Jump to content

Մուհամմադ Բասինդվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամմադ Բասինդվա
 
Կուսակցություն՝ Ժողովրդական համաժողով
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 4, 1935(1935-04-04) (89 տարեկան)
Ծննդավայր Ադեն, Aden Governorate[1]
Քաղաքացիություն  Եմեն

Մուհամմադ Սալեմ Բասինդվա (արաբ․՝ محمد سالم باسندوه)‎‎, Եմենի քաղաքական գործիչ և դիվանագետ։ 2011-2014 թվականներին եղել է Եմենի վարչապետը։

Կենսագրություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ Սալեմ Բասինդվան ծնվել է 1935 թվականի ապրիլի 4-ին Ադենում, որը մինչև 1960-ական թվականների վերջը բրիտանական պրոտեկտորատ էր։ Դեռ երիտասարդ տարիքում սկսել է ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական կյանքում։ Պայքարել է Ադենի անկախության համար։ Հրատարակել է «النور» («ան-Նուր» - «Լույս») և «الحقيقة» («ալ-Խակիկա» — «Ճշմարտություն») շաբաթաթերթերը՝ հակառակ պրոտեկտորատի իշխանություններին։ Երկու անգամ (1962 և1967 թվականներին) կարճ ժամանակով ձերբակալվել է բրիտանական իշխանությունների կողմից։ Երկրորդ ձերբակալությունից հետո լքել է Ադենը։ Սոցիալիստական ժողովրդական կուսակցության հիմնադրումից հետո, 1962 թվականին եղել է կուսակցության ղեկավարներից մեկը, ներկայացրել նրա շահերը մի շարք արաբական երկրներում։ Եղել է «Օկուպացված Արաբական հարավի ազատագրման ազգային ճակատի» (ավելի ուշ պարզապես «Ժողովրդական ճակատ») առաջնորդներից և ղեկավարներից մեկը։ ՄԱԿ-ում ներկայացրել է Բրիտանիայի կողմից գրավված Եմենի հարավային նահանգների շահերը։

1960-ական թվականներից 1970-ական թվականների սահմանում Բասինդվան մշտական բնակության է տեղափոխվել Հյուսիսային Եմեն։ Այստեղ սկսվել է նրա պետական գործչի գործունեությունը։ Երկար ժամանակ Բասինդվան անդամակցում էր Հյուսիսային, իսկ ավելի ուշ (1990 թվականից հետո)՝ միացյալ Եմենի իշխող կուսակցությանը՝ Եմենի համընդհանուր ազգային կոնգրեսին։ 2000-ականների սկզբին նա դուրս է եկել կուսակցությունից և անցել ընդդիմության կողմը՝ չհարելով գոյություն ունեցող ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից որևէ մեկին[2]։

2011 թվականին Եմենում Արաբական գարնան իրադարձությունների ընթացքում, որոնք հանգեցրին նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի իշխանությունից հեռանալուն, Բասինդվան սկզբում (2011 թվականի օգոստոս) գլխավորել է ստեղծված «Խաղաղ հեղափոխության ուժերի ազգային խորհուրդը»[3], իսկ հետո ընդդիմության կողմից առաջադրվել է որպես երկրի վարչապետի թեկնածու կոալիցիոն նոր կառավարությունում (որտեղ տեղերը, ըստ ССАГПЗ-ի նախաձեռնության, որն առաջարկում էր Եմենը ներքաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար մի շարք միջոցառումներ, հավասարապես բաշխվեցին ВНК-ի և ընդդիմության միջև)։ 2011 թվականի դեկտեմբերի 10-ին ստանձնել է պաշտոնը։ Իր կյանքի ընթացքում զբաղեցրել է մի շարք նշանավոր պետական պաշտոններ. եղել է պետնախարարի քաղաքական խորհրդական, պլանավորման պետական բյուրոյի ղեկավար, կրթության նախարար, տեղեկատվության և մշակույթի նախարար, Եմենի նախագահի խորհրդական, մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում, արտաքին գործերի նախարար[2]։

2013 թվականի օգոստոսի 31-ի երեկոյան անհայտ անձինք կրակել են վարչապետի ավտոշարասյան վրա, և փախուստի դիմել հանցագործության վայրից։ Տուժածներ չկան։ Ոչ ոք պատասխանատվություն չի կրել այս մահափորձի համար[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Густерин П. Йемен в переходный период. На пути к миру или распаду? — Саарбрюккен: LAP LAMBERT Academic Publishing. — 2014. — ISBN 978-3-659-28300-0.