Ուոլտեր Դիմեր
Ուոլտեր Դիմեր անգլ.՝ Walter Diemer | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1905 Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 8, 1998[1] (93 տարեկան) Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հաշվապահ և գյուտարար |
Հաստատություն(ներ) | Fleer? |
Գործունեության ոլորտ | գյուտ |
Ուոլտեր Դիմեր (անգլ.՝ Walter Diemer, հունվարի 8, 1905, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 8, 1998[1], Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար, որը 1928 թվականին հորինել է մաստակը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլտեր Դիմերը ծնվել և մեծացել է Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա)։ 1926 թվականից աշխատել է որպես հաշվապահ Fleer ընկերությունում, որը մաստակ էր արտադրում։ Չնայած նրան, որ Դիմեր մասնագիտությամբ հաշվապահ էր, նա սիրում էր իր ազատ ժամանակի ընթացքում մաստակի բաղադրատոմսերի փորձարկումներ կատարել։ Նման փորձարկումներից մեկի ժամանակ նա պատահաբար ստացել է յուրահատուկ բաղադրատոմս, որը թույլ է տալիս պատրաստել ոչ շատ կպչուն և չմասնատվող ռետին։ Ռետինը վարդագույն էր, քանի որ գործարանի միակ սննդային ներկը վարդագույն էր[2]։
Գործարանում արտադրվող մաստակի համեմատ՝ նոր մաստակն ավելի քիչ կպչուն էր և հեշտությամբ ձգվում էր։ Դիմերը փաթեթավորել է հարյուր կտոր մաստակ և դրանք վաճառքի է հանել տեղական հրուշակեղենի խանութում՝ մեկ հատի համար մեկ պեննի գնով։ Նոր մաստակը վաճառվել է մեկ օրում։
Fleer ընկերությունը սկսել է վաճառել նոր մաստակը «Dubble Bubble» անվանումով, իսկ Դիմերն անձամբ վաճառողներին սովորեցրել է մաստակից փչելով ուռեցնել, որպեսզի ցույց տա նոր ռետինի տարբերությունը մաստակներից։ «Dubble Bubble»-ի՝ հատը մեկ պեննի գնով վաճառքի արդյունքն ԱՄՆ-ում առաջին տարում գերազանցել է 1,5 մլն դոլարը։ Դիմերը չի արտոնագրել իր գյուտը և շուտով մրցակցություն է առաջացել մաստակ արտադրողների միջև, որը մեծ դեպրեսիայի ժամանակ հայտնի և էժան հաճույք է դարձել։
Դիմերը Fleer-ում աշխատել է մի քանի տասնամյակ՝ հասնելով մինչև փոխնախագահի պաշտոնի (1930-70), ինչպես նաև դառնալով Fleer Corporation-ի տնօրենների խորհրդի անդամ (1970-85)։ Ուոլտեր Դիմերը մահացել է 1998 թվականի հունվարի 9-ին Լանկաստերում[3] սրտի անբավարարությունից, իր 94-րդ ծննդյան հաջորդ օրը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.nytimes.com/1998/01/12/us/we-diemer-bubble-gum-inventor-dies-at-93.html
- ↑ «Pennsylvania People, Walter E Diemer». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ W. E. Diemer // The New York Times Biographical Service. — New York Times & Arno Press, 1998. — Т. 29. — С. 45.
- ↑ Goodnough, Abby (12 January 1998). «W.E. Diemer, bubble gum inventor, dies at the age of 90», New York Times
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «История упущенных миллиардов: жевательная резинка». usa-patent.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
|