Jump to content

Միացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Միացում, գաղափար, որը հիմնված է Լեռնային Ղարաբաղի հայերի կամարտահայտման վրա՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացման պահանջով[1]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրության, հետագայում նաև Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության անկումից հետո Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքը հայտարարել է նորանկախ պետության կազմում։ Ղարաբաղի հայերի համագումարը հրաժարվել է ընդունել վերջիններիս գերիշխանությունը։ Ադրբեջանի և Հայաստանի խորհրդայնացումից հետո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փոխանցվել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրոյի որոշմանը։ Կովկասյան բյուրոյի մի քանի նիստերի արդյունքում հիմնականում հայաբնակ տարածքն անցել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմը։ Մի քանի տարվա ընթացքում շրջանի կարգավիճակը վերջնական լուծում չի ստացել, մինչև 1923 թվականը, երբ հայաբնակ տարածքներում ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որը մտել է Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Հետագայում տարածքային մի շարք փոփոխություններից և վարչական բաժանումներից հետո, ԼՂԻՄ տարածքը Լաչինի միջանցքով բաժանվել է Խորհրդային Հայաստանից։

Նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացման հարցը բարձրացվել է մի քանի անգամ՝ 1945, 1963, 1977 և 1983 թվականներին[2], սակայն աջակցություն չի ստացել Կենտրոնի կողմից[3]։

1960-ական թվականներին ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական լարվածությունը երկու անգամ վեր է ածվել զանգվածային անկարգությունների։ Հայերն Ադրբեջանի ԽՍՀ իշխանություններին մեղադրում էին ինքնավար մարզի նկատմամբ վարվող տնտեսական խտրականության մեջ։ Մեղադրանքների թվում էին նաև ինքնավար մարզի ժողովրդագրական պատկերի փոփոխման փորձերը[4]։

Միխայիլ Գորբաչովի կողմից ձեռնարկված խորհրդային հասարակական կյանքի վերակառուցման քաղաքականությունը ԼՂԻՄ հայերին հնարավորություն տվեց առավել բաց խոսել սեփական պահանջների մասին։ Ադրբեջանի ԽՍՀ ղեկավարությանը նրանք մեղադրել են շրջանի տնտեսության միտումնավոր հետամնացության, Ադրբեջանում հայկական փոքրամասնության իրավունքների, մշակույթի և անհատականության ոտնահարման, Հայաստանի և ԼՂԻՄ-ի մեջ մշակութային կապերի արհեստական խոչընդոտման մեջ[5][6][7][8]։

Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ջարդերը ավելի են ուժեղացրել ԼՂԻՄ-ի բնակչության Հայաստանին միանալու ցանկությունը։

Ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանն ու Արցախը 1994 թվականից սկսած
  • 1987 թվականի սկզբին Երևանում ընթացող բնապահպանական ցույցերի ժամանակ հնչել են կոչեր՝ ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանին միացնելու պահանջով, որոնք ուղղված են եղել խորհրդային ղեկավարությանը։
  • Դեկտեմբերի 1-ին Ղարաբաղի հայերի պատվիրակությունը Մոսկվայում գտնվող ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեին է փոխանցել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հավաքված ստորագրությունները, նամակները և պահանջներ, որոնք կոչում էին անում Կենտրոնին ԼՂԻՄ-ը միացնել Խորհրդային Հայաստանին։
  • 1988 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ղարաբաղի հայերի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ համոզելու կենտրոնական կառավարությանը ԼՂԻՄ-ը փոխանցել Խորհրդային Հայաստանին։
  • 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների արտահերթ նիստը ընդունել է որոշում՝ «դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով»։
  • Մարտի 17-ին կուսակցության հատուկ կոմիտեի պլենումն ընդունել է որոշում, որտեղ նշված էր․ «Անսալով ինքնավար մարզի հայկական բնակչության խնդրանքները, Լեռնային Ղարաբաղի կոմունիստների ճնշող մեծամասնության կամքը՝ խնդրում են ԽՄԿԿ Կենտկոմին վերանայել և հաստատել Խորհրդային Հայաստանին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միավորման հարցը, այդպիսով լուծելով 1920-ական թվականների սկզբին կատարված պատմական սխալը, որով Լեռնային Ղարաբաղը միացել է Ադրբեջանին»։
  • 1989 թվականին Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ ստեղծվել է «Միացում» հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի նպատակը ԼՂԻՄ-ի միացումն էր Հայաստանին[9]։
  • 1988—1991 թվականներին էթնիկ տեղաշարժերի արդյունքում Հայաստանից Ադրբեջան են ուղարկվել շուրջ 185 000 ադրբեջանցիներ, իսկ հակառակ ուղղությամբ՝ շուրջ 300 000 հայեր[10]։
  • 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անց է կացվել անկախության հանրաքվե։ Հանրաքվեի արդյունքներով բնակչության 99,89 %-ը կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի անկախությանը։ ԼՂԻՄ ադրբեջանական բնակչությունը բոյկոտել է հանրաքվեն։
  • 1991—1994 թվականներին ընթացել է Արցախյան գոյամարտը։ Պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղն անկախություն հռչակեց և, դե ֆակտո, դուրս եկավ Ադրբեջանի կազմից։ 1994 թվականի հրադադարից հետո Ադրբեջանի տարածքում հայտնվեցին բազմաթիվ փախստականներ (ադրբեջանցիներ և մեսխեթցի թուրքեր), որոնք լքել էին Լեռնային Ղարաբաղի տարածքը և հարակից յոթ շրջանները, որոնք մտել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմը[11]։

Պատմական զուգահեռներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով գոյություն ունեն զուգահեռներ Միացման և Էնոզիս գաղափարների միջև[12]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. МЭКМ: НАГОРНО-КАРАБАХСКИЙ КОНФЛИКТ
  2. Островский А. В. Глупость или измена? Расследование гибели СССР.
  3. Vladislav Martinovich Zubok A failed empire: the Soviet Union in the Cold War from Stalin to Gorbachev. — UNC Press, 2007. — С. 58. — 467 с. — ISBN 0807830984, 9780807830987
  4. Сванте Корнелл Արխիվացված 2011-05-31 Wayback Machine
  5. Старовойтова Галина. Национальное самоопределение: подходы и изучение случаев
  6. Archie Brown «The Gorbachev factor» стр 262(406)Изд-во Oxford University Press, 1997 г. ISBN 0-19-288052-7, 9780192880529

    The Armenians in Nagorno-Karabakh had good reason for their discontent. The region was economically impoverished and exploited by the authorities in Baku, while Armenian culture was suppressed. Despite its closeness to the border with Armenia, the people of Nagorno-Karabakh could not receive television broadcasts from Yerevan and the teaching of Armenian history was suppressed in the schools

  7. Встречи после митингов. «Известия», 24 марта 1988 г.
  8. «Алексей Зверев. Этнические конфликты на Кавказе, 1988—1994 г.». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. REGNUM: Президент Армении принимает поздравления по случаю своего дня рождения
  10. http://www.internal-displacement.org/8025708F004CE90B/%28httpEnvelopes%29/F1B6A39173D521DFC12577ED003A7636?OpenDocument(չաշխատող հղում) Displacement as a result of conflict, human rights violations and generalized violence

    The first phase of displacement occurred between 1988 and early 1991 predominantly across the Azerbaijan-Armenia border. Ethnic tensions led over 300,000 ethnic Armenians to flee from Azerbaijan to Armenia and some 185,000 ethnic Azerbaijanis to flee from Armenia to Azerbaijan (UN CHR, 25 January 1999). The displaced first started to flee Armenia and Nagorno-Karabakh in September-October 1988 following scattered sporadic interethnic clashes (RFE/RL, 10 February 2006).

  11. Azerbaijan: After some 20 years, IDPs still face barriers to self-reliance Արխիվացված 2011-07-21 Wayback Machine

    Azerbaijan Up to 593,000
    592,860 (December 2010)
    Includes only those displaced from Nagorno Karabakh and the 7 occupied territories.

  12. «Карабах: есть ли надежда на мир?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
  13. Artsakh / Nagorno-Karabakh