Ուիլյամ Օկկամ
Ծնվել է | ոչ վաղ քան 1287 և ոչ ուշ քան 1288 Ockham, Անգլիայի թագավորություն |
---|---|
Մահացել է | մոտ ապրիլի 9, 1349[1] Մյունխեն, Բավարիայի դքսություն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ուղղություն | Նոմինալիզմ և ռեալիզմ և սխոլաստիկա |
Մասնագիտություն | փիլիսոփա, աստվածաբան, տրամաբան, ֆիզիկոս և գրող |
Հաստատություն(ներ) | Օքսֆորդի համալսարան |
Գործունեության ոլորտ | իմացաբանություն, մետաֆիզիկա և աստվածաբանություն |
Ալմա մատեր | Մերթոն քոլեջ և Օքսֆորդի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[2] |
Ազդվել է | Արիստոտել, Թովմա Աքվինացի և Անսելմ Քենթրբերցի |
Ուսուցիչ | Իոհան Դունս Սկոտ և Henry of Harclay? |
Աշակերտներ | Ժան Բուրիդան և Ադամ դը Վոդեհամ |
Ներշնչվել է
| |
William of Ockham Վիքիպահեստում |
Ուիլյամ Օկկամ (Ockham կամ William of Occam) (ոչ վաղ քան 1287 և ոչ ուշ քան 1288, Ockham, Անգլիայի թագավորություն - մոտ ապրիլի 9, 1349[1], Մյունխեն, Բավարիայի դքսություն), անգլիացի փիլիսոփա-սքոլաստ, «օկկամիստական» միջնադարյան աստվածաբանական-փիլիսոփայական ուղղության հիմնադիր, այսօր առավելապես հայտնի է իր կողմից առաջարկած մտածողության տնտեսման սկզբունքի՝ այսպես կոչված «Օկկամի ածելիի» շնորհիվ։ Ծնվել է շուրջ 1284 թ. Օկկամ վայրում (Սուրեյ կոմասություն, Անգլիա)։ Ֆրանսիսկանցիների միաբանություն ընդունվելուց հետո սովորել է Օքսֆորդի համալսարանում, որտեղ ստացել է աստվածաբանության դոկտորի աստիճան և ինցեպտորի՝ այսինքն ցածր աստիճանի դասախոստի պաշտոնը։ Հետագայում նրա հետևորդները կոչել են նրան «հարգարժան ինցեպտոր» (Inceptor venerabilis)։ Նրա այլ պատվավոր տիղոսն էր «անհաղթ ուսուցիչ» (Doctor invincibilis)։
Օքսֆորդում Օկկամը գրել է իր մի քանի կարևորագույն փիլիսոփայական և աստվածաբանական երկերը։ Օկկամիզմը հակադիր էր թոմիզմին ու սկոտիզմին (Թոմաս Աքվինացու ու Դունս Սկոտի փիլիսոփայական համակարգերին) և հեղինակություն էր վայելում ուշ միջնադարում որպես փիլիսոփայելու «նոր» մեթոդ (via moderna)։ Օկկամի ուսմունքը կարելի է բնութագրել որպես մաքուր նոմինալիզմ, քանի որ Օկկամը գտնում էր, որ «ունիվերսալիաները» (ընդհանուր հասկացությունները) իրենցից ներկայացնում են լոկ անուններ, բանականության մեջ առկա բանավոր ու գրավոր լեզվի «հասկացություններ» ու «խոսքեր»։ Իրական գոյությամբ օժտված են ոչ թե դրանք, այլ ինդիվիդուալ, այսինքն եզակի իրերը։ Այդ շեշտը եզակիի վրա որպես միակ իրականության արտահայտում է օկկամիզմի բուն էությունը։
Բացի դրանից, Օկկամը պնդում էր, որ ցանկացած իրական բացատրություն, ցանակցած աստվածաբանական ու փիլիսոփայական համակարգ պետք է առավելագույնս պարզ լինի։ Մտածողության տնտեսման այս սկզբունքը ստացավ «Օկկամի ածելիի» անունը։ Ինքը՝ Օկկամը ձևակերպել է իր այդ սկզբունքը հետևյալ կերպ. «հարկ չէ առանց անհրաժեշտության բազմապատկել հասկացությունները»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Գիտական կենսագրության ամբողջական բառարան — Detroit: Charles Scribner's Sons, 2008. — ISBN 978-0-684-31559-1
- ↑ CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Օկկամ» հոդվածին։ |
|