Jump to content

Մեքսիկայի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեքսիկան տիեզերքից

Մեքսիկա, պետություն տեղակայված արևմտյան կիսագնդում,Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում։ Հյուսիսում Մեքսիկան սահմանակից է ԱՄՆ-ի հետ (անմիջապես Կալիֆոռնիա, Արիզոնա, Նյու-Մեքսիկո և Տեխաս նահանգների հետ), սահմանների երկարությունը 3141 կմ։ Սյուդադ-Խուարես քաղաքից արևմուտք մինչև Մեքսիկական ծովածոցի սահմանը անցնում է Ռիո-Գրանդե գալարուն գետով։ Մի քանի բնական և ձեռակերտ նշագծեր որոշում են ԱՄՆ-ի սահմանը դեպի արևմուտք՝ Սյուդադ-Խուարեսից մինչև Խաղաղ օվկիանոս։

Արևմուտքից և հարավից Մեքսիկայի ափերը ողողում է Խաղաղ օվկիանոսը, իսկ արևելքից՝ Մեքսիկական ծովածոցը և Կարիբյան ծովը։ Հարավ արևելքում Մեքսիկան սահմանակցում է Գվատեմալային (871կմ) և Բելիզին (251կմ)։ Մեքսիկան համարվում է Լատինական Ամերիկայի հյուսիսային մասը և ամենախիտ բնակեցված իսպանալեզու պետությունը։

Գործնականորեն Մեքսիկայի ողջ տարածքը գտնվում է Հյուսիսամերիկյան սալի վրա, միայն Կալիֆոռնիա թերակղզին գտնվում է Խաղաղօվկիանոսյան և Կոկոսի սալերի վրա։ Ֆիզիկական աշխարհագրության տեսանկյունից, տարածքը Տուանտեպեկ պարանոցից արևելք, որը կազմում է երկրի տարածքի 12,1%- ը և կազմված է հինգ մեքսիկական նահանգներից՝ Կամպեչե, Չիապաս, Տաբասկո, Կինտանա- Ռոո և Յուկատան, տեղակայված է Կենտրոնական Ամերիկայում։ Երկրաբանական կառուցվածքի տեսանկյունից, Տրանս-մեքսիկական հրաբխային գոտին առանձնացնում է երկրի հյուսիսային շրջանները։

Մեքսիկայի ընդհանուր տարածքը 1972550 կմ² է, այդ թվում մոտավորապես 6 հազ․ կմ² կղզիներ Խաղաղ օվկիանոսում՝ Գվադալուպե կղզին և Ռեվիլյա-Խիխեդո կղզեխումբը Կալիֆոռնիական և Մեքսիկական ծոցերում, Կարիբյան ծովում։ Տարածքով Մեքսիկան աշխարհում զբաղեցնում է 13-րդ տեղը։

Մեքսիկայի ամենաբարձր կետը Օրիսաբա ստրատոհրաբուխն է՝ 5675 մ բարձրությամբ։

Մեքսիկայի ծովափնյա եզրագիծը կազմում է 9330 կմ՝ 7338 կմ խաղաղօվկիանոսյան կողմից և 2805 կմ-ը՝ատլանտյան։ Մեքսիկայի բացառիկ տնտեսական գոտին,որը ձգվում է 370 կմ երկու ծովափերից, զբաղեցնում է 2,7մլն․ կմ² տարածք։ Մեքսիկական ցամաքի լայնությունը փոքրանում է ԱՄՆ-ի հարավային սահմանից շարժվելով, իսկ հետո թեքվում է հյուսիսից ՝ 500 կիլոմետրանոց Յուկատան թերակղզու տեսքով այնպես, որ Յուկատան նահանգի մայրաքաղաք Մերիդան հայտնվում է Մեխիկոյից հյուսիս կամ Գվադելախարա։

Հրաբուխ Իստակսիուատլ, մեխիկոյի հարևանությամբ

Մեքսիկան հյուսիսից հարավ մասնատված է երկու լեռնաշղթաներով՝ Արևելյան Սիեռա-Մադրե և Արևմտյան Սիեռա- Մադրե, որը համարվում է Հյուսիսային Ամերիկայի Ժայռոտ լեռնաշղթայի շարունակությունը։ Արևելքից արևմուտք երկրի կենտրոնով անցնում է Տրանս-մեքսիկական հրաբխային գոտին,որը հայտնի է նաև Լայնակի Հրաբխային Սիերա և Սիերա Նևադա։ Նրա վրա են գտնվում Մեքսիկայի ամենաբարձր լեռները՝ Օրիսաբա պիկը (5700մետր), Պոպոկատեպետել (5642մետր), Իստակսիուատլ (5286մետր) և Նևադո - դե - Տոլուկա (4680մետր)[1]։ Մեքսիկական բարձրավանդակը տեղակայված է Արևմտյան և արևելյան Սիեռա - Մադրե լեռնաշղթաների միջև՝ձգվելով ԱՄՆ -ի սահմաններից, հյուսիսում, մինչև Լայնակի Հրաբխային Սիերա՝ հարավ։ Ցածր լեռնաշղթան բաժանում է բարձրավանդակը երկեւ մասի՝ Հյուսիսային և Կենտրոնական Մեսայի։ Հյուսիսային Մեսայի տարածքում գտնվում են Սակատեկաս և Սան Լուիս -Պոտոսի նահանգները, այդ մասի միջին բարձրությունը կազմում է 1100 մետր։ Հյուսիսային Մեսայի սարահարթը հատվում է առանձին նեղ լեռնաշղթաներով և ցածրավայրերով, որոնցից ամենախոշորը Բոլսոն Մապիմին է։ Կենտրոնական Մեսայի բարձրությունը կազմում է 2000 մետր, նրա տարածքում ձգվում են բազմաթիվ հովիտներ՝ կազմավորված հին լճերով ( տես․ Տեսկոկո)։ Կենտրոնական Մեսայի հովիտներում են տարածվում Մեքսիկայի ամենախոշոր քաղաքները՝ Մեխիկոն և Գվադալախարան։ Ստորին Կալիֆոռնիա թերակղզու լեռնաշղթաներերը ձգվում են Կալիֆոռնիայի ծովեզերքով մինչև թերակղզու հարավային վերջավորությունը՝ 1430 կիլոմետր երկարությամբ։ Լեռների բարձրությունը հյուսիսում 2200 մետր է հարավում, Վա - Պաս քաղաքի մոտ՝ 250 կիլոմետր։ Մի քանի լեռնաշղթաներ տարածվում են երկիր հարավային և հարավ արևելյան մասում։ Հարավային Սիեռա Մադրեն ձգվում է 1200 կիլոմետր Մեքսիկայի հարավային ափերով, տրանս - հրաբխային գոտու արևմտյան մասից մինչև գրեթե հարթ Տուանտեպեկ պարանոցը։ Այդ լեռնաշղթայի լեռների բարձրությունը 2000 մետր է ; Պարանեցից հարավ սկսվում է Սիեռա - Մադրե - դե - Չապաս լեռնաշղթան, որը ձգվում է 280 կիլոմետր Խաղաղ օվկիանոսի ափերով,Օախակա և Չյապաս նահանգների սահմաններից մինչև Գվատեմալայի հետ սահմանը։ Լեռնաշղթայի միջին բարձրությունը 1500 մետր է, առավելագույնը՝ 4000 մետր ( հրաբուխ Տակումա)։

Մեքսիկան գրեթե ամբողջությամբ ընկած է Հյուսիսամերիկյան սալի վրա

Երկրաբանական կառուցվածք և սեյսմիկ ակտիվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկան գրեթե ամբողջությամբ ընկած է Հյուսիսամերիկյան սալի վրա։

Մեքսիկայի տարածքը գտնվում է երկրեկեղևի երեք խոշոր սալերի վրա և հանդիսանում է երկրագնդի առավել սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը։ Սալերի տեղաշարժերը հանգեցնում են երկրաշարժերի և հրաբուխների առաջացմանը։ Հյուսամերիկյան սալը, որի վրա ընկած է Մեքսիկայի մեծ մասը, շարժվում է արևմտյան ուղղությամբ։ Մեքսիկայից հարավ Խաղաղ օվկիանոսի հատակը ընկած է Կոկոս սալի վրա և շարժվում է հյուսիս։ Բախման ընթացքում օվկիանոսի հունը իջնում է ցամաքի համեմատաբար թեթև գրանիտային ապարների տակ՝ առաջացնելով Կենտրոնակաամերիկյան փողրակը, որը տարածվում է Մեքսիկայի հարավային ափերով։ Հյուսիս ամերիկյան սալը դանդաղում է և փոխակերպվում՝ ձևավորում լեռնաշղթաներ Մեքսիկայի հարավում։

Կոկոս սալի սուբդուկցիան Մեքսիկայի հարավում առաջացնում է երկրաշարժեր։ Օվկիանոսային հատակի ապարները իջնելով հալչում են և դուրս են մղվում սալերի ճեղքերից՝ առաջացնելով Տրանս- մեքսիկական հրաբխային գոտու հրաբուխներ կենտրոնական Մեքսիկայում։

Կալիֆոռնիական ծոցի ծովափը, ինչպես նաև Հարավային Կալիֆոռնիա թերակղզին շարժվում են հյուսիս արևմտյան ուղղությամբ դեպի Խաղաղօվկիանոսյան սալ։ Շարժվելով կողք կողքի, Խաղաղօվկիանոսյան և Հյուսիս ամերիկյան սալերի ձևավորում են ձևափոխված բեկվածք, որը հանդիսանում է Սան - Անդրեաս կալիֆոռնիական բեկվածքի հարավային շարունակությունը։ Այս բեկվածքի շուրջ անդադար շարժումը առաջացրել է Կալիֆոռնիական ծոցը, անջատելով Հարավային Կալիֆոռնիան մայրցամաքի հիմնական մասից, և պատճառ է դառնում, Մեքսիկայի արևմուտքում, երկրաշարժերի։

Մեքսիկայի պատմության ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ ավերիչ երկրաշարժեր և հրաբխականություն։ 1985 թվականի սեպտեմբերի երկրաշարժը 8,1 բալ ուժգնությամբ ըստ Ռիխտերի սանդղակի, որի էպիկենտրոնը գտնվում էր սուբդուկցիայի գոտում , ակապուլկոյի մոտ, Մեխիկո քաղաքում 4 հազար մարդկային կյանքեր տարավ՝ գտնվելով ավելի քան 300 կիլոմետր հոռավորությամբ։ Գվադալախարայից դեպի հարավ է գտնվում Մեքսիկայի ամենաակտիվ Կոլիմա հրաբուխը, որի վերջին 2005 թվականի ժայթքումը պատճառ է դարձել մոտակա գյուղերի բնակիչների տարհանմանը։ Հրաբուխ Պարիկուտին երկրի հյուսիս արևմտյան մասում առաջացել է1943 թվականին, եգիպտացորենի դաշտում, և 10 տարիների ընթացքում բարձրացել է մինչ 2700 մետրի։ Պոպոկատեպետել և Իստակսիուատլ («ծխացող ռազմիկ» և «սպիտակ լեդի» Նաուատլի լեզվով) հիաբուխները քնած են և երբեմն ծխի քուլաներ են շպրտում՝ Մեքսիկայի յ բնակիչներին հիշեցնելով հնարավոր ժայթքման մասին; Պոպոկատեպետելը ակտիվություն է ցուցաբերել 1995 - 1996 թվականներին, ստիպելով բնակչությանը տարհանվել, իսկ սեյսմոլոգներին և կառավարությանը՝ մտահոգվել հնարավոր խոշորամասշտաբ ժայթքման հետևանքների մասին։

Մեքսիկայի գետային ավազանները, կապույտ գույնով նշված է Խաղաղ օվկիանոսի ավազանը, շագանակագույնով՝ Մեքսիկական ծոցի, իսկ դեղինով՝ Կարիբյան ծովի։ Մոխրագույնով նշված է ներքին ավազանը։

Ջրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայի տարածքով հոսում են մետ 150 գետեր, որոնց 2/3 թափվում են Խաղաղ օվկիանոս, իսկ մնացածը՝ Մեքսիկական ծոց և Կարիբյան ծով։ Չնայած ջրային ռեսուրսների ակնհայտ բավարարվածությանը, դրանց տեղաբաշխումը երկրում անհավասարաչափ է։ Հինգ գետերը՝ Ուսումասինտա, Գրիխալվա, Պապալոապան, Կոացակոալկոս և Պանուկո, կազմում են մակերևույթային ջրերի տարեկան ծավալի 52%, ընդ որում դրանցից չորսը(բացառությամբ Պանուկայի) թաձվում են Մեքսիկական ծոց և տարագտնվում են Մեքսիկայի հարավ- արևելքում (տարածքի 15% և երկիր բնակչության 12%)։ Երկիր հյուսիսային և կենտրոնական մասերը (տարածքի 47% և բնակչության գրեթե 60%) ունեն ջրային ռեսուրսների 10%-ից պակաս հնարավորություն։

Բալսաս գետի ավազանի տարածքում, որը գտնվում է երկրի հարավում, ապրում է Մեքսիկայի ամբողջ բնակչության 10% -ը;

Մեքսիկայի քաղցրահամ ամենախոշոր լիճը Չապալան է՝ Գվադալախարայից 45 կիլոմետր հարավ- արևելք։ Նախկինում Տեսկոկո լիճը ուներ մեծ ավազան, բայց 1967 թվականին ճորացվեց հաճախակի ջրհեղեղների պատճառով։

Յուկատան թերակղզում են գտնվում մեծ քանակությամբ այսպես կոչված սենոտները՝ բնական ջրհորներ, առաջանում են կրաքարային ապարաշերտերի անձրևաջրերով լվացման պատճառով, որոնք հետո խառնվում են ստորգետնյա գետերի հետ։

Խեցգետնի արևադարձը Մեքսիկան բաժանում է արևադարձային և բարեխառն կլիմաների։ Ջերմաստիճանը 24-րդ զուգահեռականից հյուսիս ձմեռային շրջանում ցածր է (միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 20 °C - ից մինչև 24 °C), նույն ժամանակ հարավում ջերմաստիճանը համեմատաբար կայուն է և հիմնականում կախված է բարձրությունից՝ 1000 մետր բարձրության վրա (հարավային մերձափնյա հարթավայրեր և Յուկատան թերակղզի) միջին ջերմաստիճանը տատանվում է 24 °C- ի և 28 °C միչև։ 1000 - 2000 մետր բարձրություններում միջին ջերմաստիճանը ընկած է 16 °C և 20 °C սահմաններում։ 2000 մետրից բարձր ջերմաստիճանը իջնում է մինչև 8 °C- ից 12 °C Մեխիկոյում, որը գընվուէ 2300 մետր բարձրության վրա, միջին ջերմաստիճանը հավասար է 15 °C:

Մեքսիկայի տարածքում տեղումների քանակը խիստ կախված է տարվա եղանակներից և շրջաններից; Չոր կլիմայի շրջաններն են Հարավային Կալիֆոռնիան, հյուսիսարևմտյան նահանգ Սոնորան, հյուսիսային և հարավային բարձրավահդակի մի մասը։ Տեղումների քանակը այս շրջաններում կազմում է 300 - 600 մմ/տարի և քիչ։ Բարձրավանդակի հարավային մասի բնակեցված շրջանների մեծ մասում, ինչպես նաև Մեխիկոյում և Գվադալախարեում, տեղումների միջին տարեկան քանակը 600-1000 մմ/տարի։

Մեքսիկական ծոցի ցածրադիր շրջանները տարեկան ստանում են 1000 միլիմետրից ավելի տեղումներ։ Առավել խոնավ շրջաններում, Տոբասկո նահանգի հարավ - արևելյան մասում թափվում են տարեկան ավելի քան 2000 միլիմետր տեղումներ։ Բարձրավանդակի հյուսիսում, Արևելյան և Արևմտյան Սիերա Մադրեի լեռներում երբեմն ձյուն է գալիս։

Մեքսիկան գտնվում է փոթորիկների շրջանում,և բոլոր մերձափնյա տարածքները վտանգված են նրանց ազդեցությամբ՝ հունիսից մինչև նոյեմբեր ժամանակահատվածում։ Խաղաղօվկիանոսյան շրջններում փոթորիկները այդքան էլ հաճախ չեն լառաջանում և շատ ուժեղ չեն։ Տարեկան մի քանի փոթորիկներ են մոտենում Մեքսիկայի արևելյան ափերին՝ իրենց հետ բերելով ուժեղ քամիներ, անձրևներ և ավերածություններ։ Գիլբերտ փոթորիկը 1988 թվականի սեպտեմբերին անցավ անմիջապես Կանկուն քաղաքի վրայով՝ քանդելով բազմաթիվ հյուրանոցներ, որից հետո հասավ մինչև հյուսիս արևելյան ծովափ և Մոնտերեյ քաղաքում ջրհեղեղ առաջացրեց՝ դառնալով մարդկային կորուստների պատճառ։

Հողեր, բուսականություն և կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայի հյուսիսում և հյուսիս արևմուտքում տարածված են անապատներ՝ (Չիուաուա, Սոնորա) կմախքային մոխրահողերով։ Ավելի խոնավ վայրերերում տարածվում են մոխրաշագանակագույն հողեր՝ նպաստավոր ոռոգելի հողագործության համար։ Աճում են թփեր, տարբեր ակացիաներ և միմոզաներ, կակտուսների մի քանի հարյուր տեսակներ, ագավայի 140 տեսակներ, յուկաներ, սեդումաներ, դազալիրիոն և ուրիշ սուկուլենտներ։

Կենտրոնական Մեսայի առավել խոնավ հարավային շրջանները ունեն բերի կարմրագորշ, դարչնակարմիր, կարմրասև հողեր, որոնց վրա աճեցվում են ավանդական օգըագործման մշակաբույսեր՝ լոբազգիներ,եգիպտացորեն, պոմիդոր, ինչպես նաև քունջութ, գետնանուշ և այլն։ Ժամանակին այս շրջանում տիրապետում էին կոշտատերև մշտադալար անտառները։ Ներկայունս Կենտրոնական մեսայի հողերը ենթարկվում ենջութ ինտենսիվ էռոզիաների, վտանգված են երկրի գյուղատնտեսական հողերի 90 %։

Բարձրավանդակի շուրջ, լեռնաշղթաներում, աճում են մերձարևադարձային տիպի խառը և փշատերև անտառները։ Մինչև 1200 - 1400 մետրը աճում են կաղնու մշտադալար, կարճահասակ տեսակի անտառները, 1700 մետրից ՝ գերակշռում են սոճիների տարբեր տեսակներ։ Փշատերև անտառներում աճում են, պիխտաներ, կիպարիսներ, ինչպես նաև երկարափշատերև Մենթեսումա սոճին։ Լեռնային անտառներում հանդիպում են սև արջը, լուսանը և ուրիշ կենդանիներ։ Անտառներից վեր, հրաբխային կոներում աճում են ալպյան մարգագետիներ։ Մեքսիկայում անտառները առավել պահպանվել են լեռնային շրջաններում և Յուկատանի հարթավայրերում՝ Տուանտեպեկ պարանոցից արևելք՝անկախ առավել արժեքավոր տեսակների հատումից, հրդեհահատման հողագործությունից և ավելացող հաղահանդակներից։ Այս անտառները կազմում են երկիր ամբողջ անտառների 15 % ը (մինչև իսպանացիների գալը եղել է 70 %)։

Հարավային անտառներում և նոսր անտառներում ապրում են առավելապես նեոարևադարձային կենդանիներ։ Հանդիպում են կապիկներ, յագուարներ, վագրեր, մրջնակեր, բծավոր օպոսում, հյուսիսից գալիս են ենոտները և մացառախոզերը։ Թռչունների աշխարհը շատ հարուստ է ՝ կոլիբրի, թութակներ, հովհարաձև թռչուններ, ագռավներ, անգղներ, տուկաններ։ Շատ են նաև սողունները՝ իգուանաներ, կրիաներ, օձեր։ Մեքսիկայում հայտնաբերվել են 94412 տեսակի բիոտոքսիններ (8․59% համաշխարհային նշանակության),որի մեջ նաև 39,7 % էնդեմիկ։ Կենսազանգվածը ընդգրկում է 21841 ծաղկավոր բույսերի տեսակներ, 14507 տեսակի թիթեռներ, 6500 տեսակի սնկեր, 5827 տեսակի փափկամորթներ, 2763 տեսակ փկներ, 1150 տեսակ թռչուններ, 864 տեսակ սողուններ, 564 տեսակ կաթնասուններ, 376 տեսակ երկկենցաղներ[2]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա՝ արևադարձայինից մինչև անապատային։

Ռելիեֆ՝ բարձր լեռնաշղթաներ, մերձափնյա հարթավայրեր, բարձր լեռնային սարահարթեր,անապատներ։

Բարձրություններ

  • ամենացածր կետ՝ լիճ Սալադա -10մետր
  • ամենաբարձր կետ՝ հրաբուխ Օրիսաբա 5611մետր

Ռեսուրսներ՝ նավթ,արծաթ,պղինձ, ոսկի, կապար, ցինկ, բնական գազ և փայտանյութ։

Օգտագործվող հողեր

  • հերկվող հողեր՝ 12,66%
  • բազմամյա մշակաբույսեր՝ 1,28%
  • մնացածը՝ 86,06%(2005 թվականի տվյալներ)

Ոռոգվող տարածքներ՝ 63200կմ²(2003 թվականի տվյալներ)

Բնական աղետներ՝ ցունամի Խաղաղ օվկիանոսյան առափնյա շրջանում, հրաբուխներ և ավերիչ երկրաշարժեր երկրի կենտրոնում և հարավում, փոթորիկներ Մեքսիկական ծոցում։

Ներկա էկոլոգիական հիմնախնդիրներ՝ աղտոտում հյուսիսային քաղցրահամ ջրի պաշարների, դրանց բացակայությունը կամ ցածր որակը երկրի կենտրոնում և հարավում, կոյուղաջրերի և արդյունաբերական չմաքչված հոսքեր, քաղաքային շրջաններում աղտոտված գետեր, անտառների հատում և անապատացում, մթնոլորտի լուրջ աղտոտում մայրաքաղաքում և ԱՄՆ-ի հետ սահմանակից քաղաքներում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гончаров А. Н. Мексика / А. Н. Гончаров. — Изд. 2-е, перераб. — М.: Географгиз, 1955. — 48 с. — (У карты мира). — 50 000 экз. (обл.) (1-е издание — 1952)
  • Ceballos, G. y G. Oliva. Los mamíferos silvestres de México. — Conabio-Fondo de Cultura Económica, México, D. F., 2005. — 988 с.
  • Felder, D. L. y D. K. Camp (eds.) Gulf of Mexico: origin, waters, and biota. — Texas A&M University Press, College Station., 2009. — 1393 с.
  • Hendrickx, M. E., R. C. Brusca y L. T. Findley. Listado y distribución de la macrofauna del Golfo de California, México. Parte 1. Invertebrados. — Arizona-Sonora Desert Museum, Tucson., 2005. — 429 с.
  • Llorente-Bousquets, J. y S. Oceguera. Estado del conocimiento de la biota. In Capital natural de México. Vol. I. Conocimiento actual de la biodiversidad. — Conabio, México, D. F., 2008. — 290 с.
  • Rzedowski, J. La vegetación de México. — Limusa, México., 1978. — 432 с.
  • Salazar-Vallejo, S. I. y N. E. González (eds.) Biodiversidad marina y costera de México. — Conabio-CIQROO, Chetumal., 1993. — 865 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Вулкан Невадо-де-Толука». Global Volcanism Program. Smithsonian Institution. Վերցված է 2014-04-26-ին.
  2. El estudio de la biodiversidad en México: ¿una ruta con dirección? (Enrique Martínez-Meyer, Javier Enrique Sosa-Escalante, Fernando Álvarez). Revista Mexicana de Biodiversidad (Universidad Nacional Autónoma de México). Volume 85, Supplement 1 (Pages 1—504). Pages 1—9 (January 2014)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]