Նկարագրական քերականություն
Նկարագրական քերականություն, լեզվաբանական գիտակարգ, քերականագիտության ճյուղերից մեկը, որը լեզուն դիտարկում է ստատիկ կտրվածքով, նկարագրում է տվյալ փուլին, լեզվավիճակիին բնորոշ երևույթները, բացահայտում նրա հորինվածքի ներքին համակարգային կապերն ու փոխհարաբերությունները։ Ըստ նյութի քննության եղանակների, հետապնդած նպատակների՝ զանազանվում է պատմական և համեմատական եղանակները։ Հայերենը ներկայանում է հինգ հիմնական լեզվավիճակներով՝ գրաբար, միջին գրական հայերեն, բարբառներ, արևմտահայ գրական լեզու, արևելահայ գրական լեզու։
Գրաբարի կամ հին հայերենի նկարագրական քերականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծվել է միջնադարում, նրա առանձին իրողությունների նկարագրությունը նախապես տրվել է մեկնիչ–քերականների կողմից։ Լատինական քերականները ավելի ուշ շրջանում են կարևոր ներդրում ունեցել։ Նրանք լատիներենի հետևողությամբ գրաբարի նկարագրության մեջ ներմուծում են հայերենին խորթ երևույթներ։ Դրանց ուժեղ հարված են հասցնում Մխիթարյանները (Ա․Բագրատունի, Մ․ Չամչյանցի, Վ․Չալխյանի և այլ հայրենագետների քերականությունները)։
Միջին գրական հայերենի նկարագրական քերականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերականության այս շրջանը հանգամանորեն չի մշակված, թեև նրա կառուցվածքը ուշադրությամբ դիտարկված է մեծ մասամբ պատմական մեկնաբանություններով։ Խորհրդային շրջանում սրանով զբաղվել են Ս․Ղազարյանը, Հ․Մուրադյանը և լեզվի ինստիտուտի մի քանի գիտաշխատողներ։ Այս շրջանի վերաբերյալ արժեքավոր ուսումնասիրություններ ունեն նաև արևմտահայ հայրենագետները։
Հայերենի նկարագրական բարբառագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բաժինը մեծ նվաճումներ ունի։ Պատմական բարբառագիտությունը էական առաջընթաց չունի, որովհետև մեր բարբառները անհրաժեշտ նյութ չեն տալիս դրա համար։
Ժամանակակից արևելահայ գրական լեզվի նկարագրական քերականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկիզբ է առնում Ստ․ Պալասանյանի գրքերով։ Հիմնական բաժիններն են հնչյունաբանությունը, գրաբանությունը, ուղղագրությունը, ուղղախոսությունը, բառագիտությունը, բառարանագրությունը, ձևաբանությունը, շարահյուսությունը, ոճագիտությունը։
Արևմտահայերենի նկարագրական քերականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած ակնհայտ առաջընթացին՝ դեռևս մնում է ավանդական քերականության սահմանագծերում։ Արժեքավոր գործն այս բնագավառում առայժմ մնում է Այտընյանի քերականությունը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ․Զ․ Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1986