Յուրի Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Մարտիրոսյան | |
---|---|
1945 - | |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Կոչում | գեներալ-մայոր |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Յուրի Լևոնի Մարտիրոսյան (1945, Թեհրան, Իրան), հայ զինվորական, գեներալ-մայոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1945 թվականին Իրանի մայրաքաղաք Թեհրանում չարդախացիների ընտանիքում[1]։ 1963 թվականին Բաքվում ավարտել է միջնակարգ դպրոցը, այնտեղ էլ ընդունվեց բարձրագույն հրամանատարական դպրոց։
Ռազմական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցն ավարտելուց հետո լեյտենանտի կոչումով ուղարկվել է Թուրքմենստանի ռազմական շրջան (քաղաք Կուշկա), որպես դասակի հրամանատար։ Թուրքմենստանի ռազմական ճակատից Մարտիրոսյանին տեղափոխեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ նա զբաղեցրել է գնդի շտաբի հրամանատարի պաշտոնը, իսկ հետո կապիտանի կոչումով` գնդի հրամանատարի[2]։ Հիանալի ռազմական և քաղաքական պատրաստվածության, ինչպես նաև անբասիր ծառայության համար ԳԴՀ-ի ռազմական խորհրդի խումբը խորհուրդ տվեց նրան, որպես հեռանկարային հրամանատար շարունակել ուսումը Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ Հաջողությամբ մայորի կոչումով ավարտելով ուսումնարանը նա նշանակվեց Հեռավոր Արևելքի ռազմական շրջանի զորամասի հրամանատար։ Երկու տարի հետո Մարտիրոսյանին ժամանակից շուտ տվեցին փոխգնդապետի կոչում և նա ստացավ նոր պաշտոն` գումարտակի հրամանատարի տեղակալ։ Հենց նույն պաշտոնով նա երկու տարի ծառայել է Ղազախստանում, որպես նյութատեխնիկական մասի հրամանատար։ Այս երկու տարիների ընթացքում Մարտիրոսյանի հրամանատարության տակ գտնվող ջոկատը հետևողականորեն զբաղեցնում էր առաջին տեղը, որի համար Ղասախստանի Բարձրագույն խորհրդի անդամ է եղել և ստացել է բազմաթիվ արժեքավոր նվերներ։ Բարձր գնահատելով Մարտիրոսյանի քրտնաջան աշխատանքը և անթերի ծառայությունը Հեռավոր Արևելքի ռազմական խորհուրդը, որպես պարգև ուղարկեց նրան ԽՍՀՄ-ի Կ. Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։ Ակադեմիան ավարտելուց հետո Մարտիրոսյանը նշանակվում է Կիևյան ռազմական շրջանի Վ. Ի. Չապաևի անվան 25-րդ մոտոհրաձգային ստորաբաժանման հրամանատար:Նա ղեկավարում էր այդ ստորաբաժանումը ուկրաինական քաղաք Լուբնում։ 1989 թվականի փետրվարին նա արդեն ուներ գեներալ-մայորի կոչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լեգենդար Չարդախլու գյուղը, որն աշխարհին տվել է Խորհրդային միության 2 մարշալ, 12 գեներալ, 7 ԽՍՀՄ հերոս
- ↑ Вирабян А.Н., Знаменитые Арцахцы, Арцах (Карабах), Утик, հ. 1, Ереван, «Аполлон», 1995, էջ գրել էջի թիվը — 160 էջ. — 5000 հատ, ISBN 5-8079-0671-3։