Մորիս Դենի ֆր.՝ Maurice Denis[1] |
---|
|
Ի ծնե | ֆր.՝ Maurice Amédée Eugène Denis |
---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1870(1870-11-25)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Գրանվիլ[1] |
---|
Վախճանվել է | նոյեմբերի 13, 1943(1943-11-13)[1][2][3][…] (72 տարեկան) |
---|
Մահվան վայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
---|
Կրթություն | Կոնդորսե լիցեյ (1887), Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Ժյուլիանի ակադեմիա |
---|
Մասնագիտություն | նկարազարդող, վիմագրող, գրող, արվեստի քննադատ, դիզայներ, նկարիչ, գծանկարիչ, արվեստագետ, արվեստի տեսաբան և վիզուալ արտիստ |
---|
Ոճ | սիմվոլիզմ[4][5], Պոնտ-Ավենի դպրոց և Նաբի |
---|
Ժանր | դիմապատկեր, բնանկար և կենցաղային ժանր |
---|
Թեմաներ | գեղանկարչություն |
---|
Ուշագրավ աշխատանքներ | Q17490760?, Q17490806? և Homage to Cézanne? |
---|
Մեկենասներ | Étienne Moreau-Nélaton?, Denys Cochin? և Gabriel Thomas? |
---|
Աշակերտներ | Sigfride Bille?, Ժան Սուվերբի, Anastase Demian?, Robert Boulet?, Տամարա Լեմպիցկա, Yves Alix?, Jean Berque? և Alix Aymé? |
---|
Ներշնչվել է | Պիեռ Պյուվի դը Շավան և Պոլ Գոգեն |
---|
Պարգևներ | |
---|
Անդամակցություն | Գրահրատարակչության ազգային կոմիտե, Գեղեցիկ արվեստների ակադեմիա և Saint John Society for the development of Christian art? |
---|
Հայր | Constant Eugène Denis? |
---|
Ամուսին | Marthe Meurier?[6] և Elisabeth Graterolle?[6] |
---|
Զավակներ | Noëlle Maurice-Denis Boulet?, Anne-Marie Poncet-Denis?, Bernadette Denis?, Dominique Denis?, Madeleine Denis? և François Denis? |
---|
Maurice Denis Վիքիպահեստում |
Մորիս Դենի (ֆր.՝ Maurice Denis, նոյեմբերի 25, 1870(1870-11-25)[1][2][3][…], Գրանվիլ[1] - նոյեմբերի 13, 1943(1943-11-13)[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի սիմվոլիստ նկարիչ, պատկերազարդող, արվեստի պատմաբան։
Մորիս Դենին ծնվել է 1870 թվականին, Գրանվիլում։ Նրա հայրը եղել է երկաթուղային աշխատող, իսկ մայրը` մոդել։ Մինչ Մորիսի ծնունդը, նկարչի ծնողները մեկնում են Նորմանդիայից և հաստատվում են Փարիզի մոտակայքում գտնվող Սան-Ժերմեն-ան-Լեում։ Պատանի Մորիսը իր կրթությունը ստացել է այստեղ, իսկ հետո` Կոնդորսեի դպրոցում։ 1888 թվականին Դենի Մորիսը ընդունվում է Ժյուլիանի ակադեմիա, իսկ հետո` Գեղեցիկ արվեստների դպրոց։ Ստացել է գեղանկարչության դասեր, պատճենել է այլ վարպետների աշխատանքները, գրականության բնագավառում ստացել է հիմնավոր գիտելիքներ, մասնակցել է փիլիսոփայության դասախոսությունների, հետաքրքրվել է Անրի Բերգսոնի և Արթուր Շոպենհաուերի աշխատանքներով։
Ակադեմիայում ընկերական հարաբերություններ է սկսում Պոլ Ռանսոնի, Պոլ Սերյուզեյի և Պիեռ Բոնարի հետ, նորից հանդիպում է Կեր Խավիեր Ռուսելին և Էդուար Վյուարին, որոնց հետ ծանոթացել էր դեռ Կոնդորսեի դպրոցում։ Այս երիտասարդ նկարիչները հիմք են հանդիսացել «Նաբի» խմբի ստեղծման համար` սերտ կապեր պահպանելով սիմվոլիստ պոետների, կոմպոզիտորների և թատրոնի ավանգարդիստների հետ։ Նրանք կրել են էկզոտիկ հագուստ, անց են կացրել Սպիրիտիզմի նիստեր և իրենց հավաքների ժամանակ քննարկել են արվեստի խնդիրները։ Նրանց համագործակցության աշխարհայացքի հիմունքները Դենի Մորիսը ձևակերպում է «Մարգարեններ» հոդվածում, որը տպագրվել է 1890 թվականին «Ար է Կրիտիկ» (Արվեստ և քննադատություն) ամսագրում։ Ունենալով Պիեռ Պյուվի դը Շավանի արտացոլման օբյեկտը` Դենի Մորիսը եկել է այն եզրակացության որ նկարչի դերը չի սահմանափակվում միայն բնությունը ընդօրինակելու, այլ` «վիզուալիզացիայի» երազի մեջ, միտք, որը սիմվոլիստներն արդեն արտահայտել են։ 1891 թվականին մասնակցել է Լաբրակայի պատկերասրահում կայացած «Իմպրեսիոնիստները և սիմվոլիստները» վերնագրով ցուցահանդեսին։
1893 թվականի հունիսին Դենի Մորիսը ամուսնացել է Մարթա Մերիի հետ, ով հետագայում դարձել է նկարչի յոթ երեխաների մայրը, և մեկնել է հարսանեկան ճանապարհորդության Բրետան, այստեղ նա նկարել է շատ նկարներ և նախընտրել է հաճախ վերադառնալ այստեղ` հանգստի և նոր նկարներ նկարելու համար։
Դենի Մորիսը և Պոլ Սերյուզեն հաճախ են հանգիստ և ստեղծագործական բավարարվածություն փնտրել Բրետանիի հանգստացնող բնության մեջ. այնինչ հենց այդ ժամանակահատվածում Վյուարը, Բոնարը և Ֆելիքս Վալոթոնը ներգրավվել են քաղաքային բուռն կյանքի մեջ և ձգտել են իրենց արվեստում պատկերել դարի ոգին։ Այս երկու խմբերի հակասությունը գագաթնակետին է հասել 1899 թվականին՝ Պոլ Դյուրան Ռուելի ցուցահանդեսի ժամանակ։ Այսուհետև «Նաբի» խմբի յուրաքանչյուր անդամ գնում է իր արվեստի ճանապարհով։ Սակայն մինչև իրենց կյանքի վերջի նկարիչները պահպանում են ընկերական հարաբերությունները, որը մի ժամանակ եղել է իրենց ստեղծագործական միության հիմքը։
1895 թվականին ձեռնարկում է իր բազմաթիվ ճանապարհորդություններից առաջինը։ Մեկնել է Իտալիա, որտեղ հետագայում հաճախ էր վերադառնալու, 1903 թվականին Սերյուզի հետ մեկնում է Գերմանիա և Բեյրոնի վանք, որտեղ նրանք սովորում են Բենեդիկտյան միաբանության արվեստի գաղտնիքները, հիմնականում` երկրաչափություն «սուրբ կանոններով»։ Պրովանսում ծանոթանում է Պոլ Սեզանի և Պիեռ-Օգյուստ Ռենուարի հետ։ 1909 թվականին մեկնել է Մոսկվա, որպեսզի նկարի պատվիրատուների «Արվեստի Պսիքե» պանոների շարք։ 1913 թվականին Դենի Մորիսը աշխատել է առաստաղի նկարների վրա Ելիսեյան դաշտերում։ 1917 թվականին նկարազարդել է Սան-Պոլի վանքը Ժնևում։ 1908 թվականին Դենի Մորիսը Բրետանում գնում է առանձնատուն, որտեղ բնության գրկում անց է կացրել մի քանի ամիս։ 1919 թվականին երկարատև հիվանդությունից հետո մահանում է նրա կինը` Մարթան։ 1922 թվականին Դենի Մորիսը ամուսնանում է Ելիզաբեթ Գրատերոլի հետ, որից ունեցել է երկու երեխա։ 1919 թվականին Դենի Մորիսը հիմնադրել է Եկեղեցական արվեստի արվեստանոց։ 1920-30-ական թվականների Դենի Մորիսը հիմնականում պատկերազարդել է եկեղեցիների պատերը, աշխատել է արվեստի տեսության վրա, կարդացել է դասախոսություններ և ճանապարհորդել է։ 1924 թվականին նկարել է Պտի-Պատի եկեղեցու գմբեթը և նաև չորս տարի անց նկարազարդել է Փարիզի Սենատի շենքի աստիճանների պլաֆոնը։ 1932 թվականին ստացել է գեցանկարչության ակադեմիկոսի կոչում։ Դենի Մորիսը մահացել է 1943 թվականի նոյեմբերի 13-ին մի բեռնատարի անիվների տակ, որը հարվածել էր նրան[7]։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Maurice Denis (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Maurice Denis — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 https://www.musee-mauricedenis.fr/autre/article/en-savoir-plus-chronologie
- ↑ «Дени Морис — биография, факты из жизни, фотографии, справочная информация».
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|