Պակիստանի պատմություն
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Պակիստանի պատմություն՝ տարածքը բնակեցվել է առաջին միջսառցադաշտային ժամանակաշրջանի վերջին։ Մ․ թ․ ա․ III հազարամյակում Ինդոսի և նրա վտակների հովտում երևան են եկել պետական կազմավորումներ, որոնք պատկանել են խարապպայի քաղաքակրթությանը։ Նրա անկումը համընկել է Պակիստանի տարածքում արիական ցեղերի հայտնվելուն։
Այդ ցեղերի և բնիկների շփման հետևանքով մինչև մ․ թ․ ա․ I հազարամյակի սկիզբը ձևավորվել են հնդարիական ժողովուրդները, իսկ մ․ թ․ ա․ 7-6-րդ դարերում Պակիստանի տարածքում առաջացել են հնդարիական առաջին պետությունները (Մադրա, Գանդհարա, Սաուվիրա ևն)։
Մ․ թ․ ա․ 6 դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ․ թ․ ա․ 6 դարին Պակիստանի տարածքը կամ նրա մի մասը գտնվել է Աքեմենյանների, Ալեքսանդր Մակեդոնացու, Մաուրյաների, հելլենիստական Հունա-Հնղկական, Քուշանական, Սասանյանների, Գուպտերի, խիոնիտների կամ հեփթաղների թագավորության մեջ։ 6-7-րդ դարերում Պակիստանի տարածքում կազմվել են մի քանի վաղֆեոդալակիան պետություններ։ Բուդդայականությանը փոխարինած հինդուիզմի կրոն, քողի տակ ձևավորվել է ֆեոդալական հասարակության գաղափարախոսությունը, հետագա զարգացում ստացել կաստաների համակարգը։
8-րդ դարի սկզբին արաբները նվաճել են Սինդը, Փենջաբի հարավային մասը և տարածել իսլամ։ 750 թվ ականին Օմայանների խալիֆայության անկումից հետո Սինդը, 10-րդ դարի սկզբին Մուլտանը փաստորեն դարձել են անկախ պետություններ։
11-րդ դարի սկզբին Ինդոսի հովտում հաստատվել են Ղազնևիները, 12-րդ դարի վերջին՝ Ղորիները, 13-րդ դարի սկզբին՝ Դելիի սուլթանությունը, 13-14-րդ դարերի սկզբին Պակիստան են արշավել մոնղոլները, 14-րդ դարի վերջին՝ Լենկթեմուրը։ 16-րդ դարից Պակիստանի Մեծ մողոլների պետության կազմում էր։
18-րդ դարի կեսին Պակիստանի տարածքը իրեն ենթարկեց աֆղան կառավարիչ Ահմադ շահ Դուռանին։ 1765 թվականին սիկհերը (կրոն, աղանդավորներ) գրավեցին Լահորը, Փենջաբում ստեղծեցին մի քանի իշխանություններ, որոնք մի պետության մեջ միավորեց Ռանշիտ Սինգհը (կառավարել է 1799-1839)։ Դուռանիների թուլացման հետևանքով 18-րդ դարի վերջին Սինդում և Բելուլստանում առաշացան մի քանի ֆեոդալական իշխանություններ։ 19-րդ դարի կեսին սկսվեց Մեծ Բրիտանիայի էքսպանսիան Պակիստանում։
1843 թվականին անգլիացիները զավթեցին Սինդը 1845-1849 թվականներին՝ Փենշաբը, 19-րդ դարի վերջին՝ Բելուջստանը։ Նվաճված տարածքները դարձան մետրոպոլիայի ագրարահումքային կցորդ։ Անգլիական գաղութարարները ազատագրական, հակաիմպերիալիստական շարժումը ջլատելու համար հրահրել են հինդուսամուսուլմանական երկպառակություն, օգտագործել հասարակության ունևոր խավերի կրոնահամայնքային տարբեր խմբավորումների հակասությունները։ Պակիստանի ժողովուրդները բազմիցս ապստամբել են անգլիական տիրապետության դեմ (փուշտունների սահմանամերձ ցեղերի ապստամբություն՝ 1919-1921 թվականներին, ապստամբություններ Բելուշսաանում 1897-1900 թվականներին, 1915-1916 թվականներին, 1925 թվականին, 1927-1928 թվականներին և այլն)։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո անգլիական գաղութարարները հարկադրված էին անկախություն տալ Բրիտանական Հնդկաստան գաղութին, որը կրոնահամայնքային սկզբունքով բաժանվեց երկու պետության՝ Հնդկաստանի և Պակիստանի։ Հնդկաստանին անցան գլխավորապես հինդուսներով, Պակիստանին՝ մուսուլմաններով բնակեցված տարածքները։
Անկախություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականի օգոստոսի 14 թվականին Պակիստանը հռչակվեց անկախ պետություն, որի կազմի մեջ մտան Արևմտյան Փենջաբը, Սինդը, Հյուսիսայի-Արևմտյան Սահմանային նահանգը (ՀԱՍՆ), Բելուջստանը և Արևելյան Բենգալիան։ Անկախության հռչակումից մինչե 1954 թվականը Պակիստանի քաղաքական կյանքում տիրապետում էր Մուսուլմանական լիգան (հիմնվել է 1906 թվալկանին), որի ղեկավարության քաղաքականությունը առաջ բերեց բնակչության լայն զանգվածների դժգոհությունը։ 1947 թվականից աշխուժացան բանվորական, ապա գյուղացիական շարժումները։
1948 թվականին կազմվեց Պակիստանի կոմկուսը (ՊԿԿ)։ Պակիստանի զարգացման հիմնական խնդիրների անլուծելի մնալը բնակչության լայն խավերին վանեց Մուսուլմանական լիգայից, առաջացան (1940-1950-ական թվականներ) բուրժուադեմոկրատական կուսակցություններ (Ավամի լիգ, Ազադ Պակիստան պարտի և այլնն), որոնք 1953 թվականին Արևելյան Պակիստանում ստեղծեցին ընդդիմադիր կուսակցությունների միավորված ճակատ և 1954 թվականին Արևելյան Պակիստանի օրենսդիր ժողովի ընտրություններում պարտության մատնեցին Մուսուլմանական լիգային։
1954 թվականին Պակիստանը մտավ ՍԵԱՏՕ-ի, 1955 թվականին՝ Բաղդադի պակտի (1959 թվականից՝ ՍԵՆՏՕ) մեջ։ Բենգալալական ազգային շարժումը մեղմելու նպատակով, 1954 թվականին բենգալերենը, ուրդու լեզվին զուգընթաց, ճանաչվեց պետետական լեզու, 1955 թվականին կազմվեց կոալիցիոն կառավարություն (Մուսուլմանական լիգա և Մճ)։ 1956 թվականի սահմանադրությամբ Պակիստանը հռչակվեց Պակիստանի Իսլամական Հանրապետություն (ֆեդերացիա)։ 1958 թվականի հոկտեմբերի 7-8 թվականին տեղի ունեցավ զինվորական հեղաշրջում, սահմանադրությունը վերացվեց, արգելվեցին կուսակցությունները, նախագահի ֆունկցիաներն իր վրա վերցրեց զինված ուժերի գլխավոր հրամանատար Մ․ Այուբիանը։
1962 թվականի նոր սահմանադրությամբ պետության ղեկավարը նախագահն է։ 1965 թվականին Պակիստանի և Հնդկաստանի միջե տեղի ունեցավ զինված բախում՝ կապված երկու երկրների միջե գաղութային ժամանակաշրջանից մնացած չլուծված հարցերի հետ։ ԽՍՀՄ նախաձեռնությամբ 1966 թվականի հունվարի 4-10-ը Տաշքենդում կայացավ Պակիստանի նախագահիի և Հնդկաստանի պրեմիեր մինիստրի հանդիպումը, ստորագրվեց Տաշքենդի դեկլարացիան, որը վիճելի հարցերի խաղաղ կարգավորման ուղի բացեց։ Հնդկաստանի հետ զինված բախման հետեանքով Պակիստանի տնտեսության վատթարացումը, դեմոկրատական շարժումների աճը հանգեցրին քաղաքական ճգնաժամի։ 1969 թվականի մարտի ննախագահ Մ․ Այուբ խանը իշխանությունը հանձնեց գեն Ա․ Մ․ Յահյա Իրանին։
1970 թվականին տեղի ունեցած առաջին համընդհանուր ընտրություններում հաղթեցին դեմոկրատական վերափոխումների կողմնակից կուսակցությունները։ Արևելյան Պակիստանում՝ Ավամի լիգը՝ Մուջիբուր Ռահմանի գլխավորությամբ, Արևմտյան Պակիստանում՝ Պակիստանի ժողովրդի կուսակցությունը (ժողողովրդական կուսակցություն)՝ Զ․ Ա․ Բհուտտոյի գլխավորությամբ։ Ավամի լիգի ղեկավարությունը պահանջեց իշխանությունը հանձնել Ազգային ժողովի դեպուտատներից ընտրված մեծամասնությանը և սահմանադրության մեջ արձանագրել Արևելյան Պակիստանի լրիվ ռեգիոնալ ինքնավարությունը։ Պակիստանի իշխանությունները մերժեցին այդ պահանջը, որը հանգեցրեց սուր քաղաքական ճգնաժամի։ Ի պատասխան Պակիստանի իշխանությունների հալածանքների, 1971 թվականի մարտի 26 թվականին Արրելյան Պակիստանը հռչակվեց անկախ պետություն՝ Բանգլաղեշ ի ժողովրդական Հանրապետություն։
Հակամարտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան Պակիստանից միլիոնավոր փախստականների հոսքը Հնդկաստան ծայր աստիճան սրեց հնդկապակիստանյան հարաբերությունները և առաջ բերեց զինված բախում։ 1971 թվականի դեկտեմբերի 16-ին Պակիստանի զորքերը Դաքայում (Բանգլադեշ) կապիտուլյացիայի ենթարկվեցին։ Երկու օր անց ռազմական գործողությունները դադարեցին նաև Արևմտյան Պակիստանում։ Ա․ Մ․ Յահյա Իանը հրաժարական տվեց՝ իշխանությունը հանձնելով Զ․ Ա․ Բհուտտոյին։ 1972 թվականին երկու երկրների ղեկավարների հանդիպումը սկզբնավորեց հարաբերությունների կարգավորման ընթացքը։ 1972 թվականից Զ․ Ա․ Բհուտտոյի կառավարությունը սկսեց իրականացնել մի շարք առաջադիմական սոցիալ-տնտեսական վերափոխումներ (ագրարային, կրթական, աշխատանքային ռեֆորմներ) ազգայնացվեցին մասնավոր բանկերը, ապահովագրական ընկերությունները են, լեգալացվեց դեմոկրատական կուսակցությունների և կազմակերպությունների գործունեությունը, ընդունվեց նոր սահմանադրություն (1973 թվականի օգոստոսին)։
Ֆեդերատիվ Պակիստանում նահանգները ստացան զգալի ինքնավարություն։ Փոփոխություններ եղան Պակիստանի արտաքին քաղաքականության մեջ։ 1974 թվականին Պակիստանը ճանաչեց Բանգլադեշի ժողովրդական Հանրապետությունը։ 1977 թվականի հուլիսին տեղի ունեցավ զինվորական հեղաշրջում, մտցվեց ռազմական դրություն, պառլամենտը և նահանգների օրենսդրական ժողովներն արձակվեցին։ Իշխանության գլուխ անցավ Զինվորական խորհուրդը՝ գեներալ Զ․ ուլ Հակի գլխավորությամբ (1978 թվականից՝ նախագահ)։
Աֆղանստանում 1978 թվականի ապրիլի ազգային-դեմոկրատական հեղափոխությունից հետո, Պակիստանի ղեկավարությունն աջակցել է Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության դեմ քայքայիչ գործունեությանը։ Պակիստանի և ԽՍՀՄ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1948 թվականի մայիսին, 1961-1979 թվականներին կնքվել են մի շարք համաձայնագրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 89)։ |