Նորման Ֆինկելշթեյն
Նորման Ֆինկելշթեյն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1953[1] (70 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Մասնագիտություն | քաղաքագետ, պատմաբան, գրող, համալսարանի դասախոս, իրավապաշտպան և ակադեմիկոս |
Ազգություն | հրեա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան, Բինգհեմթոնի համալսարան, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց և Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոց |
Գիտական աստիճան | քաղաքական գիտությունների դոկտոր[2] |
Գրական ուղղություններ | anti-Zionism? |
Ուշագրավ աշխատանքներ | A Nation on Trial?, The Holocaust Industry? և Beyond Chutzpah? |
Անդամակցություն | Phi Beta Kappa |
Աշխատավայր | Ռատգերսի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Հանթեր քոլեջ, Բրուքլինի քոլեջ և Դե Պաուլ համալսարան |
Կայք | normanfinkelstein.com |
Norman Finkelstein Վիքիպահեստում |
Նորման Ֆինկելշթեյն (անգլ.՝ Norman G. Finkelstein, դեկտեմբերի 8, 1953[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի քաղաքագետ և գրող, «Հոլոքոստի արդյունաբերություն» գրքի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 8-ին։ Նրա ծնողները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել են Վարշավայում և անցել են Վարշավայի գետտոյի և համակենտրոնացման ճամբարների միջով։ Մայրը եղել է Մայդանեկի բանտարկյալ, հայրը եղել էր Օսվենցիմում։ Պատերազմից հետո ծնողները հանդիպել են Ավստրիայի Լինց քաղաքի տեղահանվածների ճամբարում և ապա արտագաղթել ԱՄՆ, որտեղ հայրը եղել է գործարանային աշխատող, իսկ մայրը` տնային տնտեսուհի, հետո՝ հաշվապահ։
Ֆինկելշթայնը մեծացել է Նյու Յորքում։ Ավարտել է Ջեյմս Մեդիսոնի անվան դպրոցը, հետո 1974 թվականին ավարտել է Բինգհեմփթոնի համալսարանը։ Դրանից հետո Նորմանը կրթությունը շարունակել է Փարիզում։ 1980 թվականին Փրինսթոնի համալսարանում ստացել է քաղաքագետի մագիստրոսի աստիճան, այնուհետև ստացել է քաղաքական փիլիսոփայության դոկտորի աստիճան։
Նրա դոկտորական աշխատանքը նվիրված էր սիոնիզմին, իսկ «Հոլոքոստի արդյունաբերություն» գիրքը հանգեցրեց բուռն բանավեճերի և Հոլոքոստը ժխտողների մեջ որոշակի ժողովրդականություն ձեռք բերեց։ Գրքում հեղինակը պնդում է, որ Հոլոքոստի թեման օգտագործվում է Իսրայելի և մի քանի հրեական կազմակերպությունների կողմից՝ նյութական օգուտներ ստանալու, ինչպես նաև գաղափարական նպատակների համար։
Ֆինկելշթայնը դասավանդել է Ռատգերսկի, Նյու Յորքի համալսարաններում, Բրուկլինի և Հանտերի քոլեջներում, կաթոլիկ համալսարանում, Յեյլի և Օքսֆորդի համալսարաններում։ 2000 թվականին Ֆինկելշթայմը հայտարարեց, որ երբեք հոդվածներ չի հրատարակել գիտական ամսագրերում[3]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինկելշթեյն որոշ գիտնակնների և հասարակական գործիչների կողմից մեղադրվել է ռևիզիզիմի մեջ[4][5]։ Նա ինքը հայտարարել է, որ Հոլոքոստի մասին ընդունված պատմագրությունը համարում է ճշգրիտ.[6]:
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 - Հրեական հարցից` հրեական պետություն։ Սիոնիզմի տեսություն։ Փրինսթոնի համալսարան
- 1995 - Իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատկերը և իրականությունը, ISBN 1-85984-442-1
- 1996 - Պաղեստինի ապստամբությունն ու անկումը. Ինտիֆադայի տարիների անձնական հաշիվ։ Միննեպոլիս, ISBN 0-8166-2859-9
- 1998 - Ազգը դատարանում. Գոլդհագենի թեզը և պատմական ճշմարտությունը, ISBN 0-8050-5872-9
- 2000 - Հոլոքոստի արդյունաբերությունը. Հրեաների տառապանքների օգտագործման մասին, ISBN 1-85984-488-X
- 2005 - Հակասեմիտիզմի չարաշահումը և պատմության չարաշահումը։ Կալիֆոռնիայի համալսարանի մամուլ, ISBN 0-520-24598-9
- 2010 - Այս անգամ մենք շատ հեռու գնացինք. Գազայի ներխուժման ճշմարտությունն ու հետևանքները, ISBN 978-1-935928-43-0
- 2011 - Ռիչարդ Գոլդթոնտը վերականգնել է Իսրայելին սպանելու լիցենզիա[7], ISBN 978-1-935928-51-5
- 2012 - Ինչ է Գանդին ասում ոչ գերիշխանության, դիմադրության և քաջության մասին[8], ISBN 978-1-935928-79-9
- 2013 - Իմանալով շատ բան. Ինչու է ամերիկա-հրեական ռոմանսը Իսրայելի հետ ավարտվում[9], 978-1-935928-77-5
- 2014 - Հին գինի, կոտրված շիշ։ Ավետյաց երկիր Արի Շավիթ, Նյու Յորք[10]
- 2014 - Մեթոդ և խելագարություն. Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակման թաքնված պատմությունը[11]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.cilecenter.org/about-us/our-team/dr-norman-finkelstein
- ↑ Blokker, Bas (2000 թ․ օգոստոսի 5). «Joden zijn immuun voor elke vorm van kritiek'». NRC Handelsblad. «Er is nooit een artikel van mij gepubliceerd in een wetenschappelijk tijdschrift.»
- ↑ Amichai Magen. (01.25.2007). «Cooky the Clown uncovers Holocaust denial» (անգլերեն). The Stanford Daily. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Daniel Pipes. (2007 թ․ փետրվարի 13). «Brandeis University President Jehuda Reinharz, Israel and Me» (անգլերեն). Middle East Forum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ De Martis. — The interview«Norman Finkelstein» (անգլերեն). olokaustos.org. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «OR Books — Goldstone Recants: Richard Goldstone Renews Israel's License to Kill, Norman G. Finkelstein». Orbooks.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «OR Books — What Gandhi Says About Nonviolence, Resistance and Courage, Norman G. Finkelstein». Orbooks.com. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
- ↑ «OR Books — Knowing Too Much: Why the American Jewish Romance with Israel is Coming to an End, Norman G. Finkelstein». Orbooks.com. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
- ↑ «OR Books — Old Wine, Broken Bottle, Norman G. Finkelstein». Orbooks.com. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
- ↑ «OR Books- Methods and Madness, Norman G. Finkelstein». Orbooks.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորման Ֆինկելշթեյն» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Դեկտեմբերի 8 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրուքլինում ծնվածներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- ԱՄՆ-ի իրավապաշտպաններ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Ամերիկացի քաղաքագետներ
- Իրավապաշտպաններ
- Հոլոքոստի ուսումնասիրողներ
- Քաղաքական գիտությունների դոկտորներ