Չինգիզ Այթմատով
Չինգիզ Այթմատով ղրղզ.՝ Чыңгыз Төрөкулович Айтматов | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Շեկեր, ԽՍՀՄ[4] |
Վախճանվել է | հունիսի 10, 2008[5][1][2][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա[6] |
Գերեզման | Ata-Beyit |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, լրագրող, թարգմանիչ, վիպասան, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, գրող և արձակագիր |
Լեզու | ռուսերեն և ղրղզերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ղրղզստան |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Ժանրեր | վիպակ և Նովել |
Ուշագրավ աշխատանքներ | Եվ դարից երկար ձգվում է օրը, Սպիտակ շոգենավը, Առաջին ուսուցիչը, Ջամիլյա, Մնաս բարով, Գյուլսարի, The Place of the Skull? և Cranes Fly Early? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն[4] և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Զավակներ | Ասկար Այթմատով |
Չինգիզ Այթմատով Վիքիքաղվածքում | |
Չինգիզ Այթմատով Վիքիդարանում | |
Chinghiz Aitmatov Վիքիպահեստում |
Չինգիզ Այթմատով (ղրղզ.՝ Чыңгыз Төрөкулович Айтматов, դեկտեմբերի 12, 1928[1][2][3][…], Շեկեր, ԽՍՀՄ[4] - հունիսի 10, 2008[5][1][2][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա[6]), ղրղըզ արձակագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ղրղզստանի Շեքրիր աուլում։ 1937 թ.-ին հայրը, որը ղեկավար պաշտոն էր զբաղեցնում, աքսորվեց, և Չենգիզը ստիպված էր տասը տարեկանից աշխատել։ 14 տարեկանում արդեն քարտուղար էր աշխատում գյուղխորհրդում (դա Հայրենական մեծ պատերազմի տարիներն էին, երբ տղամարդկանց մեծ մասը ռազմաճակատում էր)՝ լուծելով գյուղի ամենածանր խնդիրները։
Ութերորդ դասարանն ավարտելով՝ Չինգիզն ընդունվում է Ջամբուլի կենդանաբանական տեխնիկումը։ 1952 թվականին հրատարակում է առաջին պատմվածքները, որոնք գրված էին ղրղզերեն։ 1953 թվականին Ֆրունզեում ավարտում է Ղրղզստանի գյուղատնտեսական ինստիտուտը, իսկ 1958 թվականին գրականության բարձրագույն դասընթացներ է անցնում Մոսկվայի գրականության ինստիտուտում։ Նրա պատմվածքներն ու վիպակները թարգմանվում են ռուսերեն և տպագրվում «Օկտյաբր» և «Նովիյ միր» ամսագրերում։ Վերադառնալով հայրենիք՝ ստանձնում է «Գրական Ղրղզստան» ամսագրի խմբագրի պարտականությունները, այդ տարի հինգ տարի շարունակ լինում է նաև իր հանրապետությունում «Պրավդա»-ի սեփական թղթակիցը։
1963 թվականին տպագրվում է Այթմատովի առաջին ժողովածուն՝ երեք վիպակով։ Այս ժողովածուի համար Այթմատովն արժանանում է Լենինյան մրցանակի։
Մինչև 1965 թվականը Այթմատովը գրում է ղրղզերեն։ Ռուսերեն գրած առաջին վիպակը «Մնաս բարով, Գյուլսարի» վիպակն է։ Չինգիզ Այթմատովի առաջին վեպը՝ «Եվ դարից երկար ձգվում է օրը», հրատարակվել է 1980 թվականին, իսկ 1988 թվականին լույս է տեսնում նրա հանրահայտ «Կառափնարան» վեպը։
1988-1991 թվականներին եղել է «Иностранная литература» ամսագրի գլխավոր խմբագիրը։
1990-1994 թվականներին եղել է ԽՍՀՄ, այնուհետև՝ Ռուսաստանի դեսպանը Լյուքսեմբուրգում։ 1994 թվականից մինչև 2008 թվականի մարտը եղել է Ղրղզստանի դեսպանը Բելգիայում, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգ։ Մահացել է Նյուրնբերգում։
Հայերեն հրատարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեք վիպակ, Երևան, «Հայաստան», 1965, 284 էջ։
- Մնաս բարով, Գյուլսարի (վիպակ), Երևան, «Հայաստան», 1968, 252 էջ (թարգմանությունը՝ Բագրատ Ուլուբաբյանի)։
- Սպիտակ շոգենավը (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1977, 176 էջ (թարգմանությունը՝ Անահիտ Սահինյանի)։
- Ջամիլյա (վիպակներ), «Սովետական գրող», 1980, 168 էջ (թարգմանությունը՝ Վ. Եսայանի)։
- Եվ դարից երկար ձգվում է օրը (վեպ)։ Չալիկ շուն, որ վազում էր ծովի եզրով (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1983, 448 էջ (թարգմանությունը՝ Սոֆի Ավագյանի)։
- Կառափնարան (վեպ), Երևան, «Խորհրդային գրող», 1989, 400 էջ (թարգմանությունը՝ Դորա Եսայանի)[10]։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «…Աշխարհը գեղեցիկ է իր բազմազանությամբ»։ «Գարուն», 1982, թիվ 10, էջ 26։
- Մանկուրտ։ «Գարուն», 1983, թիվ 2, էջ 23։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 30. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 5,0 5,1 5,2 http://rt.com/news/famous-writer-aitmatov-dies-aged-79/
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118501259 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
- ↑ https://lex.uz/ru/docs/2392870
- ↑ https://hvg.hu/kultura/20060420ajtmatov
- ↑ Չինգիզ Այթմատով «Կառափնարան»-Բեռնել
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշոտ Գաբրիելյան, Չինգիզ Այթմատով. մարդեղենության Քրիստոսը, «Ազատամտություն» օրաթերթ, 2009, թիվ 15, էջ 7։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինգիզ Այթմատով» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինգիզ Այթմատով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինգիզ Այթմատով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 343)։ |
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Հունիսի 10 մահեր
- 2008 մահեր
- Նյուրնբերգ քաղաքում մահացածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ղրղզ արձակագիրներ
- Ղրղըզ խմբագիրներ
- Անձինք նամականիշերի վրա
- Թոքաբորբից մահացածներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Խորհրդային տղամարդ գրողներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Խորհրդային վիպասաններ
- Խորհրդային պատմվածքագիրներ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային լրագրողներ
- Խորհրդային դիվանագետներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային սցենարիստներ