Jump to content

Նեստոր Կիրշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեստոր Կիրշներ
իսպ.՝ Néstor Kirchner
 
Կուսակցություն՝ Front for Victory? և Խուստիսիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Լա Պլատայի ազգային համալսարան (1976) և La Salle Florida?
Մասնագիտություն՝ փաստաբան և քաղաքական գործիչ
Ազգություն Croats in Argentina?
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր փետրվարի 25, 1950(1950-02-25)[1][2][3][…]
Ծննդավայր Ռիո Գալյեգոս, Արգենտինա
Վախճանի օր հոկտեմբերի 27, 2010(2010-10-27)[4][1][2][…] (60 տարեկան)
Վախճանի վայր El Calafate, Սանտա Կրուս, Արգենտինա
Թաղված Mausoleum of Néstor Kirchner[5]
Քաղաքացիություն  Արգենտինա
Ի ծնե անուն անգլ.՝ Néstor Carlos Kirchner Ostoić
Ամուսին Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներ
Զավակներ Máximo Kirchner? և Florencia Kirchner?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Նեստոր Կառլոս Կիրշներ Օստոիչ (իսպ.՝ Néstor Carlos Kirchner Ostoić, փետրվարի 25, 1950(1950-02-25)[1][2][3][…], Ռիո Գալյեգոս, Արգենտինա - հոկտեմբերի 27, 2010(2010-10-27)[4][1][2][…], El Calafate, Սանտա Կրուս, Արգենտինա[7]), Արգենտինայի նախագահը 2003 թվականի մայիսի 25-ից մինչև 2007 թվականի հոկտեմբերի 28-ը։

2007 թվականի հունվարի 11-ին նախագահ Նեստոր Կիրշները օրենք է ստորագրել, ըստ որի՝ Արգենտինան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեստոր Կիրշները ծնվել է 1950 թվականի փետրվարի 25-ին Ռիո Գալիեգոսում (Պատագոնիա, Արգենտինա)՝ ներգաղթյալների ընտանիքում։ Հայրը գերմանախոս շվեյցարացի էր, որը Ռիո Գալիեգոսում առաջին ատամնատեխնիկն էր։ Նա փոստում հեռախոսավար է աշխատել, որտեղ ծանոթացել էր խորվաթական ծագում ունեցող չիլիացի Մարիա Խուանա Օսթոիչի հետ, որի հետ շուտով ամուսնացել է։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Ալիսիան (ապագայում՝ սոցիալական զարգացման նախարար), Նեստորը (Արգենտինայի ապագա նախագահ) և Մարիա Քրիստինան (ապագայում դարձել է դեղագործ)։

Նեստորը 1976 թվականին ավարտել Է Լա Պլատայի ազգային համալսարանը և ստացել իրավաբանի դիպլոմ։ 1975 թվականին ամուսնացել է համակուրսեցի Քրիստինա Ֆեռնանդեսի հետ։ Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք և զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Ռազմական բռնապետության տարիներին նա ստիպված էր հաճախ թաքնվել իր ընկերների իշխանություններից։ Մի անգամ նրան ձերբակալել են, բայց 3 օր անց ազատ ազատ արձակել։

1982 թվականին սկսել է աշխատել Սանտա Կրուս նահանգի վարչակազմում, 1987 թվականին գլխավորել է հայրենի քաղաքի վարչակազմը, իսկ 1991 թվականին դարձել Սանտա Կրուս նահանգի նահանգապետ։

2003 թվականի ընտրություններում հաղթել է Արգենտինայի նախկին նախագահ Մենեմին։

Նախագահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրշները ապրել է աղքատ երկրում, որտեղ տնտեսական ճգնաժամ էր տիրում։ Արգենտինան մի երկիր էր, որը ժամանակին Եվրոպայի զարգացած երկրների հետ նույն մակարդակի վրա էր գտնվում, սակայն հայտնվել էր տնտեսական խնդիրների, պարտքերի և կոռուպցիայի մեջ։

Շուտով՝ իշխանության գալուց հետո, Կիրշները փոփոխություններ է կատարել Արգենտինայի Գերագույն դատարանում։ Նա մեղադրել է որոշ դատավորների դրամաշորթության մեջ և ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի նրանք հրաժարական տան, ինչպես նաև նպաստել է մյուս երկու դատավորների հեռացմանը։ Իրավունքի աջակից և կրոնական պահպանողական դատավորների մեծամասնության փոխարեն նա նշանակել է նորերի, ովքեր գաղափարապես ավելի մոտ են եղել իրեն, այդ թվում՝ երկու կանանց (նրանցից մեկը՝ ընդհանուր առմամբ ճանաչված աթեիստ էր)։ Կիրշները նաև բազմաթիվ գեներալների և ծովակալների ստիպել է հրաժարական տալ, որոնցից մի քանիսի հեղինակությունը արատավորվել է «կեղտոտ պատերազմի» ոճրագործություններով։

Կիրշները գաղտնազերծել է հատուկ ծառայությունների արխիվները, որոնք տեղեկություններ են պարունակել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրում ապաստան գտած նացիստական ռազմական հանցագործների մասին։ Նեստոր Կիրշները սկսել է երկրի արտաքին պարտքի վճարումը, երկիրը դուրս է բերել պատմության «մութ շերտից»։

Արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ի հետ «հավասարակշռված» հարաբերությունների կողմնակիցն էր, շարունակել է Ֆոլքլենդյան կղզիների հարցով Մեծ Բրիտանիայի հետ երկխոսությունը, կողմնակից էր Ալբիոնի հետ հարաբերությունների ջերմացմանը և կայունացմանը։ Եվրոպայի հետ հարաբերությունները Կիրշների նախագահության օրոք սառել են, Արգենտինան համաձայն չէր ԱՀԿ-ում ԵՄ դիրքորոշման հետ։ Կենտրոնական դեր էր հատկացնում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) միջազգային խնդիրների լուծման գործում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնման հակառակորդն էր Գերմանիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Բրազիլիայի հաշվին։ Կիրշները մեծ ուշադրություն է դարձրել ահաբեկչության դեմ պայքարին, հանդես եկել Ռուսաստանում ահաբեկչությունների դատապարտմամբ։ Եղել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Արգենտինայի մասնակցության կողմնակից։ Պաշտպանում էր միջուկային զենքի չտարածման քաղաքականությունը և զինաթափումը։ Դատապարտել Է Իրաքում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունը՝ համարելով, որ կարգավորման գլխավոր դերը պետք է զբաղեցնի ՄԱԿ-ը։ Մերձավորարևելյան հակամարտությունում նա դատապարտել է ինչպես պաղեստինցիներին, այնպես էլ իսրայելցիներին։ Ամերիկացիների կողմից Կուբայի շրջափակման հակառակորդն էր։

Քիրշների «Հաղթանակի ճակատ» կուսակցությունը հաղթանակ է տարել 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում (հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 40 տոկոսը)։

Սակայն 2007 թվականին նա հայտարարել է, որ չի առաջադրվի Արգենտինայի նախագահի պաշտոնում՝ չնայած երկրի բնակչության ավելի քան 60 տոկոսի աջակցությանը։ Երկրի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել 2007 թվականի հոկտեմբերի 28-ին՝ նոր նախագահի՝ նրա կնոջ՝ Քրիստինա Կիրշների ընտրության կապակցությամբ։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ժողովրդի կողմից նրա բարձր աջակցությանը, քննադատության է ենթարկվել որոշ լրագրողների և քաղաքագետների կողմից, որոնք Նեստորին մեղադրել են իշխանության չարաշահման, ինչպես նաև պետության ավելորդ կենտրոնացման մեջ։

Նախագահությունից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաժարականից հետո Կիրշները «բուենոսայրեսյան» բակերում ազդեցիկ կերպար էր մնացել։ 2009 թվականի դեկտեմբերի 3-ին ընտրվել է ազգային կոնգրեսի պատգամավոր։ 2010 թվականի փետրվարի 7-ին Նեստոր Կիրշների մոտ տեղի է ունեցել քներակի զարկերակի արգելափակումը, որից հետո շտապ հոսպիտալացվել է և վիրահատվել։

2010 թվականի մայիսին Նեստոր Կիրշներն Արգենտինայի Կամպանա քաղաքում Հարավամերիկյան ազգերի միության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովում ընտրվել է գլխավոր քարտուղար[9]։ Պատգամավորի կարագավիճակում նա տիկնոջ՝ նախագահի հետ ակտիվորեն աջակցում էր միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքին[10]։

Մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Սանտա Կրուս պրովինցիայի Էլ Կալաֆատե քաղաքի հիվանդանոցում՝ սրտի կանգից՝ 60 տարեկան հասակում։ Թաղված է երկրի հարավային մասում գտնվող իր հայրենի Ռիո Գալյեգոս քաղաքում։ Հուղարկավորության արարողությունը գլխավորել է նրա այրին՝ Քրիստինա Կիրշները, որն ուղեկցվել է մի քանի հազար մարդկանցով։ Բրազիլիայում և Վենեսուելայում հայտարարվել է եռօրյա սուգ[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Քրիստինա դե Կիրշները, 2007 թվականից մինչև 2015 թվականը հանդիսացել է Արգենտինայի նախագահ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 http://www.bbc.co.uk/news/world-latin-america-10627873
  5. Los restos de Néstor Kirchner descansan en un gran mausoleo (իսպ.) // El PaísMadrid: PRISA, 2011. — ISSN 1576-3757; 1134-6582
  6. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  7. «Скончался экс-президент Аргентины Нестор Киршнер». ՌԻԱ Նովոստի. 27 октября 2010 года.
  8. Homenajean a Néstor Kirchner por la ley de reconocimiento del Genocidio Armenio (in Spanish)
  9. ««Нестор Киршнер „единогласно" избран генсеком УНАСУР»». Latindex. 4 мая 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 6-ին.
  10. «Boda gay: para Bergoglio es una "movida del Diablo" y Kirchner lo acusó de presión». El Cronista Comercial. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 24-ին.
  11. ««В Аргентине похоронили экс-президента»» (ռուսերեն). «Частный корреспондент». 30 октября 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեստոր Կիրշներ» հոդվածին։