Միխայիլ Զադոռնով
Միխայիլ Զադոռնով ռուս.՝ Михаил Николаевич Задорнов | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Михаил Николаевич Задорнов |
Ծնվել է | հուլիսի 21, 1948 |
Ծննդավայր | Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 10, 2017[2] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, երգիծաբան, դրամատուրգ, ստենդ ափ երգիծաբան, գրող, ռեժիսոր, հաղորդավար, սցենարիստ, լրագրող, բլոգեր, նմանակող, կատակերգու, երգիծաբան, հեռուստահաղորդավար, ճարտարագետ-մեխանիկ, մեխանիկ և բեմադրող ռեժիսոր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և Լատվիա |
Կրթություն | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ (1974) |
Ժանրեր | երգիծանք և պարոդիա |
Աշխատավայր | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ |
Պարգևներ | |
Ամուսին | Velta Zadornova? |
Կայք | zadornov.net |
Mikhail Zadornov Վիքիպահեստում |
Միխայիլ Նիկոլաևիչ Զադոռնով (հուլիսի 21, 1948, Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 10, 2017[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս գրող-երգիծաբան, դրամատուրգ, զավեշտաբան, կոմիկ, Ռուսաստանի գրողների միության անդամ։ 10-ից ավելի գրքերի հեղինակ։ Նրանց մեջ՝ քնարական և երգիծական պատմվածքներ, ակնարկներ, հումորեսկներ, ճամփորդական նոթեր և պիեսներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Նիկոլայ Զադոռնովը (1909-1992), խորհրդային գրող է, Լատվիայի ԽՍՀ վաստակավոր գործիչ (1969), «Ամուր-բատյուշկա» վեպի համար ստացել է երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1952)։ Մայրը՝ Ելենա Զադոռնովան լեհուհի էր, ով սերել է լեհական Մատուսևիչ ազնվատոհմից, որի հիմնադիրն էր Ստեֆան Բատորիյը։ Ավարտել է Ռիգայի թիվ 10 միջնակարգ դպրոցը։ Իր ներկայացումներից մեկի ժամանակ ասել է, որ առաջին անգամ բեմ է բարձրացել 2-րդ դասարանում, երբ խաղում էր շաղգամի դերը։ 1974 թվականին ավարտել է Մոսկվայի օդագնացության ինստիտուտը (ՄՕԻ) ինժեներ-մեքենայագետի մասնագիտությամբ։ 1974-1978 թվականներին աշխատում էր նույն ինստիտուտում՝ «Օդագնացա-տիեզերական ջերմատեխնիկայի» 204-րդ ամբիոնում՝ որպես ինժեներ, հետագայում՝ գլխավոր ինժեներ։
1974 թվականից սկսել է տպագրել իր ստեղծագործությունները։ 1970-1980-ական թվականներին ՄՕԻ-ի ուսանողական թատրոնի բեմադրող ռեժիսորն էր։ Թատրոնի անձնակազմի հետ եղել է ԽՍՀՄ-ի բազմաթիվ անկյուններում, ստացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակ։ 1984-1985 թվականներին՝ «Յունոստ» լրագրի երգիծանքի ու հումորի բաժնի պատասխանատու։
Առաջին անգամ եթեր է դուրս եկել 1982 թվականին «Ուսանողի նամակը տուն» մենախոսությամբ, սակայն իրական հռչակը ձեռք է բերել 1984 թվականին, երբ Զադոռնովը կարդաց իր «9-րդ վագոն» պատմվածքը։ Զադոռնովի պատմվածքներն ու մանրավեպերը բեմադրում էին հայտնի դերասաններ, իսկ 1980-ականներից սկսած ինքը սկսեց ներկայացնել իր ստեղծագործությունները։ 1990-ական թվականների ստեղծել է մի քանի հեռուստահաղորդումներ՝ «Անշլագ», «Սմեխոպանարոմա», «Դոչկի-մատերի»։
Միխայիլ Զադոռնովը հայտնի է նրանով, որ 1991 թվականի դեկտեմբերի 31-ին 23:45 հենց ինքն է[3] նոր տարվա շնորհավորանքներով հանդես եկել երկրի քաղաքացիների առաջ, այլ ոչ թե նախագահը (դեկտեմբերի 26-ին ԽՍՀՄ դադարել էր գոյություն ունենալ)։ Իր ելույթի ժամանակ, որը ցույց էին տալիս ուղիղ եթերով, այնքան էր տարվել, որ մեկ րոպե ավել է խոսել, այդ պատճառով կուրանտների հեռարձակումը ստիպված կանգնեցվել է։ Բորիս Ելցինի խոսքը նույնպես նկարահանվել և հեռարձակվել է հեռուստատեսությամբ, սակայն Զադոռնովի խոսքից հետո։ 2010 թվականի դեկտեմբերի վերջին, Զադոռնովը նորից հանդես եկավ շնորհավորական խոսքով, այս անգամ համացանցի միջոցով[4]։
1990 թվականից սկսել են տպագրվել Զադոռնովի գրքերը՝ «Աշխարհի վերջը», «Չեմ հասկանում», «Վերադարձ», «Ժամանակաից մարդիկ» կատակերգությունը, «Կոֆտոչկա» պիեսը, «Հզոր երկիր անկանխատեսելի անցյալով», «Մենք բոլորս Չի-չի-չի-պիից ենք», «Փոքրիկ աստղերը», «Զադորինկի»։
1992 թվականին ընդգրկված էր ՈՒՀԱ-ի բարձրագույն լիգայի ժյուրիի անդամների կազմում[5][6][7]։
Միխայիլ Զադոռնովը «Ոսկե հորթ» և «Օվացիա» մրցանակաբաշխությունների դափնեկիր է։ 1996 թվականին Ռիգայում տեղի ունեցած միջազգային փառատոնի ժամանակ դարձել է Արկադի Ռայկինի գավաթի մրցանակակիր։
Միխայիլ Զադոռնովը 2009 թվականի դեկտեմբերին Ռիգայում բացել է Միխայիլ Զադոռնովի հոր՝ Նիկոլայ Զադոռնովի անվան գրադարան։ Գրադարանը անվճար է և հանրամատչելի[8]։
2010 թվականի մայիսի 27-ին Զադոռնովը կանգնեցրել է Ալեքսանդր Պուշկինի դայակ՝ Արինա Ռադիոնովնայի հուշարձանը Վոսկրեսենկոյե ավանում, որը քանդակել է Վալերի Շևչենկոն բրոնզից Արինա Ռադիոնովնայի հասակով՝ 160 սմ։ Հուշարձանը տեղադրվել է Միխայիլ Զադոռնովի հիմնադրամի հաշվին[9][10][11][12][13]։
Կյանքի վերջին տարիներին Միխայիլ Զադոռնովը ակտիվ գործունեություն էր ծավալել համացանցում. նա վարում էր անձնական բլոգը[14][15]։
Միխայիլ Զադոռնովը կյանքից հեռացել է 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ երկարատև ծանր հիվանդությունից հետո։ 2016 թվականի հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ նա տառապում է գլխուղեղի քաղցկեղով։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Զադոռնովը հայտնի է արևմուտքի մշակույթին ու կյանքին (հատկապես ամերիկյան մշակույթին) ուղղված քննադատական արտահայտություններով։ Ի նշան խտրականությանը դեմ բողոքին Ռուսաստանի թիմի 2002 թվականի ձմեռային օլիմպիադայում չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի վիզան[16]։
2006 թվականից Զադոռնովը ակտիվ հանդես է եկել ռուսական բառերի ստուգաբանության սիրողական վարժություններով, որոնք չեն համապատասխանում այդ ոլորտում հասած արդյունքների հետ։
Մոտ 50 տարեկանից բուսակեր էր[17]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի պատիվ Միխայիլ Զադոռնովի անվանակոչվել է 1974 թվականի սեպտեմբերի 19-ին Լյուդմիլա Չեռնիխի կողմից հայտնաբերված (5043) Զադոռնով աստերոիդը[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Задорнов М. Н. Я никогда не думал… (ռուս.): Избранное — М.: Эксмо, 2006. — 624 с. — ISBN 978-5-699-16143-0
- ↑ 2,0 2,1 2,2 http://zadornov.net/2017/11/dorogie-druzya-i-poklonniki-mihaila/
- ↑ շնորհավորանքների ավանդույթը
- ↑ С Новым годом! Михаил Задорнов
- ↑ Сезон 1992 года / 1/4 КВН-92 (ДГУ-СГУ-ПГУ, «Гусары-Баку-Алчевск») Արխիվացված 2010-11-25 Wayback Machine Протоколы игр на сайте AMIK.RU
- ↑ Сезон 1992 года / 1/4 КВН-92 («ХАИ-Луганск-ЛФЭИ», «ЕрМИ-ТашПИ-Тамбов») Արխիվացված 2010-10-19 Wayback Machine Протоколы игр на сайте AMIK.RU
- ↑ Сезон 1998 года / Юрмала-98 Արխիվացված 2013-02-01 Wayback Machine Протокол фестиваля на сайте AMIK.RU
- ↑ Известия. Ру: Задорнов открыл в Риге библиотеку
- ↑ Слуцкая, Юлия (27 мая 2010). «Представлен памятник няне Пушкина». Департамент информационной политики правительства Ленинградской области. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Михаил Задорнов подарил Ленобласти памятник Арине Родионовне». Балтийское Информационное агентство. 27 мая 2010. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Памятник няне Пушкина появился в Ленинградской области». ՌԻԱ Նովոստի. 27 мая 2010. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Под Петербургом откроют памятник Арине Родионовне». Известия. 28 мая 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Кифичак, Вероника (29 Май 2010). «Задорнов уминает картошечку». Блик.ua. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Блог Михаила Задорнова в ЖЖ
- ↑ Канал Михаила Задорнова на YouTube
- ↑ Писатель-сатирик Михаил Задорнов: Японскую визу я не зачеркну! Արխիվացված 2004-07-14 Wayback Machine // «Կոմսոմոլսկայա պրավդա», 10 апреля 2002
- ↑ Михаил Задорнов. Путин еврей? ЕГЭ. Крым. Украина. Неформат 48 от 4.04.2014 — YouTube
- ↑ (5043) Զադոռնով աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Զադոռնով» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հուլիսի 21 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Նոյեմբերի 10 մահեր
- 2017 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս դերասաններ
- Ռուս գրողներ
- Ռուս կատակերգուներ
- Ռուս դրամատուրգներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուս ճարտարագետներ
- Ռուս լրագրողներ
- Ռուսաստանի գրողների միության անդամներ
- Ռուս ռեժիսորներ
- Ռուս հաղորդավարներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային լրագրողներ
- 21-րդ դարի ռուս գրողներ
- Ռուս հումորիստներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուս բլոգերներ