Jump to content

Շկոդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Շկոդեր
ալբ․՝ Shkodër, Shkodra
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ՀամայնքShkodër municipality?
Հիմնադրված էմ.թ.ա. IV դար թ.
Այլ անվանումներՇկոդրա
Մակերես872,612 կմ²
ԲԾՄ13 մետր
Պաշտոնական լեզուալբաներեն
Բնակչություն198568 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ22
Փոստային դասիչ4001–4007
Ավտոմոբիլային կոդSH
Պաշտոնական կայքbashkiashkoder.gov.al
Շկոդեր (Ալբանիա)##
Շկոդեր (Ալբանիա)

Շկոդեր (ալբ․՝ Shkodër կամ Shkodra), քաղաք Ալբանիայի հյուսիսարևմտյան մասում, Ադրիատիկ ծովից 20 կիլոմետր հեռավորության վրա, Սկադարյան լճի ափին, Դրին և Բունա գետերի միախառնման մոտակայքում։ Մոտ է Չեռնոգորիայի հետ Ալբանիայի ունեցած պետական սահմանին (հեռավորությունը 13 կիլոմետր է)։ Նույնանուն շրջանի և մարզի վարչական կենտրոնն է, մեծությամբ՝ Ալբանիայի չորրորդ բնակավայրը։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 135 612[1]։

Հյուսիսային Ալբանիայի տնտեսական ու մշակութային խոշորագույն կենտրոնն է։ Երկրի հնագույն քաղաքներից մեկն է, որտեղ պահպանվել են պատմաճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ։ 15-րդ և 19-րդ դարերում կարևորագույն դեր է խաղացել թուրք զավթիչների դեմ ալբանացիների մղած ազատագրական պայքարի ընթացքում։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի անվանումը պատմական հին փաստաթղթերում հանդիպում է Skodra (լատիներեն՝ Scodra, հինհունարեն՝ Σκόδρα) ձևով[2][3][4], ինչպես նաև՝ հունարեն Σκοδρινῶν անվանաձևով, որը հանդիպում է հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված մետաղադրամների վրա (մեր թվականությունից առաջ 2-րդ դար)[5]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Marinus Barletius: De obsidione Scodrensi. Bernardinus de Vitalibus, Venedig 1504.
  • Јаша Томић: Рат у Албанији и око Скадра 1912. и 1913. године. s. n., Нови Сад 1913, (Der Krieg in Albanien und um Skutari).
  • Carlo Villavicenzo: Im belagerten Skutari. Nach den Aufzeichnungen der Skutariner Jesuiten. Verlag der Kongregationszeitschrift, Wien 1913.
  • Hortense von Zambaur: Die Belagerung von Skutari (10. Oktober 1912 bis 22. April 1913). Ein Tagebuch. Stilke, Berlin 1914.
  • Lulëzim Lajçi: Shkodra në shekullin XV. Instituti Albanologjik i Prishtinës, Priština 1997.
  • Skënder Luzati: Bauten und Architektur in Shkodra: Glanz und Niedergang einer nordalbanischen Metropole. In: Werner Daum (Hrsg.): Albanien zwischen Kreuz und Halbmond. Pinguin-Verlag, Innsbruck 1998, ISBN 3-7016-2461-5, S. 242–256.
  • Lucia Nadin (Hrsg.): Statuti di Scutari. Della prima metà del secolo XIV con le addizioni fino al 1469 (= Corpus statutario delle Venezie. 15). Viella, Rom 2002, ISBN 88-8334-042-6.

Köppen climate classification-ի դասակարգման համաձայն՝ Շկոդերի կլիման բնորոշվում է որպես միջերկրածովյան։ Հուլիսին այնքան խոնավ է լինում, որ եղանակը մոտենում է խոնավ մերձարևադարձայինի[6]։ Շկոդերը համարվում է Եվրոպայի ամենախոնավ վայրերից մեկը. միջին տարեկան տեղումների քանակությունը հասնում է 1700 միլիմետրի։

Շկոդեր (1981-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 9.8
(49.6)
11.0
(51.8)
14.8
(58.6)
18.5
(65.3)
24.2
(75.6)
28.1
(82.6)
32.1
(89.8)
32.4
(90.3)
27.5
(81.5)
21.7
(71.1)
14.9
(58.8)
10.5
(50.9)
20.5
(68.9)
Միջին օրական °C (°F) 5.6
(42.1)
6.6
(43.9)
10.1
(50.2)
13.8
(56.8)
18.7
(65.7)
22.3
(72.1)
25.4
(77.7)
25.8
(78.4)
21.5
(70.7)
16.5
(61.7)
10.6
(51.1)
7.0
(44.6)
15.3
(59.5)
Միջին ցածր °C (°F) 1.4
(34.5)
2.1
(35.8)
5.2
(41.4)
9.0
(48.2)
13.2
(55.8)
16.5
(61.7)
18.7
(65.7)
19.3
(66.7)
15.5
(59.9)
11.2
(52.2)
6.4
(43.5)
3.4
(38.1)
10.1
(50.2)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 161.8
(6.37)
159.0
(6.26)
142.1
(5.594)
147.6
(5.811)
86.4
(3.402)
50.6
(1.992)
34.1
(1.343)
58.2
(2.291)
190.9
(7.516)
206.6
(8.134)
229.8
(9.047)
211.1
(8.311)
1678,2
(66,071)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 9 9 9 9 7 5 2 4 6 9 11 12 92
աղբյուր: meteo-climat-bzh[7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Результати перепису населення 2011» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 3 березень 2016-ին. Վերցված է 8 жовтень 2017-ին.
  2. Ptolemy, Geographia II.16.; Polybius, Histories, XXVII.8.
  3. Matzinger, Joachim (2009). «Die Albaner als Nachkommen der Illyrer aus der Sicht der historischen Sprachwissenschaft». In Schmitt, Oliver Jens; Frantz, Eva Anne. Albanische Geschichte: Stand und Perspektiven der Forschung. Munich: Oldenbourg. pp. 22–24.
  4. Krahe, Hans (1925). Die alten balkanillyrischen geographischen Namen auf Grund von Autoren und Inschriften. Heidelberg. p. 36.
  5. J., Wilkes, J. (1995). The Illyrians. Oxford, UK: Blackwell. ISBN 0631198075. OCLC 36173200.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. «BASHKIA E SHKODRËS» (PDF). flag-al.org (Albanian). էջ 28.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «moyennes 1981/2010».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շկոդեր» հոդվածին։