Պանինի
Պանինի Pāṇini | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 520[1] Shalatula, Խյբեր Փախթունխվա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] |
Մահացել է | մոտ մ. թ. ա. 460[1] |
Քաղաքացիություն | Gandhara |
Դավանանք | հինդուիզմ |
Մասնագիտություն | լեզվաբան, գրող և քերական |
Գործունեության ոլորտ | Վյակարանա և լեզվաբանություն |
Տիրապետում է լեզուներին | սանսկրիտ |
Pāṇini Վիքիպահեստում |
Հինդուիզմ |
Դհարմա · Արտհա · Կամա |
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Կինը հինդուիզմում · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Պանինի, (լատին․՝ Pāṇini, մ․թ․ա․ 5—4 դարերուն) հին հնդկական լեզվաբան։ Լեզվաբանության հիմնադիրներից մեկը, որը կռահել է կառուցվածքային լեզվաբանության, իմաստաբանության տրամաբանության ժամանակակից գաղափարները։
Սովորել է Տաքսիլա քաղաքում, որն ունեցել է լեզվաբանական հարուստ ավանդույթներ։ Պատկանել է հին հնդկական դասական քերականների հս․ դպրոցին։ Հին հնդկերենի առաջին նորմատիվ քերականության՝ «Ատադհյայի»֊ի («Astādhyāyl»—«Ութնամատյան») հեղինակն է։ Աշխատությունը բաղկացած է ութ գրքից և ներառնում է մոտ 4000 կանոն («սուտրա»)։ Պանինիի քերականությունը էմպիրիկ-նկարագրական է։ Կանոնների մեջ տրվում է վեդաների լեզվի (սանսկրիտի համեմատությամբ) և սանսկրիտի (մասնակիորեն) հնչյունաբանությունը, ձևաբանությունը, բառակազմությունը և շարահյուսությունը։
Այս աշխատությունը լեզվի համակարգային նկարագրության առաջին նմուշն Է։ Պանինի կիրառում է քերականական այս կամ այն երևույթը հատուկ տառերով նշանակելու սկզբունքը, որով մոտենում է քննության մաթեմատիկացմանը։ Հին հնդկական լեզվաբաններ Կատյայանան (մ․թ․ա․ 3-րդ դար) և Պատանջալին (մ․թ․ա․ 2-րդ դար) ստեղծեցին երկեր, որոնցում մեկնաբանվեցին Պանինիի քերականության կանոնները։ ժամանակակից լեզվաբանության մեջ գոյություն ունի գիտության հատուկ բնագավառ՝ պանինիագիտությունը։ Պանինիի «Ութնամատյանը» թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանինի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |