Շարժական տպատառեր
Շարժական տպատառեր, այբուբենի տառերի, նշանների և զարդատարրերի հայելային ուռուցիկ պատկերներով տառամարմիններ՝ ձեռքի և մեքենայական եղանակներով տեքստը շարելու համար։ Առաջին շարժական տպատառերը կավից (թրծած) պատրաստել է չին Բի Շենը (1040-1048), մետաղից պատրաստվել է Կորեայում 1234 թվականին, 1-ին գիրքը՝ «Չիկի»-ն, տպագրվել է 1377 թվականին։
Եվրոպայում շարժական տպատառերի գյուտը վերահայտնագործել է Յոհան Գուտենբերգը, առաջարկել տառահայրերի ու տառամայրերի պատրաստման եղանակ, տառերի ձուլման կապար-անագ անտիմոնային (հարտ) համաձուլվածք, որով սկսվել ու զարգացել է եվրոպական տպագրությունը։
Հայկական գրատպությունն ի սկզբանե կատարվել է շարժական տպատառերով։
20-րդ դարի կեսերից լուսա- և թվային շարվածքի ներդրման շնորհիվ շարժական տպատառերն աստիճանաբար դուրս են մղվել տպագրությունից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |