Նազըմ Հիքմեթ
Նազըմ Հիքմեթ թուրքերեն՝ Nâzım Hikmet Ran | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1902[1][2] |
Ծննդավայր | Սալոնիկ, Օսմանյան կայսրություն[3] |
Վախճանվել է | հունիսի 3, 1963[1][4][5][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Գրական անուն | Orhan Selim |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, գրող, սցենարիստ, արձակագիր, կինոսցենարիստ և կինոռեժիսոր |
Լեզու | թուրքերեն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Թուրքիա և Լեհաստան |
Կրթություն | Գալաթասարայի վարժարան, Turkish Naval High School? (1920), Ի․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան, Մոսկվայի պետական համալսարան և Turkish Naval Academy? |
Ամուսին | Münevver Andaç?[6] |
Ազգականներ | Օքթայ Ռիֆաթ |
Կայք | nazimhikmet.org.tr |
Nâzım Hikmet Վիքիպահեստում |
Նազըմ Հիքմեթ Ռան (թուրքերեն՝ Nâzım Hikmet Ran, հունվարի 15, 1902[1][2], Սալոնիկ, Օսմանյան կայսրություն[3] - հունիսի 3, 1963[1][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), թուրք բանաստեղծ, արձակագիր, սցենարիստ և դրամատուրգ։ Թուրքական հեղափոխական պոեզիայի հիմնադիր։ Զբաղվել է հասարակաքաղաքական գործունեությամբ։ 1950 թվականին ստացել է Խաղաղության միջազգային մրցանակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է արիստոկրատական ընտանիքում։ Հայրը` Հիքմեթ բեյը, եղել է օսմանյան պետծառայող` աշխատելով Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարարությունում։ Ունեցել է չերքեզական ծագում։ Պապը` Մեհմեդ Նազըմ փաշան եղել է Դիարբեքիր, Հալեպի, Կոնիայի և Սեբաստիայի նահանգապետ։ Եղել է Մևլևի սուֆիստական ուխտի անդամ։
Նազըմի մայրը`Ջելալ հանըմը եղել է կրթված կին։ Զբաղվել է նկարչությամբ, խոսել է Ֆրանսերեն, նվագել դաշնամուր։ Եղել է օսմանյան գեներալ Էնվեր Ջելլալեդին փաշայի դուստրը։ Մորական նախապապը եղել է լեհ Կոնստանտին Բոժեցկին (Konstanty Borzęcki[7], ով 1826—1876 թթ.) թվականներին ներգաղթել էր Թուրքիա, ընդունել իսլամ և Մուստաֆա Ջելլալեդին փաշայի անվան ներքո ծառայել օսմանյան բանակում։ 1869 թվականին Ստամբուլում տպագրվեց նրա «Les Turcs anciens et modernes» («Հին և ժամանակակից թուրքեր») գիրքը, որը սկիզբ դրեց թուրքական նորագույն քաղաքական մտքին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով կոմունիստ գրող, Հիքմեթին հաճախ համեմատում էին Ալեքսանդր Պուշկինի հետ։ Նազըմ Հիքմեթը թուրքական գրականություն ներմուծել է այսպես կոչված ազատ արձակը (վերլիբրը)։ Նրա առաջին բանաստեղծությունները գրվել են սիլլհաբական համակարգով, սակայն որոշ ժամանակ անց դրանք նոր ձև ստացան։ Հիքմեթի վրա մեծ ազդեցություն են ունեցել սովետական ֆուտուրիստները, հատկապես Մայակովսկին։ 1924 թվականին վերադառնալով հայրենիք` նա գլխավորեց թուրքական գրական շարժումը` գրելով բանաստեղծություններ, երկեր և կինոսցենարներ։ Հրաժարվելով սիլլհաբական ուղղությունից` Հիքմեթը անցավ վերլիբրին, ինչը թույլ տվեց նրան ներառել իր ստեղծագործություններում թուրքերենի վոկալային ողջ տվյալները։ Օսմանյան բանաստեղծական տարրերը, նրա պոեզիայի շրջանակներում նոր երանգավորում ստացան։
Բանաստեղծը շատ է գրել թուրք ժողովրդի սոցիալ- տնտեսական ծանր իրադրության վերաբերյալ։ Նա կոչ էր անում դուրս գալ պայքարի և ապստամբել, ինչն էլ ակնհայտ երևում էր նրա հետևյալ ժողովածուներում`
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118550888 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ https://www.cumhuriyet.com.tr/haber/nazim-bir-tek-onu-kiskandi-186345
- ↑ «MUSTAFA CELALEDDİN PAŞA(KONSTANTY BORZECKI) — Ödevarsivi Görüntüle (Döküman, sunumlar, ödev, tez, kitap özetleri, e-kitaplar, öss soru ve cevapları, aöf-açıköğretim dökümanlar…». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фонд культуры и искусства имени Назыма Хикмета Արխիվացված 2018-04-08 Wayback Machine
- Сайт, посвящённый творчеству(անգլ.)(թուրքերեն)
- Назым Хикмет
- Назым Хикмет: две родины, одна вера Արխիվացված 2016-07-08 Wayback Machine
- Назым Хикмет о Ленине Արխիվացված 2023-04-04 Wayback Machine
- Письма заключённого на зоне (Назым Хикмет). Лауренти Клаудио
- Турция вернула гражданство поэту(չաշխատող հղում)
- Турция восстановила гражданство Назыма Хикмета Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Радий Фиш. Служение истине несовместимо со служением власти. Перечитывая и вспоминая Назыма Хикмета — «Вопросы литературы», № 2, 2000(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նազըմ Հիքմեթ» հոդվածին։ |
|
- Հունվարի 15 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Սալոնիկ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 3 մահեր
- 1963 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Գալաթասարայի վարժարանի շրջանավարտներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Անձինք Սալոնիկից
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Թուրք աթեիստներ
- Թուրք արձակագիրներ
- Թուրք բանաստեղծներ
- Թուրք գրողներ
- Թուրք դրամատուրգներ
- Թուրք կալանավորներ և ձերբակալվածներ
- Թուրք մարքսիստներ
- Թուրք նախկին մուսուլմաններ
- Թուրք սոցիալիստներ
- Թուրք վիպասաններ
- Թուրքիայի կալանավորներ և ձերբակալվածներ
- Կրոնների քննադատներ
- Հայոց ցեղասպանության ականատեսներ
- Մակեդոնացի թուրքեր
- Չերքեզական ծագմամբ թուրքեր
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Վրացական ծագմամբ թուրքեր
- Օսմանյան կայսրության անձինք