Նովի Սադ (սերբ.՝ Нови Сад / Novi Sad[ˈnoviː sâːd], հունգ.՝ Újvidék, սլովակ.՝ Nový Sad, ռուս.՝ Нови Сад, գերմ.՝ Neusatz an der Donau, Но́йзац-ан-дер-До́нау, լատին․՝ Neoplanta), Սերբիայի մեծությամբ երկրորդ քաղաքը։ Բնակչության թվաքանակը՝ 250.439 մարդ՝ 2011 թվականի տվյալներով, իսկ նույնանուն ամբողջ համայնքինը՝ 341 625[1]։ Քաղաքը նաև Վոևոդինա ինքնավար երկրամասի վարչական կենտրոնն է։ Բնակչության մեծամասնությունը սերբեր են՝ 78,79 %, թվաքանակով երկրորդը հունգարներն են՝ 3,88%։
Դեռևս XVIII—XIX դարերում Նովի Սադը դարձել է տարածաշրջանի առևտրի, արհեստների ու մշակույթի կարևորագույն կենտրոն, արժանացել «Սերբական Աթենք» պատվանունի[2];
Քաղաքնի իր պատմության ընթացքում մի քանի անգամ գրեթե հիմնահատակ ավերվել է։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 1999 թվականին, երբ Նովի Սադը ենթարկվել է ՆԱՏՕ-ի ավիացիայի բազմակի ռմբակոծություններին[3]։
↑Первые результаты // «Попис становништва, домаћинстава и станова у Републици Србији 2011» / «2011 Census of Population, Households and Dwellings in the Republic of Serbia».— Бюллетень 540.— ПРВИ РЕЗУЛТАТИ / FIRST RESULTS.— Белград, 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 343)։