Միշա Ստեփանյան
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միշա Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | 1949 թ. փետրվարի 24-ին |
Ծննդավայր | ՀՍՍՀ Մարտունու շրջան Մարտունի |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ծնվել է 1949 թ. փետրվարի 24-ին՝ ՀՍՍՀ Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում։
- 1976 թ. ավարտել է Հայկական անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է։
- 1968-1970 թթ. ծառայել է բանակում։
- 1976 թ. աշխատել է Երքաղսովետի անասնապահական տնտեսությունում՝ որպես զոոտեխնիկ-սելեկցիոներ։
- 1977-1989 թթ.` բրդի հանրապետական լաբորատորիայում` գլխավոր զոոտեխնիկ։
- 1989-1997 թթ.` Արարատի բրդի նախնական վերամշակման ֆաբրիկայում` տնօրեն։
- 1997-2001 թթ.` «Հայգորգ» միավորումում՝ գլխավոր տնօրեն։
- 2001-2007 թթ.` «Արմեն-Կարպետ» ԲԲԸ-ում՝ գլխավոր տնօրեն։
- 2005-2006 թթ. իրականացրել է «Գործազուրկների և հաշմանդամների մասնագիտական ուսուցման ծառայությունների» ծրագիրը։
- 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
- ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայք