Jump to content

Միքայել Մելիք-Օհանջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Մելիք-Օհանջանյան
Դիմանկար
Միքայել Մելիք-Օհանջանյանը 1916 թվականին
Մահացել է1936
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Հայաստան,  Լեռնահայաստան և  Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունռազմական գործիչ

Միքայել Աղաբեկի Մելիք-Օհանջանյան (- 1936), հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի և Հայաստանի Առաջին Հանրապետության Զինված ուժերի փոխգնդապետ։

Հայ ականավոր բանասեր, հայագետ, արևելագետ և թարգմանիչ Կարապետ Մելիք-Օհանջանյանի եղբայրը[1][2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Մելիք-Օհանջանյանը սերում էր Սյունիքի Մելիք-Օհանջանյանների մելիքական տոհմից, հայ ականավոր բանասեր, հայագետ, արևելագետ և թարգմանիչ Կարապետ Մելիք-Օհանջանյանի եղբայրն է[2]։ Միքայելը սովորել է Մոսկվայում, Իրավաբանական ֆակուլտետում։ Առաջին աշխարհամարտի տարիներին նա որպես ցարական սպա մասնակցել է պատերազմին, բոլշևիկյան հեղաշրջումից հետո վերադարձել է Հայաստան և որպես դասակի հրամանատար՝ մասնակցել Սարդարապատի հերոսամարտին[1][2][3]։

Միքայել Մելիք-Օհանջանյանը հետագայում եղել է Գարեգին Նժդեհի զինակիցը և ընկերը Լեռնահայաստանում, իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո անցել է խաղաղ աշխատանքի։ 1936 թվականին, իբրև սպիտակ-գվարդիական՝ ձերբակալվել է[2]։ Նրանից երկու անգամ երկտող է ստացվել, որով ասվում էր, որ նա գտնվում է Ռուսաստանի բանտերից մեկում։ Ավելի ուշ պարզվել է, որ նրան գնդակահարել են։ Ստալինյան բռնաճնշումների զոհ է դարձել նաև Կարապետ Մելիք-Օհանջանյանը, որը սակայն տարիներ հետո կարողացել է սիբիրյան աքսորից վերադառնալ Հայաստան[1][2][3]։

Ամուսնացած է եղել, ունեցել մեկ դուստր՝

  • Իլոնա Մելիք-Օհանջանյան (ռուսերենի դասախոս)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]