունվարի 15, 1940, Աթենք, Հունաստան), հույն ուսուցչուհի, լրագրող և գրող, Հունաստանի ֆեմինիստական շարժման հիմնադիր[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1861 թվականին (ըստ այլ աղբյուրների` 1859 թվականին[3]) Կրետե կղզու Ռեթիմնոն քաղաքում։
Կրթությունը ստացել է Պիրեյում։ Դրանից հետո նա սովորել է Աթենքի աղջիկների համար լավագույն դպրոցներից մեկում։ 1878 թվականին նա ավարտել է ուսուցիչների նախապատրաստական Αρσάκειον դպրոցը։ Նա դարձել է կրթված կին, որը շատ օտար լեզուներ գիտեր, այդ թվում՝ ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն և անգլերեն։
Ավարտելուց հետո նա հրավիրվել է Օդեսա, որտեղ երկու տարի աշխատել է քաղաքի հունական համայնքի աղջիկների դպրոցում։ Ապա մի քանի տարի աշխատել է Ադրիանոպոլսում, որտեղ նա հիմնել է Zapeion դպրոցը կրկին հունական համայնքի համար։ Ամուսնացել է ֆրանսիացի լրագրող Ժան Պարրենի հետ (անգլ.՝ Jean Parren), որը բացել է ֆրանսիական տպագրական գործակալություն Կոստանդնուպոլսում։ Նրանք ի վերջո բնակություն են հաստատել Աթենքում։
Աթենքում Կալլիրոին նախաձեռնել է ֆեմինիստական շարժումը և 1887 թվականին սկսել է հրատարակել Εφημερίς των Κυριών («Կանանց ամսագիրը»)։ Այս ամսագիրը լիովին նվիրված էր կանանց, որը հրատարակվել է ամեն շաբաթ և լույս է ընծայվել մինչև 1908 թվականը։ 1908-1916 թվականներին ամսագիրը հրատարակվել է ամսական երկու անգամ։ 1917 թվականին դադարել է գոյություն ունենալ, երբ Պարրենը Էլեֆտերիոս Վենիզելոսի կառավարության կողմից աքսորվել է Իդրա կղզի Անտանտի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հունաստանի մասնակցությանը դեմ արտահայտվելու համար[4]։
Պարրեն Կալլիրոին հայտնի է նաև իր մյուս նախաձեռնություններով։ Աթենքում նա համագործակցել է եվրոպական և ամերիկյան կանանց շարժման հետ՝ ներկայացնելով իր թերթը Փարիզում և Չիկագոյում կայացած միջազգային գիտաժողովներում։ Նա պայքարել է կանանց կրթություն ստանալու և զբաղվածություն ունենալու համար։ 1896 թվականին նա հիմնադրել է Հունաստանի կանանց միությունը։ 1908 թվականին նրա ջանքերի շնորհիվ ստեղծվել է Հունաստանի Ազգային խորհուրդը (անգլ.՝ International Council of Women): Նա գրել է հունարեն «Հունաստանի կանանց պատմությունը» գրքույկը՝ ներառելով 1650 թվականից մինչև 1860 թվականները։
Բացի այդ՝ Կալլիրոին ստեղծել է գրական սալոն, որը հայտնի էր որպես «Գրական շաբաթներ»։ Նա ընկերակցել է գրողների և հրապարակախոսների, որոնցից էին Ժյուլիետ Ադամը, Ժյուլեմ Սիմոնը, Գրիգորիոս Քսենոպուլոսը և Կոստիս Պալամասը։ Նա մի քանի հունարեն վեպերի հեղինակ է, առաջին անգամ տպագրվել է իր «Կանանց» ամսագրում Մայա կեղծանվամբ։ Պարրենը համարվում է առաջին հանրային ճանաչում ունեցող գրողը իր «Ազատագրված», «Կախարդություն» և այլ ստեղծագործությունների համար։ Նրան հետևել են գրողներ Ալեքսանդր Պապադոպուլուն (1867—1906)[5], Իրինի Դենդրինուն (1879—1974[6]), Յուլիա Դրագումին (1858—1937[7]) և Պենելոպա Դելտան։
Մահացել է 1940 թվականի հունվարի 15-ին Աթենքում։
Պարրեն Կալլիրոին ընդգրկվել է «Ժառանգության հարկ» ստեղծագործության կանանց կազմում։ Պարգևատրվել է Փրկչի (հույն առաջին կին), Աթենքի ակադեմիայի արծաթե և Աթենք քաղաքի մեդալներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 WomenWriters
- ↑ Kalliroi Siganou-Parren (անգլ.)
- ↑ Kallirroï Parren Siganou / Καλλιρόη Παρρέν Σιγανού (ֆր.)
- ↑ Smith, Bonnie G. (2008). The Oxford Encyclopedia of Women in World History: 4 Volume Set. Oxford University Press. էջ 188. ISBN 0-19-514890-8. (անգլ.)
- ↑ «Παπαδοπούλου Αλεξάνδρα — Εθνικό Κέντρο Βιβλίου». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Δενδρινού Ειρήνη — Εθνικό Κέντρο Βιβλίου». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Генеалогия Драгумисов
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ИСТОРИЯ ДВУХ ЖЕНЩИН, КОТОРЫЕ ПОТРЯСЛИ ГРЕЦИЮ
- ΠΕΡΙΣΚΟΠΙΟ - ΕΛΛΗΝΙΚΟ ΦΕΜΙΝΙΣΤΙΚΟ ΕΝΤΥΠΟ(չաշխատող հղում) (հուն.)
- Parren, Kalliroe (1861–1940) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարրեն Կալլիրոի» հոդվածին։ |
|