Jump to content

Շրջանառության ծախքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շրջանառության ծախքեր, ապրանքաշրջանառության գործընթացի իրականացման ծախսերը՝ դրամական արտահայտությամբ։ Լինում են զուտ և լրացուցիչ։ Զուտ ծախսերը կապված են ապրանքների առք ու վաճառքի հետ (վաճառողների աշխատավարձի, գովազդի, հաշվառման և այլ ծախսեր), անարտադրողական են, ապրանքի արժեքը չեն ավելացնում։ Լրացուցիչ շրջանառության ծախքերը կապված են շրջանառության ոլորտում արտադրության պրոցեսի շարունակության հետ (ապրանքների տեղափոխման, վերամշակման, պահպանման, փաթեթավորման և այլ ծախսեր), արտադրողական են և ավելացնում են ապրանքի արժեքը։ Շրջանառության ծախքերի կրճատումը առևտրային և մատակարարման-վաճառահանման կազմակերպությունների եկամտաբերության բարձրացման աղբյուր է։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 590