Նեա Մակրի, նավահանգստային քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 16 մետր բարձրության վրա[1], Պետալիա ծովածոցի ափին, Մարաթոն ծովախորշից 7 կիլոմետր հարավ և Աթենքից 25 կիլոմետր հյուսիս-արևելք։ Մտնում է Ատտիկա պատմական շրջանի Արևելյան Ատտիկե նոմոսի Մարաթոն դիմոսի կազմի մեջ։ Մոտակայքում են գտնվում Այոս Անդրեաս (Άγιος Ανδρέας) և Զուբերի ծովափերը։ Համարվում է առողջարանային քաղաք։ Ըստ 2011 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 15,554 մարդ[2]։
Հիմնադրվել է Մակրի (Ֆեթհիյե) քաղաքից եկած փախստականների կողմից՝ փոքրասիական աղետից հետո՝ Փոքր Ասիայում։ 1971 թվականին քաղաքին են միացվում Այիա Մարինայի[3], Անատոլիի[4], և Մատիոնի[5] լուծարված գյուղերը։
Քաղաքի միջով է անցնում Մարաթոնոս մայրուղին՝ 83 ազգային ճանապարհի մի մասը։
Նեա Մակրիի արևմտյան մասում գտնվում է Սուրբ Աստվածածնի ավետման և Եֆրեմ ճգնավորի վանքերը, վերջինիս մեջ է գտնվում Սուրբ Եֆրեմի մասունքները։
Նեա Մակրի դիմոսը ստեղծվել է 1926 թվականին (ΦΕΚ 296Α)[6]: Դիմոսի կազմի մեջ է մտնում Նեոս Վուձաս գյուղը։ Ըստ 2011 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 16,670 մարդ[2]։ Տարածքը կազմում է 36,662 քառակուսի կիլոմետր[1]։