Jump to content

Ներոնի «Ոսկե տուն»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներոնի «Ոսկե տուն»
Domus Aurea
Պալատի հանրության առջև բաց սրահի մի մասը
ԵրկիրԻտալիա
Նախագծի հեղինակՍեվեր և Ցելեր
Շինարարության սկիզբմ.թ. 64 թվական
Շինարարության վերջմ.թ. 64 թվական
Հայտնի բնակիչներՆերոն
🌐parcocolosseo.it/area/domus-aurea/
Քարտեզ
Քարտեզ

Ներոնի «Ոսկե տուն» (լատին․՝ Domus Aurea), պալատական այգու համալիր Հռոմում, սկսվել է կառուցվել մ.թ. 64 թ-ի ավերիչ հրդեհից հետո։ Դա միապետի ամենամեծ մակերեսն ունեցող քաղաքային նստավայրն է, որ երբևէ գոյություն է ունեցել Եվրոպայում, մակերեսով զիջում է միայն Պեկինում գտնվող Արգելված քաղաքին[1]։ 68 թվականին Ներոնի մահից հետո կիսակառույց պալատը լքվեց, Տիտոսի օրոք հրդեհվեց, նրա տարածքը հանրության առջև նորից բացվեց և վերակառուցվեց հասարակական կառույցներով (Կոլիզեյ, Տրայանի բաղնիքներ, Տիտոսի հաղթակամար, Մաքսենտիոսի բազիլիկա և այլն։ )

64 թվականի Հռոմի հրդեհը քաղաքում մեծ տարածություններ հարթեց` Պալատին բլուրի, կայսրության կենտրոնի (arx imperii) մերձակայքում, Հռոմի լեգենդար միապետների երբեմնի բնակավայրում։ Առաջին կայսրը, որ կառուցել էր իր համեստ պալատը Պալատին բլուրի լանջերին, Օկտավիանոս Օգոստոսն էր (մ.թ.ա. առաջին տասնամյակ)։ Տիբերիոսը, երբ ապրում էր Հռոմում, բնակվել է Օգոստոսի պալատում, և, երևի, ընդլայնել է այն։ Մ.թ. չորրորդ տասնամյակում Կալիգուլան Պալատինում նոր պալատ կառուցեց, որը Հռոմի ֆորումի հետ կապված էր փայտյա բարձր կամուրջով, որպեսզի «կարողանա հյուր գնալ Յուպիտերին»։ Ալեքսանդր Ամֆիտեատրովի խոսքերով Ներոնը «գտել է Պալատինը վերակառուցված և իր ստեղծագործական երևակայությանը ազատություն չտված...նա չէր կառուցապատելու բլրի միակ դատարկ մասը` area Palatina-ն` ժողովրդի հետ ղեկավարների հանդիպման ավանդական վայրը»[2]։ Նա սկսել է «միջանցիկ պալատից» (domus transitoria), Պալատին և Էսկվիլին բլուրները կապող պալատ-պասաժից։ Մինչև 64 թվականը քաղաքի ներսում լայնածավալ վիլլայի կառուցման պլանները, նաև Հռոմի լիովին վերակառուցումը[3] չէին կարող իրականացվել. ստիպված էին գնալ դարավոր ավանդույթների դեմ և քանդել տասնյակ տաճարներ ու հուշարձաններ, որ նույնիսկ Ներոնն ի վիճակի չէր։ 64 թվականի հրդեհը վերացրեց այդ խոչընդոտը։

Օգտագործելով հայրենիքին պատուհասած դժբախտությունը` Ներոնը իր համար պալատ կառուցեց` առաջացնելով համընդհանուր զարմանք ոչ այնքան ոսկու և թանկարժեք քարերի շռայլությամբ, դրանում արտասովոր բան չկար, որքան մարգագետիններով, արհեստական լճակներով, ինչպես գյուղական վայրերում` այստեղ անտառներ, այնտեղ հողատարածքներ, որոնցից բացվում էին հեռավոր տեսարաններ...
Կոռնելիոս Տակիտոս, Աննալի, գիրք XV, էջ 42, Ս. Բոբովիչի թարգմանությամբ

Սեվերի և Ցելերի նախագծերը չեն պահպանվել, ժամանակակից պատմաբանները պալատի մակերեսը գնահատում են 40-120 հեկտար։ Տարածքներն ընդգրկել են Պալատին և Էսկվիլին բլուրները, Կվիրինալ և Ցելիում բլուրների լանջերը և նրանց միջակայքը, որտեղ կառուցվել է Կոլիզեյը։ Ներոնի կողմից հողերի գրավումը ծնունդ տվեց էպիգրամայի.

Roma domus fiet: Veios migrate Quirite
Si non et Veios occupat ista domus

Հռոմը այսուհետ պալատ է։ Ուղևորվեք Վեյի,
Եթե արդեն Վեյին էլ պալատ չի դարձել։

Ներոնի վիլլայի միջուկը դարձավ իր իսկ պալատը, որի ավերակներն այսօր հասանելի են Տրայան պարկ այցելողների համար։ Ոսկե անվանվել է ոսկեպատ գմբեթի պատճառով (առաջին անգամ Հռոմում օգտագործվել է ոչ թե տաճարի, այլ մասնավոր շինարարության ժամանակ)։ Հավանաբար այն եղել է միակ նախագծված պալատը, որի շինարարությունն ավարտվել է մինչև Ներոնի մահը։

Նախասրահը այնպիսի բարձրություն ուներ, որ այնտեղ կանգնած էր միապետի 36 մետրանոց հսկայական արձանը. մակերեսն այնպիսին էր , որ եռակի սրահը կողմերով 1,5 կմ երկարությամբ էր, նրա մեջ ծովի նման արհեստական լճակ էր` շրջապատված քաղաքների նման շինություններով, այնուհետև` մարգագետիններ` հողատարածքներով, անտառներով, խաղողի այգիներով, և նրանց վրա բազմաթիվ ընտանի կենդանիներ և վայրի գազաններ...միացյալ պալատներում առաստաղներն անհատական էին` շրջվող սալիկներով, որպեսզի ծաղիկներ շաղ տան, և անցքերով, որպեսզի բույրեր ցանեն; գլխավոր պալատը կլոր էր, գիշեր-ցերեկ անընհատ պտտվում էր երկնակամարի հետքով, բաղնիքներում հոսում էին աղի և քաղցր ջրեր։ Եվ երբ այսպիսի պալատը ավարտվեց և լուսավորվեց, Ներոնն ասաց, որ հիմա ինքը կսկսի մարդավարի ապրել։
Սվետոնիոս, Տասներկու Կեսարների Կյանքը, Ներոն, էջ 31

Նկուղային սրահների որմնանկարները

Սվետոնիոսի նկարագրությունը, որը գրվել է Ներոնի և նրա պալատի վախճանից կես դար անց, ցույց է տալիս հնագետներ Ցելերի և Սեվերի կողմից հաստատված երկու առանձնահատկություններ. Հռոմում առաջին անգամ ոչ միայն պատերը, այլև առաստաղներն են զարդարել խճանկարով։ Արդյունքում խճանկարը գմբեթների վրա լայնորեն սկսեցին օգտագործել Բյուզանդական կայսրության ճարտարապետությունում։ Գլխավոր կլոր սրահը հանդերձված էր կեղծ ներքին գմբեթով, որը ստրուկները պտտում էին` Կեսարի հյուրերին հաճոյանալու համար։ Պլինիոս Ավագը` Ներոնի ժամանակակիցը, պատմում էր Ֆաբուլայի` տաղանդավոր նկարչի ճակատագրի մասին. նրա բոլոր աշխատանքները կենտրոնացված էին Ներոնի պալատում (նրա արվեստի զնդանը Ներոնի «Ոսկե տունն» էր) և ոչնչացան պալատի հետ միասին[4]։

Հսկայական արձան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակառակ Սվետոնիոսի պնդման` հույն Զենոդորի կաղմից կառուցված Ներոնի արձանը (Colossus Neronis, Колосс Нерона) կանգնած է եղել ոչ թե գմբեթի տակ, այլ կառույցից դուրս, քաղաքի և պալատի սահմանին` շրջապատված պատկերասրահով։ Նրա բարձրությունը գնահատել են 30 (Պլինիոս) կամ 36 (Սվետիոնոս) մետր։ Ներոնի մահից հետ Վեսպասիանոսը հրամայել է փոխել արձանի կերպարանքը, իբր թե այն ներկայացնում է Արևի Աստծուն, Հադրիանոսի օրոք (նրա օրոք Սվետոնիսը գրել է «12 կայսրերի կյանքը») այն տեղափոխեցին նոր տեղ, Փլավիոսների ամֆիթատրոն, որն ստացավ նոր ժամանակակից անվանում` Կոլիզեյ։ Կոմմոդոսը արձանի աստվածային դեմքը փոխարինեց իր սեփականով.[5]: Արձանի հիմքերը պարզաբանեցին միայն 1936 թվականին։

Պալատի ավերակները ծածկված են Տերմ Տրայանի վերակառուցման տակ

Օտոնը, ղեկավարելով միայն երեք ամիս, պալատի վերակառուցման համար առանձնացրել էր 50 միլիոն հին հռոմեական արծաթյա դրամներ[6]։ Փլավիոսները տուժել են իրենց հասած պալատից։ Տիտոսի օրոք տեղի ունեցած հրդեհը, որը տևել է 3 օր ու գիշեր, պատճառ հանդիսացավ պալատի տարածքի նոր նախագծման։ «Մայրաքաղաքի հրդեհման ժամանակ Տիտոսը բացականչեց. «Բոլոր ժպիտները իմն են»։ և իր առանձնատների ողջ կահավորանքը տվեց տաճարների և շինությունների վերականգնմանը, իսկ աշխատանքների արագ ավարտման համար դրանք հանձնարարեց հեծյալների դասից կարգադրիչների»[7]։ Փլավիոսների Ոսկե պալատի հողերի վրա կառուցեցին նոր հրապարակ, բաղնիքներ, ամֆիթատրոն, հեռու հողակտորները վերցվեցին մասնավոր վերակառուցման տակ։

Այժմեականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ընթացքում կոնսերվացված ստորգետնյա սրահները հանկարծակի բացվեցին 15-րդ դարում։ Որմնանկարները, որոնք մինչև այդ լավ էին պահպանվել, խոնավությունից սկսեցին քանդվել։ Ենթադրվում է, որ 20-րդ դարում առաստաղների փլուզումները անձրևների հետևանք էին[8]։

1999 թվականին՝ 20 տարվա վերականգնման աշխատանքներից հետո պալատի սրահները Տրայան պարկում բացվեցին այցելուների առջև (միայն կազմակերպված էքսկուրսիաներ)։ 2005 թվականին, անվտանգությունից ելնելով, համալիրը կրկին փակվեց և որոշ աշխատանքներ կատարելուց հետո նորից բացվեց 2007 թվականին։

2010 թվականի մարտի 30-ին վերականգնման ընթացքում առաստաղի մեծ մասը փլուզվեց[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. А. В. Амфитеатров. Зверь из бездны. Кн. 4., М., «Алгоритм», 1996, c.324 ISBN 5-7287-0091-8
  2. Амфитеатров, c.320
  3. О реконструкции послепожарной застройки см. Тацит, Анналы, кн. XV ст. 43; Светоний, Жизнь двенадцати цезарей, Нерон, ст. 16
  4. Плиний Старший, Естественная история, кн. XXXVII, ст. 6272
  5. Дион Кассий, кн. 73 гл.22.3
  6. Светоний, Жизнь двенадцати цезарей, Отон, ст.7
  7. Светоний, Жизнь двенадцати цезарей, Божественный Тит, ст.8.4
  8. Kristin M. Romey, Rain in Rome, www.archaeology.org, July 2001
  9. В Риме обрушилась часть Золотого дома Нерона

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

մետրանոց

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներոնի «Ոսկե տուն»» հոդվածին։