Jump to content

Նշան Թոփուզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նշան Թոփուզյան
Ծնվել էապրիլի 2, 1966(1966-04-02)
ԾննդավայրՇտաուրա, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան
Մահացել էապրիլի 27, 2010(2010-04-27) (44 տարեկան)
Քաղաքացիություն Լիբանան

Նշան Արա Կարապետ Թոփուզեան[1] (պարսկերեն نشان توپوزیان, ապրիլի 2, 1966(1966-04-02), Շտաուրա, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան - ապրիլի 27, 2010(2010-04-27)), հայ առաքելական եկեղեցու եկեղեցական։ 2002 թվականի օգոստոսից մինչև 2010 թվականի ապրիլը եղել է Կիլիկիայի Սուրբ Աթոռի իրավասության ներքո գտնվող Թավրիզի (Իրան) Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդը:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Թոփուզյանը ծնվել է Լիբանանի Բեքաա հովտի Շտաուրա գյուղում 1966 թվականի ապրիլի 2-ին։ Սովորել է Զահլեի հայկական նախակրթարան, իսկ 12 տարեկանում ընդունվել է Անթիլիասի Կիլիկիո Սուրբ Աթոռի Հոգևոր ճեմարանը։ Ավարտելով 5-ամյա Ջառանկավորաց (ավագ դպրոց) ծրագիրը, 1984 թվականին դարձել է սարկավագ։ Ունձայարան (վարժարանի) ծրագիրն ավարտելուց հետո Գարեգին Ա կաթողիկոս Սարգիսյանի կողմից 1987 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա և ստացել Նշան անունը։ 1991 թվականի փետրվարին որպես այցելու քահանա մեկնել է Ատրպատականի թեմ (Թավրիզ, Իրան) և 1991 թվականի մայիսին Գարեգին Ա-ի կողմից նշանակվել է հայրապետական պատվիրակ։ 2002 թվականի օգոստոսին ընտրվել է Ատրպատականի թեմի առաջնորդ, իսկ 2006-ի հունիսի 4-ին Արամ Ա կաթողիկոսից ստացել է եպիսկոպոսի աստիճան[2]։

Իր առաջնորդական պաշտոնավարութեյան ընթացքում Թավրիզի չորս հայկական եկեղեցիները՝ Սուրբ Մարիամ եկեղեցին (Սուրբ Մարիամ), Սուրբ Սարգիս եկեղեցին (Սուրբ Սարգիս), Մարալանի Սուրբ Մարիամ եկեղեցին (Մարիամ Նաննա) և Շողակաթ եկեղեցիները և առաջնորդարանը վերանորոգվել իսկ Ուրմիայում կառուցվել է նոր եկեղեցի։ Կառուցվել է Թավրիզի «Արարատ» մշակութային համալիրը (Թավրիզի պրեսբիտերական եկեղեցու դիմաց)։ Նշան եպիսկոպոս Թոփուզյանի և այլ հայ քահանաների ջանքերով, Իրանի կառավարության հետ համագործակցությամբ, 2008 թվականի հուլիսի 8-ին ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում ավելացվել են Ատրպատականի հայոց թեմի երեք հնագույն եկեղեցական համալիրներ՝ Սուրբ Թադևոսի վանքը, Սուրբ Ստեփանոս վանքը և Ծոր ծոր մատուռը[3]։

Ջուղայի մոտ մի քանի անգամ այցելել է Արաքս գետ, որտեղ 1997-ից 2006 թվականներին դիտել է Ադրբեջանի Հանրապետության Ջուղայում գետի հակառակ ափին գտնվող հայկական հնագույն գերեզմանոցի ավերումը ադրբեջանցի զինվորների կողմից: Այլ հայ հոգևորականների և ճարտարապետության իրանցի մասնագետների հետ լուսանկարել և նկարահանել է զինվորներին, երբ նրանք քանդում էին խաչքարերն ու գերեզմանաքարերը։ Մի քանի հոդվածներ է գրել Թեհրանի «Ալիք» թերթի համար, որտեղ նրա լուսանկարները ցուցադրվել են ավելի լայն հանրությանը[4][5][6][7][8]։

Լեզուների իմացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշան եպիսկոպոսը, բացի իր մայրենի արևմտահայերենից և արաբերենից, տիրապետում էր նաև արևելահայերենին, պարսկերենին և ադրբեջաներենին:

Մահ և հողարկավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշան Թոփուզյանի հուղարկավորությունը Թավրիզի Շողակաթ եկեղեցում, 2010 թվականի մայիսի 5։

2010 թվականին հիվանդացել է լյարդաբջջային քաղցկեղով և 2010 թվականի ապրիլի սկզբին ընդունվել Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, մահացել է 2010 թվականի ապրիլի 27-ին, 44 տարեկան հասակում։ 2010 թվականի մայիսի 2-ին Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում կատարվել է Ծայրահեղ միաբանության պատարագ՝ Էջմիածնի Արարատ եպիսկոպոս Քալթաքճյանի, Թեհրանի արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանի և Սպահանի եպիսկոպոս Պապգեն Չարյանի կողմից[9]Լ Թաղվել է Թավրիզի Շողակաթ եկեղեցուն կից հայկական գերեզմանատանը 2010 թվականի մայիսի 5-ին[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Testimony of the Very Reverend Father Nshan Ara Garabed Topouzian delivered on behalf of I.C.E.S.C. to the UN Human Rights Sub-Commission under item 4 on 14 August 1995». Արխիվացված է օրիգինալից 4 November 2017-ին. Վերցված է 25 January 2018-ին.
  2. In Memoriam: Nshan Topouzian, the bishop of Aderbadagan. Bishop Nshan Topouzian (1966-2010), Prelate of the Armenian Diocese of Aderbadagan (Iran). Orthodoxy Cognate Page, OCP Media Network, 29 April 2010.
  3. In Memoriam: Nshan Topouzian, the bishop of Aderbadagan. Bishop Nshan Topouzian (1966-2010), Prelate of the Armenian Diocese of Aderbadagan (Iran). Orthodoxy Cognate Page, OCP Media Network, 29 April 2010.
  4. In Memoriam: Nshan Topouzian, the bishop of Aderbadagan. Bishop Nshan Topouzian (1966-2010), Prelate of the Armenian Diocese of Aderbadagan (Iran). Orthodoxy Cognate Page, OCP Media Network, 29 April 2010.
  5. «In Memoriam Bishop Nshan Topouzian (1966-2010)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-03-04-ին. Վերցված է 2018-01-26-ին.
  6. Տ. Նշան եպս. Թոփուզեանի վախճանման 6-րդ տարելիցը՝ Ատրպատականում [6th Anniversary of Bishop Nshan Topuzian's Death]. Alik, 14 May 2016, Photo showing Bishop Nshan praying near the Arax River.
  7. A United Nations Educational, Scientific, and Cultural Organization (UNESCO) delegation, during a trip to Northern Iran, are shown the former Djulfa cemetery site after it is replaced with a military shooting range. Courtesy Nshan Topouzian, September 2007. Djulfa.com, consulted 26 January 2018.
  8. An Azerbaijani truck dumping pieces of destroyed Djulfa khachkars into the River Araxes (Photo Credit: Archbishop Nshan Topouzian). Amnesty International USA, consulted 26 January 2018.
  9. The last anointing service of the departed Prelate of Aderbadagan Bishop Nshan Topouzian. Արխիվացված 2018-01-26 Wayback Machine AZAD Hye Middle East Armenian Portal, 7 May 2010.
  10. تشییع اسقف نشان توپوزیان – خبرگزاری مهر: مراسم تشییع اسقف نشان توپوزیان خلیفه کل ارامنه آذزبایجان روز چهارشنبه در گورستان ارامنه تبریز برگزار شد. TABNAK, 6 May 2010.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]