Ուրախ երկաթե ձուկ
Ուրախ երկաթե ձուկ, ձկան տեսքով թուջե ձուլակտորներ, որոնք օգտագործում են երկաթի պակասից սակավարյունություն ունեցող մարդիկ։ Դրանք սննդային երկաթի հավելումներ ստանալու համար են։ Ձուլակտորները տեղադրվում են եռացող ջրի մեջ, որպեսզի երկաթի տարրերը դուրս գան ջրի և սննդի մեջ։ Դրանք մշակվել են 2008 թվականին Կամբոջայում, կանադացի առողջապահական աշխատողների կողմից, իսկ ստեղծվել են 2012 թվականին՝ Lucky Iron Fish Project-ը ավելի մեծ քանակությամբ երկաթե ձուկ արտադրելու, գյուղական վայրերում այն խթանելու և հասարակական կազմակերպություններին տարածելու համար։
2017 թվականին հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկաթի ձուլակտորը չի ազդում այն տեսակների սակավարյունության վրա, որը պայմանավորված չէ երկաթի պակասով, այլ պայմանավորված է այլ գործոններով։ Հետևաբար, այն խորհուրդ չի տրվել օգտագործել Կամբոջայում և այլ երկրներում, որտեղ սակավարյունության դեպքերի մեծ մասը կապված չէ երկաթի պակասի հետ, և հեմոգլոբինի գենետիկ խանգարումների տարածվածությունը բարձր է[1]։
Դրդապատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղի կամբոջացի կանանց մոտ 60%-ը (2010 թվականի դրությամբ) տառապում է սակավարյունությունից, ինչը պայմանավորված է սննդի մեջ երկաթի պակասով։ Այն հանգեցնում է վաղաժամ ծննդաբերության և ծննդաբերության ընթացքում արյունահոսության[2][3]։ Նորածինները խնդիրներ են ունենան ուղեղի զարգացման հետ[4]։ Երկաթի պակասությունը Կամբոջայում ամենատարածված սննդային խանգարումն է[5], որը ազդում է բնակչության 44%-ի վրա և տարեկան հանգեցնում է ՀՆԱ-ի մոտ 70 միլիարդ դոլարի կորստի[6]։
Հայտնի է, որ թուջե սպասքը երկաթ է փոխանցում սննդին, երբ եփվում է սննդի հետ, սակայն Կամբոջայի գյուղական վայրերում աղքատության մեջ ապրող մարդկանց համար դրա ձեռքբերման արժեքը չափազանց բարձր է[7]։
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուելֆի համալսարանի ուսանող Քրիստոֆեր Չարլզը Կանադայի Միջազգային զարգացման գործակալության (CIDA) կողմից դրամաշնորհ է ստացել Կամբոջայում համաճարակաբանական առողջապահության բնագավառում հետազոտություններ իրականացնելու համար։ Այդ դրամաշնորհը նա ստացել էր կենսաբժշկական գիտությունների բակալավրի կոչում ստանալուց հետո[2]։ Հետազոտական խումբը գյուղի կանանց բաժանեց երկաթե սկավառակներ՝ խնդրելով նրանց ապուր պատրաստելիս կամ ջուրը եռացնելիս այն դնել կաթսայի մեջ։ Կանայք ճաշ պատրաստելիս դժկամորեն էին օգտագործում երկաթի կտորը կամ գրեթե ոչ ոք այն չէր օգտագործում[7]։ Չարլզը հայտարարեց, որ դա մարտահրավեր է սոցիալական շուկայավարմանը[8]։ Կանադա վերադառնալուց մի քանի շաբաթ առաջ՝ իր մագիստրոսական ծրագիրը սկսելու համար, Չարլզը զանգահարեց իր դոկտորականի գիտական ղեկավար Ալաստեր Սամերլիին և խնդրեց հետաձգել հորմոնների հետազոտման իր նախագիծը[8][2]։ Սամերլին խորհուրդ տվեց նրան իր ուսումնասիրությունները կենտրոնացնել երկաթի պակասից սակավարյունության կանխարգելման վրա, որոնք, ի վերջո, վերածվեցին դոկտորական նախագծի[2]։
Չարլզը և մյուսները բաժանեցին լոտոսի ծաղկի տեսքով երկաթե ձուլակտորներ, բայց դա նույնպես մերժվեց գյուղացիների կողմից[8]։ Գյուղի երեցների հետ զրույցների ժամանակ Չարլզն իմացավ ձկան տեսակի մասին, որը տեղի բանահյուսության մեջ համարվում է հաջողության, առողջության և երջանկության խորհրդանիշ[9]։ Խումբը ստեղծեց ձկան տեսքով երկաթե ձուլակտորներ, որոնք գյուղացիների կողմից ավելի դրական ընդունվեցին և հանգեցրին գյուղացիների արյան մեջ երկաթի մակարդակի անհապաղ բարձրացմանը[8]։ Չարլզը հետագայում հայտարարեց․ «Մենք կարող եք առաջարկել աշխարհի լավագույն բուժումը, բայց եթե մարդիկ չօգտագործեն այն, բուժումը նշանակություն չի ունենա»[8]։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկաթե ձուկը մարդկանց մոտ առնվազն երեք ամիս բարձրացնում է երկաթի մակարդակն արյան մեջ, բայց պարզվել է, որ հետագա օգտագործումն աննշան երկարաժամկետ ազդեցություն ունի արյան մեջ երկաթի մակարդակի վրա[10]։ Հետազոտությունն ընդգրկել է մուսոնների ուշ սեզոնը և չոր սեզոնը, որը սկսվել է դեկտեմբերին[11]։ Առաջին շրջանում գյուղացիները օգտագործում էին մուսոնների ժամանակ հավաքված ջուրը, իսկ երկրորդում՝ ջրհորի ջուրը։ Ուսումնասիրվող տարածքում խողովակային ջրհորների ջուրը պարունակում է մկնդեղի և մանգանի իոնների բարձր կոնցենտրացիաներ, որոնք երկաթի առկայության դեպքում գործում են որպես բարդ նյութեր[11]։ Սա հնարավոր է, ձուլակտորից ազատված երկաթի միացման արդյունքում, ինչպես նաև այն երկաթից, որը սովորաբար գալիս է սննդի հետ[11]։ Հետազոտողները ջրի որակի տարբերությունը մեկնաբանել են որպես խառնուրդ, և կատարել են երկրորդ ուսումնասիրությունը՝ այն վերահսկելու համար[12]։
Տեղական ջրատար ավազաններում երկաթի և մկնդեղի քիմիական կազմի վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկաթի օքսիդները կապված են ստորերկրյա ջրերի հետ, որոնք ունեն քիչ քանակությամբ մկնդեղ, մինչդեռ երկաթի օքսիդները ցույց են տալիս մկնդեղի ավելի բարձր կոնցենտրացիաներ[13]։
Հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուսումնասիրության սկզբում արյան մեջ երկաթի բազային մակարդակի համեմատ, 12 ամիս անց երկաթի մակարդակը բարձրացել է արյան մեջ, իսկ սակավարյունության մակարդակը նվազել է 43%-ով[6]։
2017 թվականին պատահական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկաթե ձուկը չի բարձրացնում հեմոգլոբինի կոնցենտրացիան 340 կամբոջացի կանանց նմուշում։ Այս կանայք իսկապես սակավարյունություն ունեին, բայց դա կապված չէր երկաթի ցածր մակարդակի հետ։ Ուսումնասիրողները խորհուրդ չենք տալիս ձկան տեսքով երկաթի ձուլակտոր օգտագործել Կամբոջայում կամ այն երկրներում, որտեղ երկաթի պակասության տարածվածությունը ցածր է, իսկ հեմոգլոբինի գենետիկական խանգարումները՝ բարձր[1]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի դեկտեմբերին Գուելֆի համալսարանի կենսաբժշկական գիտությունների դոկտորանտ Գևին Արմսթրոնգը հիմնադրեց Lucky Iron Fish Project-ը, որը հիմնադրվել է հայեցակարգի առևտրայնացման համար[6][14]։ Ընկերությունը վարձում է աղքատ կամբոջացիների՝ մոտակա գործարանից վերամշակված երկաթի ջարդոնից ձկան տեսքով երկաթե ձուլակտորներ պատրաստելու համար[2][14]։ Ընկերությունը սկսում է արտադրանքը խթանել մի քանի գյուղական բնակավայրերում 2013 թվականի հոկտեմբերից, իսկ 2014 թվականի հունվարին սկսում լիարժեք մարքեթինգային արշավ Քանդալ նահանգում[14]։
2014 թվականի մայիսին ընկերությունը հայտարարեց, որ ֆինանսավորում է ստացել Grand Challenges Canada-ից, 60,000 երկաթե ձկների զանգվածային արտադրության համար, որոնց գինը կազմում է 5 կանադական դոլար մեկ ձկան համար[15] [16]։ Նա նաև 1,1 միլիոն դոլար է ստացել մասնավոր ներդրողներից[6]։ 2014 թվականի առաջին հինգ ամիսներին ընկերությունը շուրջ 11000 միավոր է մատակարարել գործընկեր հասարակական կազմակերպություններին[3][6]։ Նրանք կվաճառեն ձկները, այն մարդկանց, որոնք ի վիճակի են դրանք գնելու և օգտագործելու, բայց նաև անվճար երկաթյա ձկներ կբաժանեն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է[6][17]։
2014 թվականի ապրիլի 28-ին ընկերությունը մամուլի հաղորդագրության մեջ հայտարարեց, որ ստացել է B կորպորացիայի վկայական, որը տրվել է B Lab շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից[18]։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրախ երկաթե ձկան երկարությունը 3 դյույմ է (7,6 սմ), իսկ քաշը ՝ մոտ 200 գրամ (7,1 ունցիա)[3]։ Այն տեղադրվում է 1 կամ 2 կաթիլ կիտրոնի հյութով 1 լիտր եռացող ջրի մեջ և եփվում մոտ 10 րոպե[2][4][12]։ Կիտրոնի հյութը բարելավում է երկաթի կլանումը աղիներում[2]։ Երկաթե ձուկը նաև օգտագործվում է բրինձ կամ շոգեխաշիլ պատրաստելիս[3]։ Գյուղացիների մոտ 92%-ը, ովքեր երկաթյա ձուկ ունեն, պարբերաբար օգտագործում են այն։ Նրանցից շատերը խորհուրդ են տալիս իրենց ընկերներին և հարազատներին ունենալ այն որպես ճակատագրի խորհրդանի[7]։
Հարթեցված ձուլակտորը մշակվել է այնպես, որ պատրաստման ընթացքում առավելագույնի հասնի բաց մակերեսի տարածքը, դրանով իսկ առավելագույնի հասցնելով ձուլակտորից սննդի կամ ջրի մեջ թափված երկաթի քանակը[11]։ Այս եղանակով ձուլակտորը կարող է օգտագործվել նաև սննդի կամ ջրի պատրաստման համար։ Դրա օգտագործման արդյունքում միջին վիճակագրական գյուղացին ստանում է անհրաժեշտ երկաթի առաջարկվող օրական ընդունման մոտ 75%-ը[6]։
Գևին Արմսթրոնգը պնդում է, որ երկաթը չի փոխում ջրի կամ սննդի համը, որին ավելացվում է[4]։ Ծրագիրը կենտրոնացած է Կամբոջայի երիտասարդների մեջ նախագիծը խթանելու համար, գյուղական վայրերում մեծահասակների անգրագիտության բարձր մակարդակի պատճառով[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Rappaport, 2017
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Hunt, 2011
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Chai, 2014
- ↑ 4,0 4,1 4,2 Sabapathy, 2014
- ↑ Roos, Thorsenga, էջ 1226
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Dalal, 2014
- ↑ 7,0 7,1 7,2 Rhodes, 2013
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Brown, 2011
- ↑ Smith, 2013
- ↑ Charles, Dewey, էջ 43
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Charles, Dewey, էջ 47
- ↑ 12,0 12,1 The Lucky Iron Fish Project
- ↑ For a description of arsenic distributions and processes, see: Fendorf, Michael & van Geen 2010.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Kirsch, 2013
- ↑ Lucky Iron Fish, 2014
- ↑ Grand Challenges Canada, 2014, էջ 2
- ↑ Shopify, 2015
- ↑ CSR Newswire, 2014
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brown, Louise (2011 թ․ նոյեմբերի 12). «Canadian's lucky iron fish saves lives in Cambodia». Toronto Star. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- Chai, Carmen (2014 թ․ մայիսի 22). «5 made-in-Canada ideas helping women and babies around the world». Global News. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- Charles, Christopher V.; Dewey, Cate E.; Daniell, William E.; Summerlee, Alastair J. S. (2011). «Iron-deficiency anaemia in rural Cambodia: community trial of a novel iron supplementation technique». European Journal of Public Health. 21 (1): 43–48. doi:10.1093/eurpub/ckp237. PMID 20110274.
- Dalal, Meera (2014 թ․ մայիսի 29). «Lucky Iron Fish in cooking pots tackle anemia». CBC News. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- Fendorf, Scott; Michael, Holly A.; van Geen, Alexander (2010). «Spatial and Temporal Variations of Groundwater Arsenic in South and Southeast Asia». Science. 328 (5982): 1123–1127. doi:10.1126/science.1172974. PMID 20508123. S2CID 206519456.
- Hunt, Lori Bona (2011 թ․ հոկտեմբերի 25). «Good Health Follows the Smiling Fish». University of Guelph News. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- Kirsch, V. (2013 թ․ օգոստոսի 6). «U of G student heads back to Cambodia to promote 'lucky iron fish'». Guelph Mercury. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- Rappaport, Aviva (2017 թ․ հունիսի 14). «Randomized controlled trial assessing the efficacy of a reusable fish-shaped iron ingot to increase hemoglobin concentration in anemic, rural Cambodian women». The American Journal of Clinical Nutrition. 106 (2): 667–674. doi:10.3945/ajcn.117.152785. PMID 28615257. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
- Rhodes, Margaret (2013 թ․ հուլիսի 26). «This iron fish offers relief from anemia». Fast Company. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- Roos, Nanna; Thorsenga, Henriette; Chamnanb, Chhoun; Larsenc, Torben; Gondolfa, Ulla Holmboe; Bukhavea, Klaus; Thilsteda, Shakuntala Haraksingh (2007). «Iron content in common Cambodian fish species: Perspectives for dietary iron intake in poor, rural households». Food Chemistry. 104 (3): 1226–1235. doi:10.1016/j.foodchem.2007.01.038.
- Sabapathy, Kanaha (2014 թ․ մայիսի 22). «Program to end anaemia in Cambodia finding success». Australia Network News. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- Smith, Eleanor (2013 թ․ դեկտեմբերի 22). «The Good-Luck Charm That Solved a Public-Health Problem». The Atlantic. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- «The Lucky Iron Fish Project Joins a Growing Force of Certified B Corporations» (Press release). Guelph: Corporate Social Responsibility Newswire. 2014 թ․ ապրիլի 28. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- «Canada funds 65 innovative health projects to help save every woman, every child» (PDF) (Press release). Toronto: Grand Challenges Canada. 2014 թ․ մայիսի 22. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- «Bold Ideas with Big Impact – Grand Challenges Canada supports Lucky Iron Fish» (Press release). Lucky Iron Fish. 2014 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- «Background». The Lucky Iron Fish Project. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- «Lucky iron fish». Shopify. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sabapathy, Kanaha (2014 թ․ մայիսի 21). «Lucky fish fixes iron deficiency in Cambodia». ABC Radio Australia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին.
- Tuerke, Katharine (2013 թ․ հունիս). «Cambodia's "lucky" cure» (PDF). Research Magazine. 28 (1): 18–19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ unfit URL (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Lucky Iron Fish Project
- About Lucky Iron Fish Արխիվացված 2023-04-16 Wayback Machine at B Corporation