Jump to content

Նախիջևանի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախիջևանի թատրոն, թատրոն Նախիջևանում։ Որպես Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության մասնաճյուղ սկսել է գործել 1913-1920-ական թվականներին Ա. Պարզյանի ջանքերով։ 1917 թվականին մի քանի բեմադրություններից հետո բեմադրվել է նաև Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան (ռեժիսոր՝ Վ. Բունին)։ Սաթենիկ Գասպարբեկյանը հանդես է եկել Անուշի դերում։ Թատերական այս մասնաճյուղի փակվելուց հետո տեղի թատերականների ջանքերի միջոցով 1939 թվականին բացվել է պետական դրամատիկական թատրոնը։ 1839 թվականի նոյեմբերի 29-ին Լ. Միքայելյանի «Գոշ» ներկայացումով սկսել է աշխատել և գործել է մինչև 1941 թվականը։ Ներկայացումներով թատրոնը հանդես է եկել Ագուլիսում, Ջուլֆայում, Որդուարում և այլ բնակավայրերում։ Տարբեր ժամանակներում թատրոնում ելույթ են ունեցել և խաղացել Օվի Սևումյանը, Հասմիկը, Մ. Աղայանը, Միքայել Մանվելյանը, Ստեփան Սաֆրազյանը, Լ. Գրիգորյանը, Մ. Անախչյանը և այլք։ Իսկ թատրոնի ռեժիսորն է եղել Գարեգին Սարգսյանը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 45 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։