Մոխրագույն արտույտ
Մոխրագույն արտույտ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Calandrella rufescens
| ||||||||
|
Մոխրագույն արտույտ (լատին․՝ Calandrella rufescens), արտույտների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը՝ 13-14 սմ է, թևերի բացվածքը՝ 24-32 սմ, կենդանի զանգվածը՝ 22,4-28,1 գ։ Մարմինը դեղնամոխրագույն է՝ մոխրադարչնագույն երանգով, վերին մասում՝ ավելի գորշ։ Կուրծքը և կողքերը մանր խայտերով են, թևի ծայրը՝ դուրս ցցված։ Կտուցը կարճ է ու հաստ։ Հասունի փետրածածկը խամրած է։ Երիտասարդի մարմնի վերին մասի փետուրները բաց երիզով են։ Բնակվում է կիսաանապատներում, չուի ընթացքում՝ լեռնատափաստաններում։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է խոտաբույսերի սերմերով, անողնաշարավորներով։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարնանային վերադարձը՝ մարտի 2-րդ կեսից։ Հարսանեկան խաղերն ու զույգերի թռիչքները տևում են ապրիլի վերջից հունիսի 3-րդ տասնօրյակը։ Բնադրում է ապրիլ-հունիսին՝ գետնին։ Բույնը փոքրիկ փոսիկ է՝ չոր խոտերից։ Դնում է սպիտակավուն կամ կավագույն՝ դարչնագույն պտերով 4-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 12-13 օր։ Ձագերին կերակրում են էգն ու արուն՝ 5-8 ր 1 անգամ։ 12-13 օրական ձագերը հեռանում են բնից։ Աշնանային չուն՝ օգոստոս-սեպտեմբերին (առանձին անհատներ՝ դեկտեմբերի վերջին)։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |