Նվերների օր
Արտաքին տեսք
Նվերների օր | |
---|---|
Տեսակ | պետական տոն, տոնածառի լեգենդը, shopping day? և bank holiday? |
Ենթադաս | celebration? |
Ամսաթիվ | Դեկտեմբերի 26 |
Ի հիշատակ | Նվերների օր |
Նախորդ | Սուրբ Ծննդի առաջին օր |
Նման | Նվերների օր և Saint Stephen's Day? |
Նվերների օր, Մեծ Բրիտանիայում և բրիտանական ազգերի համագործակցության մի շարք երկրներում՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կանադայում, նաև Կիրիբատիում[1] ու Սամոայում և ուրիշ երկրներում ամեն տարի դեկտեմբերի 26-ին նշվող տոն։
Տոնի պատմությունն ու նշումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիական բառակապակցությունը («Boxing day») հայերեն թարգմանվում է որպես «Նվերների օր», սակայն բառացի այն նշանակում է «Արկղերի օր»։ Այստեղ չկա մեծ հակասություն, քանի որ նկատի ունեն հենց այն արկղերը, որտեղ ավանդաբար զետեղվում են նվերները։ Կան տոնի անվան առաջացման մի քանի տարբերակներ.
- Մեծ Բրիտանիայում Սուրբ Ծննդյան հաջորդ օրը ընտանիքը փաթեթավորում է տոնական ընթրիքի մնացորդները և ոչ պետքական նվերները, տեղավորում արկղներում և նվիրում հիվանդներին ու աղքատներին։ Սովորաբար նվերների փաթեթավորմամբ և դրանք. աղքատներին բաժանելով զբաղվում էին երեխաները։
- Դեկտեմբերի 25-ին ողջ աշխարհի բողոքականներն ու կաթոլիկները նշում են քրիստոնեական տոներից գլխավորը՝ Սուրբ Ծնունդը։ Սուրբծննդյան ավանդույթի համաձայն՝ դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Սանտա Կլաուսը տոնածառի տակ է դնում նվերներ։ Առավոտյան բոլորն արթնանալով սկսում են բացել տոնական նվերների արկղիկները։ Եթե ընտանիքը մեծ է և կան շատ երեխաներ, ապա տունը լցվում է դատարկ արկղերով, որոնք երեխաները չեն շտապում հավաքել, քանի որ ուշադրությունները սևեռված է դրանց պարունակության վրա։ Երևի այդ պատճառով էլ անգլախոս երկրներում այն անվանում են «Արկղերի օր», իսկ թարգմանություններում բարեհնչության համար «Նվերների օր»։
- Ըստ մեկ այլ վարկածի՝ տոնի անվանումը առաջացել արկղներից, որոնցով նվեր ստացողները շտապում էին խանութ ստացած նվերը մեկ ուրիշով փոխելու, եթե այն նրանց ճաշակով չէ։
- Կան մարդիկ, որոնց կարծիքով տոնի բառացի թարգմանությունը «Բոքսի օրն» է, և այդ անվանումն առաջացել է այն բանից, որ Սուրբ ծնունդը նշելու համար հավաքված մարդիկ տրվում էին անգլիական ժողովրդական ժամանցին՝ բոքսին։
- Հնում արիստոկրատական շրջաններում ընդունված էր դեկտեմբերի 26-ին նվերներ տալ վասալներին և աղախիններին, որոնք Սուրբ ծննդյան օրը տերերին ծառայելու համար ստանում էին ազատ օր։
- Դեկտեմբերի 26-ին վաճառականները իրենց մոտ աշխատողներին՝ գործակատարներին և ծառաներին տալիս էին ինքնատիպ սուրբծննդյան վարձատրություն՝ արկղիկներ՝ համով ուտելիքներով և քաղցրավենիքով լեցուն։ Որոշ մարդկանց կարծիքով՝ այստեղից է ծագել տոնի անվանումը[2]։
Բազմաթիվ են տոնի առաջացման հետ կապված տարբերակները, որոնցից միակ ճիշտն ընտրելը անհնարին է։ «Նվերների օրը» նշող երկրներում այդ հանգամանքի վրա չեն կենտրոնանում։ Բավական է, որ այն ազատ օր է և կաթոլիկական Սուրբ ծննդյան բարի ավանդույթներից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Фестивали и праздники в Кирибати / Travel.Ru / Кирибати
- ↑ «День подарков (Великобритания, Австралия, Новая Зеландия, Канада) — Boxing Day». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվերների օր» հոդվածին։ |
|