Միասնության արձան
Արտաքին տեսք
Միասնության արձան स्टैच्यू ऑफ यूनिटी | |
---|---|
Արձանը 2019 թվականին | |
Երկիր | Հնդկաստան |
Նախագծի հեղինակ | Ռամ Սուտար |
Հիմնադրման թվական | 2018, հոկտեմբերի 31 |
🌐 | statueofunity.in |
Միասնության արձան (հինդի՝ स्टैच्यू ऑफ यूनिटी), Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման գործիչ և նախկին վարչապետ Վալլաբհբհայ Պատելի արձանը Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Նարմադա շրջանում։ Այն աշխարհի ամենաբարձր արձանն է[1]։ Արձանի բարձրությունը 182 մետր է, պատվանդանի հետ բարձրությունը հասնում է 240 մետրի[2][3]։ Միասնության արձանը մոտ 4 անգամ բարձր է Ազատության արձանից[4]։
Արձանի կառուցման ծրագրերի մասին հայտարարվել է 2003 թվականին[5]։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին այն բացել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին[6][7]։ Կառույցն արժեցել է 430 մլն դոլար[7]։ Արձանն իր շրջակա կառույցների հետ զբաղեցնում է 20 հազար քառ․ մ տարածք և շրջապատված է 12 քառ․ կմ մակերես զբաղեցնող արհեստական լճով։
.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ashwani Sharma (2014 թ․ նոյեմբերի 1). «14 Things You Did Not Know about Sardar Patel, the Man Who United India». Topyaps. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Gujarat: Statue of Unity expected to attract 10,000 tourists daily».
- ↑ «Հնդկաստանում այսօր բացվել է աշխարհի ամենաբարձր արձանը». Ազատություն Ռադիոկայան. 2018 թ․ հոկտեմբերի 31.
- ↑ «В Индии построили самую высокую статую в мире». ТАСС. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Индия построит самую высокую статую в мире (видео)». Девятый канал. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Հնդկաստանում կառուցել են աշխարհի ամենաբարձր արձանը». 168.am. Հոկտեմբեր 31 2018.
- ↑ 7,0 7,1 «В Индии открыли самый высокий монумент в мире — Meduza». Meduza (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.