Jump to content

Մինաս վարդապետ Տիգրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինաս վարդապետ Տիգրանյան
Ծնվել էմոտ 1658[1]
Մահացել էմայիսի 12, 1740(1740-05-12)[1]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Մինաս վարդապետ Տիգրանյան, Խարբերդցի (մոտ 1658[1] - մայիսի 12, 1740(1740-05-12)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Իսրայել Օրու մերձավոր զինակիցը։ Եպիսկոպոս (1716):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1680 թվականին ընդունել է կուսակրոնություն, 1684 թվականին դարձել Արցախի Մեծարանք գավառի Ս․ Հակոբա վանքի վանահայր։ 1699 թվականին մասնակցել է Անգեղակոթի ժողովին, որտեղ նշանակվել է Իսրայել Օրու ուղեկիցն ու գործընկերը՝ վերջինիս եվրոպական առաքելությունում։ Իսրայել Օրու հետ եղել է Պֆալցում (1699), Ֆլորենցիայում և Հռոմում (1700), Մոսկվայում (1701)։ Մասնակցել է Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու նպատակով ռուսական արքունիքի հետ վարվող բանակցություններին։ Իսրայել Օրու մահից (1711) հետո շարունակել է նրա գործը, հիմնականում միջնորդի դեր կատարել ռուսական կառավարության և հայ ազատագրական գործիչների միջև։ Ռուսական կառավարության հանձնարարությամբ Պետրոս 1-ինի պարսկական արշավանքից առաջ, 1715-1716 թվականներին եղել է Անդրկովկասում, այցելել Գանձասար և Էջմիածին։ 1716 թվականին Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը Մինաս Վարդպետին ձեռնադրել է եպիսկոպոս և նշանակել Ռուսաստանի հայերի հոգևոր առաշնորդ։ Մասնակցել է Պետրոս I-ի պարսկական արշավանքին (17221720-ական թվականներին ծավալված հայ ազատագրական շարժումների ժամանակ, ռուսական արքունիքում ներկայացրել և պաշտպանել է ազատագրական պայքարի ելած հայ ժողովրդի շահերը։ 1740 թվականի ապրիլին ընդունել է ուղղափառություն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, մաս 2, Երևան, 1959։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 554.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 554