Նելսոն Բաղրյան
Նելսոն Էդուարդի Բաղրյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1959 |
Ծննդավայր | Մարտակերտ |
Մահացել է | մարտի 23, 1992 |
Մահվան վայր | «Ղասունց յաթաղ» տեղամաս |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1985) |
Նելսոն Բաղրյան, (մայիսի 1, 1959, քաղաք Մարտակերտ- մարտի 23, 1992, «Ղասունց յաթաղ» տեղամաս (ԼՂՀ Մարտակերտի շրջանում) ազատամարտիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1985) 1985-1988 թվականներին աշխատել է Մարտակերտի 3 միջնակարգ դպրոցում։ 1988 թվականից զինվորագրվել է ազգային-ազատագրական պայքարին Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում ստեղծել է սակրավուների խումբ։ 1992 թվականից նշանակվել է նույն Պաշտպանական Շտաբի սպառազինության գծով հրամանատարի տեղակալ։ Կազմավորել է տանկային վաշտ, Ախավենդի ազատագրական մարտերի ժամանակ վարել է Տ-72 տանկը՝ կատարելով նաև նշանառուի պարտականություն. հակառակորդին պատճառել է կենդանի ուժի զգալի կորուստ՝ ստեղծելով կամավորական ջոկատների առաջխաղացման հնարավորություն։ Նրա ղեկավարած սակրավուների խումբը բազմիցս ականազերծել է ռազմական գործողությունների առաջին գծի տեղանքը։ 1992 թվականի մարտի 23-ին զոհվել է ականի պայթյունից։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Մարտակերտի 3 միջնակարգ դպրոցը կոչվել է Բաղրյանի անունով։ Թաղված է Մարտակերտում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |