Նոդար Դումբաձե
Նոդար Դումբաձե վրաց.՝ ნოდარ დუმბაძე | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1928[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 4, 1984[2] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Մթածմինդա |
Մասնագիտություն | արձակագիր, բանաստեղծ, սցենարիստ, հրապարակախոս, քաղաքական գործիչ, գրող, վիպասան և վիպասան |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան (1950) |
Ժանրեր | վիպակ, Սցենար, պատմվածք և բանաստեղծություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ես, Ես կարող եմ տեսնել արևը, Don’t Be Afraid, Mother?, Արևոտ գիշերը, The White Banners?, The Law of Eternity?, Kukaracha? և Hellados? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Նոդար Դումբաձե Վիքիքաղվածքում | |
Nodar Dumbadze Վիքիպահեստում |
Նոդար Դումբաձե (վրաց.՝ ნოდარ დუმბაძე, հուլիսի 14, 1928[1], Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 4, 1984[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի արձակագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականից ապրել է Գուրիայում, որտեղ աշխատավոր, պարզ մարդկանց մեջ նահապետական խղճի սրտագին մթնոլորտում հասակ է առել որպես ուժեղ մի մարդ, որին Աստված տվել է զգայուն սիրտ, նուրբ տեսողություն և սիրելու կարողություն։ Մեծ արձագանք է գտել նրա «Սպիտակ դրոշներ» վեպը։ Դումբաձեն տարիների ընթացքում խորանում է հոգու գաղտնիքների մեջ, և երևան են գալիս «Ապերախտը», «Մի՛ արթնացրու», «Շունը», «Բազեն քաղաքում ի՞նչ է անում», «Արյունը»։ Այս երկերի մեջ թանձր երևում են վրաց ազգային կոլորիտն ու ոճը, կենցաղի ու հոգեբանության գծերը[3]։
Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Մի քանի տարի աշխատել է համալսարանում որպես լաբորանտ, միաժամանակ շարունակել է թղթակցել հանրապետության թերթերի ու ամսագրերի։ 1957 թվականից ամբողջովին անցել է գրական աշխատանքի, աշխատակցել «Ցիսկարի» («Այգաբաց»), «Նիանգի» («Կոկորդիլոս») ամսագրերին։ 1962—1965 թվականներին աշխատել է «Գրուզիա-ֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում։ 1965 թվականին վերադարձել է «Նիանգի» ամսագրի խմբագրություն, մինչև 1973 թվականը աշխատել որպես այդ երգիծական պարբերականի խմբագիր։
Ընտրվել է ԽՍՀՄ 10-րդ և 11-րդ գումարումների Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի պատգամավոր[4][5]։
Վախճանվել է 1984 թվականի սեպտեմբերի 14-ին, թաղվել իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված «Մզիուրի» զբոսայգում։ 2009 թվականին նրա աճյունը վերահուղարկավորվել է Մթածմինդայի պանթեոնում՝ Վրաստանի այլ նշանավոր անձանց շիրիմների կողքին[6]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշաններով։ Եղել է Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[7]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» (მე, ბებია, ილიკო და ილარიონი, 1960)
- «Տեսնում եմ արևը» (მე ვხედავ მზეს, 1962)
- «Արևոտ գիշեր» (მზიანი ღამე, 1967)
- «Մի՛ վախենա, մայրի՛կ» (ნუ გეშინია, დედა!, 1971)
- «Սպիտակ դրոշներ» (თეთრი ბაირაღები, 1973)
- «Հավերժության օրենքը» (მარადისობის კანონი, 1978)
Կինոսցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոդար Դումբաձեի ստեղծագործությունների էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1963 — «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» (ռեժիսոր՝ Թ. Աբուլաձե)
- 1965 — «Տեսնում եմ արևը»
- 1982 — «Կուկարարա» (ռեժիսորներ՝ Սիմեոն Դոլիձե և Քեթի Դոլիձե)
- 1982 — «Հավերժության օրենքը» (ռեժիսոր՝ Վալերիան Կվաչաձե)
- 1989 — Աստված, ինչի՞ համար (Аствац инчи амар) (Боже, за что?) (ռեժիսոր՝ Ա. Հովհաննիսյան, Հայաստան, «Երևան» կինոստուդիա)
- 1990 — «Սպիտակ դրոշներ»
- 2013 — «Շունը» (ռեժիսոր՝ Անվար Սաֆաև)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինյան մրցանակ (1980) — «Հավերժության օրենքը» վեպի համար (1978).
- Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1966) — «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վեպի համար (1963).
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ (1975).
- Ալեքսանդր Ֆադեևի անվան մեդալ (1973) — «Մի՛ վախենա, մայրի՛կ» վեպի համար
- «Լիտերատուրնայա գազետա» թերթի «12 աթոռ ակումբի» «Ոսկե հորթ» մրցանակ (1980).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- (անգլերեն) Mikaberidze, Alexander (ed., 2007), Dumbadze, Nodar. Արխիվացված 2007-09-27 Wayback Machine Dictionary of Georgian National Biography. Retrieved on May 20, 2007.
- (ռուս.) Ревишвили, Натиа (Revishvili, Natia) ДУМБАДЗЕ, НОДАР ВЛАДИМИРОВИЧ (Dumbadze, Nodar Vladimirovich). Entsiklopediya Krugosvet. Retrieved on May 20, 2007.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Думбадзе Нодар Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
- ↑ Նոդար Դումբաձե, Հավերժության օրենքը, Սովետական գրող հրատարակչություն, Երևան, 1983, էջեր 262, էջ 5-9։
- ↑ Список депутатов Верховного Совета СССР 10 созыва
- ↑ «Список депутатов Верховного Совета СССР 11 созыва». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Nodar Dumbadze's Remains to be Buried in Mtatsminda Pantheon – News Agency InterpressNews». interpressnews. 2009 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Հայ և վրաց ժամանակակից գրողների պատմվածքներ, Երևան, «Սովետական գրող», 1977, էջ 300։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոդար Դումբաձեն bookmark.am֊ում
- «Нодар Думбадзе. Воля, характер, мужество» (скрипт телесюжета) Արխիվացված 2019-05-08 Wayback Machine
- «Нодар Думбадзе. Воля, характер, мужество» (видео)(չաշխատող հղում)
- Кунов В. К. Энциклопедический словарь мудрости: "Мир человека в творчестве Нодара Думбадзе" Всемирной серии "Писатели-мыслители". 210 страниц, 117 тем, 232 статьи, 62 интересных отрывка. Киев, издательство "ВУС" - 2015.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոդար Դումբաձե» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոդար Դումբաձե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 460)։ |
- Հուլիսի 14 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 4 մահեր
- 1984 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լենինի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ 25-րդ համագումարի պատվիրակներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային վիպասաններ
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Վրացի արձակագիրներ
- Վրացի բանաստեղծներ
- Վրացի գրողներ
- Վրացի հրապարակախոսներ
- Վրացի սցենարիստներ