Յուվենալիաներ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յուվենալիաներ (լատին․՝ Juvenalia), բեմական խաղեր, որոնք սահմանվել են Ներոնի կողմից 60 թվականին, նրա չափահասության հասնելու կապակցությամբ։ Դրանք սիրողական բեմադրություններ էին, որոնք անցկացվում էին կրկեսում, տներում կամ այգիներում։ Ներոնն ինքը մասնակցում էր այդ խաղերին, առանց դիմակի, խաղալով հունական և հռոմեական պիեսներից որևէ մեկը։ Հաջորդ կայսրերի օրոք Յուվենալիա կոչվեցին տարեսկզբում անցկացվող խաղերը, որոնք ներառում էին մարտակառքերի մրցությունններ և կենդանիների և գլադիատորների մարտեր։
|