Ռուսաստանի XVIII –XIX դարերի ռազմական պատմության վերաբերյալ գրել է բազմաթիվ ուսումնասիրություններ։ Բոգդանովիչը «ուսզմա–հանրագիտական լեքսիկոն»-ի ( 1852–1858 թվականներ) 2-րդ հրատարակության և «Ռուսաստանում ռազմական վարչության 1855–1880-թվականների գործունեության պատմական ակնարկ»-ի (1879–1881 թվականներ) հեղինակներից է և խմբագիրը։ Բոգդանովիչը ազնվականական պատմագրության ներկայացուցիչն էր, աշխատությունները գրված են պաշտոնական փաստաթղթերի հիման վրա և պարունակում են վավերագրական հարուստ նյութ, բայց բացակայում է աղբյուրների վերլուծությունն ու փաստերի քննադատական արժեքավորումը։ «Արևելյան պատերազմ 1853–1856 թվականներ» երկում բարձր է գնահատել հայերի մասնակցությունը Ղրիմի պատերազմին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 499)։