Նշանակետ գին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նշանակետ գին (անգլ.՝ target price), որոշակի ապրանքների այն գինը, որին շուկայի կառավարիչները նպատակ ունեն հասնելու։
Կապված է միջամտության գնի հետ։
Սահմանվում է ըստ գյուղատնտեսական հաշվարկման հաստատագրված միավորների, որոնք վերածվում են տարբեր երկրների արժույթների` կիրառելով փոխանակման ճշգրտվող դրույքներ, որոնք հայտնի են որպես «ճշգրտվող դրույքներ»։ Երբ նշանակետ գները սահմանվում են համաշխարհային գների ընդհանուր մակարդակից բարձր, կիրառվում է Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների գյուղատնտեսական ապրանքների հարկման համակարգ։ Եվրամությունը սահմանել է գների սատարման համակարգ՝ հիմնված միջամտության մի շարք գների վրա, որոնք մի փոքր ցածր են նշանակետ գներից։ Եթե առաջարկն ավելի մեծ է, քան պահանջվում է նշանակետ գնով շուկայում վաճառելու համար, ապա Եվրամիությունը հավելյալ առաջարկը գնում է միջամտության գնով՝ կանխելով գերարտադրության պատճառով գների ընդհանուր մակարդակի անկումը, որը բնականոն ձևով տեղի կունենար ազատ շուկայում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փիթեր Քոլին, Դրամագործության և դրամամիջոցների բառարան (Dictionary of Banking and Finance), Երևան, «Գիտանք հրատարակչություն», 2001 — 288 էջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆոկուս» ամսագիր (անգլ.)
- Նշանակետ գների կիրառումը Արխիվացված 2017-08-29 Wayback Machine (անգլ.)